Երևան
26.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հայի ու հայկականության ֆենոմենըՀարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանինՆիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՄեր ընտրանիները հաղթել են նույն 3,5:0,5 հաշվովՊոգբան ավագի թևկապո՞վ. երբեքՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելովԾախսերն արել է սեփական գրպանիցՄեկնարկել է հանրապետական փուլը
Հայի ու հայկականության ֆենոմենը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Նժարի վեր ու վար պետք չէ սպասել

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի հնարավոր հանդիպումից պետք չէ ակնկալել քաղաքական լուրջ շրջադարձ, հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում նշել է նախագահներ Նիքսոնի, Ռեյգանի եւ Բուշի աշխատակազմերի անդամ Արամ Բախշյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Դա հավանաբար քաղաքավարության հանդիպում կլինի, երկու կողմերից բարի կամքի դրսեւորման նշան, այլ ոչ թե քաղաքական նժարի լուրջ փոփոխություն», -ասել է նա:

Բախշյանն, ով երկար տարիներ երեք նախագահների համար ելույթներ է գրել եւ քաջատեղյակ է Սպիտակ տան աշխատանքի կանոններին, ընդգծում է՝ Թրամփ-Փաշինյան հանդիպումը կարող է կայանալ միայն, եթե Հայաստանի արտգործնախարարությունն ու ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կարողանան նուրբ արարողակարգ մշակել: «Հայ-ամերիկյան հարաբերություններում որեւէ սրված հարց չկա, չկան նման հարցեր նաեւ հայ-ռուս-ամերիկյան հարաբերություններում: Այսպիսով, որեւէ ճգնաժամ, որն անհապաղ քննարկման կարիք ունենար, չկա: Ուստի, նման հանդիպումը, եթե այն տեղի ունենա, լինելու է բարի կամքի դրսեւորում: Սակայն, չմոռանանք, որ այսօր առկա են բազմաթիվ այլ, ավելի սուր հարցեր այլ երկրների հետ, որոնք լուծում են պահանջում, ինչի արդյունքում բարի կամքի հանդիպումը կարող է չկայանալ, քանի որ, կրկնում եմ, որեւէ ճգնաժամ երկու երկրների հարաբերություններում չկա», -ընդգծել է նա:

Այլ պետությունների ղեկավարներ, որոնք իրոք ունեն ԱՄՆ-ի հետ չկարգավորված հարցեր եւ ցանկանում են հանդիպել նախագահ Թրամփին, կարող են առաջ ընկնել, ընդգծում է Արամ Բախշյանը. «Այս դեպքում, հարցը վերաբերում է այդ հանդիպումը նախապատրաստելու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ունակությանը, քանի որ, սուր խնդիրների բացակայության պայմաններում բարի կամքի հանդիպումն այն հարցը չէ, որով պետք է մտահոգվեն անձամբ երկու պետությունների ղեկավարները»:

Նյու Յորքում սեպտեմբերի 24-ից 28-ն անցկացվելիք ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ հանդիպում անցկացնելու կոչով են դիմել մի քանի տասնյակ կոնգրեսականներ եւ ԱՄՆ-ի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Արամ Բախշյանի խոսքով սակայն, համաշխարհային ներկա իրավիճակում հնարավոր է, որ առօրյա թեժ խնդիրները թույլ չտան կողմերին բարի կամքի հանդիպում անցկացնել:

Հայի ու հայկականության ֆենոմենը Սևակի վերածնունդը խորհրդանշող խաչքարը Հարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը Կազմաքանդել գողապետության մնացորդները ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Մեր ընտրանիները հաղթել են նույն 3,5:0,5 հաշվով Պոգբան ավագի թևկապո՞վ. երբեք Ընկան… «լիկվիդ» ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելով Բուհերը նաև գիտահետազոտական կենտրոններ Ծախսերն արել է սեփական գրպանից Մեկնարկել է հանրապետական փուլը Ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը Թիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա Սեթ Գմփոյանի ագարակում (73) «APPLE»-ը գնեց «SHAZAM»-ը Հրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուց Կայացել է փոստային վճարման պետնշանների հարցերով խորհրդի նիստը Երևանյան ընտրությունները գնահատվել են արդար Ձայների քանակը տոկոսի հետ շփոթածները Հաջորդ նիստը՝ Հայաստանում Սպառնո՞ւմ են Հայաստանին Ինչ իմանա՜ս, մեկ էլ տեսար էս էլ եղավ «Արմենիան»՝ Հայաստան-ԱՄՆ մերձեցման օղակ 48-ից՝ 32 Երևանը քվեարկեց հօգուտ հեղափոխության շարունակականության Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ Բացահայտվել են ապօրինի գործող ակումբներ Սկզբում առյուծ կտրեց, հետո կատու դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով «Աշխարհ-2018»-ը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում «Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել» Ով է լինելու մեր հավաքականի գլխավորը Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (ամբողջական) Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում ՀՀԿ-ն բողոքարկելու է Սովորենք ճիշտը Ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Սեթ Գմփոյանի ագարակում (72) Ովքեր կստանան մանդատ Վշտից խելագարվածները Հայաստանը՝ «ֆանտաստիկ» օրինակ Գուտերեշի համար Ինչո՞ւ օրակարգում չկա Փաշինյան-Թրամփ հանդիպում Ընտրությունից մեկ օր անց. դիտորդական խմբի արձանագրումները Հոբելյանական նամականիշի մարում Մասնակի փոխհատուցվել է վնասը` 48,5 մլն. ՀՀ դրամ Մոտավորապես հայտնի է Աշունը եկավ՝ ճտերը հաշվեցին