Երևան
21.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ ենՔաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինելԹրամփն ու Պուտինը կհանդիպե՞նԻսկ մանդատները կմնան փշալարերի վրաԿարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ«Մարտի» են գնում միայն «գլադիատորները»5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններինՏարոնն էլ թռա՜վ
Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը

Էդիկի գանգատը

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«News day»-ը հրապարակեց Էդուարդ Շարմազանովի «Գանգատներ» շարքի հերթական սերիան: «Գանգատների» սույն «էպոպեան» սպառնում է իր ծավալով գերազանցել Ֆրիկի՛ «Գանգատը»:

«Հիմա կարող եմ ասել, որ Փաշինյանն իրեն գցեց իր իսկ լարած ծուղակը. փաստորեն, երևանցիների 57%-ն արհամարհեց Փաշինյանի կոչը, ականջալուր չեղան նրան, և փաստորեն ընդամենը 43%-ը գնաց ընտրությունների, այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ընտրությանը 40%-ից ավելի մասնակցություն էր եղել: (Պարոն Շարմազանովն էստեղ «սրբապղծություն» է անում հայոց այն բոլոր բազմաչարչար մեռելների հանդեպ, որոնք իրենց երբեմնի ընտրացուցակներում էին, դրանց պայծառ հիշատակի հետ է խաղում, շատ կոպիտ կերպով մոռացության մատնում դրանց մուծած լուման իրենց անցկացրած ընտրություններում:

Պարոն Շարմազանովն էսպես դրանց ավանդն է դնում-ուրանում էդ ընտրություններում: Քանզի ինքը, լինելով իր ժողովրդավարական հակումներն ու ընտրական օրենսդրությունը նաև մեռելների՛ վրա տարածելու վառ ջատագովներից, լինելով ողջերի ու մեռելների սոցիալական հավասարությա՛ն վառ ջատագովներից, հիմա զարմանալիորեն չի դատապարտում նոր իշխանության «մեռլատյա՜ց», հակաժողովրդավարակա՜ն» քայլը, չի դատապարտում այն վրդովեցուցիչ փաստը, որ նոր իշխանությունը զրկում է դրանց ընտրելու իրենց բնական, ես կասեի՝ գերբնակա՛ն իրավունքից, արդյունքում՝ նոսրացնում «Գազել»-ներով «ընտրագաստրոլների» բերվող «պասսաժիրներին» առընթեր նաև հին-հին մեռելների՛ն դեպ ընտրատեղամասեր բերող սույն «դիսպետչերի» կազմած «ռազնարյադկեքն» ու 20 տարի անձեռնմխելի ու անջնջելի ցուցակները:

Ախր 20 տարի մենք մեր ոչ մի մեռելի մազին իսկ չէինք կպչում, չէինք հեռացնում ողջերի շարքից ու ընտրացուցակներից:
20 տարի է՝ նրանք մեզ համար կենդանի էին:
20 տարի մենք իրենց համար ամեն Աստծո ամիս օր էինք առանձնացնում. աշխարհում ոչ մի երկիր էդքան մեռելոց օր չուներ, որքան մենք: Կասկած կա, որ նախկին իշխանություններն այդկերպ իրենց երախտիքի տուրքն էին մատուցում մեր մեռելներին՝ ընտրություններում իրենց ցուցաբերած անգնահատելի աջակցության դիմաց:

Իսկ հիմա, խնդրե՛մ, լռեց այլևս հայոց մեռելոց ընտի՜ր ընտրազանգվածը, լռեց հավիտյան ձայնն հանգուցելոց: Դրանցն անգամ ձա՜յն չէր, այլ չարչարյալի հառա՜չ. ո՞նց ձեռները բարձրացավ էդ հառաչի վրա: Իսկ դուք, պարո՛ն Շարմազանով, ո՞նց ձեր ձայնը չբարձրացրեցիք այդ «ռեպրեսիայի» դեմ: Թեպետ մյուս կողմից էլ, էդ բանի նման է՞ր, պարոն Շարմազանով, հը՞, որ ես ու լուսահոգի պապս նույն տեղամասում միասին քվեարկում, բայց մի հատ իրար «ոնց ես-ոնց չես»-ն ի՞նչ է, չէինք հարցնում: Ըստ այդմ՝ դուք է՛լ բացթողումներ ունեիք. պետք էր լեգալացնել էդ մեռելներին. թույլ տալ, որ գային, նորմա՜լ, մարդավարի՜ ողջերիս հետ ազատ շփվեին:

Կամ բանի նման է՞ր, որ արդեն 20-25 տարի ձեր կազմակերպած ընտրություններում մեռելներից ու Գազելների «պասսաժիրներից» հետո իրենց «ակտիվությամբ» երրորդ տեղը միշտ զբաղեցնող, Հայաստանից վաղուց մեկնած, բայց գրանցումից չելած մեր քաղաքացիների՛ն են անգամ այսօր ուզում զրկել ձայնի իրենց իրավունքից, իսկ դուք մի հատ ձայն չեք բարձրացնում: Ախր դրանք մեր պարծա՜նքն էին, ախր տելեպորտացիայի զարգացման մակարդակով, ինչպես և մեռելների աշխուժության տեմպով աշխարհում մեզ հավասար ուրիշ ոչ մի երկիր չկա՜ր, ոնց որ ռուսը կասեր՝ «даже рядом не стоят»):

Այսինքն՝ նմանատիպ ճիգերը ցույց տվեցին, որ մեծ տարբերություն չկար, այն դեպքում, որ Տարոն Մարգարյանի ընտրության ժամանակ մասնակցում էր 3 ուժ, հիմա՝ 12 ուժ: Ինչպես քաղաքագետներից մեկն էր դիպուկ նշել՝ այս ընտրություններում հաղթեց տանը նստած քաղաքացիների կուսակցությունը: (Իսկ, ըստ իս, տանը նստածը հենց էդ «քաղաքագետն» է, ես ավելին կասեի՝ տանը մնացա՛ծ, որի մտահորիզոնի չեղած լուսամուտից ո՞նց երևային Նիկոլի հավաքած բանակները տարբեր թաղերում): Նրանք, ովքեր դեմ էին Փաշինյանի քաղաքականությանը, մի մասը գնացին և ձայն տվեցին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իսկ ավելի մեծ մասը չմասնակցեց ընտրություններին՝ դրանով իսկ ասելով, որ չի կիսում Փաշինյանի գնահատականներն ու քաղաքականությունը: Երևանցին երեկ զրկեց Փաշինյանին՝ ողջ ժողովրդի անունից խոսելու մենաշնորհից: (Պարոն Շարմազանովը, որ քաղաքակիրթ ու ժողովրդավար է ուզում դառնալ, այսկերպ համոզեց, որ դժվար դառնա, քանզի ինքը չգիտի, որ մունիցիպա՛լ ընտրությունների համար մասնակցության այս 43%-ը հոյակապ արդյունք է:

Մասնակցության մեծ տոկոս լինում է բոլոր երկրների պառլամենտների՛ ու ղեկավարների՛ ընտրություններում: Բայց անգամ այդ կարգի ընտրությունների հետ համեմատելիս այս ցուցանիշը նույնպես գերազանց բան է: Քանզի, եթե հիշում եք, աշխարհում այսօր Պուտինն է, որ իր սեփական երկրում ունի ամենամեծ վարկանիշը, բայց անգամ նրա՛ ընտրություններին այս տարի մասնակցողների տոկոսը, որը ռեկորդ էր, ընդամենը 67,54% կազմեց: Իսկ եթե բերենք քաղաքակիրթ Եվրոպայի՛ տոկոսները, պարոն Շարմազանովի լացն ավելի կգա):

«Ում ուզում է՝ թող փողոց դուրս բերի, ես իմ կարծիքն եմ ասում։ Ժողովրդին փողոց դուրս բերելն արդեն քաղաքական տեռոր է, քաղաքական շանտաժ է, ինքը ժողովուրդ ունի, մենք չունե՞նք… (Պարո՛ն Շարմազանով, դուք էդ ճամփով որ շարունակեք գնալ, ու որ ձեզ հնարավորություն տան, ժողովրդին ընտրությունների հրավիրելն է՛լ տեռոր կանվանեք ու ընտրությունների դեմ հակատեռորիստական օպերացիա կսկսեք: Եւ երկրորդ, ձեր էդ ունեցած ժողովուրդն ո՞վ է, եթե ողջ հայ ժողովուրդը, փաստորեն, Նիկոլի հետ է. ձեր օֆշոր-կղզիների աբորիգեննե՞րը):

«Ինչու պետք է ԱԺ-ն ցրվի (բա մի հատ արևին ու քամուն չտա՞ն. թողնեն՝ լրի՞վ տլոտի), ինչ է թե՝ Փաշինյանին դուր չի գալիս, որ վերևում Շարմազանովն ու Բաբլոյանն են նստած (նախ, ո՛չ Շարմազանովը, ո՛չ Բաբլոյանը հլա նստած չեն, բերանդ խերով բաց, երկրորդ, «վերև» ասելով ի՞նչ նկատի ունես՝ ԱԺ «տրիբունա՞ն». գաղտնիքի կարգով ասեմ, որ էդ «տրիբունան» արդեն «վերև» չէ. էդ տրիբունան արդեն գետնին հավասարվեց ու դեռ՝… ավելին) այլ ուզում է Պողոսին ու Պետրոսի՞ն նստեցնել» (այսինքն՝ էդ «նստել» բառի հետ զգույշ, մանավանդ Պետրոսի պարագայում):

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Վարողն, ավա՜ղ, ամեն հարց հիշեց, մի՛ հարց մոռացավ, որ տար. մարդկանց ամենից շա՛տ հետաքրքրող հարցը: Մոռացավ՝ հարցներ, թե ինչո՛ւ պարոն Շարմազանովն ու իր կուսակցությունը չմասնակցեցին Երևանի պես գյոզալ քաղաքի ընտրություններին: Թող մասնակցեին, համ «Օրինաց երկրի» պես մի 4 հազար «տոկոս» կվաստակեին, համ էլ կիմանային, թե ընտրություններին չմասնակցած էն մյուս կեսից քանի՛սն են «իրենցը»: Հաստա՛տ, իրենք գիտեին՝ քանիսն են «իրենցը», դրա համար իզուր տեղը էլ չչարչարվեցին. մատների վրա հաշվեցին-գտան, թե… քանի՛սն են «իրենցը», ու… չմասնակցեցին:

Հ.Հ.Գ. Հաջորդ օրը ՀՀԿ-ն ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ սրտանց շնորհավորեց Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին:

Խաչքար-հուշարձան՝ Լևոն Հայրապետյանի հիշատակին Հունան Պողոսյանն է, որ պետք է կոտրի նարկոտրաֆիկի մեջքը Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ են Քաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինել Թրամփն ու Պուտինը կհանդիպե՞ն Իսկ մանդատները կմնան փշալարերի վրա Արա Բաբլոյանը չեղյալ է համարել Կարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ «Մարտի» են գնում միայն «գլադիատորները» 5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններին Տարոնն էլ թռա՜վ «Մշակութային դեսպանը»՝ «Նոյի երկրում» Կմեկնեն աշխարհի առաջնություն Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Փակել են միջպետական ճանապարհը Հեղափոխության իմաստը դեռ չեն ընկալել «Ես հանգստացել եմ, ես վերադառնում եմ» Աշխարհի ամենաառատաձեռն միլիարդատերերը Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է Կկառուցվի Հայաստանը Արցախին կապող երրորդ մայրուղի Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ»