Երևան
19.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը«Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանաՋուր չեղած տեղը լողացող Ալիկ ՍարգսյանըԾնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանումՍպասենք մեդալներիԱրգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»
Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Պարտվել ենք: Բայց այդտեղ ի՞նչն է զարմանալին

 Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակում Մակեդոնիայի ընտրանու հետ խաղում եղավ այն, ինչ պիտի լիներ: Մեր հավաքականը պարտվել է: Սակայն այդ պարտության մեջ լավատեսական նոտա կա, քանզի պարտվել է լավ էլ նամուսով հաշվով: 2:0 հաշվով մրցակցին զիջելն, այն էլ նրա հարկի տակ, մեր հավաքականի համար պիտի լավ էլ պատվաբեր հաշվով պարտություն համարել, քանզի կար ավելի մեծ հաշվով պարտվելու տագնապ, ինչը բարեբախտաբար չի եղել:

Այնպես որ՝ ձերբազատվենք խաղի բերած անհարկի զգացմունքայնությունից ու մեզ ռետինե խողովակի տեղ չդնենք, թե երեք օր առաջ բոլոր առումներով ֆուտբոլային թզուկի՝ Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպման մեր տղաների խայտառակ կատարողականը չենք տեսել ու մակեդոնացիների հետ ունեցած այս խաղի առնչությամբ վստահաբար ասենք՝ կեցցեն տղաները, կեցցե Վարդան Մինասյանի գլխավորած մարզական կազմը, կեցցե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, եթե այդ գոզալ կեցցեն ամբողջովին հակառակ իմաստով են հասկանալու:

Այս եռամիասնությունից՝ ֆուտբոլիստներ, մարզչական կազմ, ֆեդերացիա, վերջինս երիցս ու բազմիցս կեցցե, որովհետև ոչ մեկին չհաջողվեց այնպես վարպետորեն դանակ խրել հայկական ֆուտբոլի սիրտը՝ թոք ու ջիգյար այնպես վարպետորեն խառնելով իրար, որքան Ֆուտբոլի ֆեդերացիան իր Ռուբեն Հայրապետյան գլխով, մարդ, ով տասնհինգ տարուց ավել գլխավորեց հայկական ֆուտբոլը՝ անմնացորդ աղավաղելով ու աղտոտելով այս բնագավառում հնարավոր ամեն բան: Ու պատկերացնո՜ւմ եք, թե մենք որքա՜ն երջանիկ ազգ ենք, որ ֆեդերացիայի նախագահի այս ընտրություններում իր թեկնածությունն է դնելու Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, այլապես այստեղ իրեն անփոխարինելի ճանաչած ու հռչակած ամենայն հայոց Նեմեցը նորից էր առաջադրվելու ու առնվազն ևս մեկ ընտրական փուլ պատմության հետնախորշեր էր մղելու հայկական ֆուտբոլը:

Ինչևէ: Չտրվենք Ռուբեն Հայրապետյան ավանյան ֆուտբոլային «գործչի» բացառիկ ավերիչ գործունեության լուսաբանմանն ու դառնանք Մակեդոնիա-Հայաստան դիմակայությանը:

Նորից եմ ասում, հարգելի ֆուտբոլասեր, սա մի պարտություն էր, որի համար բնավ չպիտի կարմրել, որովհետև մերոնք ունեին մինչև երեք անպատասխան գնդակ ընդունելու այսպես կոչված «զապաս» ու փաստորեն պրծել ենք նվազագույնով:

Հիմա թե այդ նվազագույնի ապահովման գործում որքանո՞վ է եղել Մակեդոնիայի ընտրանու ներդրումը, եկեք մեր էս էն անտեր սրտի վրա մակեդոնական ֆուտբոլի բեռն էլ չբարձենք ու առանձնապես չնեղսրտենք, որ Ազգերի լիգայի այս խաղարկությունը մերը չի լինելու: Այդ ի՞նչ տրամաբանությամբ այն մերը պիտի լինի, երբ հայկական ֆուտբոլում Ռուբեն Հայրապետյանի գահակալության տարիներին քիչ թե շատ նորմալ մի ֆուտբոլիստ չի ծնվել, հասակ առել, երբ Հայաստանի տասնվեց ու մնացած տարիքային խմբերի ընտրանիները ում հանդիպում, պարտվում են, ում հանդիպում…
Կարճ կապենք: Մոտակա տարիների մեր հույսը մնում են արտերկրի ակումբներում հանդես եկող մեր հայրենակիցները (եթե, իհարկե այլազգի ֆուտբոլիստներ չենք հրավիրում ու նատուրալացնում), մինչև որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարության գլխավորությամբ կարգի բերվի խուժանության հասցրած հայկական ֆուտբոլային տնտեսությունը, մինչ որ որոմնազերծ արվի այն, բերվի խելքի:

Որքան կտևի դա, ես անկեղծ վախ ունեմ, որ անհետացող մեր սերունդը՝ չնայած չունեցած առանձնապես դինոզավրային տարիքին, այլևս այդ նորը տեսնելու բախտը չունենա, ու մենք, ցավոք սրտի, վերին Երուսաղեմ կգնանք՝ հայկական ֆուտբոլի անցած դարի յոթանասունականների սկզբի փառքն ու մխիթարություն մեր սրտում: Հարկավ թույլ մխիթարություն է, բայց թե մխիթարություն է: Տա Աստված, որ եկող սերունդը հաղթանակած հայկական ֆուտբոլը տեսնելու բերկրանքն ունենա ու վայելի այդ գերագույն հաճույքը:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը