Երևան
21.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ ենՔաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինելԹրամփն ու Պուտինը կհանդիպե՞նԻսկ մանդատները կմնան փշալարերի վրաԿարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ«Մարտի» են գնում միայն «գլադիատորները»5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններինՏարոնն էլ թռա՜վ
Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը

N 31-ի ազդականչերը

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

 Այսօրվանից մենք յուրաքանչյուր շաբաթ-կիրակի փոքրիկ չափաբաժիներով ձեռնամուխ կլինենք Վրեժ Առաքելյանի «N 31-ի ազդականչերը» քերթվածքի ներկայացմանը:
Ինչու փոքր չափաբաժիններո՞վ:
Որովհետև անգամ թույնի պես «անշառ ու անկողմնակալ» բանն է մատուցվում փոքր չափաբաժիններով՝ ինչ է թե միանգամից չվնասի, էլ ուր մնաց թե սույն գործը, որի արժանիքները որոշելու հարցը յուրաքանչյուր ընթերցողի նեղ անձնական գործն է, քանի դեռ գրականագետները հիմնովին չեն պղտորել ամեն ինչ: Սակայն այսուհանդերձ չենք կարող չանկեղծանալ ու չասել, որ «N 31-ի ազդականչերի» պարագայում գործ ունենք թարմ լեզվամտածողության տեր հեղինակի հետ, իսկ գործը… գործը չպարտադրող է, բայց՝ կանչող, չհրավիրող է, բայց՝ բաց չթողնող: Մի խոսքով՝ կարդացեք, եթե գրական գործի ընթերցանությունը Ձեզ համար դեռևս մոռացված բան չէ:
Կարդացեք, հետո նոր քար շպրտեք Վրեժ Առաքելյանի վրա:
                                                                                                                   Henq.am

ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ
N 31-ը Կույբիշև քաղաքի Կրյաժ թաղամասում տեղակայված գնդի N 1 վաշտի ծածկագիրն էր։ Օրապահը վերցնում էր դարչնագույն հեռախոսի սև ընկալուչն ու խրոխտ զեկուցում. «N 31-ը լսում է»։ Գունդը քաղպաշտպանական զորամիավորում էր, ծագել էր սառը պատերազմի ենթատեքստում և անփառունակ գոյատևում էր, ինչպես խորհրդային յուրաքանչյուր ավանդույթ։ Այստեղ էին զորակոչվում բոլոր նրանք, ովքեր ֆիզիկական (հիմնականում` սովետոլոգիական) տվյալներով անզոր էին համալրելու կանոնավոր զորքերը, ասենք, ծովային դեսանտը, տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները։ Միաժամանակ ավելի տանելի մարդաբանական որակ ունեին, քան անհրաժեշտ էր շինգումարտակների (նշանավոր «ստրոյբատի») շարքերը համալրելու համար, ուր զորակոչում էին բուհեր չընդունված, չափավոր շիլ, խուլ, բութ և հումորի զգացումից զուրկ ջահելներին։

ԱՅԴՊԵՍ ԷՐ ՄԵՐ ՕՐԵՐԻ ԲԱՆԱԿՈՒՄ
Մեր վաշտի հրամանատարն էր ադրբեջանցի Մագերամովը։ Թուխ էր խափշիկի պես և... արհամարհված։ Այսպես էր մեր օրերի բանակում. քեզ կամ ընդունում էին, կամ արհամարհում։ Բոլոր չընկալված ենթասպաներն ու սպաներն անխտիր դաջված էին։ Մականուններով։ Ենթասպա, համատեղությամբ էլ «յազվա» Մակուշկինն ավելի հանրահայտ էր որպես եֆրեյտոր Կուկուշկին։ Մագերամովը Կապչյոնին էր։ Քինոտ էր ու տխմար հոգեբան։ Հոգեբանությունը սպայի հիմնական զենքն էր։ Սա հասկանալու համար, թերևս, հարկ է լինել նորակոչիկների առաջին բաղնիքում։ Սոդոմ-Գոմորը դրա համեմատությամբ «Մեծ թատրոնի» բուֆետն էր։ Թանձր գոլորշու և բանակային օճառի թախտաբիթիահոտ եռուզեռում մերկանդամ չուվաշ, ղազախ, թաթար, հրեա, էստոնացի, վրացի, ուզբեկ, խախոլ, հայ և ռուս ջահելների մարմիններն էին։ Վարդագույն խոճկորի պես, դժգույն ու պեպենոտ, բարդու նման սլացիկ, ծերունականորեն կնճռապատ, օրիորդավարի թմբլիկ ու անսպասելի հալումաշ եղած։ Հուզականորեն միամիտ էին գանգատուփերը, միևնույն սարքով խուզված։ Սրան հավելած բազմալեզու ձայնարկությունները, խրոխտ հայհոյանքը` ուղղված չգիտես թե ում, սակայն մայրենի լեզվով, դժգոհ բառաչն ու մելամաղձոտ բայաթին։ ՈՒղղակի ցնցող էր նորակոչիկների տեսքը բաղնիքից հետո։ Որևէ գլխարկ կամ շինել, սապոգ և ուսադիր իրենց տեղում չէին։ Ծառայության ընթացքում էր այն «նստում» զինվորի վրա։ Դա վաստակել էր պետք։

Յուրաքանչյուր վաշտում կար առնվազն տասն ազգություն։ Այսինքն` տասն ազգային բանահյուսվածք, գումարած բազմաթիվ բնավորություններ։ Պե՞տք էր, որ սպան հոգեբան լիներ։ Անհրաժեշտ էր նույնքան, որքան գազան վարժեցնողը կրկեսում պիտի քաջ գիտենար հպատակ աղվեսի, սիրամարգի կամ ուղտի վարքն ու տրամադրությունը։ Բաղնիքի նախասրահի անմոռաց բույրը... Մեզ սպասարկող բաղնիքում մի ընդարձակ նախասրահ կար, որ ընդհանուր էր կանանց բաժանմունքի հետ։ «Կազյոննի» ДДТ-ահոտը խառնվում էր ռուս տիկնանց պարծանք «Красная Москва» օծանելիքի զգլխիչ բույրին։ Դա տագնապալի հույսեր էր ներշնչում։ Մի երկու ամիս համբերություն ու էս լրբերը հերթ կկանգնեն գնդի դարպասների առաջ։ Սա յուրաքանչյուր նորակոչիկի երազանքն էր, բայց թե ինչու պիտի արծիվ սպաներով գերհագեցած քաղաքի լիացած էգերը մեր անվարժ գիրկը նետվեին, չէր հետաքրքրում որևէ մեկին։

«КРАСАВИЦА, УВАЖАЙ СОЛДАТА И ЛОЖИСЬ С НИМ СПАТЬ»
ՈՒզբեկ Կադիրովի հասակը ճիշտ 151 սմ էր։ Նա անդուլ անիծում էր իր յոթ պորտը ավելորդ սանտիմետրի համար։ Բանն այն է, որ մինչև 150 սմ հասակ ունենալու դեպքում բանակ չէին զորակոչում։ Սպասում էին մինչև զորակոչիկը բոյ քաշի։ Մինչև 28 տարեկանը։ 18 տարեկանում նրա հասակը 149 սմ էր, 28-ում` արդեն 151։ Նրան, իհարկե, զորակոչեցին։ Զինվորական կանոնագրքից Կադիրովը յուրացրել էր մի դրույթ, թերևս ամենակարևորը. սպաներն ու ենթասպաներն իրավունք չունեն վիրավորելու զինվորի, հատկապես ազգային փոքրամասնության արժանապատվությունը։ Դրա համար սովետական օրենսդրությունը խիստ պատիժ էր սահմանել։ Սա հնարավորություն էր տալիս նրան մատների արանքով նայելու ծառայությանը երկու տարի շարունակ։ Սրանից էր նաև բխում նրա շատ ինքնատիպ վարքը. ձախ թաթը գողունի դուրս էր հանում մատները գրեթե ծածկող թևքից ու երեք մատի կոմբինացիան ուղղում Կարմիր բանակի սրբություն սրբոցներին` քաղբյուրոյի անդամների լուսանկարների հսկա վահանակին, N 1 պահակակետի կարմիր դրոշին, որ տեղակայված էր գնդի շտաբում, և... գրադարանավարուհի Մարֆայի հետույքին։

Պետք է նշել, որ եռամատ կոմբինացիան շարքային Կադիրովի միակ մարտական ձեռքբերումն էր։ Մի օր նա անհետ կորավ գնդի տնտեսությունը հսկող 3-րդ պահակակետում։ Խաղաղ ու ձյունալի եղանակ էր։ Պիտի փոխարինեի Կադիրովին` պայմանանշանն ասելուց և պահեստների անխաթարությունն ստուգելուց հետո։ Սերժանտ Մուշկավեցի հետ մտանք տարածք և սկսեցինք ինքներս փնտրել ուզբեկ ժողովրդի պանծալի թերմացքին։ Տագնապի ազդանշանով ժամանած պահակազորը նրան հայտնաբերեց պատահաբար։ Ամենամութ անկյունում ի հայտ էր եկել անհայտ ծագմամբ ձնակոլոլ մի թումբ։ Եղջերվի մուշտակում փաթաթված-քնածը Կադիրովն էր։ Հետո նրա մարտական ողջ ծառայությունը սահմանափակվում էր գնդի խոհանոցում ողջ գիշեր կարտոֆիլ մաքրելով։ Կադիրովին հաճախ էր կանխարգելում Կրյաժ թաղամասում շրջող զինվորական պարեկը, երբ վերջինս փոստ էր ուղևորվում հայրենի Ֆերգանայի հետ կապ հաստատելու կամ ծանրոց ստանալու։ Պարեկին շատ էր զարմացնում զինվորական համազգեստով շրջող յոթանասունամյա ծերուկը։ Նրա դեմքը կնճռոտ էր ինչպես ժամկետանց թթու վարունգը։

Ունե՜ր Կադիրովն իրավունք ատելու Մարֆային։ Նախկին գեղեցկուհին բավականին անթաքույց էր մերժել Կադիրովի սիրահետումը, որը սահմանափակվեց «Կրասավիցա, ուվաժայ սալդատա ի լաժիս ս նիմ» նրբագեղ հաճոյախոսությամբ, նաև սեխի չրի շարանը որպես սիրո առհավատչյա, Մարֆայի վիզը նետելով։ Խոստովանեմ, սցենարն իմն էր, և ինչ խոսք, ինքս էլ հետագայում զգում էի եռամատ կոմբինացիա` ուղղված հոնքամիջիս։ Երբ քնած էի։

ԵՐԲ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՈՒՀԻՆ ՆԵՐԽՈՒԺԵՑ ԳՈԳՈԼԻ «ՄԵՌԱԾ ՀՈԳԻՆԵՐԻ» ԲՈՍՏԱՆԸ, ՈՒՂԵՂՍ ՄԹԱԳՆԵՑ
Գրադարանավարուհին երկու տասնամյակ էր, ինչ ամուսնալուծված էր։ Բայց գրադարանը դատարկ էր։ Լսեցի, որ ստացել են փափագելի «Շվեյկի արկածները»։ Սուրացի գրադարան առաջին պատեհ պահին։ Այնտեղ զով էր ու անամպ երկինք։ Գիրքը վերցրի` լսելով շնորհավորանք իմ ընթերցողական նուրբ ճաշակին։ Հետո ցենտներանոց գայթակղության հեղեղը դուրս եկավ պատնեշի հետևից։ Նստեց դիմացի աթոռին։ Ծաղկազարդ խալաթը, անշուշտ, նախատեսված էր ավելի նրբակազմ մեկի համար։ Բնականաբար, Շվեյկը ձեռք գցելու բերկրանքը սահուն տեղը զիջեց յասամանի թունդ բույր արձակող կիսամերկ տիկնոջը գուրգուրելուն։ Աչքերիս առջև մառախուղ էր։ Ակամա հիշեցի վաղ պատանեկությանս այն օրը, երբ Չարենցավանի խուլիգանների պարագլուխ Հիլոտը, որպես հատուկ հարգանքի նշան, ինձ հրամցրեց թեթև չափաքանակով պլանը։ Մեկ-երկու ներքաշում և հանկարծ չգիտես որտեղից հայտնված փղերը սկսեցին վալս պարել մոտակա ավազահանքի ինքնաթափերի հետ։ Ի դեպ, ինքնաթափերը անխտիր նարնջագույն էին։ Իսկ փղերի ականջներից կախված էր Լենինի մեկական գլուխ` շրջանակված «Մեռել տփողների» բնօրրան Ալափարս գյուղի դդմի չորացրած կորիզներով։

Մարֆան առաջին գրոհս խափանեց, դավադիր շշնջալով, որ նախ պիտի գրականությունից խոսենք, չէ՞ որ սա գրական աշխարհ է։ Խոսեցինք։ Խոսեց նա։ Ծայրեծայր ներկայացրեց ողջ Շվեյկը, անցավ Պավել Կորչագինին ու երբ ներխուժեց Գոգոլի «Մեռած հոգիների» բոստանը, ուղեղս մթագնեց։ Ժամուկես հետո ես զորանոցային կյանքը սիրեցի անկեղծ սիրով։ Դրսում արև էր ու առաջին անգամ առանց նենգության զինվորական ազնիվ պատիվ տվեցի Կուկուշկինին, սպայակազմի և զինվորականության մղձավանջ, նշանավոր քաղաքական որովայնախոս քաղղեկ Կատյուկին, որն, օրինակ, պնդում էր, որ յուրաքանչյուրը գնդում, քուն թե արթուն, պիտի հիշի, թե ինչ էր Չապաևի ձիու օրիորդական անունը, քանի կիլոգրամ էր կշռում 1905-ին ցարական սպայի տապալած առաջին հեղափոխական բուլիժնիկը և այսպես շարունակ։ Բայց երբ անթերի զինվորական պատիվ տվեցի նաև խոզապահ Խարիտոնին, որին, վրայից փչող ահարկու բույրերի պատճառով, ոչ ոք յոթ մետրից մոտ չէր թողնում, ինձ հասցրին բուժսանմաս։

                                                                                                           Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

(շարունակելի)

Խաչքար-հուշարձան՝ Լևոն Հայրապետյանի հիշատակին Հունան Պողոսյանն է, որ պետք է կոտրի նարկոտրաֆիկի մեջքը Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ են Քաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինել Թրամփն ու Պուտինը կհանդիպե՞ն Իսկ մանդատները կմնան փշալարերի վրա Արա Բաբլոյանը չեղյալ է համարել Կարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ «Մարտի» են գնում միայն «գլադիատորները» 5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններին Տարոնն էլ թռա՜վ «Մշակութային դեսպանը»՝ «Նոյի երկրում» Կմեկնեն աշխարհի առաջնություն Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Փակել են միջպետական ճանապարհը Հեղափոխության իմաստը դեռ չեն ընկալել «Ես հանգստացել եմ, ես վերադառնում եմ» Աշխարհի ամենաառատաձեռն միլիարդատերերը Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է Կկառուցվի Հայաստանը Արցախին կապող երրորդ մայրուղի Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ»