Երևան
21.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ ենՔաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինելԹրամփն ու Պուտինը կհանդիպե՞նԻսկ մանդատները կմնան փշալարերի վրաԿարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ«Մարտի» են գնում միայն «գլադիատորները»5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններինՏարոնն էլ թռա՜վ
Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը

Երբ անձրեւն ինքն է երաժշտությունը հուշում

Ամեն մեկս ունենք մեր կյանքի նվիրական գաղտնիքը. անակնկալ հայացքից ծնված առաջին սերը, առաջին համբույրը, ինքդ քեզանից թաքուն արված առաջին խոստովանությունը, հրաժեշտի վերջին տանջալից բառերը, որոնք այնպես անսպասելի փոխում են մեր կյանքի ընթացքը:
Ամեն մեկիս կենսագրությունը հյուսված է ինտիմ պահերի դիպվածից, որոնք, շատ հաճախ, այդպես էլ չեն բարձրաձայնվում ու աղոթքի պես նստած են մեր ներսում: Սակայն լինում է եւ այնպես, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի պահ, գուցեեւ աստվածային նախախնամությամբ, աղոթքն այդ դուրս է պրծնում մեր հոգու ծալքերից` վերածվելով երգի կամ բանաստեղծության:
Արդ այն մասին, թե ինչու ասվեց այս ամենը: Մենք նախաձեռնում ենք գեղեցիկ դիպվածների շարքի հրապարակում ու ակնկալում, որ ընթերցողները, եթե ունեն նման պատմություն, ցանկության դեպքում կարող են կիսվել կայքի հետ: Անհրաժեշտության դեպքում մենք կպահպանենք պատմության հեղինակի գաղտնիությունը: 
Հավելենք, որ սա «Այն, թե ինչպիսին կլինես այս երեկո»և «Կարոտի, անհույս վերադարձի, անափ զղջման  աղոթքը» գործերից 
 հետո երրորդ պատմությունն է:

                                                                                                                                              Henq.am

Հանգավոր տողեր ու դրանց երաժշտություն սազացնելուց զատ (ի դեպ` բավականին էլ հաջող) ուրիշ ոչնչի ունակ Ջոն Քանդերը, որ Չիկագոյից մեծ քաղաք էր եկել աշխատանք գտնելու հույսով, նյույորքյան փոքրիկ ռեստորաններից մեկում պարապ ժամանակն ինչ-որ կերպ մսխելու ջանադրությամբ գարեջուր էր ըմպում, երբ նրա խաղաղ մենությունը խախտեց անծանոթ մեկը.
-Վիսկի եմ ուզում խմել, մի երկու դոլար բան է պակասում:

Նիհարիկ տեսքով, չսափրված մռութով, անփույթ հագնված անծանոթի մեջ, չնայած պահանջի պես հնչող փոքր-ինչ կոպիտ խնդրանքին, այնուամենայնիվ, հետաքրքիր ինչ-որ բան կար: Ջոնը Ֆրեդիին (այդպես էր նրա անունը) հրավիրեց ընկերակցելու: Երեք ժամ անց նրանք հազար տարվա ընկերներ էին եւ միմյանց մասին գիտեին ամեն ինչ:

Ասենք` իմանալու առանձին բան էլ չկար: Ֆրեդ Էբբն էլ Նյու Յորք էր եկել աշխատանք գտնելու ակնկալիքով եւ ընդամենը երկու ժամ առաջ քաղաքի կենտրոնական կայարանում թալանել էին նրան: Քանդերի պես նա էլ ոչինչ անել չգիտեր, բացի երաժշտություն գրելուց ու դրանց համար տողեր հորինելուց.
-Ոչինչ, բարեկամ: Նյու Յորքը մեծ հնարավորությունների քաղաք է: Վաղը կգնանք 5-րդ ավենյուի ռեստորան` մեզ համար երաժիշտներ գտնելու, ու այն ժամանակ քաղաքը կիմանա, թե ովքեր են իր իրական տերերը:

Երբ դուրս եկան փողոց, հորդ անձրեւ էր գալիս:
Տհաճ էր թաց եղանակին քայլելը, թրջվել էին մինչեւ վերջին թելը, հին քրքրված կոշիկները չլմփում էին փողոցները գրկած առվակների մեջ:
Հանկարծ Ֆրեդը կանգ առավ. «Հապա մի լսիր, թե ինչ տարօրինակ ձայներ են դուրս գալիս կոշկատակերից...»:
-Հրաշալի օր է, -բացականչեց Ջոնը, -հրաշալի քաղաք է Նյու Յորքը: Ես սիրում եմ այն: Ես ուզում եմ լինել նրա մի մասնիկը: Թափառաշրջիկի կոշիկները ճանապարհ են աղերսում…

Խենթ ոգեւորության մեջ, մեկ-մեկու ընդմիջելով, Ջոնն ու Ֆրեդը թափվող հեղեղի ու զարմացած անցորդների հայացքի տակ նորանոր գովերգեր էին անում քաղաքին, իսկ անձրեւը ռիթմավորում էր հորդացող բառերը, հընթացս հյուսում ծնունդ առնող երգի երաժշտությունը: Հաջորդ օրը «Նյու Յորք, Նյու Յորք» երգն արդեն հնչում էր անկյունի ռեստորանում` մարդկանց խենթացնելով իր կենսախնդությամբ ու անտակ լավատեսությամբ:

Օրերից մի օր նյույորքյան 5-րդ փողոցի անկյունային «Համեղ սթեյք եւ չիլի» ռեստորան մտավ աշխարհահռչակ ռեժիսոր Մարտին Սքորսեզեն, ով այդ ժամանակ սիրո հավերժական թեմայով մի ֆիլմ էր նկարում ու համապատասխան երգի փնտրտուքների մեջ էր: Սթեյքի համեղ պատառը նրա կոկորդում մնաց, երբ հնչեց «Նյու Յորք, Նյու Յորք» երգը: Այն անմիջապես ու առանց դույզն ինչ խմբագրման մտավ կինո: Ֆիլմի եթեր դուրս գալուց հետո երգն ակնթարթորեն դարձավ հանրաճանաչ: Այն հնչում էր բոլոր հնարավոր վայրերում: Ողջ Ամերիկան էր երգում երգը:

Ջոն Քանդերի ու Ֆրեդ Էբբի երգը տարբեր ժամանակներ կատարել են երաժշտական աշխարհի այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են` Լայզա Մինելին, Թոնի Բենեթը, Բարբրա Սթրեյզանդը, Բեթ Միդլերը, Շիրլի Բեյսին, Փիթ Մարտինը, ուրիշներ, սակայն համընդհանուրի կարծիքով լավագույնը Ֆրենկ Սինատրայի կատարումն է:

Ավելի քան չորս տասնամյակ առաջ երկու խենթ, անդարձ ռոմանտիկներ տեղատարափ անձրեւի տակ լսեցին քրքրված, մաշված, ծակ կոշիկների երգի ձայնը ու այն դարձրեցին աշխարհինը` մի վայրկյանում դառնալով հանրաճանաչ: Տարօրինակ է, որ անգամ «Չիկագո» մյուզիքլը, որ նույնպես նրանց գրչին է պատկանում, չբերեց ավելի լայն ճանաչում:

Իսկապես որ ճիշտ է ասված` նայած թե ում բախտը որտեղ եւ ինչում կբերի:
Հիրավի` անքննելի են Աստծո գործերը:

                                                                                             Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ

Խաչքար-հուշարձան՝ Լևոն Հայրապետյանի հիշատակին Հունան Պողոսյանն է, որ պետք է կոտրի նարկոտրաֆիկի մեջքը Հայտնաբերվածները հավանաբար երկվորյակ եղբայրներ են Քաղցկեղի կանխարգելման նոր մեթոդն արդյունավետ կարող է լինել Թրամփն ու Պուտինը կհանդիպե՞ն Իսկ մանդատները կմնան փշալարերի վրա Արա Բաբլոյանը չեղյալ է համարել Կարճվել է 1 մլն 259 հազար 177 վարույթ «Մարտի» են գնում միայն «գլադիատորները» 5 միլիոն դրամի վնաս են պատճառել «Մայր առուն» սկսեց թաքուն քչքչալ Անդրադարձել է ԸՕ փոփոխություններին Տարոնն էլ թռա՜վ «Մշակութային դեսպանը»՝ «Նոյի երկրում» Կմեկնեն աշխարհի առաջնություն Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Փակել են միջպետական ճանապարհը Հեղափոխության իմաստը դեռ չեն ընկալել «Ես հանգստացել եմ, ես վերադառնում եմ» Աշխարհի ամենաառատաձեռն միլիարդատերերը Հանրահավաք Կապանում. Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է Նիկոլ Փաշինյանը Կապանում է Կկառուցվի Հայաստանը Արցախին կապող երրորդ մայրուղի Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ»