Երևան
21.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ ենՔաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինելԹրամփն ու Պուտինը կհանդիպե՞նԻսկ մանդատները կմնան փշալարերի վրաԿարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ«Մարտի» են գնում միայն «գլադիատորները»5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններինՏարոնն էլ թռա՜վ
Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը

«Ոչնչացնել Մեդվեդևային»

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Առաջիկա մրցաշրջանի ընթացքում մենք հարկադրված կլինենք ավելի ու ավելի հաճախակի անդրադառնալ գեղասահքին ու մասնավորապես դրա կանանց մասնաբաժնին, որովհետև այս մարզաձևում ակնհայտորեն ծավալվել է կենաց-մահու պայքար Էթերի Տուտբերիձեի ու նրա նախկին սան Եվգենյա Մեդեվեդևա-Բաբասյանի միջև, որը սպառնում է դառնալ համաշխարհային գեղասահքի թիվ մեկ թեման:

Քանի որ մեր նախկին հրապարակումներից ընթերցողը շատ բաներից է լավատեղյակ, ուստի առանձնակի մանրամասների մեջ չմտնելով՝ ասենք, որ օլիմպիական խաղերում ստացած վիրավորանքը Մեդվեդևայի համար դարձավ իր երկարամյա մարզչին՝ Տուտբերիձեին ու Ռուսաստանը լքելու պատճառ, թեպետ Կանադա մեկնելուց առաջ, ի հեճուկս շատերի, մեր հայրենակցուհին հայտարարեց ու այս ընթացքում էլ մի քանի անգամ հաստատեց, որ իր համար անքննարկելի հարց է մնում Ռուսաստանի դրոշի տակ հանդես գալը:



Սա ավելի քան պահանջված բարձրաձայնում էր, քանզի լավ էլ հասկանալի հեռահարությամբ նրա չարակամները մարզուհուն արդեն մի քանի երկրի, այդ թվում նաև նրա պատմական հայրենիքի՝ Հայաստանի դրոշի տակ հանդես գալու պատրաստակամություն էին վերագրել: Մեր աղջնակի այս բարձրաձայնումներն ուղղված էին կոնկրետ հասցեատերերի կամ կենտրոնների, որոնք կամ ովքեր նպատակային ձևով ուզում էին գեղասահորդուհուն ներքաշել բավականին ծանր, ընդ որում, խոր նստվածքներ թողնող թեմաների մեջ:
Չստացվեց: Համենայն դեպս, ոչ առանց ուրախության արձանագրենք, որ այս ռաունդում հաղթեց Ժենյա Մեդվեդևան:
Մեր հավատավոր ընթերցողը հարկավ տեղյակ է, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում Ռուսաստանի ընտրանին անցկացրեց մրցաշրջանի իր առաջին հավաքը: Մեդվեդևան չզլացավ ու իր նոր մարզիչ Բրայան Օրսերի հետ Կանադայից ժամանեց այդ հավաքին: Բացի մարզական բաղկացուցչից, այս խնդիրը խոր հետաքրքրություն էր ներկայացնում և այն առումով, թե բաժանումից հետո արդյո՞ք կլինի Մեդվեդևա-Տուտբերիձե հանդիպումը: 
Շտապենք ասել, որ այն այդպես էլ չկայացավ: Ավելին, հետին թվով արդեն իսկ պարզ է, որ ինչ-որ մեկի խնդրանքով կամ պահանջով Մեդվեդևան ու իր երբեմնի թիմակից Ալինա Զագիտովան (նա էլ է մարզվում Տուտբերիձեի խմբում) սահադաշտ էին դուրս գալիս հակադիր կողմերից, ինչը սրբորեն անում էր նաև Տուտբերիձեն: Մոսկովյան ստուգատեսում մասնագետները հասցրին նկատել, որ Մեդվեդևայի մեջ որակապես բաներ են փոխվել, որ նա թողած տպավորությամբ ավելի վառ էր, քան Ալինա Զագիտովան, որն անհարկի նյարդային զգացողությունների մեջ էր:


Մոսկովյան դիտում-ստուգատեսից հետո կողմերը, բնականաբար, բաժանվեցին, ամեն մեկն անցավ իր ծրագրի իրականացմանը: Ժամանակ անց Մեդվեդևան կանադական Օքվիլ քաղաքում մասնակցեց «Աշնանային դասական» մրցաշարին ու գրավեց երկրորդ տեղը՝ ընդհանուր հաշվարկում հավաքելով՝ 204,41 միավոր, ինչը մոտ երկու նիշով պակաս էր Միացյալ Նահանգները ներկայացրած Բրեյդի Թենելի ցույց տված արդյունքից:
Սակայն եկեք ամերիկացուն թողնենք մի կողմ՝ որքան էլ նա ահեղ կամ ահեղ մրցակից լինի, գանք Ռուսիո կողմերը, որտեղ մանրամասն պլանավորվում է (համենայն դեպս, Տուտբերիձեի մարզչական շտաբում) «Ոչնչացնել Մեդվեդևային» պլանը, ու դա արվում է ոչ մեկ ճակատով, ոչ կոնկրետ մեկ ուժի գործադրմամբ:



Էթերի Տուտբերիձեն, պիտի խոստովանենք, իսկապես տաղանդավոր մարզիչ է, ու վերջին տարիներին այդ նրա սաներն են անմնացորդ տիրություն անում կանանց գեղասահքում՝ լինի կանանց թե պատանիների: Այդ նրա սաներն են, որ մեկը մյուսի հետևից գահընկեց են անում աշխարհի ռեկորդներն ու այն էլ այնպիսի աղետալի արագությամբ, որը չես էլ հասցնում հիմնովին մտապահել մեկը, երբ հաջորդը գալիս է դրան փոխարինելու (բարեբախտաբար, թե դժբախտաբար, այս ցուցանիշը դուրս է հանվում շրջանառությունից, կմնա որպես պատմական ժառանգություն):


Զագիտովան որքան էլ ծանրաշարժ ներկայացավ մոսկովյան ստուգատեսին, Տուտբերիձեի երիտասարդ գվարդիայի սերունդը՝ դեռահասներ, այդ ընթացքում ներկայացավ իր խոշոր հայտով ու հավակնություններով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Ալեքսանդրա Տրուսովային, որն աշխարհի պատանեկան առաջնության ոսկին շահեց նաև ի հաշիվ գերբարդ հնարքների շարքին դասվող երկու քառապտույտ ցատկի:
Ի դեմս Տրուսովայի, Տուտբերիձեն նախ Զագիտովային թափանցիկորեն հասկացրեց, որ դափնիների վրա քնելը կարող է նրա վրա չափազանց թանկ նստել, մանավանդ որ օրեր անց նման սթափեցուցիչ մեկ այլ ահազանգ էլ այդ նույն Զագիտովայի համար պատանիների գրան պրիի կանադական խաղարկումից հնչեցրեց նույնպես 14-ամյա Աննա Շչերբակովան, որը բուն մրցաշարում թեպետ չկարողացավ անվրեպ կատարել քառապտույտ լուտցը, սակայն այն անթերի կատարել էր նախավարժանքի ժամանակ:



Դժվար չէ նկատել, որ Տուտբերիձեի ձեռքին Տրուսովան ու Շչերբակովան Զագիտովայի համար նույնն են, ինչ կատվախոտը համանուն կենդանու համար: Հրաշալի ճանաչելով իր մարզչին ու շատ լավ հասկանալով, թե օլիմպիադայի ժամանակ իր գործոնը Տուտբերիձեն ինչպես նենգորեն օգտագործեց ընդդեմ վնասվածքն այդպես էլ մինչև վերջ չբուժած Մեդվեդևայի, որը թիմի անառարկելի լիդերն էր համարվում, Զագիտովան կարողացավ ճիշտ հետևություններ անել, իսկ այդ ճշտի հետևանքն այն եղավ, որ նա պարզապես գերազանց հանդես եկավ մրցաշարում ու, առանց քառակի ցատկ-պտույտների, երկամարտում հավաքեց 238,43 միավոր: Համեմատության համար՝ Լիտվայում անցկացված պատանեկան գրան պրիում Տրուսովան հաղթել է 221,44 միավորով՝ կատարելով քառակի լուտց, քառակի տուլուպ առանձին վարժություններ՝ գումարած քառակի տուլուպ-եռակի տուլուպ կասկադը:
Մեկ որ սկսել ենք ընթերցողին խորացնել գեղասահքի առանձին նրբությունների մեջ՝ ասենք, թե որն է Զագիտովայի ու Տրուսովայի հավաքած միավորների տարբերությունը հօգուտ օլիմպիական չեմպիոնի այն դեպքում, երբ նրա կատարմամբ չկան քառակի ցատկ-պտույտներ: Գաղտնիքը երկրորդ վարժությունում Տրուսովայի բազային գնահատականների ցածր լինելն է, էլ չենք ասում արտիստիզմի, սահքի նրբության ու էլի մի քանի բաների մասին: 
Տրուսովա-Զագիտովա առերեսումը լինելու է Ռուսաստանի առաջնությունում, հար և նման Մեդվեդևա-Զագիտովա առերեսմանը: Մարզական առումով, անշուշտ, հետաքրքիր կլինի, թե այն ինչ ավարտ կունենա, սակայն ամբողջ հարցն այն է, որ առաջիկա աշխարհի առաջնությունը ոչ Տրուսովայինն է, ոչ էլ Շչերբակովայինը: Տարիքի բերումով նրանք աշխարհի առաջնությանը մասնակցելու խնդիր ունեն: Այնպես որ, համաշխարհային գեղասահքի առաջիկա թիվ մեկ հարաբերությունների պարզումը լինելու է Զագիտովայի ու Մեդվեդևայի միջև:

«Ոչնչացնել Մեդվեդևային» պլանի շրջանակներում Տուտբերիձեի կազմակերպած գրոհը արդյունքի տեսակետից խիստ տպավորիչ է ու Զագիտովա-Տրուսովա-Շչերբակովա ռուսական եռյակը դեռևս հաղթում է, եթե համեմատության մեջ ենք տեսնում Մեդվեդևայի օքվիլյան մրցելույթի հետ: Սակայն հանրահռչակ Բրայան Օրսերը հայտնի է ամեն ինչին հիմնովին նախապատրաստվելու և առանց շտապելու նախապատրաստվելու մարտավարությամբ: Մեդվեդևայի օքվիլյան 204,89 միավորը (նկատենք, որ մեր աղջիկն անսպասելիորեն վրիպել է եռապտույտ ցատկերից մեկը կատարելիս) 35 նիշով ցածր է Զագիտովայի ցույց տվածից, սակայն դրա մեջ ողբերգական ոչինչ չկա: Ժենյան ասել է, որ այսրոպեական սահքն իր հեռահար նպատակների մեջ չի մտնում: Այնպես որ, սպասենք Կանադայում ու Ֆրանսիայում կայանալիք գրան պրիներին, որոնցում նա հանդես կգա: Իսկ հետո… Հետոն Եվրոպայի ու աշխարհի առաջնություններն են, ու անվիճելիորեն թիվ մեկը մենք ենք լինելու: Սակայն եկեք զինվենք համբերությամբ ու չմոռանանք, որ ամեն ինչ որոշողը մեկն է, ու այդ մեկը Գերագույնն է: 
Այնպես որ, առաջն Աստված: 

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

 
Խաչքար-հուշարձան՝ Լևոն Հայրապետյանի հիշատակին Հունան Պողոսյանն է, որ պետք է կոտրի նարկոտրաֆիկի մեջքը Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ են Քաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինել Թրամփն ու Պուտինը կհանդիպե՞ն Իսկ մանդատները կմնան փշալարերի վրա Արա Բաբլոյանը չեղյալ է համարել Կարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ «Մարտի» են գնում միայն «գլադիատորները» 5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններին Տարոնն էլ թռա՜վ «Մշակութային դեսպանը»՝ «Նոյի երկրում» Կմեկնեն աշխարհի առաջնություն Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Փակել են միջպետական ճանապարհը Հեղափոխության իմաստը դեռ չեն ընկալել «Ես հանգստացել եմ, ես վերադառնում եմ» Աշխարհի ամենաառատաձեռն միլիարդատերերը Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է Կկառուցվի Հայաստանը Արցախին կապող երրորդ մայրուղի Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ»