Երևան
18.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը«Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանաՋուր չեղած տեղը լողացող Ալիկ ՍարգսյանըԾնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանումՍպասենք մեդալներիԱրգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»
Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Պանթեոնի խորհուրդն իմաստազրկածը

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Հանրապետականների քավարանը՝ փաստերի հորձանուտում» նյութից հետո միանգամայն կիսատված կմնար ճշմարտությունը, եթե անդրադարձ չկատարվեր Անդրանիկ Մարգարյանի դիմանկարին, ընթերցողին չհանձնվեր նրա քննախույզ դատափետումը, քանի որ հասարակությանը Անդո Մ.-ի կերպարը խեղաթյուրված է ներկայացված առհասարակ, աղճատված են նրա  կենսաբանական որոշ նշանակալից մանրամասներ:

***
Նրա գիրուկ մարմնին շատ էր համապատասխանում պարզունակ դեմքը: Բարյացկամ ժպիտը, անհոդաբաշխ մտքերը բնավ չէին բնութագրում նախկին քաղբանտարկյալ-այլախոհին: Նա ավելի շուտ հիշեցնում էր բուֆետապետի, քյաբաբագործի կամ էլ անգամ անասնաբույժ-բուժակի:

Հին հանրապետականները լավ են հիշում, որ Մարգարյան Անդոն անկյունների սիրահար էր: Սովորաբար նստում էր առանձին, խոնարհված՝ սուրճի բաժակի վրա, չէր շփվում շրջապատի հետ, ծանր կզակն առած ափի մեջ՝ ուշադիր լսում էր, թե ինչ էր քննարկվում երկու սեղան այն կողմ, տեղեկություններ էր կուտակում, որոնք հրամցնում էր x կենտրոն: Այդ օրերին կասկածելի շշուկներ էին պտտվում առ այն, որ Անդո Մ.-ն միակ ՄԱԿ-ականն էր, որը ներողագիր է ներկայացրել x կենտրոն, որով հրաժարվել է քաղաքական պայքարից:



Ներբեռնվելով ՀՀԿ-ում՝ Անդոն բազում մանր ծառայություններ էր մատուցում կուսվերնախավին, հետևում էր գրասենյակների մաքրությանը, դեպքից դեպք էլ համեստ ընդմիջում էր կազմակերպում իր առանձնասենյակում, որտեղ հանգրվանել էր որպես կուսառաջնորդի օգնական: Այդ օրերին թեպետ հպանցիկ, սակայն արտացոլվում էր նախկին քաղբանտարկյալ-այլախոհի անհագուրդ որկրամոլական կիրքը և մատնությունների հանդեպ բնատուր ձիրքը: Շաբաթը մեկ անգամ նա ՀՀԿ-ից ստանում էր 1 պարկ ալյուր, այն հասցնում էր տուն և բավարարում էր օրգանիզմի նվազագույն գաստրոնոմիական երազանքները:

1998-ից Անդո Մ.-ն ՀՀԿ առաջնորդն էր արդեն: Միանձնյա և աներեր: Եվ կյանքի կոչվեց անկախ Հայաստանում ապրելու տեսլականը՝ լուկուլոսյան խնջույքներով օր մթնեցնելը:

Անդոն չափազանց հարմար գործիք էր հանրապետության քաղառաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ձեռքում:
Հարմար էր՝ իր անվտանգությամբ:
Անդոն երկրի վարչապետն էր: Եվ հայտնի էր, որ շաբաթը երկու անգամ նա կառավարում էր հանրապետության տնտեսությունը, աշխատանքային և ոչ աշխատանքային ժամերն անցկացնելով որևէ շոգեբաղնիքում (դիցուք՝ «Վալեմ Պլազայում»), պանդոկում և այլուր:

2002-ին ահասարսուռ լուր տարածվեց երկրով մեկ այն մասին, որ կլանելով Վիագրայի անհամաչափ չափաբաժին (նաև սույն խնդրի շոշափումով մեկ այլ քաղբանտարկյալ գիրք ունի հրապարակած)՝ վարչապետ Անդոն հայտնվել է բուժհաստատությունում, որտեղ երեք օր շարունակ փորձել են նրա մարմինը ճարակած սեռական փոթորիկը սանձել ու մի կերպ հաջողել են:

***
Իր ժողովրդականությունը Անդո Մ.-ն կերտեց մերթ ընդ մերթ թուլաբաժին գումարներ հատկացնելով առանձին մշակույթի գործիչների, որոնց մտքով իսկ չէր անցնում, թե որտեղից են վարչապետի գրպաններում մշտապես առկա տասնյակ հազարավոր դոլարները: Նա կերտեց իր ժողովրդականությունը՝ անսպասելի ներխուժելով որևէ հեռավոր գյուղական համայնք, հյուրընկալվելով չքավոր մի հյուղակում և հացկերույթի նստելով երջանկությունից գրեթե խելքամաղված ընտանիքի հետ: Նա գիտեր ինչպես կերպար ստեղծել, ու դա էր նրա  միակ անթաքույց առավելությունը:



Սակայն Անդոն զարմանալիորեն ձախողվեց, երբ փորձեց «Պետական գույքի կառավարման» վարչության պետ, հանրաճանչ խաղամոլ Դավիթ Վարդանյանի ձեռքերով յուրացնել Ավ. Իսահակյանի գրադարանային ցանցը, քանզի գրադարանները տեղեկացված էին չափազանց առևտրաշահ վայրերում (Մոսկովյան և Կիևյան փողոցներ, Տիգրան Մեծի պողոտա և այլն): Նմանապես անզոր եղավ ձեռք բերելու նշանավոր Պարիս Հերունու հռչակավոր «Արևի» ինստիտուտը Բյուրականում: Նաև նահանջեց՝ փորձելով լուծարել ՀՀ ստեղծագործական միությունները, սակայն… ճակատագրի խենթ բերումով իր վերջնական հանգրվանը գտավ Կոմիտասի անվան պանթեոնում, Կոմիտասի և Իսահակյանի կողքին ու ասում են այդ փաստից Կոմիտասը վերջնականապես խելագարվեց, իսկ Իսահակյանը փոշմանեց, որ հայրենադարձվել է եվրոպաներից: Մեր այս ու պանթեոնի այլ մեծությունների հեղինակությունը պիտի փրկել համաժողովրդական այս խաղք-խայտառակությունից՝ այնտեղից Անդո Մ.-ին պարզապես հեռացնելով:

                                                                                                Զարզանդ ԶԵՓՅՈւՌՅԱՆ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը