Երևան
19.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հանուն փողի կանիԱդրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանցԸնդունել է Նիդերլանդների դեսպանինՄԻԵԴ-ը վճիռ է կայացրելԱնիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարիՎարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ

Ն. Զոհրաբյանի հորդորելն ու Օսիպյանի չհորդորվելը

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանի թիվ 78 դպրոցում տեղակայված 4/35 տեղամասում: Նրա հավաստմամբ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի նոր Հայաստանում բոլոր օրինախախտները պատասխանատվություն կրեն: Նա անհասկանալի իրավական ձեւակերպումներ է համարում Դանիել Իոաննիսյանի հայտարարությունները, որ ֆլեշմոբի համար տուրքեր պետք է վճարվեին. «Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ: Մեր իրավաբաններն արդեն պարոն Իոաննիսյանի դեմ վարչական վարույթ են հարուցել»։

Հիշեցնենք, որ երեկ ասուլիս էր հրավիրել «Անկախ դիտորդ» դիտորդական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը` հայտարարելով, որ ԲՀԿ-ն նախօրեին իրականացրած ֆլեշմոբի մասնակիցներին գումար է բաժանել: Ասուլիսի սրահ էին ներկայացել նաև ԲՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչներ`Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ. այն վերածվել էր քաշքշուկի ու վեճի։

Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, որ ընտրակաշառքներ չեն եղել, ապա դիմելով՝ ոստիկանապետ Օսիպյանին, հորդորում է փաստերով խոսել. «12 օրվա ընթացքում իրենք այդպես էլ չկարողացան ներկայացնել մեկ անձի, որն ընտրակաշառք է բաժանում: Չեն էլ կարողանալու, որովհետեւ չի լինելու ընտրակաշառք: Սիրելի, հարգելի, Հայաստանի հանրապետության հպարտ ոստիկանապետ` կամ Դուք ներկայացնում եք կոնկրետ մեկ փաստ, որը չեք կարող ներկայացնել, որովհետեւ չկա, կամ ես խնդրելու-հորդորելու եմ ձեզ, որ քրեական պատասխանատվության ենթարկեք սուտ մատնության հոդվածով բոլոր այն անձանց… իսկ ես, չգիտես ինչու, վստահ եմ, որ այդպիսի մարդիկ գրեթե չեն եղել, որեւէ կեղծ ահազանգ չի եղել»:

Լրագրողները հանդիպելով ոստիկանապետ Օսիպյանին, ով նույնպես շտապել էր իր ընտրությունը կատարելու՝ փոխանցել էին Զոհրաբյանի հորդորն ու պահանջը։ Հիշեցմանը, որ Նաիրա Զոհրաբյանը կատարվածը համարել է սուտ մատնություն և կոչ է արել քրեական գործ հարուցել, Օսիպյանը նշեց. «Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին: Ոստիկանությունը տիրապետում է ողջ Հայաստանի օպերատիվ իրավիճակին: Ցանկացած ահազանգ, գրառում, որ տեղի է ունենում մեր օգտատերերի կողմից, ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրում է: Ի՞նչ է նշանակում չգնանք ահազանգի հետքերի հետևից»:

Անդրադառնալով ԲՀԿ գրասենյակում ոստիկանների կատարած գործողություններին՝ Օսիպյանը շեշտեց՝ ոստիկանության բոլոր գործողությունները օրենքի շրջանակներում էին, գործն էլ օրենքով ընթացքի մեջ է:

                                                                                          Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ

Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել