Երևան
19.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հանուն փողի կանիԱդրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանցԸնդունել է Նիդերլանդների դեսպանինՄԻԵԴ-ը վճիռ է կայացրելԱնիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարիՎարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ

Սամվել Ֆարմանյան. «Մուղամներ և բեյթեր»

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Հայաստանը Թուրքիան չէ, պարո՛ն Փաշինյան, ու դուք էլ Էրդողանը չեք: Արտաքին վտանգներով շրջապատված ու պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրի իմաստուն առաջնորդը համախմբում է հասարակությանը, ոչ թե` հակառակը: Սթափվե՛ք, քանի դեռ դուք դրա հնարավորությունը, թվում է, ունեք»:

Սամվել Ֆարմանյան՝ Սերժի «պաժերից»

«Պետության կառավարումը, պետականաշինությունը բազմակողմանի, համակարգված ու նուրբ գործընթաց է (այդ «նրբությունը» պարոն Ֆարմանյանին ահագին օգնեց, երբ նա օգնում էր «Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան» անցման շրջանում մարտի 1-ի «նրբությունները» «հարթելու» գործում: Ինքն հենց է՛դ ժամանակ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ դարձավ, որ սահուն անցնի ու դառնա Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ), առավել ևս, երբ խոսքը գնում է անցումային քաղաքական իրավիճակների մասին (մանավանդ դրանք պարտակելո՛ւ մասին): Հապճեպ, անհավասարակշիռ ու հախուռն գործելաոճը, անօրինական տևական գործողությունները կործանարար են անգամ կայացած ժողովրդավարությունների համար (ուզում է ասել՝ իրենք ժողովրդավարությունը «թանկ-թանկ կայացրել-հանձնել» են Նիկոլ Փաշինյանին, ու ասողն էլ գիտե՞ք ով է. մարտի 1-ից հետո անմիջապես երկրի իշխանություն սպրդած «կայացած ժողովրդավարը»՝ այն «ժողովրդավարը», որ մարտի 1-ի ողբերգությունը «ֆարս» սարքած այնպես եթեր արձակեց, որ իրեն առաջ քաշեցին, տարան «նախագահական»՝ Սերժի փեշին մոտ, որ հանց խոնարհ պաժ, էդ փեշը բռնած, տիրոջն ուղեկցի, պետք եղավ՝ անգամ փեշն այդ համբուրի):



Լրատվամիջոցների ու խոսքի ազատությունը մեր երկրում տասնամյակների տևական ջանքերի արդյունք է (ուղիղ 20 տարի ձեր գործադրած էդ ջանքերի գնով հայոց եթերը գցեցիք այսօրվա «Սանիթեքի» գցած քաղաքի օրը. գեթ մի հեռուստաընկերության լրատվականի անուն տվեք, որ շեֆերիդ ցեխոտ սապոգի տակ չէր ու համբուրածդ փեշը չէր համբուրում), հարյուրավոր լրագրողների, խմբագիրների, քաղաքական գործիչների, քաղհասարակության ներկայացուցիչների, երևացող ու հանրության աչքից դուրս մնացած կարևոր դերակատարների նվիրումի ու հանձնառության արդյունք (այ էդպես դերասանություն էիք անում, որ էս օրը ընկաք, ասենք՝ ինչո՛ւ միայն դերասանություն, համ էլ լա՜վ պարում էիք. Ձեզնից ո՛ր մեկն է հանդգնել ու «վերևներում» արված հարսանիքներում պարից հրաժարվել՝ «տաշիի՜» գոռալով ու պպզել-ելնելով. կարո՞ղ էիք՝ նման հանդուգն արարք ու «հանձնառություն» հանկարծ անեիք):

Դա ձեռքբերում է (էդ հարսանիքներին էկած նվերներն ու շաբաշները նկատի ունե՞ք, թե՞ էդ պպզել-ելնելով ձեր պարը, պարո՛ն «նվիրյալ», պարո՛ն «հանձնառու»), որ հավուր պատշաճի գնահատվել է նաև մեր միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից (աշխարհով մեկ սփռված օֆշորների հե՞տ եք) և շահեկան վիճակում դրել մեր ժողովրդավարությունը (հա՛, հաստա՛տ օֆշորների հետ եք)` հարևան երկրների հետ համեմատության հարթությունում (էս տղեն էս ինչքա՜ն սեր ունի հարևան երկրների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի. առանց դրանց հիշելու չի կարողանում): Ի վերջո, քաղաքական իշխանափոխությունը մեր երկրում ևս հետևանք էր խոսքի ու մամուլի, այլ ազատությունների անխախտ առկայության (մանավանդ իր Հ1-ո՛ւմ «եղած խոսքի ու մամուլի, այլ ազատությունների անխախտ առկայության», հա՛, հենց Հ1-ո՛ւմ, որտեղ ինքը լրատվական ու վերլուծական հաղորդումների տնօրեն էր ու ոչ միայն էդպես էլ գետինը չմտավ՝ իր էդ «լրատվական» ու «վերլուծական» հաղորդումները եթեր տալու համար, այլև հիմա հանդգնում է այլոց ամաչեցնել):

Այսօրվա գործողությունները, անկախ փաթեթավորումից ու ներկայացվող նպատակից (իսկ ձեր «Հայլուրի» «վարդագույն բանտիկը վրան» «փաթեթավորումը» արդեն մոռացա՞ք, երբ եթեր ելնում ու, նախ, բարևում էիք ՀՀ նախագահին, նոր՝ էդ նույն ՀՀ հեռուստադիտողներին), հերթական հախուռն ու լավ չմտածված մեծ հարված է հայաստանյան ժողովրդավարությանը («հայաստանյան ժողովրդավարությո՞ւն», այն էլ՝ ձե՞ր օրոք ստեղծված ու այսօրվան ձեր կողմից շնո՞րհ արված. հալյուցինացիան լավ նշան չէ, տղա, գնա՛, ստուգվի՛ր, շատ չբարդանա), խոսքի ու մամուլի ազատությանը (չէ՛, չգնա՛ս ստուգվելու, արդեն շա՛տ ուշ է), մեր երկրի միջազգային հեղինակությանը (աշխարհով մեկ խայտառակ էղածը միջազգային հեղինակությունից գիտե՞ք երբ է խոսում. երբ զառանցում է):



Կոչ եմ անում խնդրով մտահոգ բոլոր դերակատարներին (ուշացել ես. ձեր բացած թատրոնը Կոլիզեումի՝ Հին Հռոմի կրկեսի օրն ընկավ, ուստի փլուզվեց, ձեր բացած թատրոնը սնանկ հայտարարվեց, ուստի փակեցին, մնում է որոշեն, թե ձեզնից ովքե՛ր են էդ սնանկ կրկեսի թողած պարտքերը փակելու, ո՛վ «գլադիատորների» «վերջին մոհիկաններ», համ էլ դուք ձեր Հ1-ի սերիալների դերասանների մակարդակով էիք ձեր դերերը խաղում, մարդիկ զզվեցին) հնչեցնել իրենց անհամաձայնության ուղերձը (դարձյալ ուշացել եք. էդ անհամաձայնության ուղերձը՝ Սերժի՛ն, Քոչարյանի՛ն, քե՛զ ու շեֆերիդ մյո՛ւս կամակատար-խամաճիկներին արդե՛ն ուղղել են. մի հատ է՞լ եք ուզում, որ մարդիկ դնեն, ձեզ ուղերձ «ուղղեն». խորհուրդ չեմ տալիս, քանզի էս անգամ ոչ միայն «կուղղեն», այլև ուղիղ ուղղիչ հիմնարկ ձեզ կուղևորեն էնպես, որ ԱԱԾ-ից առաջ կընկնեն):

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին, կառավարությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին սթափվել, հանդարտվել, խաղաղվել ու փորձ անգամ չանել նմանվելու Ռեջեբ Էրդողանին (չլինի՞ խանդեցիր, պարոն Ֆարմանյան. մի՛ վախեցիր Էրդողա՛նն էլ, ձեզ միշտ համամիտ Ալիև՛ն էլ ձե՛զ լինեն. առե՛ք, կարոտներդ առե՛ք, կշտացե՛ք), ով իրեն ներքին հավաքական անորոշ թշնամի հռչակած «գյուլենականներ» փնտրելու պատրվակով (ուզում ես ասել դու էլ մե՞ր «գյուլենականն» ես, որ էդպես դրանց դարդն ես հիմա անում. սա իսկականի՞ց որ թուրքական ձայնավոր «լոբբիստ» է էղել՝ «խաբար» չենք էղել. «Հայլուր» լրատվականիդ երկրորդ՝ գաղտնի՛ անունը չըլնի՞ «Խաբարլիք» էր), անում է մտքին փչածը (սիրտը չի՜ կտրվում, է՜լի, իրա Էրդողանից ու իրա Գյուլենից. իսկական թուրքի գի՛ժ)` թքած ունենալով երկրի միջզգային հեղինակության վրա (է հետո՞, հերիք չեղա՞վ, ա՛յ մինչև ականջներդ դրանց սիրահար, թուրքերի «միջազգային հեղինակության» ա՛յ կույր նվիրյալ), կործանելով ժողովրդավարությունը, «գյուլենական» կարգելով լրագրողներին ու գիտնականներին, քաղաքական գործիչներին ու իր բոլոր ընդդիմախոսներին (ժողովո՛ւրդ, էս «թուրքազմայլ» մուղամբազ տղան ինչքան պտի թուրքերի դարդը մեր առաջ լացի):



Հայաստանը Թուրքիան չէ, պարո՛ն Փաշինյան, ու դուք էլ Էրդողանը չեք (բա ո՜նց, ամեն մարդու սիրո առարկան միշտ էլ իր աչքին աննման է ու անզուգական): Արտաքին վտանգներով շրջապատված ու պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրի իմաստուն առաջնորդը համախմբում է հասարակությանը (ոնց որ քո շեֆե՞րը «համախմբեցին», թեպետ մյուս կողմից՝ հա՛, համախմբեցին՝ իրենց դե՛մ իրենք համախմբեցին. ձեր միակ օգուտը, որ տվիք ազգին, այն էր, որ այնքան տականք դուրս եկաք, որ մարդիկ ձեր դեմ համախմբվեցին), ոչ թե` հակառակը: Սթափվե՛ք, քանի դեռ դուք դրա հնարավորությունը, թվում է, ունեք» (սթափվելու մի կոչ էլ մենք քեզ կանեինք, ցավոք, քո պարագայում ամեն ինչ անդառնալի անհույս է):

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել