Երևան
26.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հայի ու հայկականության ֆենոմենըՀարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանինՆիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՄեր ընտրանիները հաղթել են նույն 3,5:0,5 հաշվովՊոգբան ավագի թևկապո՞վ. երբեքՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելովԾախսերն արել է սեփական գրպանիցՄեկնարկել է հանրապետական փուլը
Հայի ու հայկականության ֆենոմենը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Կորցրած «ռամսերը» որոնող «ռեյդեր»

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Ռամսերդ» կորցրել էի՞ք
Դե ուրեմն «ռեյդերը» սկսվեցին:
Հե՜չ չվախենաք, կորցրածը կգտնեն, տեղը կդնեն:
Ամեն մեկդ մի հատ «բդեշխ» դարձած, «զորքն» առաջը գցած, «ֆռոնտ» գնալու տեղ՝ նստած մարդկանց շնչներին, ապրանքների ու էլ ինչ իմանամ ինչի գին էիք դրել-բարձրացնո՞ւմ, ձեր արևին, էդ ճանապարհով մարդկա՞նց խեղճացնում:
Դե հիմի ձե՛ր գինը նե՜նց բարձրանա, որ քաշներովդ մեկ ոսկի էլ տաք, շատ-շատ մի հատ Նուբարաշենի կամ ԱԱԾ «պադվալի» ուղեգրի հերիքի:

Իսկ թե ավելի ճիշտը, սկի է՛դ էլ չի լինելու:
Ո՛չ մի ուղեգիր, քանզի միանգամից մի «ռազնարյադկով» սաղդ «բիրիկով» գնում եք նորմալ «հանգստանալու», քանզի շա՜տ չարչարվեցիք, շատ ձեզ տանջեցիք ձեր ռևանշիստական «իլյուզիաներով»:

Ու ստեղ Շմայսն իր նախաձեռնությամբ դիմում է ԱԱԾ-ին, թե՝ «Ես զենքերս վաղուց եմ հանձնել, անգամ էրեխեքի ձեռքի խաղալիք «պիստալետներն» եմ հանձնել, էնպես որ, որպես խիստ օրինապաշտ քաղաքացու, ռեյդերի կուլտուր-լուսավորչական աշխատանքը տանելու քարոզարշավն ինձ հանձնարարեք, ինձ թոււյլ տվեք անել: Կարամ անգամ տղերքին դիմեմ, իրանց բացատրեմ, որ չվախենան, որ էդ ռեյդերը շա՜տ կուլտուրական, շա՜տ քաղաքավարի միջոցառում են. վարչապետի հանձնարարությամբ (տեսնես կհիշի՞, որ խոստացել է մենակ գլուխս խուզել) նե՜նց կուլտուրական, նե՜նց քաղաքավարի են ցխում ասֆալտին, որ վայրկյանի տակ կարող ես ասֆալտի ցեխաջրում մի պահ փայլատակած սեփական պատկերիդ բարևել:
Մանավանդ Սամվելն Ալեքսանյան հե՜չ թող չվախենա. զենքը տանում են, տանեն, սկզբնական բիզնեսի հոգապահուստ ներքնաշորերն էլ հո չե՞ն տանելու, իրա վաղվա սև օրվա էդ ստարտափը տանում են, ի՞նչ անեն:
Այ Սաշիկի գործն է լրի՜վ բարդանում. հիմի էդ տղեն եթե անգամ ոսկե հավկիթի տեղ նախապատմական մի հատ դինոզավրի՛ ոսկե ձու ածի, շատ-շատ իրա ածող օրգանը վնասի, քանզի, ի՛նչ էլ ածի, իրա վրա դրած «թավանը» ինչքա՛ն էլ փակի, էլի՛ պտի ածի, որովհետև լսեցի՞ք վարչապետն ինչ ասաց: Ասաց, որ գողացած էն 30 միլիոնը հետ վերադարձնի, բայց մի հատ թեթև դադարից հետո ավելացրեց՝ «և մնացած փողերը»:

Է-հա՜, մնացած, բայց ինչքա՞ն մնացած: էնքա՜ն կա մնացած, որ էդ տղեն շա՞տ ա հիշում, թե ինչքան ա մնացած ու որտեղ ա մնացած: Բայց մի բան պարզ է. «թավանը» չփակեց՝ իրան են փակում, ու ոչ միայն իրան…
Ու ստեղ, գշերվա էն գեշ էրազի պես, հայտնվում է իր հեղինակավոր խոսքն ասելու Գալուստը Սահակյանն, ու անխիղճն էլի սկսում է… անհոդաբաշխել. «Ռեյդերը միշտ էլ եղել են, ոնց որ մարդկային ցեղը, ու եղել են միշտ. թե՛ Նիկոլից առաջ, թե՛ Նիկոլի օրոք, թե՛ մանավանդ Նիկոլից հետո: Այնպես որ, որպես երևույթ, ռեյդերը բնավ էլ Նիկոլի մտքի արգասիքը չեն, միշտ էլ ուղեկցել են մարդկությանը, մանավանդ որ այն ժամանակ, երբ Նժդեհը հանրապետականին անդամակցելու հայտ ներկայացրեց, մենք ասացինք, որ ռեյդը, որպես այդպիսին քաղաքական կատեգորիա կարող է հանդիսանալ և ուրեմն կա անհրաժեշտություն սատարման: Եվ ուստի ես ողջունում եմ վարչապետի նախաձեռնությունը՝ կապված Հայաստանում ասֆալտափռման աշխատանքի հետ և մեր պատրաստակամությունն ենք հայտնում ի նպաստ նրա, որ պետք է ցուցաբերվի գործուն քայլերով մասնակցություն ցուցաբերելուն ու մեզ ներգրավելուն…»

Ու ստեղ արդեն Նիկո՛լը չի դիմանում ու տեղից վեր է թռչում, գալիս, կառավարության շենքի իրա կաբինետի լուսամուտը բացում ու հրապարակով մեկ գոռում է Գալուստի վրա, թե՝ «Հա՜, համաձայն եմ, կներգրավենք: Առայժմ՝ վկայի կարգավիճակով, հետո կտեսնենք»…
Ու հանկարծ, որտեղից որտեղ, երկնքից սկսում է ձրի բանան թափվել: Ահագին ժամանակ էդ բանանը երկնքից ըտենց ձրի թափվո՜ւմ է, թափվո՜ւմ, վերջում, բանաններից հետո, երկու ուրիշ պարաշյուտիստի ուղեկցությամբ մի հատ պարաշյուտիստ է երկնքից իջնում: Պարզվում է՝ Միհրան Պողոսյանն ու իրա բանաններն են իրանց օֆշորներից «նատուռայով» «էքստրադիցիա» արվում արդեն միջազգային մասշտաբներ ընդունա՛ծ ռեյդերի արդյունքում: Իսկ այս ընթացքում Մխչյանում, որտեղ վիճակն էլի խառն էր, մի քաչալ, բայց «պարիկ» դրած հովիվ է չգիտես որտեղից հայտնվում: Նրան տեսնողներն ասում են, թե հոտը դեմը գցած՝ սրինգ էր նվագում, մի հատ շատ մելամաղձոտ մեղեդի: Հետո, ասում են, սրինգը մի կողմ դնում, դափը գլխին էր խփում ու հետն էլ զլում. «Ախր ընչի՞ բայղուշություն արի, թե «սև ու սպիտակ օրերը կանցեն»… էս բայղուշ բերնով ընչի՞ էնքան ղռռացի՝ սև օրերի հետ սպիտակի անցնելու մասին, որ իսկականից էլ անցան»:
Բայց ուրիշ տեսնողներ էլ կան, որ ասում են, թե էդ սրինգ նվագող հովվի կշտին նրան ձայնակցող մեկն էլ կար՝ գեներալական լամպասավոր հնամաշ շալվարով ու «ռիժի պարիկով», որ ակորդեոն էր նվագում ու հետն էլ երգում «Թավշյա դարձած սև-սև աչեր»: Բայց տեսնողներ էլ կան, որ ասում են, թե մեկ էլ որտեղից որտեղ հայտնվեցին ԱԱԾ-ի «սպեցնազի» տղերքն ու դրանց գլխից պարիկները քաշեցին-հանեցին ու տակից հայտնվեցին… Աբրահամյան Հովիկն ու Սարգսյան Ալիկը:

Հետո, ասում են, թևերն օլորեցին, բարձեցին «բէ- տէ-էռ»-ներն ու քշեցին-տարան: Ասում են նաև, որ, երբ դրանց բարձում-տանում էին, մեկը հեռվից, ձեռքը թափահարելով, դրանց ուրախ-զվարթ «մնաս բարով» էր անում: Հետո պարզվում է, որ էդ թափահարողը Վարդգես Հովակիմյանն է եղած լինում, որից Ալիկը մի գործով 60 հազար դոլար փող էր վերցրել ու ուրացել:
Ի տարբերություն Ալիկի՝ Վարդգեսը, պարզվում է, պարտքի տակ մնալ չսիրող մարդ էր, և ուստի իր պարտքը փակելու համար ԱԱԾ-ի տղերքին ինքն էր Ալիկի ու Հովիկի թաքնվելու տեղը հայտնել ու էդպես համ իր հոգու պարտքն էր փակել, համ դրանց էր փակել:
Էդպես ԱԱԾ-ի անվեհեր տղերքը դրանց ու դրանց նմաններին առաջները գցած՝ տանում էին «պադվալ»: Բայց էդ խեղճ-հարիֆները տեղյակ չէին, ավա՜ղ, որ իրենց գլխին էկող գլխավոր փորձանքն իրենց առջևում էր դեռ՝ ԱԱԾ-ի «պադվալում»: Բանն այն է, որ «պադվալ» էր բերվել նաև «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենը՝ ՀՀ գլխավոր ղումարբազ տղեն, որն էդ «փողաթափ» արված-բերվածների վերջին՝ հոգապահուստ փողերը պտի կրեր: Բայց ոչ ոք առայժմ այդ մասին չգիտեր…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Էսքանից հետո ինձ համար միայն մի՛ բան բարդ մնաց. լա՜վ, եթե պտի ռեյդեր արվեին, վարչապետն ինչո՛ւ կանխավ հրապարակավ հայտարարեց: Ախր էդ մասին լսելուց հետո ով ինչ ունի, կտանի, ապահով մի տեղ եղածը կպարտակի: Ավելի արդյունավետ չէ՞ր լինի, որ առանց ասելո՛ւ, հանկարծակիի բերելո՛վ՝ էդ ռեյդերն արվեին:
Ի՞նչ ասիք:

Հայի ու հայկականության ֆենոմենը Սևակի վերածնունդը խորհրդանշող խաչքարը Հարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը Կազմաքանդել գողապետության մնացորդները ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Մեր ընտրանիները հաղթել են նույն 3,5:0,5 հաշվով Պոգբան ավագի թևկապո՞վ. երբեք Ընկան… «լիկվիդ» ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելով Բուհերը նաև գիտահետազոտական կենտրոններ Ծախսերն արել է սեփական գրպանից Մեկնարկել է հանրապետական փուլը Ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը Թիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա Սեթ Գմփոյանի ագարակում (73) «APPLE»-ը գնեց «SHAZAM»-ը Հրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուց Կայացել է փոստային վճարման պետնշանների հարցերով խորհրդի նիստը Երևանյան ընտրությունները գնահատվել են արդար Ձայների քանակը տոկոսի հետ շփոթածները Հաջորդ նիստը՝ Հայաստանում Սպառնո՞ւմ են Հայաստանին Ինչ իմանա՜ս, մեկ էլ տեսար էս էլ եղավ «Արմենիան»՝ Հայաստան-ԱՄՆ մերձեցման օղակ 48-ից՝ 32 Երևանը քվեարկեց հօգուտ հեղափոխության շարունակականության Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ Բացահայտվել են ապօրինի գործող ակումբներ Սկզբում առյուծ կտրեց, հետո կատու դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով «Աշխարհ-2018»-ը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում «Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել» Ով է լինելու մեր հավաքականի գլխավորը Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (ամբողջական) Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում ՀՀԿ-ն բողոքարկելու է Սովորենք ճիշտը Ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Սեթ Գմփոյանի ագարակում (72) Ովքեր կստանան մանդատ Վշտից խելագարվածները Հայաստանը՝ «ֆանտաստիկ» օրինակ Գուտերեշի համար Ինչո՞ւ օրակարգում չկա Փաշինյան-Թրամփ հանդիպում Ընտրությունից մեկ օր անց. դիտորդական խմբի արձանագրումները Հոբելյանական նամականիշի մարում Մասնակի փոխհատուցվել է վնասը` 48,5 մլն. ՀՀ դրամ Մոտավորապես հայտնի է Աշունը եկավ՝ ճտերը հաշվեցին