Երևան
21.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ ենՔաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինելԹրամփն ու Պուտինը կհանդիպե՞նԻսկ մանդատները կմնան փշալարերի վրաԿարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ«Մարտի» են գնում միայն «գլադիատորները»5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններինՏարոնն էլ թռա՜վ
Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը

Տրանսֆերային շուկայում՝ հեղափոխական փոփոխություններ

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Վերջերս Լոնդոնը միավորել էր Եվրոպական ակումբների ասոցիացիայի, եվրոպական առաջատար լիգաների, կոնֆեդերացիաների և ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին։ Ֆուտբոլում «հարց լուծողները» հավաքվել էին կարևոր նպատակով՝ տրանսֆերային շուկայում փոփոխություններ են հարկավոր և հնարավորինս արագ։ «Մենք բոլորին բանակցությունների սեղանի շուրջ հավաքեցինք։ Ոլորտի առանցքային դեմքերը հասկանում են, որ փոփոխություններ են հարկավոր։ Կանոնների արդյունավետ փոփոխությունը հնարավորություն կտա լուծելու ակումբների վճարումների, գործակալների, վարձակալությունների, տրանսֆերների հետ կապված խնդիրները», -հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

«Reuters»-ի հաղորդմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք կանոնների փոփոխություններ և նորամուծություններ, որոնք ՖԻՖԱ-ի կողմից կարող են հաստատվել արդեն հոկտեմբերի 26-ին։ Քննարկման մասնակիցները վստահեցնում են, որ նոր կանոններով պայքարելու են ակումբների խորամանկության, գործակալների ագահության և մեծ գումարների լվացման դեմ։

Ներկայացնենք, թե որոնք են հավանական փոփոխությունները՝

          1. Կստեղծվի կենտրոն, որը կհետևի բոլոր գործարքներին, տրանսֆերների գներին և գործակալներին հասանելիք գումարին
Սա ամենակարևոր, բայցև ամենաբարդ փոփոխությունը կլինի։ Եթե ստեղծվի նման կենտրոն, այն կաշխատի մասնավոր բանկի հետ։ Բոլոր գործարքները պետք է հասանելի լինեն կենտրոնի համար։ Հենց կենտրոնը պետք է գնահատի տրանսֆերի իրական արժեքը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՖԻՖԱ-ն դիմել է սպորտային հետազոտությունների շվեյցարական CIES կենտրոն, որպեսզի վերջինս մշակի այնպիսի ալգորիթմ, որը թույլ կա գիտական ճանապարհով հաշվարկել տրանսֆերի արժեքն ու կայացման հավանականությունը։ Ջանի Ինֆանտինոն վստահ է, որ այսկերպ հնարավոր կլինի պայքարել փողերի լվացման և խաբեությունների դեմ։ Նման կենտրոնն ուղղակիորեն կազդի ֆուտբոլիստների գործակալների եկամտի վրա։ Հնարավոր է մեծ ախորժակ ունեցող գործակալներն այսուհետ ստիպված լինեն բավարարվել միայն ֆուտբոլիստի աշխատավարձի 5% եկամուտը ստանալով։ Նրանք հնարավորություն չեն ունենա միաժամանակ գումար ստանալ ֆուտբոլիստից և ակումբից։ Միայն Անգլիայում 2017-18թթ․ մրցաշրջանում ակումբները գործակալներին վճարել են ընդհանուր 257 միլիոն եվրո․ սա այն դեպքում, որ տրանսֆերային ընդհանուր ծախսերը կազմել են 1․89 միլիարդ եվրո։ Սա 37 միլիոնով ավելի է 2016-17թթ․ մրցաշրջանի ցուցանիշից

          2. Վարձակալությունների թվի կրճատում
Նախքան Լոնդոնի հանդիպումն էլ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՖԻՖԱ-ն մտահոգված է մի շարք ակումբների մեծաքանակ վարձակալություններով։ Եթե լինենք լավատես, ապա պետք է մտածենք, որ վարձակալությունների նպատակն է օգնել տաղանդավոր ֆուտբոլիստներին զարգացում գրանցել համեմատաբար ավելի ցածրակարգ ակումբներում։ Սակայն ժամանակակից ֆուտբոլում այլ պատկեր է՝ խոշոր ակումբները գնում են տաղանդավոր պատանիների տրանսֆերները, վարձավճարով նրանց ուղարկում են տարբեր ակումբներում հանդես գալու, իսկ հետո, առանց հիմնական կազմում խաղալու հնարավորություն տալու, վաճառում են։ BBC-ի հաղորդմամբ, ՖԻՖԱ-ն քննարկում է մեկ ակումբից առավելագույնը 8 ֆուտբոլիստի վարձակալությամբ այլ թիմ ուղարկելու տարբերակը: Ընդ որում, այդ 8 ֆուտբոլիստից առավելագույնը 4-ը կարող է տեղափոխվել նույն ակումբ: Հնարավոր է՝ բացառություններ լինեն մինչև 21 տարեկան այն ֆուտբոլիստների հարցում, ովքեր երկարաժամկետ պայմանագրեր ունեն տվյալ ակումբի հետ: Եթե ՖԻՖԱ-ն հաստատի կանոնը, եվրոպական ակումբներից առավելապես կտուժեն «Չելսին» և «Յուվենտուսը»: Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» վարձակալությամբ այլ թիմեր է ուղարկել 40 ֆուտբոլիստի, իսկ «Յուվենտուսը»՝ 26: «Transfermarkt»-ի հաղորդմամբ, «Չելսին» այդ 40 վարձակալությունից ունենալու է 179 միլիոն եվրո եկամուտ։ Ընդ որում, այս ֆուտբոլիստներից միայն 19-ն է 21 տարեկանից մեծ։ Եթե «Չելսին» այս մրցաշրջանում «բավարարվել է» 40 վարձակալությամբ, ապա օրինակ՝ «Ատալանտան» նախորդ մրցաշրջանում տարբեր ակումբներ վարձակալությամբ ուղարկել է 55 ֆուտբոլիստ։ ՖԻՖԱ-ում այնքան միամիտ չեն, որ հավատան, թե իտալական ակումբը կամ «Չելսին» մտահոգված են միանգամից այդքան ֆուտբոլիստի զարգացմամբ: Բացի այդ, ՖԻՖԱ-ն մտադիր է վերջ դնել տրանզիտային վարձակալություններին, երբ ֆուտբոլիստը երկրորդ ակումբից երրորդն է տեղափոխվում։

          3. Աջակցել լավ ակադեմիաներ ունեցող ակումբներին
Կենտրոնացված վճարման համակարգը ՖԻՖԱ-ին թույլ կտա արագ գտնել կասկածելի գործարքները և համապատասխան տուգանքներ ու հարկեր սահմանել։ Սակայն հարկեր չեն սահմանվի այն ակումբների համար, որոնք, այսպես ասած, դաստիարակել են տվյալ ֆուտբոլիստին։ 12 տարեկանից սկսած ֆուտբոլիստները կունենան էլեկտրոնային անձնագիր, որում կնշվեն բոլոր այն ակումբները, որտեղ այդ տարիքից սկսած սովորել է ֆուտբոլիստը։

          4. Աշխատավարձերի սահմանափակում
Հաշվի առնելով ակումբների ստացած եկամուտները՝ ՖԻՖԱ-ն կարող է առավելագույն աշխատավարձի չափ սահմանել։ Միևնույն ժամանակ ֆուտբոլիստների պայմանագրերում հրաժարագին սահմանելը պարտադիր պայման կլինի։ Այժմ հրաժարագների մեխանիզմը կիրառվում է Իսպանիայում, Պորտուգալիայում։

Նշված կետերը փոքր-ինչ անիրականանալի կարող են թվալ, սակայն ՖԻՖԱ-ի նախագահը վճռական է տրամադրված․ «Մենք հիանալի հասկանում ենք, որ տրանսֆերային շուկայում տարօրինակ բաներ են տեղի ունենում։ Այս ոլորտում վերջին փոփոխությունները եղել են 15 տարի առաջ։ Եկել է նոր փոփոխությունների ժամանակը։ Տրանսֆերները պետք է դառնան թափանցիկ և բոլորի համար հասկանալի»։

Խաչքար-հուշարձան՝ Լևոն Հայրապետյանի հիշատակին Հունան Պողոսյանն է, որ պետք է կոտրի նարկոտրաֆիկի մեջքը Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ են Քաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինել Թրամփն ու Պուտինը կհանդիպե՞ն Իսկ մանդատները կմնան փշալարերի վրա Արա Բաբլոյանը չեղյալ է համարել Կարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ «Մարտի» են գնում միայն «գլադիատորները» 5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններին Տարոնն էլ թռա՜վ «Մշակութային դեսպանը»՝ «Նոյի երկրում» Կմեկնեն աշխարհի առաջնություն Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Փակել են միջպետական ճանապարհը Հեղափոխության իմաստը դեռ չեն ընկալել «Ես հանգստացել եմ, ես վերադառնում եմ» Աշխարհի ամենաառատաձեռն միլիարդատերերը Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է Կկառուցվի Հայաստանը Արցախին կապող երրորդ մայրուղի Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ»