Երևան
26.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Արագածոտնի մարզի 3 գյուղերի բնակիչներ կանգնեցրել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունըՀայի ու հայկականության ֆենոմենըՀարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանինՆիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՄեր ընտրանիները հաղթել են նույն 3,5:0,5 հաշվովՊոգբան ավագի թևկապո՞վ. երբեքՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելովԾախսերն արել է սեփական գրպանից
Արագածոտնի մարզի 3 գյուղերի բնակիչներ կանգնեցրել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը Հայի ու հայկականության ֆենոմենը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին

Հանրայնացվել են Արամ Մանուկյանի նամակները

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Արամ Մանուկյանի ծննդավայր Շուշիում երեկ քաղաքական գործչի գործունեությունը վերագնահատելու ու վերաարժևորելու առիթը նրա հեղինակած նամակների ժողովածուի շնորհանդեսն էր։ «Արամ Մանուկյան. նամականի» ժողովածուն, որն ամփոփում է քաղաքական ու պետական գործչի գործունեության կարևորագույն շրջանին՝ 1904-1915թթ. վերաբերող նամակները, ընթերցողի սեղանին դնելու համար լիբանանահայ պատմաբան Երվանդ Փամբուկյանը ստիպված է եղել 10 տարի օր ու գիշեր աշխատել. բարդությունը հատկապես հաճախակի օգտագործված ծածկագրերի վերծանումն էր. «Այդ տարիների ընթացքում ես մանրակրկիտ ուսումնասիրել եմ այն բոլոր թղթածրարները, որտեղ հնարավոր էր գտնել Ա. Մանուկյանի գրչին պատկանող գրություններ: Արամ Մանուկյանի առաջին նամակները թվագրված են 1904 թվականի նոյեմբերին՝ այն ժամանակ, երբ նախքան Վան անցնելը, նա ժամանակավորապես մնում էր Իրանի Ատրպատական նահանգում: Սովորաբար նրա ձեռագրերի ընթերցումը, որոնք հիմնականում պահվում էին Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական արխիվում, մասնավոր դժվարություն չի ներկայացրել: Այն ձեռագրերն են միայն եղել դժվար ընթեռնելի, որոնք խոնավության պատճառով հնացել ու խամրել էին։ Դժվարություն էին հարուցում նաև ծածկանունները, որոնք սակայն, հաջողվեց բացահայտել», -արած աշխատանքի մասին գոհունակությամբ խոսեց գրքի հեղինակը։

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն էլ, կարևորելով 1904-1915թթ Վան-Վասպուրականի ինքնապաշտպանությունն ու այդ գործում առաջնորդի դեր ստանձնած Արամ Մանուկյանի գործունեությունը, ընդգծեց. «Բավականին երկար ժամանակ հայությունը զրկված էր անկախությունից, բայց, ի դեմս Արցախի և Սյունիքի մելիքությունների՝ հյուսիս-արևելյան նահանգներում դեռևս պահպանվում էին պետականության սաղմերը: Ծնված լինելով Շուշիում՝ որպես ազգային-ազատագրական շարժման գործիչ, Ա. Մանուկյանը կարողացել է Վան-Վասպուրականում 72 օրվա ընթացքում ստեղծել պետական կառավարման համակարգ: Այդ տարիների փորձը հետագայում նա կիրառել է Ներքին գործերի նախարարությունում աշխատելու տարիներին»:

Հեղափոխության բախտորոշ ժամանակաշրջանին վերաբերող շուրջ 400 նամակների գերակշիռ մասը՝ 325-ը, անտիպ նամակներն են, որոնք լույս են տեսնում առաջին անգամ և որտեղ ներկայացված են զենք հայթայթելու և այն Հայաստան տեղափոխելու դժվարին գործի մանրամասները։ Առաջին հանրապետության հռչակման նախապատմությամբ հետաքրքրվողները ժողովածուում Արամ Մանուկյանի հետ ուս ուսի պայքարած այլ հայազգիների անուններ ևս կգտնեն, որոնք նույնպես, գրքի հեղինակի վստահեցմամբ, իրենց դերակատարումն են ունեցել Վանի ինքնապաշտպանության գործում:

Արագածոտնի մարզի 3 գյուղերի բնակիչներ կանգնեցրել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը Բացառվելու է կողմնակալությունը Հայի ու հայկականության ֆենոմենը Սևակի վերածնունդը խորհրդանշող խաչքարը Հարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը Կազմաքանդել գողապետության մնացորդները ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Մեր ընտրանիները հաղթել են նույն 3,5:0,5 հաշվով Պոգբան ավագի թևկապո՞վ. երբեք Ընկան… «լիկվիդ» ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելով Բուհերը նաև գիտահետազոտական կենտրոններ Ծախսերն արել է սեփական գրպանից Մեկնարկել է հանրապետական փուլը Ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը Թիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա Սեթ Գմփոյանի ագարակում (73) «APPLE»-ը գնեց «SHAZAM»-ը Հրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուց Կայացել է փոստային վճարման պետնշանների հարցերով խորհրդի նիստը Երևանյան ընտրությունները գնահատվել են արդար Ձայների քանակը տոկոսի հետ շփոթածները Հաջորդ նիստը՝ Հայաստանում Սպառնո՞ւմ են Հայաստանին Ինչ իմանա՜ս, մեկ էլ տեսար էս էլ եղավ «Արմենիան»՝ Հայաստան-ԱՄՆ մերձեցման օղակ 48-ից՝ 32 Երևանը քվեարկեց հօգուտ հեղափոխության շարունակականության Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ Բացահայտվել են ապօրինի գործող ակումբներ Սկզբում առյուծ կտրեց, հետո կատու դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով «Աշխարհ-2018»-ը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում «Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել» Ով է լինելու մեր հավաքականի գլխավորը Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (ամբողջական) Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում ՀՀԿ-ն բողոքարկելու է Սովորենք ճիշտը Ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Սեթ Գմփոյանի ագարակում (72) Ովքեր կստանան մանդատ Վշտից խելագարվածները Հայաստանը՝ «ֆանտաստիկ» օրինակ Գուտերեշի համար Ինչո՞ւ օրակարգում չկա Փաշինյան-Թրամփ հանդիպում Ընտրությունից մեկ օր անց. դիտորդական խմբի արձանագրումները Հոբելյանական նամականիշի մարում Մասնակի փոխհատուցվել է վնասը` 48,5 մլն. ՀՀ դրամ