Երևան
21.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ ենՔաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինելԹրամփն ու Պուտինը կհանդիպե՞նԻսկ մանդատները կմնան փշալարերի վրաԿարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ«Մարտի» են գնում միայն «գլադիատորները»5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններինՏարոնն էլ թռա՜վ
Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը

Բարով գնաս դեպի լույսը, ՄԱԵՍՏՐՈ

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Արդեն քանի օր է, ինչ հույս, հավատ ու սեր հորդող, ապրեցնող քո երգերից թախիծ, խորը ցավ ու ափսոսանք ենք ապրում սոսկ, որովհետև որքան էլ քո երկրային կյանքի ավարտին ըմբռնումով մոտենանք, այնուամենայնիվ, չգոյությանդ իրողությանը համակերվելն անհնար է դառնում ու մի տեսակ անարդար, որ այլևս մեզ հետ չես:

Մահվանդ գույժն աշխարհը ցնցեց, ու թվում է, թե ընդամենը 100 տարի ապրելու կամային որոշումդ գերազանցելու էիր այնքան, մինչև որ ստեղծագործական ոչ պակաս բեղուն նոր ժամկետ կսահմանեիր ու էրգրցու քո տոկունությամբ անկասկած դա էլ կհաղթահարեիր: Բայց ավաղ… Աստծո գործերը հիրավի անքննելի են, ու առանց Բարձրյալի որոշում կայացնելը՝ միամիտ ինքնախաբեություն…

Մեծ էիր ու քո փոքրիկ մարմնով՝ անսահման հզոր: Հսկա էիր քո կեցությամբ, քո պահվածքով, քո շլացուցիչ փայլով և սիրառատությամբ՝ ամենուր բարություն սփռելով, մեծ սիրով էիր տոգորված քեզ հյուրընկալած ու աստեղային ճանապարհ հարթած երկրի՝ Ֆրանսիայի հանդեպ որպես քո երկրորդ՝ մշակութային Հայրենիքի: Վկան՝ ֆրանսիական պետության մեծ հարգանքն անձիդ նկատմամբ: Այդ երկիրը վերջին դարում իրեն այդքան մեծարածիդ ու համբավ բերածիդ իբրև հատուցում մատուցեց նապոլեոնյան պալատում բացառիկ շքեղությամբ հուղարկավորությունդ կազմակերպելու պատիվը՝ երգիչների դեպքում Ֆրանսիայի պատմության մեջ չլսված բան:

Դու հայի հոգևոր-մշակութային տեսակի ամբողջացումն էիր, մաեստրո, և քո անունը հպարտության հաղթաթուղթ էր աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերի համար ու, որպես այդպիսին, նաև յուրովի պատնեշ մեր թշնամիներին:

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ… Ահա այսպես պարզ, բայց խրոխտ հանգավորմամբ հնչում էր Քո անունն ամենահեղինակավոր բեմերից, ու դրանով ամեն ինչ ասված էր՝ հայկական պետություն Եվրոպայի սրտում, պետություն՝ պետության մեջ և պարզապես Մարդ-պետություն Ֆրանսիայում: Նրբաճաշակ արվեստների երկրում ճակատագրի հեգնալից խութերից անմասն չմնալով՝ դու կարողացար հաստատել շանսոնյեի քո բացառիկ տեսակը, երգարվեստում նոր ոճ ձևավորել և այդ ամենով հանդերձ՝ սրտիդ խորքում մնալով հայ ու հայեցի:

Ու բնավ էլ պատահական չէ, որ երբ փորձում էիր քեզ ու ստեղծածդ մեկ բառով բնութագրել, ասում էիր. «Սեր՝ կյանքի հանդեպ, սեր՝ արվեստի հանդեպ, սեր՝ մարդու, ընկերոջ, բարեկամի, սեր ու սեր….»:

Հիրավի անսխալ էիր: Քո ամեն կատարումից հետո սեր էր մնում բեմում, սեր հորդում դահլիճում, սեր լցվում այդտեղից տուն գնացող մարդկանց սրտերում:

Գորովագութ այդ սիրով էլ համարյա մեկ դար դու լցրեցիր բազում սերունդների սրտերը: Եվ վերջապես Դու այնքանով էիր անկրկնելի, որ սիրո լեզու ֆրանսերենում նոր գյուտ արեցիր, ֆրանսոսկեղենիկ հատիկներ լցրեցիր ու կերտեցիր «Ազնավուրյան»  բացառիկ ֆրանսերենը:

Արցունքախառն աչքերով ողջ աշխարհն է այսօր հուղարկավորելու քեզ, ու ազնվական թախիծով լեցուն երգերդ այսուհետ ըմբոշխնելու ենք երկնքից՝ առանց քեզ: Ու քո միամիտ, հայավարի թախծոտ ժպիտն անվերջ ուղեկցելու է մեզ արդեն տիեզերական անսահմանությունից: ՔՈ տեսակի պարագայում մահն անմահություն է կրկնակի: Բարով գնաս դեպի լույսը, ՄԱԵՍՏՐՈ:

Արմինե ՆՈւՐԻՋԱՆՅԱՆ

Խաչքար-հուշարձան՝ Լևոն Հայրապետյանի հիշատակին Հունան Պողոսյանն է, որ պետք է կոտրի նարկոտրաֆիկի մեջքը Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ են Քաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինել Թրամփն ու Պուտինը կհանդիպե՞ն Իսկ մանդատները կմնան փշալարերի վրա Արա Բաբլոյանը չեղյալ է համարել Կարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ «Մարտի» են գնում միայն «գլադիատորները» 5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններին Տարոնն էլ թռա՜վ «Մշակութային դեսպանը»՝ «Նոյի երկրում» Կմեկնեն աշխարհի առաջնություն Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Փակել են միջպետական ճանապարհը Հեղափոխության իմաստը դեռ չեն ընկալել «Ես հանգստացել եմ, ես վերադառնում եմ» Աշխարհի ամենաառատաձեռն միլիարդատերերը Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է Կկառուցվի Հայաստանը Արցախին կապող երրորդ մայրուղի Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ»