Երևան
24.Հունիս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
ԱԱԾ-ի խուզարկություններին Առաքել Մովսիսյան-Շմայսն արձագանքել է այսպես. «Շա՜տ շնորհքով են ներխուժել, օրենքի տառին համապատասխան»«Կատարյալ լինել, նշանակում է ապրել նախ աշխարհի, նոր միայն իր համար», -ուսուցանում է վարպետը: Այսօր գրող Մկրտիչ Սարգսյանի հիշատակի օրն է Ֆուտբոլի աշխարհի առաջնության Սերբիա-Շվեյցարիա հանդիպումից հետո գլուխկոտրուկի առաջ են կանգնել բրազիլացիներըԸնթանում է պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ-ի արտահերթ նիստըՄեր պետությունը պետք է պատշաճը մատուցի իր արժանի զավակներին. Արթուր ԱղաբեկյանԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեն նոր նախագահ ունի Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Գյուղմթերքը չի հարկվելու նախկինի պես․ ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքում է սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե կառավարությունը հանձնարարել է տեղական գյուղմթերքը հարկել ոչ թե ԱԱՀ դաշտում, այլ նախկինի նման` ԱՁ-ներով:

«Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ՊԵԿ-ի մակարդակով նման պայմանավորվածության մասին տեղեկատվություն չկա: Ավելին` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ վերջին հանդիպմանը գործարարներին հորդորվել է աշխատել ԱԱՀ դաշտում:

Բիզնես թրեյներ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է. «Գները նորից իջան, քանի որ կառավարությունը հանձնարարեց նախկինի նման տեղական գյուղմթերքը ԱՁ-ներով աշխատացնել, ոչ թե ԱԱՀ դաշտում։ Լավ է, որ տրամաբանությունը հաղթեց, մինչև օրենսդրական դաշտի կարգավորումը»:

Միրաքյանի գրառումը քննարկում է առաջացրել տարբեր սոցիալական ցանցերում, որտեղ օգտատերերի մի մասը արդեն ահազանգում է, որ տարածվում է ապատեղեկատվություն:

Մայիսի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն` «Երևան Սիթի» խանութների ցանցը, հանդիսանալով ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություն, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել հարկային կառույցի նախկին ղեկավարության հետ և գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը իրականացնել է հարյուրավոր անձանց միջոցով՝ նրանց գրանցելով որպես անհատ ձեռներեցներ։ Գրանցված անհատ ձեռներեցները գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում։

ԱԱԾ-ի նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 անհատ ձեռներեցների միջոցով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ (մոտ 83 մլն ԱՄՆ դոլար), որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:

Բացի այդ, ԱԱԾ-ն բացահայտել է, որ Հայաստանում սուպերմարկետների ցանցերին գյուղմթերք մատակարարող գյուղացիները մեծամասամբ աշխատում են առանց փաստաթղթերի։ Խանութները նրանցից մթերքը գնում են կանխիկ գումարով՝ առանց հաշիվ-ապրանքագրերի։

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՊԵԿ-ում տեղյակ են եղել, որ մեկ սուպերմարկետի հասցեում գործել են մեկից ավելի տնտեսվարողներ, այդ սխեման գործել է երկար տարիներ։ Նա նշել է, որ գործել են հարկման տարբեր ռեժիմներ ոչ միայն «Երևան Սիթի»-ի, այլև ցանցային առևտրով զբաղվող բոլոր մյուս սուպերմարկետներում։ Իր հերթին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ նախկին կառավարության հետ պայմանավորվածությունները չեն գործելու։ Նա տնտեսվարողներին ասել է, որ պետք է աշխատել նոր կանոններով, օրենքի դաշտում։

Հունիսի 1-ին խոշոր սուպերմարկետների ղեկավարները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին և ստեղծված իրադրությունից դուրս գալու համար հանդիպում պահանջել նրա հետ: Նրանք առաջարկել են խնդիրը լուծելու օրենսդրական մեխանիզմներ մշակել: Նամակի տակ ստորագրել են «Երևան սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա», «Կայզեր», «Կրպակ» «Սաս Գրուպ», «Պարմա», «Ծիրան», «Վաս գրուպ», «Դանիելյան» սուպերմարկետների ցանցերի ղեկավարները:

Բացահայտված խախտումներից հետո հունիսի 1-ին սուպերմարկետներում մսամթերքն ու գյուղմթերքն արդեն վաճառվում է մոտ 20 տոկոս թանկացմամբ:

 

Մեռնելուց պրծան Չհամեմատեք, մեր առնետները մի այլ կարգի են Սերժը խաղում է պախկվոցի, Նիկոլը խաղում է բռնոցի, իսկ Շմայսը… գո՜հ է Խոսում է Facebook-ը. «Հարս ու սկեսուր իրենց պահվածքով էլ ավելի են խայտառակում առանց այն էլ խայտառակված իրենց ընտանիքը» Արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն Բուֆեր Գեներալ Մանվելն իր արարքով շարունակում է ցնցել ոչ միայն մարդկանց, այլև ողջ կենդանական աշխարհը «Շա՜տ շնորհքով են ներխուժել, օրենքի տառին համապատասխան» «Կատարյալ լինել, նշանակում է ապրել նախ աշխարհի, նոր միայն իր համար» Նիգերիայի ընտրանին՝ արգենտինացիների փրկօղակ Թող գլուխ կոտրեն բրազիլացիներն ու սերբերը Առավելագույնի երազանքը ոչ մեկին էլ չի խանգարի Գողական նախկին գլխավոր դատախազը Նեյմարը դարձավ առաջինը, ով… Անգեղյաց տնից ու Տորքի ցեղից… Պյանիչը «Չելսիի» թիրախում «Կաշը գնաաաաաց» Սկզբունքայնության և ընդհանուր շահի արանքում Երազանքների իրականացում կամ Աշոտյանենք վերջապես սկսեցին «զմիմյանս… սիրել» Շմայսը գոհ է ու շնորհակալ Սկզբունքային անսկզբունքայնություն Ռաֆթինգ տուրեր Դեբեդում Ազատման դիմում է գրել Կապանը զրկվեց իր պատվավոր քաղաքացուց Խորվաթական ապտակ Oգնողներին պատժում են Մբապեն դարձավ պատմություն Տեսագրությունն օգնեց Ով ինչ խաղ է խաղում Ավազահանքերի գեներալները Արցախի մայրաքաղաքում ու Արցախի դրոշը ձեռքին Հառա՜ջ դեպի վաղ նախնադար Տեսանյութ`Սերդեչնի պռիվետ ատ Արութինա Զիմզիմովա Մովսես Հակոբյանը` կծիկի բացվող ծայր Նախրի հետ խառնվել, մարագն է մտել Սուզանավը լեռներում Քրիշտիանուն նման է պորտվեյնի Ստեղծվել է մարդու մահը կանխագուշակող արհեստական ինտելեկտ ԱՄՆ կոնգրեսում էլի «ձրի» ճաշ են տալիս Տարօրինակ հանգուցալուծումներ Մի գրառման անորոշ հետքերով Ուղենիշ դարձած «Ստարտափ կենտրոնը» Մուծվել պրծել է՞ Ռուսները զարմացնում են «Անակնկալի եկածների» սրտակեղեք կապելլան Ուրեմն փառք մեզ ու մեր Երկրին Դատախազի պահանջը բավարարվեց «Միթե հայլվույդ մեջ անձկավ Գեղուհի մը նայեցավ»… Ֆուտբոլային տոնն ընթացքի մեջ է Տիկնայք և պարոնայք, նավը սոսկ կողաշրջված չէ՝ այն վայրկյան-վայրկյան սուզվում է հատակ