Երևան
26.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանինՆիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՄեր ընտրանիները հաղթել են նույն 3,5:0,5 հաշվովՊոգբան ավագի թևկապո՞վ. երբեքՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելովԾախսերն արել է սեփական գրպանիցՄեկնարկել է հանրապետական փուլըԸնդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Դուբայի տեղ Երուսաղեմ էր պետք գնալ… բոբիկ ոտներով (մաս 2)

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Մաս 2. «Перелётный соловей»

«Перелётный соловей: то на сосну, то на ель».

Ռուսական առած



Հապա լսի՛ր, ժողովուրդ ջան, հայոց «перелётный», հայոց չվող սոխակի՝ ՕԵԿ-ի «бесповоротный Պավառոտիի» այս «անզուգական արիան». «Մենք, հայրենակիցներ, կողմնակից ենք Հայաստանում բազմաֆունկցիոնալ (սույն ճառի մեջ այս «բազմաֆունկցիոնալ» բառն ավելի հաճախ է հանդիպում, քան բառերի այն կապակցությունը, որին ասում են «նախադասություն», ու դա բնական է, քանզի թռչներգի մեջ՝ ի՜նչ նախադասություն)  իշխանության ձևավորմանը: Քաղաքական մենիշխանությունը ծնկի է բերել մեր Հայրենիքը  (որ էդպես է, որպես էդ «ծնկի բերած Հայրենիքի» երբեմնի Անվտանգության խորհրդի քարտուղարի, հազա՜ր ամոթ ձեզ, որ թույլ տվեցիք, որ ծնկի բերեն):  Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից  (ում օրոք եղել է Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալն ու զուգահեռաբար՝ ՀՀՇ-ի անդամ),  Ռոբերտ Քոչարյանից (ում օրոք եղել է ԱԺ նախագահ),  Սերժ Սարգսյանից (ում օրոք ինքը եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար)  Հայաստանում եղել է քաղաքական մենիշխանություն: Այո՛, մենք չենք ուզում, որ հիմա էլ Հայաստանում լինի Նիկոլ Փաշինյանի  (ում օրոք էլի ուզում է ինչ-որ բանի քարտուղար լինել)  քաղաքական մենիշխանությունը»:

Պատկերացնո՞ւմ եք, ինքը՝ ՀՀ ԱԺ նախագահ ահագին մարդ, ահագին ժամանակ՝ 2003-ի հունիսի 12-ից 2006-ի մայիսի 29-ը, միայն մի բան կարողացավ անել՝ «ճիշտ» ժամանակին հրաժարական տալ:
Ու այ ստեղ արդեն օգնության եկան սոխակի լավագույն հատկանիշերը՝ երգելն ու երգով հանդիսատես հավաքելը: Ճիշտ է՝ ընտրողներն «այդ երգը վաղուց էին լսել», բայց քանզի լավ էր երգում, իրեն 2008-ի փետրվարի 21-ի նախագահական ընտրություններում շռայլորեն 17 տոկոս ձայն պարգևեցին, որն ինքը տարավ ու «շռայլորեն»… Սերժին տվեց, Սերժի մենիշխանությունը սիրո՜ւն ապահովեց:
Իր ընտրողների ձայները տվեց նրանցից մեկին, ում հիմա ինքը մեղադրում է հենց իր ձեռքերով կո՜ւռ ամրապնդած այդ մենիշխանությունն ստեղծելու մեջ: Մեղադրում է նա, ով այդ մենիշխանի ու մենիշխանության Ազգային անվտանգության խորհրդի նախագահն էր հետո՝ ուղիղ վեց տարի, ու հենց ինքն էր կոչված դրա դեմն առնելուն:
Ախր դո՛ւ էիր ապահովում, որ այդ մենիշխանն իրեն ապահով զգա: Է, ձայնդ բարձրացնեիր Անվտանգության խորհրդի նիստերից մեկում ու, օգտվելով ձայնային հոյակապ տվյալներիցդ, չէ՜, չընդվզեի՜ր, գոնե դայլայլեի՜ր անուշ, բայց… դժգոհ, դժգոհությունդ մի կերպ ցո՛ւյց տայիր: 2008-ի մայիսի 4-ից 2014-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում, կրկնեմ, ուղի՛ղ վեց տարի, լինել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ու ոչինչ չկարենա՞լ անել, ոչինչ չկարենա՞լ փոխել:

Ո՛րն է պատճառը սույն անկարության:
Երկու ենթադրություն կա:
Կամ էդ մարդը չի ուզում ոչ մի բանի խառնվի, կամ էդ մարդն ունակ չէ որևէ բան փոխելու: Երկու պարագայում էլ նորից գալիս է, որ ի՞նչ անի, ինչքա՞ն կարելի է նույն երգը երգել ու մարդկանց զահլա չտանել. ամենաքաղցրաձայն սոխակն էլ լինես, մեկ է, հոգնելու, ասելու են՝ քը՜շ:



Մաս 3. Քը՜շ
Ո՞չ մեկդ չի նկատել, որ պարբերաբար իշխանության գալու հայտ ներկայացնողները թևավորների կերպարանքներ են իրենց վերագրում. անվեհեր արծիվ, «ցեղական» բազե, իմաստուն բվեճ, ճերմակ աղավնի, քաղցրալուր սոխակ, ծայրահեղ դեպքում վեցթև սերովբե կամ վեցթև քերովբե: Իսկ ընտրվելուց հետո, պարզվում է, որ իրենք սոսկ մի բանով են թևավոր հիշեցնում. նույն բանն են անում, ինչ մինչև ընտրվելը, միայն էս անգամ՝ վերևից ու հենց իրենց ընտրողների… գլխին:


Պարզվում է, որ ո՛չ արծիվ են, ո՛չ բազե, ո՛չ բու, ո՛չ աղունիկ, ո՛չ սոխակ, ո՛չ էլ վեցթև հրեշտակ. սովորակա՜ն, նո՜ւյն մահկանացուն են, իրենց նույն բնական, իսկ երբեմն էլ նորմայից ավել ու անբնակա՛ն իրենց պահանջներով, ուղղակի, քանզի հիմա վեր են տեղափոխվել, քանզի հիմա վերևում են արդեն, էդ նույն պահանջներն իրենք վերևում ու վերից վար են… հոգում:

Նման մի թևավոր էլ ՕԵԿ-ի առաջնորդն է միշտ ընտրողներին ներկայանում: Իսկ ՕԵԿ-ի ընտրողները մի անգամ չեն հարցնում, թե էդ թևավորը ո՛նց է վերևներում ճախրելիս, ուր օդ է միայն, այն էլ շատ նոսր, էդքան հարստություն դիզում, ու ինչի՛ց է դիզում: Օդի՞ց: «Օդի՛ց», -պատասխանում է ՕԵԿ-ի «թևավորը»՝ Արթուր Բաղդասարյանը:

Եւ ուստի լուսահոգի ՕԵԿ-ի թանկագին երկրպագուներ, դուք այսօր ավելի՛ թանկագին եք դարձել, քանզի հազվագյուտ եք դարձել, քանզի ձեզանից շատ քիչ է մնացել: Քիչը՝ քիչ, հազվագյուտը՝ հազվագյուտ, բայց ամեն դեպքում էլի ընտրող եք, ու ձեզ էլի պետք է, որ դուք համոզված լինեք, թե իրեն թևավոր ներկայացնող ձեր առաջնորդը իսկապե՞ս թևավոր է: Դրա համար մի շատ ընտիր միջոց կա. մի՛ անգամ, ոնց որ ասացի, մի հատ «քը՛շ» եք անում. եթե նստած տեղից էլի՛ պոկ չեկավ, էլի՛ չթռավ, ուրեմն ինքը թևավոր չէ, քանզի… թռչել չգիտի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Սևակի վերածնունդը խորհրդանշող Խաչքարը Հարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը Կազմաքանդել գողապետության մնացորդները ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Մեր ընտրանիները հաղթել են նույն 3,5:0,5 հաշվով Պոգբան ավագի թևկապո՞վ. երբեք Ընկան… «լիկվիդ» ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելով Բուհերը նաև գիտահետազոտական կենտրոններ Ծախսերն արել է սեփական գրպանից Մեկնարկել է հանրապետական փուլը Ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը Թիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա Սեթ Գմփոյանի ագարակում (73) «APPLE»-ը գնեց «SHAZAM»-ը Հրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուց Կայացել է փոստային վճարման պետնշանների հարցերով խորհրդի նիստը Երևանյան ընտրությունները գնահատվել են արդար Ձայների քանակը տոկոսի հետ շփոթածները Հաջորդ նիստը՝ Հայաստանում Սպառնո՞ւմ են Հայաստանին Ինչ իմանա՜ս, մեկ էլ տեսար էս էլ եղավ «Արմենիան»՝ Հայաստան-ԱՄՆ մերձեցման օղակ 48-ից՝ 32 Երևանը քվեարկեց հօգուտ հեղափոխության շարունակականության Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ Բացահայտվել են ապօրինի գործող ակումբներ Սկզբում առյուծ կտրեց, հետո կատու դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով «Աշխարհ-2018»-ը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում «Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել» Ով է լինելու մեր հավաքականի գլխավորը Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (ամբողջական) Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում ՀՀԿ-ն բողոքարկելու է Սովորենք ճիշտը Ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Սեթ Գմփոյանի ագարակում (72) Ովքեր կստանան մանդատ Վշտից խելագարվածները Հայաստանը՝ «ֆանտաստիկ» օրինակ Գուտերեշի համար Ինչո՞ւ օրակարգում չկա Փաշինյան-Թրամփ հանդիպում Ընտրությունից մեկ օր անց. դիտորդական խմբի արձանագրումները Հոբելյանական նամականիշի մարում Մասնակի փոխհատուցվել է վնասը` 48,5 մլն. ՀՀ դրամ Մոտավորապես հայտնի է Աշունը եկավ՝ ճտերը հաշվեցին Ջախջախիչ հաղթանակը, չարաբաստիկ գազելներն ու Զեյնալյանի կենացը