Երևան
21.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ ենՔաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինելԹրամփն ու Պուտինը կհանդիպե՞նԻսկ մանդատները կմնան փշալարերի վրաԿարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ«Մարտի» են գնում միայն «գլադիատորները»5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններինՏարոնն էլ թռա՜վ
Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը

Մութ գործերի սիրահար մետաքսցի սևամաշկ տղան

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Վերջին շրջանում, երբ նորից լայն շրջանառության մեջ են դրվել տխրահռչակ «Հյուսիս-Հարավ» մայրուղու մասին խոսակցությունները ու միագամայն օրինականորեն ակտուալ է դառնում այդ ծրագրի կատարողականի վերաբերյալ քրեական գործ հարուցելը, երբ մեջտեղ են գալիս ոչ վաղ անցյալում մեզ իշխածների տնտեսական, քաղաքական բնույթի «մեծագործություններն» ու նմանատիպ ոչ հաճելի այլ թեմաներ, Գագիկ Բեգլարյանի անունն ավելի ու ավելի հաճախ է հայտնվում մամուլի էջերում։ Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ սույն անձն ամենաշատ քննարկված նախկին պաշտոնյաների տասնյակի անբաժանելի մասն է։ Սա միանգամայն սպասելի իրավիճակ էր, քանի որ նախկին կառավարության կազմում Բեգլարյանը «եկամտաբեր պաշտոն» վայելող երկարակյացներից էր, որն էլ հուշում է, որ հանրությանն ասելու և ներկայացնելու շատ բան կունենա, թեպետ, դեռ մայիս ամսին, հնարավոր է զգալով վրա հասնող «դժվար ժամանակների» անխուսափելիությունը, Բեգլարյանի գրասենյակը շտապել էր հերքել «Փաստ» օրաթերթի «…գումարները գնում են Վրաստան» վերտառությամբ հրապարակումը՝ հիշեցնելով, որ «Հյուսիս-Հարավի» Բեգլարյանի «օրոք կառուցված և առ այսօր միակ գործող հատվածը իրականացվել է բոլոր նորմերի խստագույն պահպանմամբ»։

Պատահականության թե իրավիճակն օբյեկտիվորեն ներկայացնելու արդյունքում գրված «միակ» շեշտադրումը շատ տեղին էր, սակայն գանք հերթականությամբ, քանզի Գագիկ Բեգլարյանի երկար տարիների անցած «փառահեղ» ճանապարհն ու նոր Հայաստանի այս բացառիկ պերսոնաժն առհասարակ պահանջում են նրա անձի մանրազնին քննարկում-դիտարկում։



Գագիկ Բեգլարյանը քաղաքական դաշտում իր վերելքը սկսել է 1993թվին՝ ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, ժամանակ անց ստանձնել է «Կենտրոն» համայնքի թաղապետի պաշտոնը, որն էլ նրան դրդել է պաշտպանել թեկնածուական ատենախոսություն «թաղապետարանական» թեմայով, քանզի մեր պերսոնաժի պարագայում մի բան էր պարզապես շարքային թաղապետը ու միանգամայն այլ բան սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի կոչում ունեցող թաղապետը։ Արդար լինելու համար ասենք, որ գործունեության ստվերային կողմերը չհաշված (դրանք իրավապահ մարմինների խիստ մանրակրկիտ ուսումնասիրության թեմա են), Բեգլարյանը վայելում էր լավ թաղապետի համբավ, ուստի պատահական չէր Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու և ընտրվելու նրա հայտը՝ մանավանդ, որ վերելակի դեր կատարող ուժերն ակնհայտ էին ու նրանց, իշխանության այդ փուլում, պակասում էին «քաղաքի տղա» պաշտոնյաները։

Բեգլարյանը՝ որպես Երևանի քաղաքապետ, քաղաքաբնակների մոտ տպավորվեց իր «աստղաշատ» և խոստումնառատ քարոզարշավով։ Նա քարոզարշավի «նուրբ» գործին մասնակից էր դարձրել Ջիվան Գասպարյանին, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին, ամենայն հայոց կինոաստղ Գոռ Վարդանյանին, ամենայն հայող հաղորդավար Արմեն Ամիրյանին, Նունե Եսայանին և այլոց, ովքեր ջանքեր չէին խնայում և միասնական ուժերով լծվել էին տղայական ռազբորկաների սիրահար ու այդ ռազբորկաների հարցում իսկապես գիտական կոչում ունեցող Բեգլարյանի «հոգևոր վեհ արժեքների», մարդկային անկրկնելի կերպարի գովերգությանը։



Հաղթանակն ապահովվեց ու դրանում էական ազդեցություն ունեցավ «քաղաքի տղա» ասածը, որը յուրօրինակ բողոքի արտահայտություն էր երկիրն ամբողջովին իրենով արած ղարաբաղյան թևի, սակայն քաղաքպետական պաշտոնավարման ընթացքն էր շատ կարճ (1 տարի 9 ամիս), իսկ ավարտը՝ անփառունակ։

Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի շքեղ մենահամերգը դարձավ հրաշալի նախաբանի խայտառակ վերջաբանը։ Կնամեծար քաղաքապետը չներեց Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանանդյանի հանդգնությունը, և վերջինիս իր տեղը ցույց տվեց՝ բռունցքները գործի դնելով (հարազատ Մետաքս կոչված թաղամասի տված դաստիրակությունը չէր կարող անկեղծորեն դուրս չհորդալ)։ Ի վերջո միջադեպը կոծկվեց հրաժարականի աղմկահարույց դիմումով, որի առթիվ սոցցանցերը փաստեցին՝ հրաժարականն արժանացավ երևանցիների միահամուռ հավանությանը։

Հրաժարականի դիմումը շատերի համար ընկալվեց որպես վերջինիս քաղաքականությունն ընդմիշտ լքելու լուր, որը, սակայն, երկար չտևեց։ Արդեն 2012-ին նախկին քաղաքապետը նշանակվեց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար և պաշտոնավարեց մինչև 2016 թիվը։ Անտարակույս, Սերժ Սարգսյանը չէր կարող իրեն այդ աստճանի մեծ շռայլություն թույլ տալ ու պետական միջոցների յուրացման գործում պրոֆեսիոնալիզմի հասած, այդ գործում տարիների հսկայական փորձառություն կուտակած առաջնամարտիկին երկար ժամանակով թողնել խաղից դուրս։ Այո, նախարարի կարգավիճակում երկար ու ձիգ 4 տարի, որ հավերժ կհիշվի իր ձախողված մեգանախագծերով կամ մեգախոստումներով։

(շարունակելի)

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Խաչքար-հուշարձան՝ Լևոն Հայրապետյանի հիշատակին Հունան Պողոսյանն է, որ պետք է կոտրի նարկոտրաֆիկի մեջքը Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ են Քաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինել Թրամփն ու Պուտինը կհանդիպե՞ն Իսկ մանդատները կմնան փշալարերի վրա Արա Բաբլոյանը չեղյալ է համարել Կարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ «Մարտի» են գնում միայն «գլադիատորները» 5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններին Տարոնն էլ թռա՜վ «Մշակութային դեսպանը»՝ «Նոյի երկրում» Կմեկնեն աշխարհի առաջնություն Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Փակել են միջպետական ճանապարհը Հեղափոխության իմաստը դեռ չեն ընկալել «Ես հանգստացել եմ, ես վերադառնում եմ» Աշխարհի ամենաառատաձեռն միլիարդատերերը Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է Կկառուցվի Հայաստանը Արցախին կապող երրորդ մայրուղի Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ»