Երևան
18.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը«Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանաՋուր չեղած տեղը լողացող Ալիկ ՍարգսյանըԾնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանումՍպասենք մեդալներիԱրգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»
Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Պատճառված վնասը կազմում է ավելի քան 587 մլն դրամ

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած 25 անձի ինքնություն, ովքեր ներգրավվել են որպես մեղադրյալ։ Նրանցից 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախնական քննության տվյալներով՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում չարաշահումները կրել են տևական բնույթ՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսը: Իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է դրանց մեխանիզմը, այն է՝ Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մուտքագրվել տարբեր անձանց սոցիալապես անապահովության վերաբերյալ, նրանց անունները ներառվել նպաստառուների ցուցակում, ձևակերպվել ապօրինի նպաստներ, իսկ փոխանցված գումարը՝ յուրացվել: Նախնական տվյալներով ՝ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 587.400.000 ՀՀ դրամ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, նշված առերևույթ հափշտակությունները կատարելիս, առանձին դեպքերում համագործակցել են նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ:Քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ 25 անձի առնչության վերաբերյալ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 19-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության:

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա. Ղարաքեշիշյանի, ինչպես նաև առաջին կարգի մասնագետի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հոկտեմբերի 9-ի դրությամբ՝ նշված գործի շրջանակներում մեղադրյալների կողմից վերականգնվել է 27.515.500 ՀՀ դրամ: Ա. Ղարաքեշիշյանի և գործակալության աշխատակից հանդիսացող մյուս մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք է դրվել պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը