Երևան
19.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հանուն փողի կանիԱդրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանցԸնդունել է Նիդերլանդների դեսպանինՄԻԵԴ-ը վճիռ է կայացրելԱնիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարիՎարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ

Բուհերը նաև գիտահետազոտական կենտրոններ

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր բացվել է եզակի սարքավորումներով հագեցած «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնը, որը ստեղծվել է ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի իրականացրած «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ բուհին տրամադրված Նորարարությունների մրցակցային հիմնադրամի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում ևբարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Կենտրոնի բացմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, պետական այլ գերատեսչությունների և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

«Սա այն է, ինչ նոր կառավարությունը և ԿԳՆ նոր ղեկավարությունը ցանկանում են, այսինքն, որ բուհերը վերածվեն նաև գիտահետազոտական կենտրոնների: Եվ այս սարքավորումները դա թույլ են տալիս անել՝ հետազոտել մարզիկին տարբեր պարամետրերով, կատարել շտկումներ և բարելավել նրանց արդյունքները», -կենտրոնի բացմանն իր տպավորություններով է կիսվել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ նորաբաց կենտրոնը կօգնի բարձրացնել մարզիկների ցուցանիշները և բուհի վարկանիշը:

Լրագրողների խնդրանքով Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև հանրակրթական դպրոցներում «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման խնդիրներին: «Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է ֆիզկուլտուրայի զարգացման տարբեր մոդելներ, քանի որ այսօր դրանք որոշ չափով անարդյունավետ են, այդ թվում նաև կապված դպրոցներում համապատասխան հզորությունների կամ դրանց բացակայության հետ: Ներկայումս կառավարությունը գույքագրում է իր բոլոր հնարավորությունները՝ դահլիճները, մարզական սրահները և այլն, որպեսզի օպտիմալ տարբերակներ առաջարկի՝ օգտագործելով այն ռեսուրսները, որ ունի, օրինակ, տվյալ համայնքը՝ տվյալ մարզաձևի առումով», -նշել է նախարարը՝ հավելելով, որ խրախուսվելու է նաև մարզական խմբակների ստեղծում:

Նշենք, որ «ՍՊՈՐՏ ԿԱԲ» կենտրոնի բացումը ինստիտուտի որդեգրած քաղաքականության շարունակականության արդյունքն է, այն է` արդիականացնել և կատարելագործել ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և սպորտային բժշկության բնագավառում իրականացվող գիտական հետազոտությունները` ըստ առաջնային և նպատակային ուղղությունների: Ծրագիրը նախատեսում է համագործակցության իրականացման նոր մոդել մարզաձևերի ֆեդերացիաների, հավաքական թիմերի, մարզական և այլ շրջանակների հետ, որոնք բացառիկ հնարավորություն կունենան կենտրոնում իրականացնել հետազոտական աշխատանքներ, վերաչափել մարզիկների պատրաստվածությունն ու ուժերը մարզական կարևորագույն ստուգատեսերից առաջ:

Նախարարը հանդիպել է նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, որի ընթացքում կարևորել է բուհերի միջազգայնացման հարցը՝ հորդորելով ակտիվություն ցուցաբերել օտարերկրյա ուսանողների ներգրավման գործում: Ըստ նրա՝ նման հնարավորություններ ՀՀ բուհերն ունեն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի հավատարմագրման գործընթացին, որակի ապահովման գործում բուհերի հետազոտական բաղադրիչին, դպրոցներում ուսուցչի որակավորում չունեցող «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդողներին առնչվող այլ խնդիրների:

Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել