Henq.am | Թանկացումն անխուսափելի է, բայց նաև հաղթահարելի. տնտեսագետ
Երևան
15.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Ծառայությունից ազատելու համար՝ կաշառք Քոչարյանը անուններ կտաԼԳՏՊ-ների երկիր… Հայաստա՞նսՀԱԿ՝ խափանել հակահեղափոխական ուժերի ռեւանշըՊարզ չէ, թե ով կորցրեց, ով շահեցՕպերատիվ իրավիճակը հանրապետությունումՄերժել է Մադրիդի «Ռեալին» Չի կշտանում ֆուտբոլից«Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք չեմ շփվել»Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել
վարկային կազմակերպություններ հանդես եկող ընկերություններում՝ խարդախություններ Ծառայությունից ազատելու համար՝ կաշառք Քոչարյանը անուններ կտա Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Թանկացումն անխուսափելի է, բայց նաև հաղթահարելի. տնտեսագետ

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Վերջին օրերին մթերային առևտրի խոշոր կենտրոններում բացահայտված ահռելի չարաշահումների հետևանքով սպասվող գնաճը տնտեսագետ Արտակ Մանուկյանը անխուսափելի է համարում: Մեր զրուցակցի խոսքով, եթե տվյալ պարագայում սկսվում է ստվերի դեմ պայքար, ապա պետք է պատրաստ լինենք նաև դրանից բխող կտրուկ թանկացումներին և գնային ճնշումներին:

Նշենք, որ Ազգային Անվտանգության ծառայության՝ խոշոր առևտրային կենտրոններում հայտնաբերած մի շարք չարաշահումները, այդ թվում բազմաթիվ ԱՁ-ների միջոցով գյուղմթերքի շրջանառությունն իրականացնելը տվյալ կենտրոնների ղեկավարներն իրենց տարածած բաց նամակում վստահաբար հղում են տալիս ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությանը: Ավելին վերջիններս հավատացնում են, որ տարբեր ԱՁ-ներով առևտրի դադարեցումն ու սահմանված 20% ԱԱՀ վճարման բեռը կրելու է հենց սպառողը, ինչն էլ իր հերթին կբերի գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: «Այս ամենը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև թե առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ»,- իրավիճակն այսպես են գնահատում խոշոր առևտրային կենտրոնների ղեկավարները:

Սակայն տնտեսագետ Արտակ Մանուկյանը վերջիններիս բացատրությունները՝ արված խախտումների և թանկացումների վերաբերյալ, միֆ է համարում, որն ըստ նրա, տարիներ շարունակ կերակրվել է հանրությանը: «Ցանկացած երկրում գնաճը սովորական և անխուսափելի երևույթ է, բայց կա նաև դրա լուծման տարբերակը ևս: Իսկ առևտրային խոշոր կենտրոնների ղեկավարների մտահոգությունը թանկացումների վերաբերյալ կեղծ են, քանի որ առևտրային ոլորտը հարկային օրինական դաշտ բերելով և կոմպենսացնելով խնդիրը ժամանակի ընթացքում կկարգավորվի»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց տնտեսագետը:

Արտակ Մանուկյանը նաև չի ընդունում այն տեսակետը, թե ՓՄՁ-ները պետք է առավելություն ունենան սուպերմարկետների, խոշոր առևտրի կենտրոնների նկատմամբ, կամ հակառակը.«Չեմ ընդունում այդ տեսակետը, քանի որ կա մրցակցային դաշտ և օրենքի առաջ հավասար լիազորություններ: Ժամանակն է, որ ՍՊԸ-ներն ու ՓՄՁ-ները, այսինքն առևտրային բոլոր ցանցերը հարկվեն նույն սկզբունքով, առանց արտոնությունների: Ըստ իս՝ 2019թ սկսվելու է նոր հարկային շրջան»,- ասում է մեր զրուցակիցը:

Տնտեսագետը նաև կարծիք հայտնեց, որ կարելի է բիզնես ոլորտում խախտումներ թույլ տված ղեկավարներին ուղղվելու հնարավորություն տալ, իսկ եթե չարդարացնեն սպասելիքները՝ պատժել օրենքի ողջ խստությամբ:

Հավելենք, որ Երևանի սուպերմարկետներում մսամթերքի և գյուղմթերքի գները բարձրացել են Ազգային անվտանգության ծառայության՝ անցած շաբաթ իրականացրած գործողություններից հետո։ Օրինակ, տավարի մսի 1 կգ-ն 2700 դրամից հասել է 3700 դրամի։ ԱԱԾ-ն հայտարարել է նաև սուպերմարկետների 11 խոշոր ցանցերում չարաշահումների մասին։ Կառույցը ստուգումներ է իրականացրել Հայաստանի խոշորագույն «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում և հայտնաբերել հարկերից խուսափելու խոշոր խախտումներ: Նյութին կից ներկայացնում ենք նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մի շարք խոշոր առևտրային կազմակերպությունների ղեկավարների կողմից երեկ գրված բաց նամակը.

Արմինե Միքայելյան

վարկային կազմակերպություններ հանդես եկող ընկերություններում՝ խարդախություններ «Մի Քոչարյանի ու մի Խաչատուրովի համա՞ր» Նախարարը գնահատում է քաղհասարակության ռեսուրսն ու գործընկերային հարաբերությունները Երկու ժամով կանջատվեն Ծառայությունից ազատելու համար՝ կաշառք Իրենք՝ քոչարյանենք, տապալեցի՞ն Արդեն կարող են տեղադրել ու վաճառել «Google play»-ում Քոչարյանը անուններ կտա Ժողովուրդը Քոչարյանի՛ն չի ուզում ներել Ալյուրը թանկացել է Շուշիի բերդապարիսպները՝ եռաչափ արտապատկերմամբ Սեթ Գմփոյանի ագարակում (40) Ձևը գտնված է՝ կամ ԱԺ կանցնեն, կամ հեղափոխություն կանեն Ներկայացնում է տեսախցիկը ԼԳՏՊ-ների երկիր… Հայաստա՞նս ՀԱԿ՝ խափանել հակահեղափոխական ուժերի ռեւանշը Երևանի գարեջրային տոնը մոտենում է Խոսում է Երևանի քաղաքացին (մաս 4) Թումանյանի համայնքապետն ու ավագանին կռիվ են տալիս Պարզ չէ, թե ով կորցրեց, ով շահեց Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Մերժել է Մադրիդի «Ռեալին» Չի կշտանում ֆուտբոլից Մաքսանենգության, մաքսային կանոնների խախտման 44 դեպք Կասկածյալը ձերբակալվել է խրախճանքը վաղաժամկետ է Սեթ Գմփոյանի ագարակում (39) Համասեռամոլների արկածները ոստիկանության բաժնում «Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք չեմ շփվել» «Հայկական կողմը կարող է իր պահանջներն առաջադրել» Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել Իշխանությունները վախեցած են Երկրում իրավիճակ չի՞ փոխվել Անձեռնմխելին փախավ, որ ձեռները չընկնի Ծառահատողները հայտնաբերվել են Պաշտոնյաները վախի մե՞ջ Գանձն ունենք, օգտագործել չենք կարողանում Հայաստանն աշխարհաքաղաքական հզոր ալիքի կողքին Արագացնելու փորձեր են արվում Ներկայացնում է տեսախցիկը Քոչարյանի ազատելը վտանգավոր են համարում Փաշինյան-Քոչարյան՝ 1:1 Խոսում է Երևանի քաղաքացին (մաս 3) Չարաշահումներ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում «ՊՐԻՎԵ՛Տ, ՌՈԲ» բողոքի ակցիա Էրեբունի պլազայում Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը. (ուղիղ եթեր) Սև-սպիտակից անցնում ենք ողջամիտ ընտրության 100 օրվա «մենություն» Պոլիէթիլենի դեմ պայքարը մեկնարկել է Լքում է հավաքականը