Երևան
19.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը«Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանաՋուր չեղած տեղը լողացող Ալիկ ՍարգսյանըԾնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանումՍպասենք մեդալներիԱրգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»
Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Մութ գործերի սիրահար մետաքսցի սևամաշկ տղան (ամբողջական)

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Վերջին շրջանում, երբ նորից լայն շրջանառության մեջ են դրվել տխրահռչակ «Հյուսիս-Հարավ» մայրուղու մասին խոսակցությունները ու միագամայն օրինականորեն ակտուալ է դառնում այդ ծրագրի կատարողականի վերաբերյալ քրեական գործ հարուցելը, երբ մեջտեղ են գալիս ոչ վաղ անցյալում մեզ իշխածների տնտեսական, քաղաքական բնույթի «մեծագործություններն» ու նմանատիպ ոչ հաճելի այլ թեմաներ, Գագիկ Բեգլարյանի անունն ավելի ու ավելի հաճախ է հայտնվում մամուլի էջերում։ Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ սույն անձն ամենաշատ քննարկված նախկին պաշտոնյաների տասնյակի անբաժանելի մասն է։ Սա միանգամայն սպասելի իրավիճակ էր, քանի որ նախկին կառավարության կազմում Բեգլարյանը «եկամտաբեր պաշտոն» վայելող երկարակյացներից էր, որն էլ հուշում է, որ հանրությանն ասելու և ներկայացնելու շատ բան կունենա, թեպետ, դեռ մայիս ամսին, հնարավոր է զգալով վրա հասնող «դժվար ժամանակների» անխուսափելիությունը, Բեգլարյանի գրասենյակը շտապել էր հերքել «Փաստ» օրաթերթի «…գումարները գնում են Վրաստան» վերտառությամբ հրապարակումը՝ հիշեցնելով, որ «Հյուսիս-Հարավի» Բեգլարյանի «օրոք կառուցված և առ այսօր միակ գործող հատվածը իրականացվել է բոլոր նորմերի խստագույն պահպանմամբ»։

Պատահականության թե իրավիճակն օբյեկտիվորեն ներկայացնելու արդյունքում գրված «միակ»շեշտադրումը շատ տեղին էր, սակայն գանք հերթականությամբ, քանզի Գագիկ Բեգլարյանի երկար տարիների անցած «փառահեղ» ճանապարհն ու նոր Հայաստանի այս բացառիկ պերսոնաժն առհասարակ պահանջում են նրա անձի մանրազնին քննարկում-դիտարկում։



Գագիկ Բեգլարյանը քաղաքական դաշտում իր վերելքը սկսել է 1993թվին՝ ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, ժամանակ անց ստանձնել է «Կենտրոն» համայնքի թաղապետի պաշտոնը, որն էլ նրան դրդել է պաշտպանել թեկնածուական ատենախոսություն «թաղապետարանական» թեմայով, քանզի մեր պերսոնաժի պարագայում մի բան էր պարզապես շարքային թաղապետը ու միանգամայն այլ բան սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի կոչում ունեցող թաղապետը։ Արդար լինելու համար ասենք, որ գործունեության ստվերային կողմերը չհաշված (դրանք իրավապահ մարմինների խիստ մանրակրկիտ ուսումնասիրության թեմա են), Բեգլարյանը վայելում էր լավ թաղապետի համբավ, ուստի պատահական չէր Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու և ընտրվելու նրա հայտը՝ մանավանդ, որ վերելակի դեր կատարող ուժերն ակնհայտ էին ու նրանց, իշխանության այդ փուլում, պակասում էին «քաղաքի տղա» պաշտոնյաները։

Բեգլարյանը՝ որպես Երևանի քաղաքապետ, քաղաքաբնակների մոտ տպավորվեց իր «աստղաշատ» և խոստումնառատ քարոզարշավով։ Նա քարոզարշավի «նուրբ» գործին մասնակից էր դարձրել Ջիվան Գասպարյանին, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին, ամենայն հայոց կինոաստղ Գոռ Վարդանյանին, ամենայն հայող հաղորդավար Արմեն Ամիրյանին, Նունե Եսայանին և այլոց, ովքեր ջանքեր չէին խնայում և միասնական ուժերով լծվել էին տղայական ռազբորկաների սիրահար ու այդ ռազբորկաների հարցում իսկապես գիտական կոչում ունեցող Բեգլարյանի «հոգևոր վեհ արժեքների», մարդկային անկրկնելի կերպարի գովերգությանը։



Հաղթանակն ապահովվեց ու դրանում էական ազդեցություն ունեցավ «քաղաքի տղա» ասածը, որը յուրօրինակ բողոքի արտահայտություն էր երկիրն ամբողջովին իրենով արած ղարաբաղյան թևի, սակայն քաղաքպետական պաշտոնավարման ընթացքն էր շատ կարճ (1 տարի 9 ամիս), իսկ ավարտը՝ անփառունակ։

Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի շքեղ մենահամերգը դարձավ հրաշալի նախաբանի խայտառակ վերջաբանը։ Կնամեծար քաղաքապետը չներեց Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանանդյանի հանդգնությունը, և վերջինիս իր տեղը ցույց տվեց՝ բռունցքները գործի դնելով (հարազատ Մետաքս կոչված թաղամասի տված դաստիրակությունը չէր կարող անկեղծորեն դուրս չհորդալ)։ Ի վերջո միջադեպը կոծկվեց հրաժարականի աղմկահարույց դիմումով, որի առթիվ սոցցանցերը փաստեցին՝ հրաժարականն արժանացավ երևանցիների միահամուռ հավանությանը։

Հրաժարականի դիմումը շատերի համար ընկալվեց որպես վերջինիս քաղաքականությունն ընդմիշտ լքելու լուր, որը, սակայն, երկար չտևեց։ Արդեն 2012-ին նախկին քաղաքապետը նշանակվեց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար և պաշտոնավարեց մինչև 2016 թիվը։ Անտարակույս, Սերժ Սարգսյանը չէր կարող իրեն այդ աստճանի մեծ շռայլություն թույլ տալ ու պետական միջոցների յուրացման գործում պրոֆեսիոնալիզմի հասած, այդ գործում տարիների հսկայական փորձառություն կուտակած առաջնամարտիկին երկար ժամանակով թողնել խաղից դուրս։ Այո, նախարարի կարգավիճակում երկար ու ձիգ 4 տարի, որ հավերժ կհիշվի իր ձախողված մեգանախագծերով կամ մեգախոստումներով։

Միգուցե  սա միակ հնարավորությունն էր վերականգնելու երբեմնի հարգված էրևանցի տղու խարխլված հեղինակությունը։ Հետևաբար, Գագիկ Բեգլարյանն իր գայլային ախորժակով լծվեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացմանը։ Սակայն ֆինանսավարկային ներդրումները վերևների հետ միահամուռ ուժերով մսխելուց և սեփական ագահությանը մասամբ հագուրդ տալուց հետո շատ շուտով հասկացավ, որ ճանապարհաշինության դժվարին գործը առանց ֆինանսական միջոցների առաջ չի գնում։



Ժամանակը թռչում էր, իսկ շինարարությունը՝ դանդաղում։ Ուստի անհրաժեշտություն կար հերթական ընտրությունների նախաշեմին հանրության ուշադրությունը շեղելու նոր թիրախ գտնել։ Իրան-Հայաստան երկաթգծի հեռանկարային նախագիծն այդ թիրախն էր, որ փայլուն մտածված ևս մի գաղափար էր, հատկապես եթե հաշվի առնենք միջազգային կազմակերպություններից փողեր պոկելու հնարավորությունը՝ միանգամայն հարմար տարբերակ «Հյուսիս-Հարավ» մայրուղու զանգեզուրյան բարդ հատվածի շինարարության հափշտակված գումարները մասամբ հայթայթելու համար։

Երկաթգիծ ունենալու հրաշալի ծրագրի մասին տարիներ շարունակ խոսվեց, մի քանի անգամ նույնիսկ շինարարության մեկնարկն ազդարարելուն շատ մոտ էին կանգնած, սակայն, իր զգուշավորությամբ պարսկական կողմն ակնհայտորեն մերոնց հաշվարկները խառնեց: Եվ բնավ էլ պատահական չէր, որ շինարարությունն այդպես էլ չսկսվեց՝ գործնականում հաստատելով, որ գեղեցիկ խոսելն ու ներկայացնելն ընդամենը գործի կեսն են: Փաստորեն պարսիկները մերոնց աշխատաոճը լա՜վ էլ յուրացրել էին ու հասկացել, որ հայաստանյան իշխանության տվյալ համքարությունը աշխատանքի մեջ «առաջինը քո ծառը ջրի» սկզբունքի հավատավոր ծառան է, այդ սկզբունքի հավատավոր կրողը:

Դառնալով «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությանը՝ արդեն այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կառուցապատվել է միայն 31 կմ ճանապարհ, որի համար ծախսվել է շուրջ 150․3 մլն ԱՄՆ դոլար և 23․14 մլն եվրո։ 4 տարի ու այսքան գումար վատնել 31կմ ճանապարհի վրա, այն էլ հարթ տեղանքում կատարված աշատանքի վրա՝ ոչ միայն շա՛տ-շա՛տ է, այլև չափից դուրս շատ է ու այդ չափից դուրս շատի կողքին նաև խիստ կասկածելի ու իրավապահ մարմինների բացառիկ ուշադրությանն արժանի:



Այս չափից դուրս խառը պատմության հենքի վրա, բնականաբար, այնքան էլ սիրուն չի նայվում Գագիկ Բեգլարյանի և նրա ընտանիքի անդամների 2014թ․«համեստությամբ շշմեցնող» հայտարարագրերին անդրադարձն ու դրա մեջ մութ պատմություն փնտրելը, մանավանդ, որ պարզվում է՝ Բեգլարյանն ամուսնացել է երկրիս ամենահարուստ կանանցից մեկի՝ Նունե Նիկոլյանի հետ։ Տիկին Նիկոլյանի հաշվին եղել է 30 մլն դրամ և ավելի քան 3 մլն դոլար դրամական միջոց։ Երբ սույն տիկնոջ ունեցվածքը համեմատում ենք 2012թ. նրա հայտարարագրած 35 մլն 571 հազար դրամի և 3 մլն 601 հազար դոլարի, տվյալ տարում ստացած 20 մլն դրամ եկամտի հետ, սկզբունքորեն ոչինչ տրամաբանական զարգացումներից դուրս չէ:

Բայց երբ նայում ենք, որ նա 2014 թվին ձեռք է բերել 500 մլն դրամ արժողությամբ տուն և 27․870 966 դրամ արժողությամբ հողամաս, ապա այս թվերն արդեն միանգամայն այլ բանից են խոսում:

Սակայն ընթերցողը միանգամայն օրինականորեն իրավունք ունի հարց տալ՝ բայց չէ՞ որ տիկին Նիկոլյանը Գագիկ Բեգլարյանի պես կողակից ուներ ու ունի:
Փարատենք ընթերցողի կասկածները:
2012թ․ հայտարարագրում Գագիկ Բեգլարյանի հաշվին եղել է 278 մլն 900 հազար դրամ և 92 հազար դոլար։ Նշված տարում Բեգլարյանը ունեցել է ընդամենը 1 մլն 943 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից՝ ի տարբերություն նրա կնոջ ութ միլիոն եկամտից, որը շահաբաժնի արդյունք էր:



Վերը հիշատակված 500 մլն դրամ արժողությամբ տունն ու 27․870 966 դրամ արժողությամբ հողամասը ձեռք բերած տարում Գագիկ Բեգլարյանի հաշվին եղել է 540 453 000 դրամ և 92 000 դոլար, եկամուտը կազմել է ավելի քան 5 մլն դրամ, որը գոյացել է ստացած աշխատավարձից։ Երբ համեմատում ենք 2014թ. համար նախարար Գագիկ Բեգլարյանի հայտարարագրած ֆինասական միջոցները 2012-ին նոր-նոր նախարարական աշխատանքի անցած Գագիկ Բեգլարյանի հայտարարագրած դրամական միջոցների հետ, անհասկանալի են դառնում նրա դրամական միջոցների այսօրինակ աճն ու սրա հետ էլ 2014-ին ընտանեկան այս զույգի գնած 500 մլն դրամ արժողությամբ տունն ու 27․870 966 դրամ արժողությամբ հողամասը:

Նման տվյալներից հետո, իհարկե, պատասխաններ ակնկալող հարցեր ծնվեցին, որոնք, թերևս հաճելիներից չէին, և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին գտնվող Սերժ Սարգսյանը 2016թ․ նոր կառավարություն ձևավորեց առանց Գագիկ Բեգլարյանի, ինչն ավելի շատ միտված էր հասարակության աչքին «թոզ փչելուն»։ Նման քայլով ՀՀ 3-րդ նախագահը ժողովրդին անուղղակի ձևով վստահեցնում էր, որ այսուհետ անողոք պատժվում են կոռուպցիոն դրսևորումներն ու «բեսպրեդելը»։

Նախկին նախարարին ոչ այլ ինչ էր մնում, քան վերադառնալ բիզնեսի աշխարհ, վայելել պապիկ լինելու երջանկությունն ու ամբարած միլիոնները։ Պաշտոնաթող Գագիկ Բեգլարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հավատացնում էր, որ նեղացած չէ կուսակից ընկերներից, ստեղծված իրավիճակը նորմալ է համարում, և ի վերջո «ամենաբարձր պաշտոնը ՀՀԿ գերագույն մարմնի կազմում լինելն է»։ Հետևաբար շատ հնարավոր է, որ հեռանկարում ուրվագծվում էր որևէ «յուղոտ» պատառ, որից Բեգլարյանը, անշուշտ, չէր հրաժարվի, սակայն այնպես անպատեհ միջամտեց թավշյա հեղափոխությունը՝  խառնելով բոլոր խաղաքարտերը:

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը