Երևան
21.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ ենՔաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինելԹրամփն ու Պուտինը կհանդիպե՞նԻսկ մանդատները կմնան փշալարերի վրաԿարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ«Մարտի» են գնում միայն «գլադիատորները»5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններինՏարոնն էլ թռա՜վ
Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը

N 31-ի ազդականչերը (մաս 2)

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՎԱՇՏԻ ԱՆԵԾՔՆ ԷՐ ՈՒ ՕՐՀՆԱՆՔԸ
Լենկոմնատան յուրաքանչյուր վաշտի անեծքն էր ու օրհնանքը։ Քանզի հենց այստեղ էր հեռուստացույցը։ Ընդարձակ սենյակում, շաբաթը երկու օր մենք քաղպարապմունքի էինք։ Սպան խրոխտ կարդում էր համաշխարհային իմպերիալիզմի դեմ անողոք պայքարի հերթական տրակտատը, մենք ծուլորեն գրի էինք առնում։ Ընդ որում` նույն ջանասիրությամբ էին գրում և՛ անհամեմատ գրագետ ռուսները, և՛ քիչ թե շատ ռուսերենում վարժ տղաները (այդ թվում` ես), և՛ անհույս տառաճանաչները։ Վեց ամիսը մեկ անգամ քաղաքամայր Մոսկվայից ժամանող զինվորական հանձնախումբը, ի թիվս այլ վարժանքների (պտտաձողի վրա, վազքուղում...), ստուգում էր զինվորների քաղաքական պատրաստվածության աստիճանը։ Լենկոմնատայում, ի դեպ, մենք սղագրում էինք ավելի շատ, քան որևէ հումանիտար բուհի ուսանող։

Մութն ընկնելուն պես վաշտի արտոնյալներս (բանակային կյանքում արտոնյալության մեկ հիմնական չափանիշ կար. ծառայողական փորձառությունը) թաքուն որևէ ֆիլմ էինք դիտում կամ համերգ ունկնդրում «Վրեմյա» գրոհային-խարդախ ծրագրի ավարտից հետո։ Գունդը ննջում էր։ Խավար սենյակում հեռուստացույցի խլացած ձայնն էր և մեր սիգարետներից սահող ծուխը։ Օրապահը հատուկ ազդականչով տեղեկացնում էր վտանգի մասին։ Չնայած վաշտի սպաները կարող էին նաև շրջանցել նրան՝ ու սենյակ մտնելով գրողի ծոցն ուղարկել բոլորիս։ Այդպես հազվադեպ էր լինում։ Մագերամովի գալով՝ Լենկոմնատայի բոհեմը սկսեց ճաքեր տալ։ Առավոտյան գնդի տողանի ժամանակ մեկ առ մեկ ընթերցում էին գիշերը զվարճացողներիս անունները, համապատասխան հետևություններով։ Մատնիչին գտնել չէր հաջողվում։ Մագերամովը թաքուն սենյակ էր մտնում։ Ու մնում անհայտ։ Ցանկացած այլ սպայի դեմք, այնուամենայնիվ, կուրվագծվեր։ Նրանը` չէ։ Մագերամով-Կապչյոնու թուխ մորթը մութ սենյակին էր միաձուլվում բավականին համերաշխ։ Նա թունդ խավարում աննկատ էր ինչպես սև աքաղաղը փայտածխի պահեստում։ Այսպես լուծվեց մեր գիշերային բոհեմը։ Կապչյոնին մեր աչքում էլի մի աստիճանով բարոյազրկվեց, շրջանցեց Մարֆային և գնդի խոհարար, ադրբեջանցի զինվոր Մուստաֆա Բայրամովին։

ԲԱՅՐԱՄՈՎԻ ԱՉՔԻ ՏԱԿԻ ԿԱՊՏՈՒԿՆԵՐԸ ՉԷԻՆ ՀԱՍՑՆՈՒՄ ԲՈՒԺՎԵԼ
Բայրամովը գնդի սննդային մղձավանջն էր, բազմատաղանդ գաստրոնոմիական ճողվածք։ Զինխոհարարական վեցամսյա դասընթացներ ավարտած այս սեխագլուխ սուբյեկտը ցնցող հնարամտությամբ կարողանում էր զինվորական ապուրներն ու երկրորդ ճաշատեսակը վերածել անգույն ու համազուրկ խյուսի։ Հնարավոր չէր, առհասարակ, պարզել նրա եփած ճաշերի բաղադրությունը։ Մենք մխիթարվում էինք նախաճաշին տրված քաղցր թեյով և կարագով, ընթրիքի ժամանակ մատուցվող տապակած ձկով և բարձրորակ հացով։ Ի դեպ, ճաշարանում մի անշուք ամբիոն էր կառուցված։ Զինվորականների ծննդյան օրերը գրվում էին պաստառի վրա, և երկու-երեք զինվոր հրավիրվում էին տոնական ճաշի։ Բայրամովը խոհարարական արվեստի նոր հանելուկներ էր առաջարկում։ Տոնական «манная каша»-ն անյուղ էր, առանց շաքարի և եփված էր ջրով։ Միակ տանելի ուտեստը նրա ձեռքով  պատրաստված... կիսելն էր, միշտ տաք, քաղցր ու բուրավետ։ Գնդի արձագանքը, բնականաբար, համարժեք էր։ Բայրամովի աչքի տակի կապտուկները չէին հասցնում բուժվել։ Մուստաֆային շանսատակ էին անում սովորաբար մթության քողի տակ, կեսգիշերից հետո, երբ նա զորանոց էր հասնում քունն առնելու։ Այսօր էլ գլխի չեմ ընկնում. նա սննդամթերքը գողանո՞ւմ էր, թե՞ պարզապես թքած ուներ իր պարտականությունների վրա։

«ՆԱՏՕ-Ի ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԱՐՈՒՅԿԻ ՀԵՏՔՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԳՈՒՆԴԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼ»
Քաղաքապաշտության մեր առանձին-մեքենայացված գնդի վերահսկիչը գեներալ Սուկովն էր։ Նենգ ծերուկ էր։ Անսպասելի հայտնվում էր ամայի դաշտում դիրքավորվող գնդի զբաղեցրած տարածքում ու անհեթեթ հրամաններով բոլորի հոգին բերանը բերում։ Ձմռան ահասարսուռ գիշերով երկու ժամ ճանապարհ ընկած գնդի համար լուսաբացի կարճ դադարը, համաձայնեք, երկնային մանանա էր։ Սուկովը, թափ տալով հրամանատարությանը, ստիպում էր գործել համաձայն մարտական առաջադրանքի։ Սա նշանակում էր, որ չէր կարելի թեկուզ աննշան խարույկ վառել (որով սառցակալած թեյն էինք տաքացնում) ու ջերմացնել կապտած ձեռքերը։ Նաև անհրաժեշտ էր սառցաձյան մետրանոց խորանարդներ պատրաստել և շրջափակել զինվորական տեխնիկան, քանի որ «ՆԱՏՕ-ի հրթիռները կարող են խարույկի հետքով հայտնաբերել գունդը և ոչնչացնել», -բարբաջում էր նա և վերադառնում իր աշխատավայրը` Մերձվոլգյան զինվորական օկրուգի խնամված ու տաքուկ շտաբը։ Հասկանալի է, որ այդ պահերին անգամ Կատյուկն էր մեր աչքում նվազ զազրելի երևում։ Ի դեպ, գեներալի իսկական ազգանունը Սերեբրեննիկով էր:

ՍՈՎԵՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԵՐԿՈՒ ԿԱՍՏԱՅԻ ԷՐ ԲԱԺԱՆՎՈՒՄ
Սուկով-Սերեբրեննիկովը ինձ համար հեռակա գաղտնազերծեց շատ կարևոր մի բան. սովետական բանակը երկու կաստայի էր բաժանվում` գեներալների և մնացած զինվորականության։ Վերջինիս թվում էին փառապանծ դիվիզիաների հրամանատարները, հատուկ նշանակության ստորաբաժանումների սպաները և այլք։ Գեներալական վարդագույն լամպասներն արտոնյալ կաստայի պատկանելության վկայագրերն էին։ Անգամ հերոս-օդաչուն մուտք չուներ այնտեղ։ Մի անձրևոտ օր Կուկուշկինի խնդրանքով (նրան զինվորական պատիվ տալով ես առանձնահատուկ վարկ ձեռք բերեցի. ենթասպան ինձ հետ շփվում էր այնպես, ինչպես հոգեբուժարանի բուժակը կվերաբերվեր ցնդած հակասովետականին) ճանապարհվեցի սննդի պահեստ, փոքրիկ մարտական առաջադրանքը պատվով իրականացնելու, ինչպես դավադիր փսփսաց նա։
Առաջադրանքը պարզ էր, մտնել պահեստ, վերցնել մանուշակագույն բծով նշված արկղերն ու հարմարավետ տեղակայել գեներալական համարանիշով սևաթույր «Վոլգայի» բեռնախցում։ Պարզվեց` Սուկովի ծառայողականն էր։ ՈՒ մինչ ոտնիգլուխ «Սաշա» նմուշային օդեկոլոնով մանրէազերծված գեներալական համհարզն անտարբեր ծխում էր «Наша марка» սիգարետը, ես ապուշ կտրած ուսումնասիրում էի պահեստի բարիքները։ Դրանցից մեր սեղանին էին հասնում կարագը, շաքարը և դափնու սմքած տերևները։ Մնացածը` ընտիր պահածոները, խտացրած կաթը, տավարի միսն ու մյուս բարիքները, շաբաթը երկու օր ուղևորվում էր Սուկովի տուն կամ ամառանոց... Պահեստապետ Մյոդը հրճվանքից խրխնջում էր ու սալորաչիր շպրտում երեսիս։ Առաջադրանքս կատարելով՝ հեռանում էի։ Մյոդը պահեստ հրավիրեց ու խոստովանեց, որ ինքն առաջին անգամ է նման կիսախելագար զարմանք տեսնում։ Հետո գրպանս երկու բուռ սալորաչիր լցրեց։ Որպես մխիթարություն։

ԼԵՆԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆԻ ՊԵՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԷՐ ՋԵՐՄՈՑԸ
Գնդի տարածքում Լենինի դամբարանի պես անձեռնմխելի էր ջերմոցը, գնդից դուրս` խոզանոցը։ Ջերմոցում աճում էին վարունգ, լոլիկ, կանաչի և ելակ։ Տարին բոլոր։ Դրանց հետ էլ մեր հանդիպումը երազախաբկանքային էր։ Ինչպես և խոզերի հետ։ Խոզանոցից խոզաճարպն էր զինվորի սեղան քաշվում։ Անմշակ վիճակում։ Այն չէր ուտում անգամ ամենակեր տամբովցի Դոբրորեզովը։ Իսկ Դոբրորեզովը, մեր անվանակարգում Դոբրին, լափում էր անգամ խոհանոցի թերմացքը՝ մեծ ծառայություն մատուցելով խոհանոցի կաթսան «թրաշող» կարգազանց զինվորներին և շոյելով Մուստաֆայի մասնագիտական ինքնասիրությունը։ Գեներալաշուք ու բուրումնավետ կանաչ վարունգը մեր սեղանին մեկ անգամ հայտնվեց, երբ ինչ-որ կատակաբան շտաբից զանգահարել էր գունդ ու տեղեկացրել, որ ժամանում է օկրուգի հրամանատարը։ Նա, բնականաբար, չհայտնվեց, բայց այն մենք կերանք, յուրաքանչյուրս մի ամբողջ վարունգ և, գլխավորը` անգթորեն խրթխրթացնելով։

ԽՈՐ ԳԱՂՏՆԻՔ
Ազնվորեն պիտի հիշեմ, որ փակ քաղաք հանդիսացող ռազմարդյունաբերական խոշոր կենտրոն Կույբիշևն իր նախասովետական մականունով էր սովորաբար հիշվում. «Քաղցած Սամարա»։ Միլիոնից ավելի բնակիչ ունեցող քաղաքի գաստրոնոմներում մակարոնեղենի ու կեֆիրի անկասելի գրոհ էր։ Երշիկ ու միս հայտնվում էին երկու շաբաթը մեկ և վաճառվում կտրոնով։ Բնակչության սփոփանքը բարձրորակ ռուսական կաթնեղենն էր և հացաբուլկեղենը։ Ոչ առանց «Ժիգուլևյան» նշանավոր գարեջրի և տեղական հռչակավոր սիբիրյան օղու։ Անշուշտ, ստամոքսային կարոտաբաղձանքն էր պատճառը, որ Անդրկովկաս ճամփորդող սամարացիները վերադառնում էին բեռնավորված «Կիլկայի» պահածոյացված մանրաձկով։ Այդ տարիներին սկսեցի լրջորեն խորհել սովետական ահռելի երկրի ներքին փտախտի մասին։ Թե ինչու էր Ռուսաստանում արտադրվող «Կիլկան» տարիներով անմահանում արևելյան հանրապետությունների վաճառակետերում, երբ դրանց պահանջարկը անզսպելի էր մայր Ռուսաստանում, մինչ օրս խոր գաղտնիք է ինձ համար։

                                                                                                                       Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

(շարունակելի)

Խաչքար-հուշարձան՝ Լևոն Հայրապետյանի հիշատակին Հունան Պողոսյանն է, որ պետք է կոտրի նարկոտրաֆիկի մեջքը Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ են Քաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինել Թրամփն ու Պուտինը կհանդիպե՞ն Իսկ մանդատները կմնան փշալարերի վրա Արա Բաբլոյանը չեղյալ է համարել Կարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ «Մարտի» են գնում միայն «գլադիատորները» 5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններին Տարոնն էլ թռա՜վ «Մշակութային դեսպանը»՝ «Նոյի երկրում» Կմեկնեն աշխարհի առաջնություն Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Փակել են միջպետական ճանապարհը Հեղափոխության իմաստը դեռ չեն ընկալել «Ես հանգստացել եմ, ես վերադառնում եմ» Աշխարհի ամենաառատաձեռն միլիարդատերերը Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է Կկառուցվի Հայաստանը Արցախին կապող երրորդ մայրուղի Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ»