Երևան
18.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը«Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանաՋուր չեղած տեղը լողացող Ալիկ ՍարգսյանըԾնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանումՍպասենք մեդալներիԱրգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»
Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Մանթաշովների զարմից են սերե՞լ

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

ՀՀ ազգային անվտանգության հաղորդագրությունից տեղեկանում ենք՝ վերջերս իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2008թ․ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը։

Հարձակումն իրականացնելու համար վերջինս համագործակցել է «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի կողմից ստեղծված հանցավոր «բանդայի» հետ, որը մեղադրվում է մի շարք առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Լևոն Սարգսյանը խմբին տրամադրել է Իսահակյան փողոցում գտնվող առանձնատան գծագիրը՝ չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով։

Հանրային հնչեղություն ստացած ավազակային հարձակման «բարեհաջող» ավարտից հետո Լ․Սարգսյանը իր համար գողոնից առանձնացրել է որոշ ոսկյա զարդեր և թանկարժեք ժամացույցներ։ Հիշեցնենք, որ հանցավոր համագործակցության 10 անդամները 2011թ․դատապարտվեցին երկարաժամկետ ազատազրկման՝ մինչև 15 տարի ժամկետով։

Հաղորդագրությունը, հիրավի, շատ ուշագրավ է, քանզի տուժողն ու հանցագործությունն իրականացնողները մեկը մյուսին համարժեք են, դեռ ավելին՝ մի ամբողջ անցած ժամանակահատվածի տիպիկ արտացոլանք են։ Պարզվում է՝ իրարից հափշտակելու և ուրիշի հաշվին հարստություն կուտակելու եղանակը վերին օղակներին բնորոշ սովորական գործելաոճ է եղել, որը ակնհայտ հատել է հանցագործության սահմանները։

Ժողովրդական խոսակցությունների մակարդակում գաղտնիք չէր, որ նախկին պատգամավորներն ու ոստիկանության պաշտոնյաներն իրենց ստվերային բիզնեսներն ունեին և ակտիվ գործունեություն էին ծավալում ամենատարբեր ոլորտներում, բայց որ մեկը մյուսին էին թիրախավորում, դա շոկային էր շատերի համար։

Դեռ տարիներ առաջ միանգամայն հասկանալի էր, որ մաքսայինի նախկին պետի թիրախ-առանձնատունն ամենևին էլ պատահականության սկզբունքով չէր ընտրված՝ նախապես մանրամասն քննարկված և կազմակերպված հարձակում էր մշակվել, որի իրագործման համար հանցագործ խմբի անդամները ներխուժել էին առանձնատուն «սպեցնազի» կեղծ համազգեստներով։ Ինչպես ասում են՝ նպատակն արդարացնում է միջոցները, քանի որ 45 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդերը որպես գողոն, անշուշտ, գոհացուցիչ էին և, իհարկե, արդարացրեցին հանցագործ խմբի գործադրված ջանքերը։ Իսկ հանրության համար մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ մաքսայինի պետերը՝ նախկին թե ներկա, երկրիս ամենահարուստ մարդկանց ցուցակում են, քանզի 45 միլիոնի ոսկեղեն տանը, աչքին մոտ, պահում են ոչ թե հարուստները, այլ գերհարուստները, իսկ չհրկիզվող պահարանների «կոլեկցիա» ունենալն էլ դժվար թե հասարակ մահկանացուներին հասանելի թուլություն լինի, քանզի դրանցում բան պահելու համար պիտի բան ունենաս։

Սակայն սա էլ դեռ ոչինչ: Զավեշտն այն է, որ 2008թ․ոչ մեկի մտքով անգամ չանցավ Արմեն Ավետիսյանից նրա նման հարստության ծագումնաբանությունը ճշտելը՝ երևի թե մտածելով, որ սույն անձն օրիորդական գծով կամ Մանթաշովի թոռն էր, կամ Ռոքֆելլերի արտաամուսնական կապերի գծով փոխանցված ժառանգը: Հասկանալի է, որ ոչ մեկն էլ կասկածի տակ չի առնում Արմեն Ավետիսյան չարքաշ աշխատավորի պապենական ահռելի հարստության ժառանգություն ստանալու վարկածը, որ նրա՝ երկրին նվիրված տարիների աշխատանքի հետ կրկնապատկվում ու քառապատկվում էր (ստույգ աճը կարող է վկայել երևի թե նույն ԱԱԾ-ն, որը մի ժամանակ ընդհատակյա սույն միլիոնատերի աշխատանքային հարազատ ոստանն էր) այդ նույն երկրում աղքատության տոկոսի անշեղ աճին համընթաց՝ չնայած էն թվերին Սերժ Սարգսյանի «հավատարիմ բարեկամին» դժվար նման հարցեր տային՝ ազնիվ ու անկեղծ պատասխանի միամիտ ակնկալիքով։

Մնում է միայն հուսալ, որ նոր ժամանակներում ծավալված հետաքննությունը կբացահայտի, թե Ավետիսյանն իր չհրկիզվող պահարաններում որքան հարստություն ուներ ամբարած, ինչպես նաև լույս կսփռի վերջինիս՝ հարստություն կուտակելու զարմանահրաշ ունակության վրա։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ..Գ. Նյութը դեռևս երկու օր առաջ էր պատրաստ տպագրության, սակայն մի մանրամասն ճշտելու անհրաժեշտություն առաջացավ, որն էլ եղավ ձգձգման պատճառ, իսկ այս ընթացքում ՀՀ ԱԱԾ-ն օպերատիվ գործեց ու մեզանից առաջ անցավ Արմեն Ավետիսյանի ընտանիքի հարստության ծագման օրինական հիմքերի պարզման իր նախաձեռնությամբ: Չասենք 1:0 հօգուտ ԱԱԾ-ի, բայց թե բոլոր դեպքերում տղաները կեցցեն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը