Երևան
18.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը«Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանաՋուր չեղած տեղը լողացող Ալիկ ՍարգսյանըԾնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանումՍպասենք մեդալներիԱրգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»
Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Не комильфо!

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Не комильфо! -Ռուսական միջավայրում այսօր տարածված՝ ռուսերենի ու ֆրանսերենի հիբրիդ «կիսափոխառյալ» արտահայտություն, որ նշանակում է՝ անպատշաճ , անվայել, ոչ սազական:

ՀՀԿ-ն ներկայացնող հպա՜րտ քաղաքացիների ցուցակի «դինամիկան» այսօր փլուզվող ԽՍՀՄ-ի ռուբլու «դինամիկան» է լրիվ հիշեցնում: «Կուրսը» օրվա մեջ հինգ անգամ ընկնում ու «թարմանում» է: «Ժամում մինուս 5 պատգամավոր» արագություն բացել, ՀՀԿ-ն մանրի՜ց «ճողոպրում» է քաղաքական դաշտից:
ՀՀԿ «մարդահամարի» տվյալներով մինչև հաջորդ տարի ՀՀԿ-ում էլ «մարդ» չի մնա…

Առայժմ «կենսունակ» են մնում ու ՀՀԿ շարքերում են մնում հիմնականում նրանք, ովքեր հոյակապ տոկոս են հաշվում: Վահրամ Բաղդասարյանի պե՛ս: Այն Վահրամ Բաղդասարյանը, որի հաշվարկներով՝ ամսի 2-ի գիշերը ԱԺ «այցելած» ՀՀ քաղաքացիների 90 տոկոսն սկի տեղյակ էլ չէր, թե ինչ օրենք են ընդունել, սակայն Նիկոլին լսել-եկել էր: Ճշմարտության դեմ որ չմեղանչեմ, անպայման ասեմ, որ ինքը Վահրամ Բաղդասարյանն ու այդ օրենքը նախաձեռնող իր գործընկերներն իրենք նույնպես տեղյակ չէին, թե ինչ օրենք են հապճեպ ընդունել:

Ինչու եմ այդպես կարծո՞ւմ:
Որովհետև իրենք իրենց ընդունածից նե՜նց էին ապշել, որ հաջորդ օրը, երբ էդ ապշելու պրոցեսն ավարտվեց, սկսվեց մի ա՛յլ՝ «միգրացիո՛ն» պրոցես՝ ՀՀԿ-ից դեպի «ուրիշ աշխարհներ»: Գլուխներն առան, իրենց ընդունած օրենքից փախան: Թե վաղ միջնադարում Եվրոպայում սկսվեց «великое переселение народов», ապա այսօր մեզանում սկսվեց «великое переселение депутатов»
Ու ես զարմանում եմ, որ Վահրամ Բաղդասարյանը, ով, մի հատ նայելով, մի հատ հայաք գցելով ժողովրդական հսկա բանակին, էդպես հոյակապ տոկոս է հաշվում, էն էլ՝ էդ մթին, ապա հիմա, երբ ամեն բան նոր ու վառ լույսի տա՛կ է երևում, ինչո՞ւ տոկոս չի հաշվում: Ինչո՞ւ չի հաշվում, թե քանի՛ իր կողքը եղած մարդ է լքում ա՛յն կուսակցությունը, որտեղ մի քանի ամիս առաջ ասեղ գցելու տեղ չկար՝ իսկ հիմա բոլորն են ասեղների վրա, ուստի վեր են թռչում ու էդտեղից փախչում:
Դե ասե՛ք, տոկոս հաշվելու վարպետ Վահրամ Բաղդասարյանը ինչո՞ւ չի ասում, թե քանի տոկոսն է էդ «միգրանտներից» վազելով փախչում, իսկ քանի տոկոսը, թևերը բացա՛ծ, «օդովը» թռչում…

Հա՛, հոկտեմբերի 2-ին բոլորի, անգամ հեղիակների՛ համար անհասկանալի մնացած օրենքն ընդունած, խելքները գցած պատգամավորները մանրի՜ց խելքները գլուխները հավաքում, խելքի են գալիս ու ռեկորդ է, որ իրար վրա խփում, ապա՝ անմիջապես էլ թարմացնում են տեղում: Ե՛ւ հեռացատկի, և՛ արագավազքի, անգամ խմբակայի՛ն, անգամ էստաֆետի՛ ռեկորդ են իրար վրա թարմացնում: Ու հեռանում են և՛ ցամաքային, և՛ օդային երթուղիներով, և՛ անգամ ստորերկրյա ու ստորջրյա երթուղիներով, եթե «միգրանտը» շա՜տ թաքուն խորքերում է իր «միգրացիան» անում:

ՀՀԿ-ն էսօր ոնց որ գնացքի էն վագոնն ըլնի, որտեղ մի քանի ամիս խցանվել, չի գործում, հասկացաք, ի՛նչը… Ու սրտապատառ էդ վագոնից մյուս վագոններ ընենց են փախչում, որ խեղճ «պռավադնիկը» վիրավորանքից ձենով լաց էլինում: Ու այ էդ ձենով լացն էլ հենց արդեն «не комильфо»: Քանզի վայել չէ երբեմնի արծիվներին, որոնք այսօր հեծկլտում ու գանգատվում են, թե իրենց վագոնի «ուղևորների» վրա ճնշում է գործադրվում, դրա համար են իրենք վագոնը լքում:

Է-հա՜, կա ճնշում, գործադրվում է… ա՜յ էն խցանված սանհանգույցի կողմից, ձե՛ր իսկ վագոնի ձե՛ր իսկ անտերության մատնած սանհանգույցի կողմից:
Է ժամանակին հիգիենա ու սանիտարական նորմե՜ր պահպանեիք՝ էդ օրը չընկնեիք: Գնացեք, դրա՛ դեմ՝ ձեր գործելակերպի՛ դեմ, գանգատ-դիմում գրեք: Թե չէ արծիվդ դարձել կաչաղակ, դարձել չաչանակ, առավոտից իրիկուն զահլա է տանում:

Կամ ենթադրենք՝ դրսից էլ են ճնշո՜ւմ:
Է մի՜ ճնշվեք:
Որ պինդ զանգված լինեիք, ինչո՞ւ պիտի ճնշվեիք:
Ո՞վ է մեղավոր:
Դո՛ւք եք մեղավոր: Քանզի էդ հեշտ ու շուտ ճնշվող զանգվածի զգալի մասը դո՛ւք ժամանակին ուրիշ տեղերի ուրիշ զանգվածից ճնշեցիք-բերեցիք, ձեզնով արեցիք: Հիմա էլ զանգվածն այդ իր հատկությունը վերստին հիշել, դեռ չճնշված՝ արդեն ճնշվում, պլստում, ձեզանից պրծնում, հիմա էլ գնում է ուրիշ հարմար տեղ:
«Не комильфо?»:
Կոնկրետ իրենց՝ լքողների՛ համար շա՜տ էլ ու լա՜վ էլ «комильфо», իսկ որ ՀՀԿ «տրիբունները» առավոտից իրիկուն իրենց դարդն են պատմում, այ դա՛ արդեն՝ լրի՜վ «не комильфо»:

 

«Не комильфо», այո՛, երբ փոխանակ իրենց դժբախտության մեջ վերջապես սկսեն իրե՛նց լուման փնտրել, շարունակում են բախտից, Նիկոլից, իրենց էս տարի նվեր չբերած Սա՛նտա Նիկոլից, հազա՜ր ներողություն, Սանտա Նիկոլա՛ուսից՝ Սանտա Կլա՛ուսից ձենով դժգոհել:
Ինչ ասեմ, ձեր գործն է, դժգոհե՛ք, եթե էդ դժգոհողից՝ ձեզնի՛ց, դեռ գոհ եք: Բայց ի՛մ կարծիքով՝ «не комильфо»:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Մոռացա ասել, որ կենդանական աշխարհի միգրացիան պատկերող նկարն «ունի» նաև «չորրորդ՝ ծպտված» հատված, որ չի երևում, բայց որտեղ ՀՀ դեպուտատների՛ «մեծ վերաբնակեցում-միգրացիան» է՝ այդ «միգրանտների» խմբակային ու վառ պատկերներով:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը