Երևան
21.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ ենՔաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինելԹրամփն ու Պուտինը կհանդիպե՞նԻսկ մանդատները կմնան փշալարերի վրաԿարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ«Մարտի» են գնում միայն «գլադիատորները»5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններինՏարոնն էլ թռա՜վ
Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը

Ահարոն Ադիբեկյանի խորհրդավոր անհետացումը

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Հարցվածների 45%-ը ներքին տնտեսական հարցերում հույսը դեռ կապում է արդեն մի քանի ամիս քաղաքական ասպարեզից հեռացած Կարեն Կարապետյանի, իսկ 35%-ը՝ Հայաստանի երրորդ նախագահի հետ։ Արտաքին տնտեսական հարցերում էլ մոտ 60% -ն է հույս կապում Սերժ Սարգսյանի հետ։ Ընդհանուր հաշվով Սարգսյանն ունի 95% հզորություն»:

Ահարոն Ադիբեկյանի վերջին կանխատեսումը՝ ընտրություններից 2 ամիս և իր անհետանալուց անմիջապես առաջ:

«Էս ի՜նչ առանձնակի կատաղած հանրահաշիվ էր հանրահաշիվդ: Չպատկերացրի՞ք, թե ինչ կատարվեց: Շա՜տ լավ, հանրամատչելի բացատրեմ: Ահարոնը հարցում է անում, արդյունքում պարզվում է, որ Պողոսը, Պետրոսը և Շմայսը ներքին տնտեսական հարցերում իրենց հույսը կապում են Սերժ Սարգսյանի հետ: Հետո Ահարոնը ուրիշ հարց է տալիս ու պարզում, որ արդեն արտաքի՛ն տնտեսական հարցերում էլի այդ Պողոսը, Պետրոսն ու Շմայսը, պլյուս Վաչիկը, Խաչիկն ու Հրաչիկը իրենց հույսը կապում են էլի Սերժի հետ: Հետո Ահարոնը գումարում է իրար Պողոսին, Պետրոսին, Շմայսին, մի հա՜տ էլ նույն Պողոսին, մի հա՜տ էլ նույն Պետրոսին, մի հա՜տ էլ նույն Շմայսին ու սրանց էլ գումարում Վաչիկին, Խաչիկին, Հրաչիկին ու ստանում… 9: Չէ՛, սա հարահաշի՛վ չէ, սա հանրահաշվի վե՜րջն է»…

Մեջբերվածը Ձեր խոնարհ ծառայի «Ադիբեկյանի վերջին «փոստը» կամ ամենայն հայոց «Մեսսինգը» («Հենք», 3 Օգոստոս, 2018, 20:31) նյութից է, որը բնավ էլ ոչ պատահաբար եմ հիշել: Բանն այն է, որ նախորդ իշխանության օրոք ամեն ընտրությունից առաջ, ամեն ընտրությունից հետո հայոց եթերում համակ մի պատկեր էր՝ Ահարո՜ն: Ահարոն Ադիբեկյա՜ն: Ավա՜ղ, էլի ընտրություն է, բայց Ահարոնը լռել, անհետացել է, այնպես անհետացել, որ առանց խղճի խայթի կարող ենք իրեն համարել անվավեր:
Այո՜, կորել է ամենայն հայոց «պայծառատեսը»՝ Ահարոն «մարգարե» Ադիբեկյանը. համարել անվավեր: Ընդսմին՝ համարել անվավեր ոչ միայն այսուհետ, այլև համարել անվավեր նաև այն, ինչ արել ու ասել է ցօրս:

Ինչո՞ւ:
Է՜, որովհետև ծերից ծեր սուտ էր, ծերից ծեր՝ պատվեր:
Որովհետև ինքը ոչ թե մարգարե, այլ ամենասովորական դերձակ՝ ճո՛ն էր, ումից ընտրությունների տկլոր արդյունքները հանդերձավորելու համար ինչ հանդերձ պահանջում էին, մեր էս ուստա փիսոն կարում ու հագցնում էր: Է ի՜նչ անենք, թե մի թևքը մյուսից անճոռնի կարճ էր, մի փողքը մյուսից զանազանվում էր գույնով ու «մատերիալով», ի՜նչ անենք, թե կոճակը օղակին չէր գալիս, ի՜նչ անենք, թե ում էդ կարածը հագցնում էին, դառնում էր խղճուկ խեղկատակ…
Կարևորն այն էր, որ պատվեր տվողը Ահարոնից գոհ էր:
Կարևորն այն էր, որ ընտրություններն էդպես սիրուն ընդելուզված ու փաթեթավորված էին:
Հայոց բոլոր ընտրությունների գերագույն «ռասֆասովշչի՛կն» էր Ադիբեկյանը ու դրանով իսկ նա անզուգակա՜ն էր, անգամ՝ անըստգյո՜ւտ:

Պատվեր տվողն, ավա՜ղ, կամ Ահարոնից էս անգամ հոգնեց, կոպեկ չտվեց, կամ էլ մտածեց՝ Ահարոնը ստի հերն արդեն ընե՜նց լրիվ անիծեց ու սուտը «մասսայականացրեց», որ առանց իրա էլ յոլա կգնան: Արդյունքում՝ավա՜ղ, լռեց Ահարոնը, անհետացավ:
Չկա՜:
«Ա-ո՜ւ», -ազգովին կանչում ենք, -Ահարո՜ն»:
«Ո՜ւ, ու-ո՜ւ», -պատասխանում է կամ անտակ անտառը, կամ կորած Ահարոնը:
«Ա-ո՜ւ, Ահարո՜ն, էդ դո՞ւ ես, թե չքված քո աուրան՝ աստրալից: Ո՞ւր ես, արա՜. քո բիբլիական անվանակիցն ու քո «գործընկերը»՝ Մովսես մարգարեի ավագ եղբայրը, արդեն ջղայնանում է: Էրազիդ կգա, կասի՝ ո՞ւր փախար, այ «самозванец»: Ձա՛յն տուր, մի էրկու կանխատեսո՛ւմ արա: Կանխատեսում չարիր՝ գոնե ամփոփիր: Բացատրիր՝ ուր կորավ Սերժ Սարգսյանիդ համար կանխատեսածդ էն «95 տոկոս հզորությունը»:

Լուռ է, ձայն չկա:
Ահարոն Ադիբեկյանը մի քանի ամիս առաջ դուրս է եկել եթեր ու այլևս հետ չի վերադարձել:
Համարել անվավե՞ր:
Իսկ միգուցե ընդհակառա՞կը: Գուցե իրեն փնտրել, գտնել ու հերթով իր առա՞ջը դնել իր երբեմնի այն կանխատեսումները, որոնք, հանց գեշ երազ, մեկը մյուսի հետևից «կատարվում» էին, ու հարցնել իրեն, թե ամեն նման կանխատեսման համար ինչ էին իրեն շռայլ խոստանում, որ էլ չեն տալիս, բացատրել իրեն, որ պատվերով, շինծու «մարգարեությունն» առավե՜լ դաժան ապատեղեկատվություն է, քան անգամ պատմական խեղաթյուրումը: Հրապարակավ պետք է իրեն քննարկել ու այնքա՛ն բուռն, որ հետագայում ոչ ոք այլևս անգամ չփորձի՜ էսպես անհոգի «մարգարեանալ»

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խաչքար-հուշարձան՝ Լևոն Հայրապետյանի հիշատակին Հունան Պողոսյանն է, որ պետք է կոտրի նարկոտրաֆիկի մեջքը Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ են Քաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինել Թրամփն ու Պուտինը կհանդիպե՞ն Իսկ մանդատները կմնան փշալարերի վրա Արա Բաբլոյանը չեղյալ է համարել Կարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ «Մարտի» են գնում միայն «գլադիատորները» 5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններին Տարոնն էլ թռա՜վ «Մշակութային դեսպանը»՝ «Նոյի երկրում» Կմեկնեն աշխարհի առաջնություն Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Փակել են միջպետական ճանապարհը Հեղափոխության իմաստը դեռ չեն ընկալել «Ես հանգստացել եմ, ես վերադառնում եմ» Աշխարհի ամենաառատաձեռն միլիարդատերերը Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է Կկառուցվի Հայաստանը Արցախին կապող երրորդ մայրուղի Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ»