Երևան
19.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը«Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանաՋուր չեղած տեղը լողացող Ալիկ ՍարգսյանըԾնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանումՍպասենք մեդալներիԱրգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»
Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Ուսխորհրդի հակառակ կողմը կամ ո՞րն է նրանց «քյարը»

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Ինչպե՞ս է շրջապատի կարծիքը մանիպուլացնում մարդկանց: Հաճախ մարդիկ որևէ երևույթի մասին ունենում են միֆային պատկերացումներ, որոնք ձևավորվում են ինչ-որ մի ժամանակ՝ հիմնվելով մեկ-երկու օրինակի վրա, հետո այդպես փոխանցվում մյուսներին ու դառնում բացարձակ ճշմարտություն, աքսիոմ։ Եվ ավելի հաճախ այդ «բացարձակ ճշմարտությունները» չեն արտացոլում տվյալ պահի իրականությունը։ Ուսխորհուրդների մասին էլ այսօր ուսանողները, դասախոսները հազար ու մի բան կարող են ասել՝ հազարն էլ` տարբեր, հազարն էլ` սուբյեկտիվ։ Ես ինքս, երբ ընդունվեցի համալսարան, արդեն իսկ լսել էի վաղուց ձևավորված այդ «աքսիոմները» ուսխորհուրդների մասին, և դրանք ընդունում էի իբրև պարզ իրականություն. ուսխորհուրդը վատն է, ուսխորհուրդը քաղաքական քարոզչությունների մի ամբողջություն է, ուսխորհուրդն ուտում է համալսարանի «փողերն» ու գնում հանգստանալու, ուսխորհուրդ չարժի գնալ, քանի որ անիմաստ ժամանակի կորուստ է։ Ու սա ոչ թե կոնկրետ ինչ-որ համալսարանի ուսխորհրդի մասին էր, այլ ընդհանուր բոլոր ուսանողական խորհուրդների։

Ինչո՞ւ չեն սիրում ՈւԽ-ն: Մի օր, երբ բախտի բերմամբ թե պատահմամբ հայտնվեցի ԵՊՀ-ի ուսխորհրդում, շփվեցի ու ծանոթացա, այսպես ասած, իրենց «ներքին խոհանոցին», որևէ տարօրինակ բան չնկատելով, սկսեցի փնտրել այդ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ չեն սիրում ուսխորհուրդը։ Ասում են՝ քաղաքականացված է, բա ո՞ւր են քաղաքական քարոզիչները, բա՞ եթե ՈւԽ- ն իր «մշտական կամանդով» է միշտ բոլոր ծրագրերին մասնակցում, բա օրինակ, ի՞նչ գործ ունեն հարյուրավոր ուսանողներ ամենամյա «Ուսանողական բանակում» ծրագրին։ Դժվար թե բոլորն այդ «կամանդից» լինեին, չէ՞։ Ու հատկանշականն այն է, որ, ֆեյսբուքում մի շարք ուսանողական ծրագրերից նկարներ տեսնելով, շատերն անշուշտ մտածում են, թե ուսխորհուրդը «ձրի» գնում է ման գալու, ուր խելքին փչում է։ Բայց արի ու տես, որ այդ ամենը «ման գալ» չէ, այլ բավականին պատասխանատու, ինֆորմատիվ, կարևոր ծրագրերի փաթեթ, որի մասին հստակ պատկերացում կարելի է կազմել՝ լսելով այդ նախագծերին մասնակցած բազմաթիվ ուսանողների։

Հաջորդ տրամաբանական հարցը, որ բոլորի մոտ առաջանում է հաճախ՝ ի՞նչ են անում այդ մարդիկ առավոտից իրիկուն՝ նստած իրենց համար հատկացված «կաբինետներում». սո՞ւրճ են խմում։ Ո՛չ։ Բա ի՞նչ են անում։ Պարզվում է, երբ շատ ուսանողներ ամեն օր բողոքում են, թե այս կամ այն խնդիրը կա, ո՞ւմ դիմեն, ՈւԽ-ն էլ դե բանի պետք չէ, այդ ընթացքում ուսխորհուրդը հանձնաժողով է ստեղծում, որը սկսում է մոնիթորինգ անել ԵՊՀ-ի բոլոր «անկյունները»՝ վեր հանելով գրադարանում, ճաշարանում, լսարաններում առկա խնդիրները։ Բայց հետաքրքրականն այն է, որ եթե մի օր ինչ-որ մեկը մտնի ԵՊՀ-ի գրադարան ու տեսնի օրինակ նոր սկանավորման սարք, չի ասելու՝ ապրի ՈւԽ-ն, որովհետև, ինչպես միշտ, գործում է լռության պարույրի օրենքը. մեծամասնությունը վատաբանում է այդ կառույցը հենց այնպես, կողքից, իսկ փոքրամասնությունը լռում է։

ՈւԽ-ն չեն սիրում, որովհետև շատ ուսանողներ կողքից են նայում, որովհետև նրանցից շատերի մտքով չի անցնում լսածը ճշտել, գնալ այդտեղ, վատը փորձել լավը դարձնել։ Ի վերջո ի՞նչ կամ ո՞վ է ՈւԽ-ն:

ՈւԽ-ն ուսանողական խորհուրդն է։ Իսկ ի՞նչ է դա։ Պարզվում է՝ այնտեղ էլ բոլորի պես ուսանողներ են, ընտրյալներ չեն։ Այնտեղ մարդիկ են, ովքեր առավոտյան 9-ից մինչև ուշ երեկո աշխատում են, այլընտրանքային ծրագրեր, միջոցառումներ կազմակերպում՝ լցնելով ուսանողական կյանքը, ու դրա համար աշխատավարձ չեն ստանում։ Ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ «քյար չկա»: Միակ «քյարը» այն փորձն ու հմտություններն են, որ ստանում են այդտեղ գտնվող բոլոր ուսանողները, նոր ծանոթություններն ու ընկերներն են, ի վերջո։ Եվ պատկերացրեք նաև, որ այնտեղ ոչ ոք ոչ ոքի չի ստիպում որևէ բան անել, ուսանողն ազատ է։ Ազատ է բոլոր առումներով։ Սա պարզապես շատերի իմացած ՈւԽ-ի հակառակ կողմն է, ճիշտ կողմը։ Համենայն դեպս ԵՊՀ-ի ուսխորհուրդը, որտեղ պատահականորեն հայտնվելով, բացահայտեցի այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզում էին նաև ինձ։

                                                                                                                         Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը