Երևան
19.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը«Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանաՋուր չեղած տեղը լողացող Ալիկ ՍարգսյանըԾնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանումՍպասենք մեդալներիԱրգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»
Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Սրանց լացը գլխներին գալիքի պատճառով է

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին անխոս տպավորիչ էր և իր մեջ ներառում էր այսօրվա մեր իրականության գրեթե բոլոր հրատապություն ունեցող հարցերը։ Վարչապետը խոսքը կառուցել էր հայաստանյան ներքաղաքական կյանքի, կայացած թավշյա հեղափոխության, արտաքին քաղաքականության և, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ։

Հասկանալի է, որ Հայաստանի համար շատ կարևոր այս փուլում Նիկոլ Փաշինյանը բավականին մանրամասն անդրադարձավ «Հայկական թավշյա հեղափոխությանը», որը տեղի ունեցավ առանց բռնության, զոհերի կամ հասարակական անկարգությունների։ Արդյունքում հեղափոխությունը տոնեց հաղթանակ, քանզի մարդիկ պահանջատեր էին, և խորհրդարանն, այլընտրանք չունենալով, «անսաց ժողովրդի կամքին»։ Վարչապետը ընդգծեց՝ այսօր անհրաժեշտություն կա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ գործող խորհրդարանը չի ներկայացնում ժողովրդի կամքը. «Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն, որը կհանգեցնի ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների և հակակշիռների կայացմանը»։

Արտահերթ ընտրությունների կարևորության մասին վարչապետի խոսքը, ինչպես և սպասելի էր, Հայաստանում ընկալվեց, քննարկվեց և բուռն արձագանքներ ստացավ ՀՀԿ-ի առաջամարտիկների կողմից, ովքեր չզլացան իրենց դժգոհությունն արտահայտել լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով։

«Հայոց աշխարհի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը շտապեց հիշեցնել, որ «մենք խորհրդարանական երկիր ենք, և սա 2017թ․լեգիտիմ ընտրությունների միջոցով ընտրված խորհրդարան է».
-Եթե Փաշինյանը համարում է, որ գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կարծիքը, ես էլ կարող եմ համարել, որ ինքն էլ է ոչ լիգիտիմ, որովհետև հենց այս խորհրդարանի քվեով է դարձել վարչապետ։

Իհարկե, ծավալված քննարկումներից անմասն չմնաց Էդուարդ Շարմազանովը։ Վերջինս իր խոսքը Tert.am-ի միջոցով ուղղեց հենց Նիկոլ Փաշինյանին․«Հարգելի՛ պարոն վարչապետ, Երևանի բնակչության 57%-ը Ձեր նախաձեռնությանը ասաց ո՛չ՝ չմասնակցելով այդ ընտրությանը։ Իսկ սիրո և համերաշխության մասին խոսելը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից առավել քան զվարճալի էր՝ հաշվի առնելով Ձեր կոչերը՝ խելքները գլուխները հավաքելու, ԱԱԾ-ով սպառնալու, ասֆալտին պառկեցնելու և պատերին «ծեփելու» կոչերի ֆոնին»։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ չմոռացավ իր սրտի ցավն արտահայտել օնլայն հարթակում՝ շեշտելով, որ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնը օգտագործեց սեփական դիրքերն ընդգծելու և ոչ թե Հայաստանի անվտանգության ու ազգային հարցերն ամրացնելու համար։

Նման արձագանքները, միանգամայն հասկանալի են: Դրանք ավելի շատ հասարակության վրա ներազդելու հուսահատ փորձեր են հիշեցնում։ Միանշանակ է, որ հանրապետականները հստակ գիտակցում են, որ արտահերթ ընտրություններով կարձանագրվի իրենց կուսակցության անփառունակ վախճանը և պատմության թատերաբեմից որպես քաղաքական ուժի ընդմիշտ հեռացումը։ Դժվար է պատկերացնել, որ ՀՀԿ-ն ազնիվ և թափանցիկ քվեարկության արդյունքում կստանա հանրության վստահությունը՝ Ազգային Ժողովում ներկայացնելու ժողովրդի շահերը։

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը