Երևան
21.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ ենՔաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինելԹրամփն ու Պուտինը կհանդիպե՞նԻսկ մանդատները կմնան փշալարերի վրաԿարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ«Մարտի» են գնում միայն «գլադիատորները»5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններինՏարոնն էլ թռա՜վ
Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը

Թառամա՜ծ, թառամո՜ղ ծաղիկներ

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

20-25 տարի հայոց պարտեզը իրենց հոր պարտեզը սարքած պարտիզպանները «վարդ» էին բուծում ու «վարդակակաչ, մեխակ ու շուշան»:
Պարտեզում բացված ի՜նչ «ծաղիկներ» կային. հայոց գողական օլիգարխիան, հայոց «փառապանծ», ճո՜խ եթերների՝ և՛ անհամ խոսող, և՛ սոսկ լսող-մունջ մանեկեն-լրագրողները, նորարար մտքից բացարձակ ազա՜տ մտավորականությունը, «օպտով» հեշտ գնվող, մի տառն անվան մեջ փոխող-վաճառվող կուսակցություններն, ու նման այլ «ծաղկունք», որ օրերից մի օր, միաձայն քվեարկությամբ, կարգեցին իրենց հայոց… «էլիտա»:
Ու առավոտից մինչև իրիկուն հայոց պարտեզում վարդի պես բացված հայոց «էլիտան» եթեր էր տալիս իրանց տղերքի ու աղջիկների հարսանիքները.
-«Տաշի՜», -գոռում էր հայոց «էլիտան»՝ հայոց պարտեզի «ծաղկեփունջը» ճոխ (իրենք՝ ճոխ, մենք լո՜խ՝ լոխ):
-«Ասսա՜», -պատասխանում էր պարի մեջ քաշված «հայրն էլիտայի»՝ հայոց պարտեզի, հայոց լո՜խ ծաղկանց պարտիզպանը գո՜հ:

Պարողներն էնքա՜ն ճոխ էին ու գոհ, էնքա՜ն՝ պճնված, որ Ամանորի ամենապճնված տոնածառը նե՜նց էր նախանձում դրանց հագածին , որ լամպըչկեքն էին հերթով տրաքում:
Մի խոսքով՝ էդ մարդուն էնքա՛ն պարի մեջ քաշին, որ լրիվ… քաշին: Էդ մարդն էլ ստիպված գնաց նույն եթեր, ու, ոչ էս, ոչ էն կողմ, թե՝«Սխա՜լ եմ, ախպե՛ր»: Ասավ ու պարտեզն էլ, պարտեզում բուսած-բուծած իր «ծաղիկներն» էլ անտեր թողեց ու թռավ անտառ կամ թռավ… աստրալ: Ահարոն Ադիբեկյանի անհայտ հետքերով գնաց, անհետ կորավ, ինքն էլ համարվեց լրիվ անվավեր, իր լո՜խ արածն ու իր լո՜խ բուծածն էլ…
«Պարտիզպանի» սույն անհետացումից հետո «ծաղկանց» փորձեց տեր կանգնել «պարտիզպանի ամենաջիգյարով տղեն»՝ Էդիկ Շարմազանովը: Բայց, խոսքը մեր մեջ, Շարմազանովին ոչ թե «պարտիզպանի», այլ անգամ «պարտիզպանի շա՛ն» տեղ չդրին:

Ու այ ստե՜ղ արդեն եկավ «ծաղիկները» քաղելո՛ւ ու… ծախելու ժամանակը:
Անտեր մնացած «վարդ» օլիգարխիան, էրեկ՝ մի-մի անհոտ, թանկանոց ծաղիկ, էսօր «լեզվին ծաղիկ հանած» լրագրողները, աննեկտար, սակայն նեկտար ճաշակող մտավորականները հիմա ի՞նչ անեն. դնեն, առանց «խնամքի» լրիվ թառամե՞ն, թե՞ իրանց համար նոր «պարտիզպան» մուրան: Հերթով ամեն մեկը մի հայտարարությո՞ւն տա. «Սերժի երբեմնի ծաղիկն եմ եղել, բայց հիմա Սերժն ինձ անտեր է թողել, թողել անջրել, թողել անխնամ. ունեմ պարգևներ ու շքանշան. մի՜ թողեք անտեր, էկե՜ք, տե՜ր կանգնեք»…

Հա՛, ինքնահորջորջ մեր «էլիտայի» ինքնահորջորջ այս «ծաղիկներն» էսպես կթառամեն ու կամա՜ց կչորանան, եթե խոնավության երես հանկարծ չտեսնեն. տեսան՝ կնեխեն…
Բա լա՜վ, ի՞նչ անեն: Ըստ իս, նախ իրենց մուռը կհանեն, իրենց խնամած, սակայն անտերունչ-անխնամ թողած «պարտիզպաններից»:

Ինչ ճամփով էդ մուռը կհանե՞ն:
Բուռնաշի նման, նախ, գովք ու ներբող Նիկոլին կհղեն, ապա կսկսեն պատմել, ինչ գիտեն «պարտիզպանների» կենսագրությունից՝ շեշտը դնելով մութ-անփառունակ էջերի վրա: Բայց, խոսքը մեր մեջ, է՛դ էլ չի փրկի «նախկին վարդերին ու մեխակներին, շուշաններին ու պճնապչրասեր մյուս ծաղիկներին»: Շուտով կհայտնվի մի շատ ձեռներեց, ժիր «ծաղիկ ծախող»՝ Գառնիկ Իսագուլյանի պես, կդնի ու ինքն էլ դրա՛նց կծախի, ընդ որում՝ էժան գնով ու «օպտով», թե չէ հերբարիում կդառնան շուտով, կամ էլ փունջ-փունջ ցելոֆանի տոպրակների մեջ սիրո՜ւն կդասավորեն, կտանեն-կթափեն, մինչև զիբիլի ավտոն գա-տանի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խաչքար-հուշարձան՝ Լևոն Հայրապետյանի հիշատակին Հունան Պողոսյանն է, որ պետք է կոտրի նարկոտրաֆիկի մեջքը Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ են Քաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինել Թրամփն ու Պուտինը կհանդիպե՞ն Իսկ մանդատները կմնան փշալարերի վրա Արա Բաբլոյանը չեղյալ է համարել Կարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ «Մարտի» են գնում միայն «գլադիատորները» 5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններին Տարոնն էլ թռա՜վ «Մշակութային դեսպանը»՝ «Նոյի երկրում» Կմեկնեն աշխարհի առաջնություն Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Փակել են միջպետական ճանապարհը Հեղափոխության իմաստը դեռ չեն ընկալել «Ես հանգստացել եմ, ես վերադառնում եմ» Աշխարհի ամենաառատաձեռն միլիարդատերերը Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է Կկառուցվի Հայաստանը Արցախին կապող երրորդ մայրուղի Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ»