Երևան
19.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Նիկոլ Փաշինյանը Կապանում է Հանուն փողի կանիԱդրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանցԸնդունել է Նիդերլանդների դեսպանինՄԻԵԴ-ը վճիռ է կայացրելԱնիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարիՎարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէ
Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը

Օրենքը կստիպի հետ կանգնել խաղամոլությունից

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Եթե խորհրդարանը հավանություն տա Սամվել Ֆարմանյանի մշակած, իր իսկ խոսքով՝ պատմական օրինագծերին, ապա 2019թ. ապրիլի 1-ից ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ հնարավոր կլինի կազմակերպել միայն Հայաստանի չորս քաղաքներում՝ Սևանում, Ծաղկաձորում, Ջերմուկում և Մեղրիում։

Ֆարմանյանը լիահույս է, որ պատգամավորներից և ոչ մեկը չի խոչընդոտի խնդրի լուծման իր առաջարկած տարբերակին։ Իսկ թե ինչ է նախատեսվում օերնսդրական փաթեթով, պատգամավորը մի քանի կետով ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջում.

1. Մեր երկրում օրենսդրորեն կարգելվեն և՛ տեղական, և՛ միջազգային բուքմեյքերական գրասենյակների (տոտալիզատորների) գործունեությունը: Խոսքը վերաբերում է և՛ գրասենյակների միջոցով, և՛ ինտերնետային եղանակով այդ գործունեության իրականացմանը ՀՀ տարածքում: Օրենքի ուժով ՀՀ տարածքում կարգելափակվեն տեղական և օտարերկրյա նման ընկերությունների կայքէջերը, և օրենքից դուրս կհայտարարվեն նման գրասենյակները:

2. Օրենքի ուժով կվերանան գազալցակայաններում գործող «ապարատները», որոնց գործունեությունն այսօր էլ, իրականում, հակասում է օրենքի պահանջներին:

3. Նման գործունեության ընդհատակյա կազմակերպումը կհամարվի քրեորեն պատժելի արարք և՛ կազմակերպիչների, և՛ մասնակիցների համար: Կազմակերպիչների համար, բնականաբար, շատ ավելի խիստ քրեական սանկցիաների տեսքով:

Կառավարության երեկվա նիստում, երբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց օրենսդրական փաթեթը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կասկածի տակ չդնելով նախաձեռնության կարևորությունը, մտահոգող խնդրի մասին բարձրաձայնեց. «Դա կբերի աշխատատեղերի զգալի կրճատման, խոսքը մի քանի հազար հոգու մասին է»:

Հարցը հնարավորինս մեղմ ու արդյունավետ լուծելու տարբերակին և´ վարչապետը, և´ ֆինանսների նախարարը դեմ չեն, սակայն երկուսն էլ խնդրի վերջնական լուծման կողմնակից են։ Տնտեսական աճի ցուցանիշների վերլուծությունը վարչապետին չի գոհացնում՝ անցանկալի աղբյուրները պետք է փոխարինվեն ցանկալիներով։ «Պարզվում է այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա աբսուրդ է։ Մեր քաղաքականությունը պետք է լինի տրամաբանություն փոխելը. մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից՝ կներեք բառիս համար՝ ղումարբազությունը: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ ո՛չ մեկը խրախուսենք, ո՛չ էլ մյուսը»,-համոզված է Նիկոլ Փաշինյանը։

Ներկա իրավիճակը փոխելու համար վարչապետը մի տարբերակ է տեսնում՝ տնտեսության կառուցվածքի հիմքում ոչ ինտենսիվ գյուղատնտեսության, մոլախաղերի և ընդերքի արտահանման փոխարեն դնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, բարձր տեխնոլոգիական արտադրությունը, թեթև արդյունաբերությունն ու վերամշակող գյուղատնտեսությունը։

Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է Կկառուցվի Հայաստանը Արցախին կապող երրորդ մայրուղի Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է