Երևան
21.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ ենՔաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինելԹրամփն ու Պուտինը կհանդիպե՞նԻսկ մանդատները կմնան փշալարերի վրաԿարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ«Մարտի» են գնում միայն «գլադիատորները»5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններինՏարոնն էլ թռա՜վ
Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը

«Ուխտավորները»

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Հայոց աշխարհի» «ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԵԿԵՂԵՑԻ ՉԻ ՏԱՆՈՒՄ» նյութի հետքերով

Մեր (Պողոսյան Լիլիթների) հարցերին պատասխանում է ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ (իսկական երկու դերասանի բակային թատրոն: Հազա՜ր ներողություն, երե՛ք դերասանի բակային թատրոն, որովհետև ինքը չգիտեր, որ մենք գիտեինք):

-Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ասում են՝ «ջախջախիչ հաղթանակ» ենք տարել Երեւանի ավագանու ընտրություններում։ Ո՞ւմ են «ջախջախել», ձեր կարծիքով. Հանրապետականի՞ն, որը չէր մասնակցում ընտրություններին, թե՞ մրցակից «հեղափոխական ուժերին»։
(Հանրապետականի չմասնակցելու պատճառն այն էր, ո՜վ Հայոց աշխարհի՝ ՀՀԿ-ի շնորհիվ չափից ավելի
«փափկասուն կյանքին սովորած տիկնայք», որ Հանրապետականը ընտրություններից առաջ, արդե՛ն իսկ, ջախջախվել էր: Քիթ-բերան-երես էդպես այլանդակված գնար՝ ի՞նչ աներ: Նիկոլի ասած՝ «սատանի մայլում» «քյանդրբազություն» անգամ չէր կարող անել, էդ պատկերով շատ-շատ պիտի «քյանդրբազներին» կից «յալանչություն» աներ):
- …Շատ մտահոգված եմ՝ այն առումով, որ գործընթացները կարծես տանում են միակուսակցական, միապետական կառավարման, որտեղ այլակարծությունը մերժվում է, իսկ բազմակարծության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։ (Ձեզ իսկապե՜ս որ եկեղեցի է պետք, քանզի մինչև կոկորդ խրված տոտալիտար կուսակցության մեջ, բազմակարծություն եք պահանջում նրանցից, ում թիկունքին մի ողջ միակարծիք ժողովուրդ է կանգնած):


-Բայց ընտրությունների բոլոր մասնակիցները կարծես թե գոհ են եւ երջանիկ. միաբերան պնդում են, որ այսպիսի մաքուր, արդար, թափանցիկ, ընտրակաշառքից ազատ ընտրություններ հայոց աշխարհը դեռ չէր տեսել։ (Է-հա՜: Զարմանալին այդ չէ, զարմանալին ա՛յն է որ դուք եք էդքան դժբախտ ձեզ զգում):
-Եթե անգամ ընտրակաշառք չի եղել, դա դեռեւս բավարար չէ խոսելու մրցակցային հավասար պայմաններում անցկացված արդար ընտրությունների մասին։ (Տիկինն այստեղ վատ է թաքցնում իրեն պատած ցավը, քանզի մերժվեց իրենց հիմնած-արմատացրած «գեղեցիկ» ավանդույթը՝ իրենց «նոու-խաուն»՝ ընտրակաշառքը. իրենք առանց դրա, իրենց զգում են, ինչպես մեր եթերների՝ «թշնամի՜ս չտեսնի» ժանրի սերիալների դերասանուհիներն իրենց կզգային մոսկովյան կամ փարիզյան կարգին թատրոններում):
…Ես դեռ մայիս ամսին եմ ասել, որ որեւէ քաղաքական ուժ երբեք իրավունք չունի ամբողջ ժողովրդի անունից խոսելու։ Հարյուր հազարավոր մարդիկ չեն մասնակցել այս ընտրություններին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը իրականացվող քաղաքականությանը։ Մեր բազմաթիվ համախոհներ («ընտրություններին չմասնակցած ձեր համախոհ» ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք՝ 20-25 տարվա մեռելների՞ն, թե՞ «գազելաբնակ» 10-15 հազար դրամանոց «ընտրագաստրալյորներին», ձեր լեզվով ասած՝ «մասսովկեքին», որոնք, այո՜, ճիշտ եք, էս անգամ չմասնակցեցին) որեւէ այլընտրանք չտեսնելով, (այլընտրանքը ձեր կուսակցությունը պիտի լիներ, ավա՜ղ, այլասերվեց այդ այլընտրանքը) ուղղակի չեն գնացել ընտրատեղամասեր եւ չեն քվեարկել որեւէ ուժի օգտին։ (Սուտը նույնպես մեղք է, մանավանդ «եկեղեցու ձեր էդ ընտրած ճամփին», քանզի այդ մարդիկ, որ ձերոնց իշխանության օրոք «տելեպորտացվում»-քվեարկում էին, վաղո՜ւց Հայաստանում չէին, բայց, հա՛, ձեր «ամենաակտիվ» ընտրազանգվածն էին՝ ձեր «մասսովկեքից» ու մեր անցավորներից հետո): Այդ մարդիկ ժողովուրդ չե՞ն։ (Ո՞ր մարդիկ. այս անգամ չքվեարկած հին մեռելնե՞րը): Արհամարհել նրանց կարծիքը կամ իրենց օգտին քվեարկած քաղաքացիներին վերագրել բոլորին, հայտարարել, որ ամբողջ ժողովուրդը իրենց հետ է, մեղմ ասած, անընդունելի է… (Տիկի՛ն, խաչակնքեք, նոր էդ բանն ասեք, ասինք, դուք էդ բանն ասելիս գործ եք ունենում շատ վրդովված, շատ զայրացած, ժամանակին «խղճից թույլ» ձեր ՀՀԿ-ի կողմից ընտրացուցակներից չջնջված ու այսօր ջնջված, այսօր ընտրական իրավունքից զրկված, ու այ դրա համա՛ր էդպես վրդովված մեռելների հետ. զգո՜ւյշ, անիրա՜վ):
…Այսօր Ազգային ժողովը բնականոն աշխատում է, որեւէ կերպ չի խոչընդոտում կառավարության գործունեությանը, (է՜, ձեռը ճար կա՞, որ խոչընդոտի. խոչընդոտեց՝ տեղում ժողովուրդը կելնի իրեն նե՜նց կխոչընդոտի, որ էլ խոչընդոտելու ոչ մի համապատասխան «օրգան» չի ունենա, որ խոչընդոտի) ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում իր բոլոր գործառույթները լիարժեք իրականացնում է (Ուզում եք ասել, որ հերոսությո՞ւն եք անում, որ… սաբոտաժ չեք անում: էդ արդեն չեղավ: Դրան համպատասխան իրավական տերմին անգամ կա. ռուսերե՛ն է լավ էդ տերմինը հնչում՝ «злые намерения»՝ չարամիտ մտադրություններ


-Մտահոգություններից մեկն էլ այն է, որ ԱԺ ղեկավար պաշտոնները դեռեւս ձեր ձեռքում են եւ հնարավորություն են ընձեռում ձեզ եվրոպական ատյաններում խոսելու Հայաստանում ստեղծված իրավական նիհիլիզմի, օրենքների եւ սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մասին։ (Կեցցե՛ք, Լիլիթներ, դուք իզուր եք լրագրող դարձել, ձեր տեղն իսկական հավաբուծական ֆերման է եղել, պարզապես դուք չեք իմացել: Ինչո՞ւ: Ո՜նց ինչո՛ւ. լա՜վ կուտ եք տալիս):
-Ուզում եմ հիշեցնել, որ մենք խորհրդարանական երկիր ենք, եւ սա 2017թ. լեգիտիմ ընտրությունների միջոցով ընտրված խորհրդարան է։ (Տիկի՜ն, իսկ այդ խորհրդարանն ո՞վ է ընտրել, գիտե՞ք: Ժողովո՞ւրդը: Ո՛չ, «Գազել»-ներո՛վ «շրջող» «ժողովուրդը»: Իսկ իսկակա՛ն ժողովուրդն այդ ընտրություններում ներկայացված է եղել իր լուսահոգի անցավորներո՛վ : Դե ուրեմն էդ նույն ժողովուրդը մի հատ էլ կընտրի, բայց է՛ս անգամ արդեն իր անցավորաց չի անհանգտացնի, ինքն իր ոտքով կգնա, իր ձեռքով կընտրի: Էնպես որ, դուք հեչ մի՜ մտածեք ու հեչ դարդ մի՜ արեք): Եթե Փաշինյանը համարում է, որ գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կարծիքը, ես էլ կարող եմ համարել, որ ինքն էլ է ոչ լեգիտիմ, որովհետեւ հենց այս խորհրդարանի քվեով է դարձել վարչապետ։ (Էդ խորհրդարանը սրտից արյուն կաթելո՛վ Նիկոլին տվեց իր քվեն, քանզի չտար՝ ժողովուրդն էր էդ խորհրդարանի մոլոր գլխին տալու):


-Կարո՞ղ ենք վստահ լինել, որ այս անգամ Հանրապետականը տեղի չի տա փողոցի ճնշմանը (Ամո՛թ ձեզ, Լիլիթնե՛ր, դուք ձեզ ծնող-սնող մի հանճարեղ ժողովրդի
«փողոց» անվանեցիք: «Փողոց» անվանեցիք մի ժողովրդի, որով այսօր ողջ աշխարհն է հիանում: Ըստ այդմ՝ հիմա ահա՛ թե ինչ եք անում, Լիլիթներ, դուրս եք գալիս փողոց, բաց գետին տեսաք, էդ գետինը չեք մտնում, այլ զրուցակցիդ հետ, խաչակնքում եք, դրա վրայով մի հատ լոնք եք անում-անցնում ու ուղի՛ղ եկեղեցի գնում) եւ չի տրվի Փաշինյանի որդեգրած շանտաժի մարտավարությանը։ (Չէ՛, փոշմանեցի, ուշ է արդեն՝ եկեղեցի գնաք):
-Շատ լավ բառ օգտագործեցիք։ Շանտաժի մարտավարությունն (բա որ ասում եմ՝ հոյակապ կուտ տվող է. տեսա՞ք՝ ոնց զրուցակցի սրտից բխող հարցը տվեց, զրուցակիցն էլ շատ վիրտուոզ… կտցեց) իրոք բնորոշ է Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին եւ իր տեսակին, բայց, կարծում եմ, արժանապատվություն ունեցող, ժողովրդի քվեն ստացած յուրաքանչյուր մարդ պետք է հավատարիմ մնա իր սկզբունքներին։ Մենք էլ ենք շփվում ժողովրդի տարբեր շերտերի հետ (ինչպես տեսանք, ձեր օգտին քվեարկած ձեր համախոհները մեռելներն են հիմնականում եղել, այդ դեպքում դուք ո՞նց եք «տարբեր շերտերում» հանգչող էդ մեռելների՛ հետ, էդպես շփվում. մեղա՜, Տե՜ր Աստված, ոգի՞ եք կանչում, թե գնում «Թոխմախ», ըտեղ միտինգ անում), շատ եւ շատ համախոհներ ունենք եւ շատ մտահոգություններ ենք լսում (մի հատ էլ՝ մեղա՜, Աստվա՛ծ)։ Այն, որ մեր համախոհներն այդքան ագրեսիվ չեն (հիմա էլ՝ փառք քեզ, Տե՜ր Աստված. պատկերացնո՞ւմ եք՝ հլա մի բան էլ դրանք ագրեսիվ լինեին) ագրեսիվ, դեռեւս չի նշանակում, թե իրենք իրավունք չունեն իրենց կարծիքը լսելի դարձնելու (տիկի՜ն ջան, դու հո ուրվականների մասին սերիալի «պռո՞բ» չես անում էդտեղ)։
Կարծում եմ, մենք որեւէ հակասահմանադրական քայլի գնալու, մեր երկիրը վտանգելու իրավունք չունենք, որովհետեւ, եթե հետագայում ինչ-ինչ բացասական զարգացումներ լինեն, ամեն մեկս մեղքի մեր բաժինն ենք ունենալու դրանում։ (Իսկ ցօ՛րս եղած «բացասական զարգացումների՞» մասին ինչ կասեք, դրանում ունեցած ձեր մեղքը, որի 100 տոկոսանոց բաժնետերը դուք եք՝ ձեր կուսակցությունը, գոնե վիզ առնո՞ւմ եք: Կխոստովանե՞ք մեղքը, կապաշխարե՞ք: Չէ՞ որ, ձեր ասելով, «եկեղեցի տանող» ճամփա եք ելել, քիչ է, դեռ մարդկանց եք կանչում, որ առաջնորդեք»):

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Հատուկ ձեր էդ «երեքիդ» համար ձեր կուսակցության պատկերներով սույն նյութս «զարդարեցի», որ «եկեղեցու ճամփին» մի լավ ըմբոշխնեք ու բավականություն դրանցից ստանաք:

Խաչքար-հուշարձան՝ Լևոն Հայրապետյանի հիշատակին Հունան Պողոսյանն է, որ պետք է կոտրի նարկոտրաֆիկի մեջքը Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ են Քաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինել Թրամփն ու Պուտինը կհանդիպե՞ն Իսկ մանդատները կմնան փշալարերի վրա Արա Բաբլոյանը չեղյալ է համարել Կարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ «Մարտի» են գնում միայն «գլադիատորները» 5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններին Տարոնն էլ թռա՜վ «Մշակութային դեսպանը»՝ «Նոյի երկրում» Կմեկնեն աշխարհի առաջնություն Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Փակել են միջպետական ճանապարհը Հեղափոխության իմաստը դեռ չեն ընկալել «Ես հանգստացել եմ, ես վերադառնում եմ» Աշխարհի ամենաառատաձեռն միլիարդատերերը Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է Կկառուցվի Հայաստանը Արցախին կապող երրորդ մայրուղի Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ»