Երևան
19.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հանուն փողի կանիԱդրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանցԸնդունել է Նիդերլանդների դեսպանինՄԻԵԴ-ը վճիռ է կայացրելԱնիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարիՎարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ

Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (մաս 2)

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Մայր գետերը, լայն գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում և գնում են։ Բնության օրենքը սա է»:
Սերժ Սարգսյան ՀՀԿ «հայրը», «առվակների մայրը»

 «Գետերի եւ առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաեւ, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը»:
Հովիկ Աբրահամյան սույն «հորնումորը» լքած անջիգյար, անհոգի առվակ

 

Մայր գետն էդ պահից դարձավ մայր… առու:
Ու այ ստեղ արդեն ինչքան սեպարատ տրամադրությամբ մեծ ու փոքր առու կար, նոր սթափվեցին ու նե՜նց ընկճվեցին, նե՜նց իրանց ամեն ինչը իրար խառնվեց, որ անգամ ոչ մի բանով չհետաքրքրվող «Սանիթեքն» սկսեց իրենցով հետաքրքրվել: Ու առուների էն երանելի՜, ճո՜խ համակարգը էդ օրից դարձավ անջրմուղ կոյուղի:



Մայր առու դարձած մայր գետը տեսավ, թե ինչ են դարձել իր երբեմնի այն թառլան առուները, բայց լալու տեղակ, էս անգամ խնդաց, բայց ոչ էն անգամվա պես բարեհոգ, այլ չար. «Բա որ ասում էի՝ առանց ինձ ձեր վերջը էդ է լինելո՞ւ, չէիք հավատում, դե հիմա այ տենց մխտռվե՛ք, մխտա՛ռ լակոտներ, ակա՜նջդ կանչի «մխտառ» բաների լավ հոտառությամբ օժտված Հովիկ»:

«Ով է ճիշտ, ով՝ սխալ» ճշգրտելուց հետո ՀՀԿ հայրն ու առուների մայրը լրիվ անհետացավ հայոց «հանդերից ու անդաստանից»: Բայց գնալուց առաջ պատգամ թողեց իր առվակներին: Ահավասի՛կ պատգամն այդ. «Մի երեք ամիս սպասե՛ք, Նիկոլի հավաքած ծով ժողովուրդը թող հոգնի-ճահճանա, նորից հե՛տ եկեք ձեր հին հունն, ու ձեզ գուցե և ներեմ, նորից մխտռված ջրերը ֆիլտրեմ, ու նորից մեզնով երկիրն հեղեղենք»:

Բայց երեք ամիսն անցավ՝ ոչ մի նորություն:
Ժողովուրդը ճահճանալու տեղ ավելի շատ էր, հակառակ, ծովանում, Նիկոլն էլ՝ գնալով ավելի կատաղում: Ու ստեղ սկսեց իրականանալ արդեն ի՛ր՝ մայր գետի՛ բայղուշ կանխատեսումը, թե՝ «այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում և գնում են»։
Թեպետ իրենք՝ լոպազ էդ առվակներն, էսօր հայտարարում են, թե պատրաստ են հայոց արտ ու դաշտ նորից ոռոգելու, բայց ո՞վ կթողնի, որ էդ անջրմուղ կոյուղին հայոց հանդ ու անդաստան մտնի, «մխտռի»: Մանավանդ որ Նիկոլը շատ լսելի ասաց, որ ով «մխտառ» է, պտի մաքրվի «հակահիգիենիկ» իր միջոցներով, իսկ մինչ մաքրվելն ու ախտահանվելը «շլյուզները» փակվում են, ու «կարանտինի» մեջ է տվյալ «մխտառը» մնում: Թե հե՜չ հնարավոր չեղավ տվյալ առուն կամ տվյալ մայր առուն ախտահանել, ապա, ուրիշ ճար չկա, էդ «կարանտինը» երկարաձգվում է շատ անորոշ մի ժամանակով:



Իսկ առհասարակ առանց մայր առու մնացած առվակներից ամեն մեկը յուրովի սկսեց մանևրել տարածության ու ժամանակի մեջ:
Օրինակ, Գալուստ Սահակյան առվակը, որ խառնում էր իրար և՛ «առաջն ու հետո»-ն, և՛ «առաջն ու հետ»-ը, մեկ հոսում էր առաջ, մեկ, ոնց որ փոշմանած՝ հետ դառնում նորից, մեկ գնում հյուսիս, մեկ գալիս հարավ, մեկ ափին իրեն զարմացած հետևող մարդկանց հարցնում՝ «Ժողովո՜ւրդ, կարող ա՞ ես ըստեղով էլի՛ եմ անցել», կամ հարցնում էր՝ «Ժողովո՜ւրդ, կարող ա՞ էսօր էրեկվա պես էլի շաբաթ ա, թե՞ արդեն ուրբաթ ա»… «Ժողովուրդ հիմա Նիկոլի ժամանա՞կն ա, թե՞ Նիկոլից առաջ, թե՞ Նիկոլից հետո»…

Շմայս առվակը, մինչև օրվա մեջ մինիմում մի անգամ գոնե ԱԱԾ-ի ափ չմտներ, էդ օրը կխելագարվեր, ափերից կելներ, ինքն իրեն կուտեր: Բայց ԱԱԾ-ում էլ նրանից շուտով սկսեցին խորշել ու ըտեղից լարել. իրա գալուց-գնալուց հետո ԱԱԾ-ն օդափոխելն անգամ չէր փրկում ու էդ չանցնող հոտը ԱԱԾ-ի հույժ գաղտնի գործունեությունն էր մատնում, գործին վնասում…
Այ Շարմազանո՜վ առվակը շա՜տ էր տանջվում իրա մայր գետի պակասությունից, ախր էդ «մայրը» նաև իր «հայրն» էր, «двое в одном»՝ ինքը կորցրեց մի գիշերվա մեջ, հիմա ամեն օր՝ «վաշ-վա՜շ» ու «վուշ-վո՜ւշ», կանչում է՝ «մայրի՜կ», կանչում է՝ «հայրի՜կ». ոչ «հայրիկն» է մի հատ գոնե շան տեղ դնում, ոչ «մայրիկն» է իրան արձագանքում՝ իրա փոխաբերական շատ ընտիր լեզվով, որով մի ժամանակ իրանց՝ առվակների էն լացացնող պատմությունն էր անում…

Խաչատուրով առվակը հապշտապ հոսեց Ռուսաստանի կողմ ու էլ հետ չեկավ: Նիկոլը Ռուսիո գետերի գետից փորձեց նրա դարձը կազմակերպել , պատասխան ստացավ՝ «Վարիանտ չկա, տվյալ առվակի տակ էնքա՛ն թաքնված բան կա, որ եթե ձեռք տանք, ախքը դուրս կգա, հոտը աշխարհը ընենց կբռնի, որ հարյուր տարի օդափոխել չի լինի»:



Սաշիկ առվակը, որ մինչև էսօրվա իրա «կոյուղանալը», իրա եղած գանձից չկշտացած, գնում, մյուս առվակների բերած գանձն էլ էր թռցնում, ընկավ հայոց նոր «ամենագլխավոր մելիորատորի» «փակ շլյուզի ու«թեժ թավանի տակ». մի շաբաթվա ընթացքում, ինչքան իր կեղտաջրերի տակ գանձ ունի պահած, լրիվ հատ-հատ հանի, մաքրի-պլպլացնի, բերի, երբեմնի ծովից ծով երկրի գանձարան հանձնի: Չհանձնեց՝ իրեն են հանձնում թանգարան՝ Նուբարաշենի…

Մի խոսքով՝ դժվար ժամանակներ էին: Ու դա դեռ քիչ է, էն Հովիկն էլի մի հատ շատ բայղուշ էրազ էր տեսել, որ էլ ավելի վատ ժամանակներ են իրենց համար գալու, սակայն այդ մասին արդեն հաջորդիվ:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել