Երևան
18.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը«Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանաՋուր չեղած տեղը լողացող Ալիկ ՍարգսյանըԾնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանումՍպասենք մեդալներիԱրգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»
Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Անցումային արդարադատությունն իբրև հնարավորության պատուհան

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ անցկացվող անցումային արդարադատությանը նվիրված միջազգային սիմպոզիումի ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը միջազգային մի շարք փորձագետների հետ քննարկման սեղանին էր դրել անցումային արդարադատություն ստեղծելու գաղափարը։

Միրզոյանն ինքը այդ գործընթացը ոչ ստանդարտ է համարում։ Նրա խոսքով՝ կրկնակի կամ եռակի անգամ կարևոր է, թե ինչու է անհրաժեշտ այդ գործընթացը, ինչ խնդիրներ է լուծելու և ինչ գործիքակազմով։ Գաղտնիք չէ, որ վերջին երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում Հայաստանում պարբերաբար եղել են մարդու տնտեսական, սոցիալական իրավունքների լայնածավալ խախտումներ ու չարաշահումներ։ Իսկ ահա հեղափոխությունից հետո, ըստ Միրզոյանի, վերջապես հեղափոխությունից հետո իշխանությունը վերադարձվեց ժողովրդին, և հնարավոր է կառուցել ժողովրդի ազատության, արդարության, լավ սկզբունքների վրա կառուցված կանոններով ապրող հասարակություն:

Այնուամենայնիվ փոխվարչապետը համոզված է, որ գործող արդարադատության համակարգն ի զորու չէ և երևի թե կոչված էլ չէ լուծելու թվարկված խնդիրները. «Ուստի քվազիժողովրդավարական ռեժիմից դեպի իսկական ժողովրդավարություն անցնելու այս շրջանում մեր երկիրը կարիք ունի անցումային փուլի կամ, ինչպես ընդունված է ասել, անցումային արդարադատության»:

Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարկիսյանը, հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու մասին առաջարկը, նշեց. «Նիկոլ Փաշինյանի՝ անցումային արդարադատության առաջարկն ունի բազում պատճառներ: Ըստ նյույորքյան փորձագիտական կենտրոնի ուսումնասիրությունների՝ անցումային արդարադատությունն այն տարբերակն է, որն ընտրում են ռեպրեսիվ երկրներում մարդու իրավունքների պարբերական խախտումների դեպքում: Անցումային արդարադատությունը փորձված գործիք է խախտված իրավունքների վերականգնման համար»:

Նիդերլանդների արդարադատության նախարարության իրավունքի գերակայության խորհրդատու Մարիկե Վիերդանի խոսքով՝ անցումային արդարադատությունը, ինչպես հաճախ թվում է, փափուկ արդարադատություն չէ. «Դա հնարավորության պատուհան է, որի դեպքում անցումը, փոփոխությունը դառնում է հնարավոր: Անցումային արդարադատության հիմնական նպատակն ապագային հայացք հառելն է, բայց դրա նպատակը չպետք է լինի վրեժխնդրությունը»:

Դառնալով անցումային արդարադատության իրականացման մեխանիզմների հարցում միջազգային փորձին ՝ փորձագետը նշեց. «Կարևոր է, թե ինչպես ես անցումային արդարադատությունն աշխատացնում քեզ համար, կարևորը դրական, խրախուսող միջոցներ նախաձեռնելն է: Օրինակ՝ որոշ երկրներ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու տարբերակն են կիրառել: Արևելյան Եվրոպայում, երբեմն, գնում են ոչ միայն հետաքննության մեխանիզմների ճանապարհով, այլ երբեմն նաև խրախուսանքի: Այստեղ կարևոր է նաև, որ այդ գործընթացը մշտապես լինի հանրության ուշադրության կենտրոնում, խիստ անհրաժեշտ են հանրային քննարկումները, համազգային երկխոսությունը, հանրային օժանդակությունը»:

                                                                                                       Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը