Երևան
19.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը«Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանաՋուր չեղած տեղը լողացող Ալիկ ՍարգսյանըԾնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանումՍպասենք մեդալներիԱրգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»
Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

«Լուսավոր Հայաստանը» կրկին չմասնակցեց

Վանաձոր համայնքի ավագանու աշնանային նստաշրջանի առաջին նիստին 10 հոգանոց «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) խմբակցությունը չէր ներկայացել: Գործընկեր 19 անդամներն անգամ տեղյակ չէին` այդ որոշումը քաղաքական է, թե համընկել է: Քիչ անց ԼՀԿ-ն ֆեյսբուքյան էջով «Արհամարհանք՝ արհամարհանքին ի պատասխան» վերտառությամբ հաղորդագրություն տարածեց. «Քանի որ, Վանաձորի ավագանում քաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնած մեծամասնությունը հարկ չի համարում առաջնորդվել ավագանու կանոնակարգով և օրակարգն արդեն որերորդ անգամ ձևավորվում է առանց հանձնաժողովներում քննարկվելու, ինչպես նաև բոլոր հանձնաժողովների ղեկավարները ներկայացնում են կառավարող մեծամասնությունը, ովքեր որևէ աղերս չունեն ժողովրդավարության սկզբունքների հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել այսօրվա ավագանու հերթական նիստին»:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը մանրամասնեց՝ արհամարհանքը, այս պարագայում ոչ միայն ԼՀԿ-ի, այլ բոլոր 4 հանձնաժողովների հանդեպ է: Այնպես չէ , որ մյուս հանձնաժողովները հավաքվել ու քննարկել են հարցերը, «Ես գիտեմ, որ հանձնաժողովները այդ թվում մեր խմբակցության անդամները երեկ քննարկել են օրակարգում ներառված հարցերը, այսինքն դա ի՞նչ է նշանակում, մենք օրակարգը ձեզ ենք ներկայացնում, դուք ուզում եք հաստատեք, ուզում եք չէ՞: Այսինքն արդեն պաշտոնապես ուղարկվել է բոլոր ավագանու անդամներին նոր տալիս են հանձնաժողովների անդամներին ասում են քննարկեք: Ոչ թե պետք է զարմանային, ավագանու նիստին չմասնակցելու, այլ ընդամենը նախօրեին հանձնաժողովի նիստ անելու համար , երբ նիստ պետք է 2 շաբաթ առաջ լիներ»:

Դեռեւս գարնանային նստաշրջանից, երբ նոր էին ձեւավորվել հանձնաժողովները, ԼՀԿ-ն պարբերաբար բարձրացրել է հարցը, մատնանշելով, որ աշխատանքի նման գործելաոճը կանոնակարգի կոպիտ խախտում է եւ բոլոր հարցերը նախքան օրակարգ մտնելը պետք է քննարկվեն, եզրակացություններ արվեն , նոր միայն ներառվեն օրակարգում. «Արդեն որերորդ անգամն է հանձնաժողովներն անտեսվում են կամ հարցերը քննարկվում են հանձնաժողովներում, երբ օրակարգը ձեւավորված է: Մենք բարձրացնում ենք հարցը, բայց այդպես էլ լուծում չի ստանում: 2 շաբաթը բավական ժամանակ է, որ հանձնաժողովները կարողանան ձեւավորված հարցերը քննարկեն՝ շատ հարցեր կան, որ լրամշակվում են, բացասական եզրակացության արժանանում, բայց միեւնույն ժամանակ մտնում են օրակարգ, որովհետեւ ոչ մի անգամ նշված ժամանակը չենք ունենում հարցի վրա աշխատելու համար: Արտահերթ նիստն անգամ խմբակցությունը բոյկոտեց, դուրս եկավ բոլոր անդամներով կրկին այս հարցն անտեսելու համար»:

Ք. Մարուքյան ասում է, որ սա բոյկոտ չէ, որ իրենք ինքնանպատակ բոյկոտներ չեն անում, ուղղակի մեկ անգամ եւս ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ Վանաձորում տիրում է ՀՀԿ-ի անարդյունավետ կառավարման մոտեցումները եւ, ունենալով մեծամասնություն, չարաշահում են իրենց տրված լիազորությունները եւ շրջանցում այն կանոնակարգերը, որոնք իրենց ձեռնտու չեն. «Եթե մենք մասնակցեինք նիստին, կունենայինք նույն պատկերը, բոլոր հարցերն ըստ էությամբ կքվեարկվեր եւ ոչ մի կերպ չէր բարձրացվի հանձնաժողովների արհամարհված լինելու հարցը եւ ամեն ինչ կընթանար այնպես, իբր ամեն ինչ նորմալ է: Պետք է հասնել նրան, որ հանձնաժողովները ձեւական բնույթ չկրեն եւ կատարեն կանոնակարգով վերապահված գործունեությունը, անգամ ստիպել, որ մեծամասնություն կազմող կառավարող ուժը հետեւի կանոնակարգի պահանջներին»:

ԼՀԿ-ն պատրաստվում է դիմել ՀՀ արդարադատության ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություններին:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Հ.Գ. Աշնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգը գերհագեցած էր՝ 19 հարց: Նիստը երկար տեւեց, հարցերը քննարկվեցին, հարց ու պատասխաններ շատ եղան, անգամ տեղում լրամշակվեցին, հետո նորից քվեարկվեցին:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը