Երևան
18.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը«Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանաՋուր չեղած տեղը լողացող Ալիկ ՍարգսյանըԾնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանումՍպասենք մեդալներիԱրգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»
Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Վահրամը, խեցգետինը և գայլաձուկը

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Դեկտեմբեր ամսվա հետ կապված որևէ որոշում չենք կայացրել»:
Վահրամ Բաղդասարյան, ԱԺ ճեպազրույցից, դեկտեմբերի 9

«Անկախ այս ամենից, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության հայտարարությունը, դեկտեմբերի 9

«Կարծում եմ, որ մեր գործընկերների (դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններին համաձայնութո՛ւն տվող գործընկերների) տված հայտարարությունները փորձ էին, հա՞, այդ հայտարարությունները պայմանավորող գործընթացնե՛րը փորձ էին կյանքի կոչելու վարչապետի այն ցանկությունը, որ արմատախիլ անենք Հանրապետական կուսակցությունը երկրից»:
Արմեն Աշոտյան, դեկտեմբերի 9

Փորձենք հասկանալ, թե ինչ է ասում կամ ինչ է ուզում Վահրամ Բաղդասարյանն իր սրտի խորքից՝ իր գործընկերների ասածի ու ուզածի ֆոնին: Ըստ այդմ, Վահրամի խոսքից ինչ մեջ ենք բերում, բերում ենք առանց որևէ «ռետուշի»:
Եւ այսպես,Վահրամ Բաղդասարյանը՝ Կռիլովի տխրահռչակ այն եռյակի «կարապը», հնչեցրեց իր երգը հետևյալ նկատառումով.
-Որ նորմալ բանակցային պրոցեսում, բոլոր քաղաքական ուժերի հետ համաձայնության գալու պայմաններում բոլորիս տրվի ժամանակ  (20 տարի տվել էին, 20 է՞լ տան), որպեսզի կարողանանք պատրաստվել ընտրություններին  (հոգնակիով մի խոսիր, Վահրամ ջան, ընտրության օրն էկավ, սիրտս վկայում է, որ մնաս եզակի, այսինքն՝ մենակ դու՛, քանզի բոլոր գործընկերներդ արդեն «միգրացիա» եղած կլինեն ավելի տաք տեղ, իսկ ձեր գլխավորին էլ հանձնելն էսօր-վաղվա հարց է, որը շատ արագ ու պատվով կլուծեք),  և, համերաշխ (1999 հոկտեմբերի 27-ի՞ պես «համերաշխ»),  առանց ցնցումների  (2008-ի մարտի 1-ի՞ պես «առանց ցնցումների»), առանց որևէ այլ խնդիրներ բարձրացնելու  (առանց 2015-ին Ծառուկյանի դեմ բարձրացրած այլ խնդիրների պե՞ս «այլ խնդիրների» և դա կլինի հուշագրի տեսքով  (2008-ին Արթուր Բաղդասարյանի հետ կնքա՞ծ «հուշագրի» տեսքով),  դա կլինի հայտարարության տեսքով (2018-ի ապրիլին Սերժի՝ «հպանցիկ» վարչապետ ընտրվելո՞ւ «հայտարարության» տեսքով, թե՞ մերժված Սերժի՝ «ես սխալ եմ, իսկ Նիկոլը՝ ճիշ՛տ» հայտարարության տեսքով),  բոլոր քաղաքական ուժերը, միասնական, մենք հանգիստ գնանք ընտրությունների  (ու հանգիստ հավաքեք 87-ից 88 տոկոս… ստորակետից հետո),  որպեսզի խուսափենք այդ տիպի ներքաղաքական ցնցումներից (ցնցում չի՜ լինի, Վահրա՜մ ջան, չվախնա՜ս, իսկ թե եղավ էլ, ապա ձեր նախկին պատգամավորների վրա դրած ավազակային հարձակման մեղադրանքներից շա՜տ-շա՜տ դո՛ւք ցնցում ապրեք, երբ ամբաստանյալներն սկսեն ուրիշ անուննե՛ր էլ տալ):

…Մենք դեկտեմբեր ամսվա հետ կապված որևէ քննարկում, ձեզ վստահեցնում եմ, չենք ունեցել  (իզուր չեք ունեցել. շուտ «ունեցե՛ք», քանի ձեր կուսակցությունում մի քանի հոգի դեռևս «ունեք», քանի էդ «քննարկում ունեցողները» ձեր նոսրացող շարքերը ժամում 5 պատգամավոր արագությամբ լրիվ չեն լքել), որովհետև դա բավականին վտանգավոր քայլ է, դա պարզապես իր մեջ վտանգներ է պարունակում  (ձեզնից լավ վտա՞նգ), հղի է բավականին վտանգներով, որը կարող է ապագայում ձևավորվող Ազգային ժողովը լինի միահեծան (այ նախկի՛ն ջիգիթ, չըլնի՞ վախ ունես՝ էդ «միահեծանը» քեզ ու ձերոնց հեծնի, ոնց որ 20 տարի շարունակաբար դուք էիք հեծնել)  Ազգային ժողով, և այս պարագայում չեմ կարծում, որ խորհրդարանական պետության մեջ և ժողովրդավարական թռիչքային քայլեր կատարող (էդ «թռիչքային քայլերն» անելիս, զգույշ, չճողվես, ո՜վ ժողովրդավարության խե՜նթ մունետիկ ու առաջամարտիկ, մարդու իրավունքների՜, ժողովրդի՜ ու ժողովրդավարությա՜ն թանկագի՜ն խաթեր «շպագատ իջնող անձնուրա՜ց գիմնաստ»)  երկրում դա արդարացված կլինի: Ես կարծում եմ, և մենք կարծում ենք, որ այդ պարագայում չի կարող իրական ընդդիմություն ձևավորվել ազգային ժողովում (փոքրամասնություն-ընդդիմության թափուր պաշտոնի վրա՞ եք հիմա էլ աչքներդ դրել, ընդամենը մի քանի ամիս առաջ 60-70 տոկոս «հավաքող» «մեծամասնության» ա՛յ հեգ ներկայացուցիչներ):  Մենք պետք է հնարավորություն տանք վարչապետին աշխատելու  (ի՜նչ ջիգյար ա, է՞. վարչապետի հետ մի բակալ բան խմեց, տե՛ս որ տեղում մի տակառ ջիգյար բուսեց),  աշխատելու ընթացքում այս ոչ թե շատ արագ այս ընտրությունները կազմակերպվեր (Վահրա՛մ ջան, դու դպրոց գնացել ե՞ս, թե՞ մենակ ՀՀԿ-ին կից «լիկբեզի» կուրս ես մի շաբաթ անցել Գալուստ Սահակյանի դասարանում. մի խոսքով՝ չհասկացա՝ ինչ էիր ասում, որ շարունակեմ)  ոչ այն զգացմունքային ընտրությունները կազմակերպվեր, այլ ճիշտ գնահատականների արդյունքում  (չհասկանալուս գործընթացը դեռ շարունակվում ու նոր թափ է առնում. մի հատ քեզ հավաքի՛ր ու անցիր Մաշտոցի՛ լեզվով մտքերդ արտահայտելուն): 

Եթե դուք հիշում եք, 17 թվականի ընտրությունների ժամանակ մեր ընդդիմադիր գործընկերները պնդում էին տեսանկարահանող սարքերի մասին, մատնահետքերի սարքավորումների մասին (շատ մի՛ վռազեք մատնահետքերի սարքավորումներ պահանջելու հարցում. ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն դրանցով արդեն զբաղվում են. շուտով ձերոնց կկանչեն՝ դրանց բացումն ու «փրեզենթացիան» շատ ճո՜խ անելու), այն, ինչը մենք չէինք հասցնում  (վա՜-ո՜ւ, ախր ասի՝ էդքան մի՛ վռազեք, ոչ մի մատ չի մնա առանց իրա հետքը «խնամքով» վերցնելու)  դրա համար քննադատության էինք արժանացել, և դուք տեսաք քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ  (անխի՛ղճ, բերանդ չի զորո՞ւմ՝ քաղաքապե՛տ ընտրելու ժամանակ)  նույնիսկ այդ սարքերի բացակայությունը կար, և մենք պետք է պնդենք, որ բոլոր այդ սարքերը-սարքավորումները, որպեսզի լինեն թափանցիկ ընտրություններ  (20 տարի է՝ «թափ-անցիկ» էին, է՜լի. թափով անցնում ու մանդատ էիք վերցնում. էլի՞ եք ուզում. չհոգնեցի՞ք ձեր էդ «թափանցելուց»), մենք պետք է միջազգային կառույցների հետ խորհրդակցենք  (այ քանդվի՜ էն միջազգային կառույցը, որ ձեզ հետ պիտի նստի-բանակցի), որպեսզի այդ սարքավորումները տեղադրված լինեն… Բավականին երկար տարիներ ընտրական օրենսգրքի քննարկումներ, սահմանադրական բարեփոխումների քննարկումներ. մենք ի՜նտենսիվ աշխատել ենք Վենետիկի հանձնաժողովի հետ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ մոնիթորինգի հանձնաժողվի հետ  (էդ ձեր երկարամյա «ի՜նտենսիվ» աշխատանքի արդյունքում քանի՞ օրենք եք «ԺՀՄԻԳ-մոնիթորինգ» արել- կատարելագործել, քանի՞ օրենք եք գեթ շան տեղ դրել ու քանի միլիարդ եք պետության բյուջեից ձեր էդ գործուղումների վրա ծախսել կամ… կրվել)…

(Այնուհետև լրագրողներից մեկն իր հարցն է ուղղում մեր «հռետորին»: Հարցն առնչվոմ է արտահերթ ընտրությունների ժամկետներին):

-Մենք այդ հարցը բացարձակապես չենք քննարկել, դեկտեմբեր ամիս չենք քննարկել… (Հիմա հասկացա՞ք՝ թե ինչու «կարապ-խեցգետին-գայլաձուկ». նույն կուսակցության մի ներկայացուցիչն ասում է՝ չենք քննարկել, մյուսն ասում է՝ քննարկել ենք, բայց էս աշխարհից շատ նեղացած ենք, որ ստիպված էինք էդ հարցը քննարկել, նույն կուսակցության ուրիշ անդամներ հուշագիր են ստորագրում, իսկ ողջ կուսակցության ողջ խմբակցության անունից էլ հայտարարություն է տարածվում, թե իրենք վարչապետի նոր թեկնածություն չեն առաջադրի. մի խոսքով՝ ոչ միայն աջ ձեռքը չի իմանում, թե ինչ է անում ձախը, այլև գլո՛ւխը տեղյակ չէ, թե ոտներն իրեն ո՛ւր են տանում, իսկ բերանն ինչո՛ւ է բացվում, ի՛նչ ասում):

(Մի այլ լրագրող առավելս է կոնկրետացնում արտահերթ ընտրություննրի հարցը, հետաքրքրվելով, թե եթե ընտրությունները դեկտեմբերին լինեն, իրենք վարչապետի թեկանածու առաջադրելո՞ւ են): 

-Հոկտեմբերի 2-ին՝ 17-ն անց 45 րոպեին, մեր հանդիպման ժամանակ ես արդեն հայտարարել եմ, որ ես չեմ կարող դեկտեմբերի հայտարարության հետ կապված որևէ երաշխավոր հանդիսանալ… Ես դա հայտարարեցի և անմիջապես եղավ արտահերթ նիստ:  (Էդ արտահերթ նիստ չէր, էդ մեռելի «нервный» գեշ «ти՛к» էր՝ գեշ ջղաձգո՛ւմ, որ պատահում է թարմ մեռելի հետ):  Իմ խոսակցությունը եղել է մայիս-հունիս ամիսների հետ կապված, բանակցային, և ես, ոչ թե միանձնյա, քննարկելով նաև իմ գործընկերների հետ, ես խոսում էի 49 պատգամավորի անունից:  (Վահրա՛մ ջան, մինչ դու հիմա էսպես, անմարդկային քո տառապանքի գնով, ծա՜նր երկունքում խոսել ես փորձում, էդ «49» թիվդ մարդկանց աչքների առաջ անողոք հալչում է. մինչև էդ երկար նախադասությանդ տակից դուրս գաս ու բարով «ազատվես», վախենամ, արդեն միանի՛շ թվեր հայտարարես):  Ես ասել էի, որ պատրաստ եմ հանդես գալու հայտարարողի դերում  (ինչո՞ւ դու՝ ՀՀԿ «կոնֆերանսիե՞ն» հո չես), փաստաթուղթ ստորագրողի դերում  (ՀՀԿ-ի միակ աշխատող «գաստրաբայթե՞րն» ես «սոլնեչնի Տաջիկստանից եկած». ի՜նչ սև գործ որ կա՝ վրադ են ջարդում),  և այդ պատասխանատվությունը վերցրել էի ինձ վրա, այսինքն՝ քաղաքական ուժի պատասխանատվությունն էի վերցրել ինձ վրա  (հերի՛ք՝ ինչ տեսնես, քեզ վրա վերցնես. գրիժա ստացար՝ քո տերը ո՞վ է, բժիշկ Բաբլոյանը՞. բժիշկ Բաբլոյանը հրե՜ն ստարտի կանգնել, պատրաստվում է շատ «սահուն» թռիչքի՝ «անատոմիկից» «ռեանիմացիա», էնպես որ դժվար արդեն ձրի ձեզ վիրահատի, շա՜տ-շա՜տ «անատոմիկի» իր լքած տե՛ղը ձեզ ձրի առաջարկի)՝  այդ իրավիճակի փոփոխության արդյունքում, և, բնականաբար, ես չէի կարող նման պատասխանատվություն վերցնել  (հիմա վերցրել ե՞ս, թե՞ չես վերցրել էդ պատասխանատվությունը: Մեկ էլ մի՛ հարցում էդպես էլ չասիք՝ կողմնորոշվեցի՞ք, թե՞ չկողմնորոշվեցիք. դեկտեմբեր ամսին ընտրություն անե՞նք, թե՞ մի քսան տարի էլ նախապատրաստվենք: Մյուս կողմից էլ՝ էլ ի՜նչ կողմնորոշվեք, ո՛ւշ է. ձեր տեղը ժողովո՛ւրդը ստիպված… կողմնորոշվեց):
…Եվ արդեն եղավ այն, ինչ որ եղավ… (Ա՛մեն, Վահրա՛մ ջան): 

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը