Երևան
18.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը«Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանաՋուր չեղած տեղը լողացող Ալիկ ՍարգսյանըԾնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանումՍպասենք մեդալներիԱրգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»
Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Ոչ ուտելու ու խմելու ճար կար, ոչ էլ… հակառա՛կ «գործընթացի» ճար

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Ես սովորաբար քիչ ուտող եմ և չեմ զգում՝ սոված եմ թե սոված չեմ, բացի դրանից ինձ մոտ ուտելիքներ կային»…

Գալուստ Սահակյան, հոկտեմբերի 2-ի «ճգնաժամը» հաղթահարած ՀՀ

պատգամավոր

Աշխարհը գիտի, որ մերն ուրիշ է: Մեր ամեն ինչն ուրիշ է: Խնդրե՛մ, անցանք պառլամենտական հանրապետության: Բայց մեզանում նրանք, ովքեր պառլամենտում մեծամասնություն ունեն, ի տարբերություն արար աշխարհի, իրենց հռչակում են, ի՞նչ եք պատկերացնում, ինչ:
Չկռահեցիք. ընդդիմությո՛ւն:

Պատկերացնում եք, Մեծ Բրիտանիայում պահպանողականները, որոնք այսօր մեծամասնություն ունեն, լեյբորիստների հացը ձեռներից խլեն, իրենց ընդդիմություն հռչակեն: Տեղում բոլորին հոգեթերապևտիկ պարտադիր կուրսեր կնշանակեն: Բայց մեզանում ոչ միայն որպես նորմալ բան է ընդունվում, որ ՀՀԿ-ն իրեն ընդդիմություն է հռչակում, այլև ինքը ՀՀԿ-ն չի ուզում գնալ նոր ընտրության, որ էդ անհեթեթ վիճակից դուրս գա. որ իմանա, թե ինքը մեծամասնությո՞ւն է էդ անտերը, թե՞ փոքրամասնություն, իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն: Հակառակը, ԱԺ-ում մեծամասնություն կազմող, բայց փոքրամասնության մենաշնորհ համարվող ընդդիմություն իրենց հռչակած մե՜ր պատգամավորները դրանից լավ են զգում իրենց: Համ պառլամենտում 67 հոգու ձայն են ապահովում, համ դրա հետ մեկտեղ ոչ մի պատասխանատվություն չեն ստանձնում:
Ինչո՞ւ:
Է չասի՞նք. իրենք ընդդիմություն են:
Ընդդիմությանն ի՞նչ պատասխանատվություն:
Սրանից էլ լավ գո՞րծ:

Սակայն այնպես չէ, որ մեծամասնություն-փոքրամասնություն խաղացող մեր այս փոքրամասնություն-մեծամասնության պարագայում ամեն ինչ հարթ է:Մի շատ լուրջ դժվարություն կա միայն այս գործում. ժողովուրդն է մեկ-մեկ 100 հազարով գալիս այցելության: Իրենք էդքան մարդ ինչպե՞ս ընդունեն, վերջապես հյուր են, դեմներն ի՞նչ դնեն, այն էլ այն դեպքում, երբ իրենք, նման այցելությունների ժամանակ ժամերով, սովից-ծարավից կոտորվում են, ոչ ուտելիք կա, ոչ էլ՝ խմելիք: Թեպետ, ոնց որ ասում են, չկա չարիք՝ առանց բարիքի, քանզի որ ուտելիք ու խմելիք լիներ, պտի՞ ուտեին, պտի՞ խմեին: Բայց էդ դեպքում էլ զուգարան, չէ՞, պտի ուզեին: Բայց որտեղից իրենց նման շռայլություն, երբ ԱԺ-ում դրանք բոլորը փակել, «ռեմոնտ» են անում: Չկերած-չխմած՝ արդե՜ն իսկ ԱԺ-ում ոնց որ մայիսի 1-ն ըլներ. փուչիկ էր, որ ձենով տրաքում էր. բա որ ուտեի՞ն, բա որ խմեի՞ն, արդեն բրազիլական կառնավալ կըլներ հայոց ԱԺ-ում:

Խնդրե՛մ, Գալուստ Հրաշալի Սահակյա՛նը: Հասցրին էդ մարդուն իրա «կուլմինացիային». ոչ իր սովածն է զգում, ոչ իր կուշտն է զգում, ուստի և իր մոտ ուտելիք է պահում, որ սովածություն զգա թե չզգա, ժամը լրացավ, իր բերածն ուտի… Հետաքրքիր է, իսկ ուտել-խմելու հիշյալ հակառա՛կ «գործընթացի» հարցում էլի՞ նույն վիճակն է. էլի՞ չի զգում՝ ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում, թե ինքը ևս էդ հարցում, հիշյալ «մայիսմեկյան» եղանակով՝ սոսկ գմփոցի ձենով է կողմնորոշվում: Վերջը հասա՞ք ձեր մուրազին, անխիղճնե՜ր. էդ մարդուն հասցրիք էն աստիճանի, որ ոչ իրա ուզելն է ջոկում, ոչ չուզելը:

Ինչևէ: Այլևս այսպես հնարավոր չէ: «Так больше жить нельзя!»: Ինչքան էլ ուզում է՝ մերն ուրիշ լինի, էդ մարդիկ մեղք են. կամ զուգարանները շուտափույթ բացեք, կամ մանդատին կից «սուխոյ պայոկ» ու «կատիլոկով» ջուր ու փամփերս բաժանեք, որ եթե էլի նման օրենք ընդունեն, էդ մարդիկ նորից էդպես չտանջվեն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը