Երևան
26.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանինՆիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՄեր ընտրանիները հաղթել են նույն 3,5:0,5 հաշվովՊոգբան ավագի թևկապո՞վ. երբեքՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելովԾախսերն արել է սեփական գրպանիցՄեկնարկել է հանրապետական փուլըԸնդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Հովիկ Աբրահամյանի «Տաղեր և բաղեր» նոր «ժողովածուի» փրեզենթացիան

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Ղեկավարել իրականում այլ բան է նշանակում, ու կոնկրետ այս դեպքում նշանակում է ծաղկեցնել ամենավատ ու անպիտան հողն այնպես, որ քո անձնական օրինակով այլոց մղես բարիք ստեղծելու։ Ղեկավարել չի նշանակում հարվածել, անհիմն ստորացնել, անվանարկել ու հաճույք ստանալ։ Ճիշտ հակառակն է նշանակում։ Շատ բան կպարզվի, իր տեղը կընկնի, սև ու սպիտակի օրերը կանցնեն, ոգևորվածները կսառեն, լուռ նստածները կոգևորվեն, ամեն ինչ կանցնի, բայց անպիտան ու անմշակ լքված հողերի վրա այգին կշարունակի ծաղկել ու բերք տալ։ Ահա իմ մեկնաբանությունը»։

«Առաջ կարելի է գնալ միայն, երբ թեթև ես ու արագ։ Երբ ամեն քայլդ կոնկրետ մարդկանց ճակատագրերի հետ խաղ է, որ խեղում է դրանք, այդ բեռը քայլ առ քայլ ծանրանում է ուսերիդ։ Ծանրացող բեռան տակ դառնում ես ավելի ու ավելի դանդաղ ու երերուն»։

Հատվածներ՝ «ժողովածուից»

Բա ո՞նց: Իսկական պոետը խի՛ղճն է հայրենյաց: Եւ ուստի Մխչյանում անուշ նիրհում է… «խիղճը հայրենյաց». զարթնելու հարմար պահի է սպասում: Սպասում է, որ «սև ու սպիտակի օրերը անցնեն, ոգևորվածները սառեն, լուռ նստածները ոգևորվեն»: Բայց հայրենյաց սույն «խիղճն» անխղճորեն տառասխալ է անում. «ոգևորվածները» ոչ թե «կսառեն», այլ «կսառչեն», մեկ, իսկ երկրորդ, բա որ չսառչե՞ն: Ի՞նչ եք անելու, պարո՛ն «ոգու գիտակ», եթե, հակառակը, իրենց ոգիներն առավե՛լ «վառվեն», գան էդ բաղերդ ձեռքիցդ առնեն:

Հետո՛: Որ ասում եք, թե՝ «ղեկավարելն այն է, որ քո օրինակով այլոց մղես բարիք ստեղծելու», ի՞նչ նկատի ունեք: Ա՛յն, որ բացի քեզնից՝ մյուս բոլորին դո՞ւրս մղես «բարիք ստեղծելու» բնագավառից: Կամ արդյո՞ք էդ ստեղծված բարիքը գնում, հասարակ մարդկանց սեղանին էր անհատույց ու շռայլորեն փռվում: Թե՞ հասարակ մարդկանց սեղանին մի քոռ գիլա անգամ չէր հանգրվանում էդ «ստեղծած բարիքից»: Իսկ գուցե ղեկավարելը նաև ա՞յն է, որ ոչ թե ղեկավար դիրքիցդ օգտվես ու մենաշնորհ քեզ համար դրստած՝ ամեն բարիք քո ձեռքը վերցնես, այլ մի բան անես, որ մի բան էլ հողի ուրի՛շ մշակի ձեռքը ընկնի: Եւ վերջապես, «որ քո օրինակով այլոց մղես», կամ գնալու են, երկրի ջրի՛ կենտրոնական մագիստրալ մտնեն, կամ երկրի «փողի՛ կենտրոնական մագիստրալ մտնեն», կրեն, տուն տանեն…

Կամ մի՞թե կարելի է այդքան «հուզական» լինել, մա՜րդ Աստծո, ու էդպես մարդ «լացացնել»: Անձամբ ես, քանի՛ օր է, չեմ հանգստանում ահա ա՛յս տաղի ահա ա՛յս տողից. «…սև ու սպիտակի օրերը կանցնեն …ամեն ինչ կանցնի, բայց անպիտան ու անմշակ լքված հողերի վրա այգին կշարունակի ծաղկել ու բերք տալ: Ահա իմ մեկնաբանությունը»։

Նախ, «սև օրերը»: Ջհանդա՜մը, թող անցնեն, բա «սպիտա՞կ օրերից» ինչո՛ւ եք դժգոհ, դրանց բերած հորդառատ փողի՞ց, թե՞ էդ բերելու արագությունից: Երկրորդ, ի՞նչ այգի, պարո՛ն ՀՀ նախկին վարչապետ ու ՀՀ ԱԺ նախկին խոսնակ, ՀՀ նախկին տարածքային կառավարման նախարար, 20 տարի է՝ ՀՀ, ի՛նչ շահավետ գործ ուզես, դրա «կոորդինատոր», էս ի՞նչ եք խոսում. երկիրն անապատ դարձրիք, հիմա այգո՞ւց եք հանգերով խոսում, մարդկանց ձեռքներից «բաղերը» առաք, որպես փոխհատուցում տեղը «տաղե՞ր» եք էդ մարդկանց ձոնում: Սա էլ ահա ի՛մ ու բոլոր հասարակ մարդկա՛նց մեկնաբանությունը:

Իսկ հիմա լսեք ա՛յս գլուխգործոցը. «Անօրինական զենք պահել չի կարելի, և ում որ հարկն է, ես ամոթանք արդեն տվել եմ դրա համար (վրան մատ թափ տվել, ասել է՝ «Այ-այ-ա՛յ, չի կարելի»)։ Հարցի այս կողմում մարդ է, որ սխալական է, և հասկացել է իր սխալը»:

Հետաքրքիր է նաև, թե ում որ ամոթանք է տրվել, և ով որ «սխալական» է և «հասկացել է իր սխալը», քանի՞ տարեկան է, որ սխալական է. չո՞րս, թե՞ վաթսունչորս: Եթե չո՛րս տարեկան է, ապա դեռ շատ վաղ է, որ «հասկանա իր սխալը», իսկ եթե վաթսունչո՛րս տարեկան է, ապա արդեն շատ ուշ է, որ «հասկանա իր սխալը»: «Սխալն» էլ գիտե՞ք ինչ է. մի հատ փոքր երկիր զինելուն հերիքող զենք-զինամթերք է:

Եւ, վերջապես, սեփական տնից ու գերդաստանից տեղյակ չլինելու էս ի՜նչ համաճարակ է էս մարդկանց շրջանում: Մեկը տեղյակ չէ, թե իր ազգուտակը ոնց էդպես մեկեն միլիոնատեր դարձավ: Մյուսը տեղյակ չէ, թե իր եղբորը որտեղից էդքան վաղուց պահած զենք, տեղյակ չէ, թե ոնց եղավ, որ իր էլեկտրիկ եղբայրը մեկեն հանկարծ դարձավ «Ջեներալ էլեկտրիկի» տիրոջից հարուստ:

Կամ, անօրինական (ի՞նչ զենք) արսենա՜լ պահելն էդ ո՞ր օրվանից «սոսկ ամոթանք տալով» փակվող հարց դարձավ: Բա ձեր իշխանավարման ժամանակ ինչո՞ւ էիք մի հատ արմատուրայի համար մարդկանց գլխին գրեթե ցմահ «ժամկետ» սարքում: Դե դրանց էլ դնեիք, ամոթանք տայիք ու էդ ամոթանքով բավարարվեիք, է՛դ «սխալականի» հանդեպ էլ էդքան մեծահոգի լինեիք: Մանավանդ որ էդ արմատուրան, հաստա՛տ, ձեր բաղերի չափառից էիք պոկել-բերել ու էդտեղ գցել, «հանցանշան» սարքել:

Կամ, ինչ նկատի ունեիք, երբ ասում էիք. «Առաջ կարելի է գնալ միայն, երբ թեթև ես ու արագ… Ծանրացող բեռան տակ դառնում ես ավելի ու ավելի դանդաղ ու երերուն»։

Հա՜, խղճի՛ բեռն ու խղճի՛ թեթևությունը նկատի ունեիք: Իսկ ես՝ միամիտս, լրիվ ուրի՜շ բան հասկացա, անխի՜ղճ: Ես հասկացա, որ ուզում եք ասել, պիտի խիղճ չունենաս, դրանից իսպառ ու վերջնականապես այնպե՛ս ազատվես, որ խիղճը չծանրանա հանկարծ ու բեռ դառնա քո ճանապարհին, անխի՜ղճ:

Հարցնում եք, թե ո՛վ է այդպես իր ճանապարհն անցնո՞ւմ: Զորօրինակ… մուկը, որ ամբար է մտել, կամ առնետը, որ ջրամբար է մտել կամ կենտրոնական մագիստրալ: Դրանցից էլ արագաշարժ ու խղճի բեռից զուրկ, ուստի թեթև բա՞ն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Սևակի վերածնունդը խորհրդանշող Խաչքարը Հարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը Կազմաքանդել գողապետության մնացորդները ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Մեր ընտրանիները հաղթել են նույն 3,5:0,5 հաշվով Պոգբան ավագի թևկապո՞վ. երբեք Ընկան… «լիկվիդ» ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելով Բուհերը նաև գիտահետազոտական կենտրոններ Ծախսերն արել է սեփական գրպանից Մեկնարկել է հանրապետական փուլը Ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը Թիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա Սեթ Գմփոյանի ագարակում (73) «APPLE»-ը գնեց «SHAZAM»-ը Հրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուց Կայացել է փոստային վճարման պետնշանների հարցերով խորհրդի նիստը Երևանյան ընտրությունները գնահատվել են արդար Ձայների քանակը տոկոսի հետ շփոթածները Հաջորդ նիստը՝ Հայաստանում Սպառնո՞ւմ են Հայաստանին Ինչ իմանա՜ս, մեկ էլ տեսար էս էլ եղավ «Արմենիան»՝ Հայաստան-ԱՄՆ մերձեցման օղակ 48-ից՝ 32 Երևանը քվեարկեց հօգուտ հեղափոխության շարունակականության Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ Բացահայտվել են ապօրինի գործող ակումբներ Սկզբում առյուծ կտրեց, հետո կատու դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով «Աշխարհ-2018»-ը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում «Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել» Ով է լինելու մեր հավաքականի գլխավորը Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (ամբողջական) Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում ՀՀԿ-ն բողոքարկելու է Սովորենք ճիշտը Ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Սեթ Գմփոյանի ագարակում (72) Ովքեր կստանան մանդատ Վշտից խելագարվածները Հայաստանը՝ «ֆանտաստիկ» օրինակ Գուտերեշի համար Ինչո՞ւ օրակարգում չկա Փաշինյան-Թրամփ հանդիպում Ընտրությունից մեկ օր անց. դիտորդական խմբի արձանագրումները Հոբելյանական նամականիշի մարում Մասնակի փոխհատուցվել է վնասը` 48,5 մլն. ՀՀ դրամ Մոտավորապես հայտնի է Աշունը եկավ՝ ճտերը հաշվեցին Ջախջախիչ հաղթանակը, չարաբաստիկ գազելներն ու Զեյնալյանի կենացը