Երևան
24.Հունիս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
ԱԱԾ-ի խուզարկություններին Առաքել Մովսիսյան-Շմայսն արձագանքել է այսպես. «Շա՜տ շնորհքով են ներխուժել, օրենքի տառին համապատասխան»«Կատարյալ լինել, նշանակում է ապրել նախ աշխարհի, նոր միայն իր համար», -ուսուցանում է վարպետը: Այսօր գրող Մկրտիչ Սարգսյանի հիշատակի օրն է Ֆուտբոլի աշխարհի առաջնության Սերբիա-Շվեյցարիա հանդիպումից հետո գլուխկոտրուկի առաջ են կանգնել բրազիլացիներըԸնթանում է պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ-ի արտահերթ նիստըՄեր պետությունը պետք է պատշաճը մատուցի իր արժանի զավակներին. Արթուր ԱղաբեկյանԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեն նոր նախագահ ունի Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Խոշոր առեւտրային ցանցերի ղեկավարները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մթերային ցանցային խանութները հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մտահոգություն են հայտնել, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը հայտնվել է ռիսկի տակ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ, 

Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը:

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:

Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ և գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ:

Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով և վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել: 

Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև թե առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ:

Ուստի առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար»:

Հայտարարությունը ստորագրել են մի շարք խոշոր սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչներ։ 

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց` Հայկ Իսրայելյան, 

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանց` Արամ Արամյան,

«Կրպակ» սուպերմարկետների ցանց` Սիմոն Խաչատրյան,

«Կայզեր» սուպերմարկետների ցանց` Պարթև Պետրոսյան,

«Սաս Գրուպ» սուպերմարկետների ցանց` Ստեփան Սահակյան,

«Պարմա» սուպերմարկետների ցանց` Աշոտ Կարապետյան,

«Ծիրան» սուպերմարկետների ցանց` Արման Գալստյան,

«Էվրիկա» սուպերմարկետների ցանց` Թեմուր Ուսուբով,

«Վաս գրուպ» սուպերմարկետների ցանց` Սամվել Ղազարյան,

«Դանիելյան» սուպերմարկետ` Տիգրան Դանիելյան,

«Շիրակ» խանութների ցանց՝ Գոռ Գևորգյան։

Մեռնելուց պրծան Չհամեմատեք, մեր առնետները մի այլ կարգի են Սերժը խաղում է պախկվոցի, Նիկոլը խաղում է բռնոցի, իսկ Շմայսը… գո՜հ է Խոսում է Facebook-ը. «Հարս ու սկեսուր իրենց պահվածքով էլ ավելի են խայտառակում առանց այն էլ խայտառակված իրենց ընտանիքը» Արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն Բուֆեր Գեներալ Մանվելն իր արարքով շարունակում է ցնցել ոչ միայն մարդկանց, այլև ողջ կենդանական աշխարհը «Շա՜տ շնորհքով են ներխուժել, օրենքի տառին համապատասխան» «Կատարյալ լինել, նշանակում է ապրել նախ աշխարհի, նոր միայն իր համար» Նիգերիայի ընտրանին՝ արգենտինացիների փրկօղակ Թող գլուխ կոտրեն բրազիլացիներն ու սերբերը Առավելագույնի երազանքը ոչ մեկին էլ չի խանգարի Գողական նախկին գլխավոր դատախազը Նեյմարը դարձավ առաջինը, ով… Անգեղյաց տնից ու Տորքի ցեղից… Պյանիչը «Չելսիի» թիրախում «Կաշը գնաաաաաց» Սկզբունքայնության և ընդհանուր շահի արանքում Երազանքների իրականացում կամ Աշոտյանենք վերջապես սկսեցին «զմիմյանս… սիրել» Շմայսը գոհ է ու շնորհակալ Սկզբունքային անսկզբունքայնություն Ռաֆթինգ տուրեր Դեբեդում Ազատման դիմում է գրել Կապանը զրկվեց իր պատվավոր քաղաքացուց Խորվաթական ապտակ Oգնողներին պատժում են Մբապեն դարձավ պատմություն Տեսագրությունն օգնեց Ով ինչ խաղ է խաղում Ավազահանքերի գեներալները Արցախի մայրաքաղաքում ու Արցախի դրոշը ձեռքին Հառա՜ջ դեպի վաղ նախնադար Տեսանյութ`Սերդեչնի պռիվետ ատ Արութինա Զիմզիմովա Մովսես Հակոբյանը` կծիկի բացվող ծայր Նախրի հետ խառնվել, մարագն է մտել Սուզանավը լեռներում Քրիշտիանուն նման է պորտվեյնի Ստեղծվել է մարդու մահը կանխագուշակող արհեստական ինտելեկտ ԱՄՆ կոնգրեսում էլի «ձրի» ճաշ են տալիս Տարօրինակ հանգուցալուծումներ Մի գրառման անորոշ հետքերով Ուղենիշ դարձած «Ստարտափ կենտրոնը» Մուծվել պրծել է՞ Ռուսները զարմացնում են «Անակնկալի եկածների» սրտակեղեք կապելլան Ուրեմն փառք մեզ ու մեր Երկրին Դատախազի պահանջը բավարարվեց «Միթե հայլվույդ մեջ անձկավ Գեղուհի մը նայեցավ»… Ֆուտբոլային տոնն ընթացքի մեջ է Տիկնայք և պարոնայք, նավը սոսկ կողաշրջված չէ՝ այն վայրկյան-վայրկյան սուզվում է հատակ