Երևան
18.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը«Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանաՋուր չեղած տեղը լողացող Ալիկ ՍարգսյանըԾնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանումՍպասենք մեդալներիԱրգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»
Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

«Երգերը թշնամի չէին, և իրականում հենց ինքն էլ թշնամի չէր…»

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Թուրքական «Haberturk» լրատվական կայքի հոդվածագիր Ումուր Թալուն իր հոդվածում գրել է աշխարհահռչակ շանսոնյե, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի մասին: Ներկայացնում ենք թուրք հեղինակի «Այսուհետ Ազնավուրն էլ չկա» վերտառությամբ հոդվածն առանց որևէ մեկնաբանության. ավելորդ կլինի թերևս ինչ-որ բան ասելն այս դեպքում։

«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր… Մեր գործը նրա երգերը սիրելն էր: Մենք սիրում էինք այդ երգերը, քանի որ մտածում էինք` այդ երգերը սիրելով կկարողանայինք սիրահարվել… Կկարողանայինք սիրել ու սիրվել… Հաճելի էր ֆրանսերեն լսելը, պետք էլ չէր իմանալ լեզուն: Երգում ինչ էլ որ ասվում էր, յուրաքանչյուր բառը պարում էր մեղեդու հետ, քեզ էլ առնում ու տանում… Առանձնապես չգիտեինք էլ, թե ուր էինք գնում: Ակնհայտ էր, որ միևնույն երգերը սիրելով յուրաքանչյուրս տարբեր երազանքների գիրկն էինք ընկնում… Նրա «Տար ինձ աշխարհի մյուս կողմը» խոսքերում ամեն մեկիս համար աշխարհի մյուս կողմը տարբեր էր…

Ներողություն, մենք ինչ իմանայինք, որ նա հայ էր… Երբ «La Boheme»-ն էր հնչում, անկարևոր էր դառնում թե՛ երգողի, թե՛ լսողի ինքնությունը: Աշխարհի որ մասում էլ գտնվեիր, ինքդ քեզանից չէիր կարողանա փախչել… Անձնագրում չէին կարողացել գրել «Շահնուր» անունը, փոխարենը «Շառլ» անունն էր տրվել… Մայրը Թուրքիայից էր, հայրը` Վրաստանից։ Ներողություն, մենք ի՞նչ իմանայինք, որ նա էլ է «հայ»… Հետո միայն իմացանք, թե ինչեր են տեղի ունեցել, ինչեր տեղի չեն ունեցել: Սակայն ի՞նչ էինք անելու, երգե՞րն էինք թշնամի համարելու…

Երգերը թշնամի չէին, և իրականում հենց ինքն էլ թշնամի չէր.. «Մարդկանց, ժողովուրդների դեմ պահանջ չուներ, մենք էլ էինք ուզում, որ չունենար… Գուցե իր կորցրած արմատների հանդեպ ունեցած պարտքի զգացումն էր «քաղաքականացրել» նրան… Մինչդեռ մենք այդպիսի մահեր չէինք ցանկանում, նույնիսկ եթե մեզանից շատերը մահանային»:

Նույնիսկ «Սիրելուց մահանալ» երգում մեր միտքը «սիրելն» էր: Մի օր Ստամբուլի գրախանութներից մեկում, երբ դրամարկղի մոտ սպասում էի իմ հերթին, մի երիտասարդ սեղանին դրեց «ֆրանսերեն երգերի» ձայնասկավառակը. Բրել, Ռեգիանի և ուրիշներ: Նկատեցի` 12 երգիչներից միայն Ազնավուրն է ողջ: Ծերությունը այդպիսի բան է… «Լավ պահեք Ձեր ձայնասկավառակը, միայն նա է ողջ մնացել: Այն էլ համերգները չեղյալ է հայտարարել: Դեռևս երեկ ասաց՝ մեկ լավ եմ, մեկ վատ», -ասացի ես: Ներողություն, մենք որտեղի՞ց իմանայինք… Հիացած մնացինք նրա ձայնով, երգերով, որոնք կարծես թաքուն հրավեր էին գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու:

94-ամյա Շառլ Ազնավուրը մահացավ «թուրք-հայկական սահմանի բացման երազանքով»… Այստեղ գլխավորը հիասթափությունն էր, որը տեղի ունեցավ նաև նրա երգերից ծնված մեր երազանքներից շատերի հետ: Այդ պատճառով ես միշտ ամենից շատը սիրել եմ նրա «Desormais»-ը (Այսուհետ):

Այդ երգը թվարկում էր այն ամենը, ինչ այսուհետ էլ չէր լինելու… Ինչևէ…»:

                                                                                                       Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը