Երևան
19.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասինՄարադոնան այլևս օրինակ չէՀերթական ֆինանսական ռեկորդը«Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանաՋուր չեղած տեղը լողացող Ալիկ ՍարգսյանըԾնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանումՍպասենք մեդալներիԱրգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»
Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Ասածդ ի՞նչ կցուցանե

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Ստորև ներկայացվող նյութը, որ հոդվածի մասով անշուշտ տաղանդավոր լրագրողական աշխատանք է, ֆեյսբուքյան գրառման տեսքով, գլխագրի պես, ունի վարչապետի հավելումը, որը ոչ պակաս հետաքրքրական է, խորհրդածությունների մղող: Երկարախոս չլինելու համար մենք մեզ հետաքրքրող հարցը դարձրեցինք վերնագիր ու դրեցինք Ձեզ հրամցվող այս նյութի գլխին: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն ու հոդվածը կարդալուց հետո խորհուրդ կտայինք մի անգամ էլ կարդալ մեր դրած վերնագիրը:
                                                                                                                                                               Henq.am  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է. «Սիրելիներ, այս հոդվածը գրել եմ 2006 թվականի օգոստոսին: Տպագրվել է «Հայկական ժամանակի» օգոստոսի 16-ի համարում: Վարչապետ ընտրվելուց հետո ամեն շաբաթ հիշում էի էս հոդվածի մասին, ու որոշեցի ձեզ էլ ներկայացնել: Ներկայացնում եմ ստորեւ, առանց փոփոխության:  


                                    Մեր մեղքը. ազգային-արդյունավետ կառավարում


Ամառային մի օր Իջեւանի մեր տան բակում նստած միտք էի անում պետության արդյունավետ կառավարման մասին: Փորձում էի հասկանալ, թե ինչու, այնուամենայնիվ, հնարավոր չի լինում մեր երկրում պետական արդյունավետ կառավարում իրականացնել: Եւ այն ժամանակ, երբ ուր որ է` պետք է եզրակացնեի, որ դրա մեղավորը, ասենք, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն է, աչքս ընկավ մեր ծիրանի ծառին: Ամառվա այդ օրը, երբ հանրապետությունում ծիրանի բերքահավաքի ամենաթեժ շրջանն էր, մեր ծառի վրա ոչ մի ծիրան չկար: Եւ սա բնական է, որովհետեւ ծիրանը Իջեւանում բերք չի տալիս: Անգամ խոսակցություն կա, որ Իջեւանում ծիրանը 17 տարին մեկ է բերք տալիս: Այս խոսակցությունը, սակայն, եւ ուրիշների, կամ ավելի ճիշտ՝ մեր պապերի դառը փորձը մեզ չի խանգարել, որ մենք մեր այգու լավագույն տեղում երկու հատ ծիրանի ծառ տնկենք: Ու ամեն գարուն մեր ծիրանի ծառը ծաղկել է` ծաղկի 70 տոկոսը ցրտահարվել է, 20 տոկոսը կարկուտն ու անձրեւն են տարել, 10 տոկոսն էլ որդն է կերել: Եւ այդպես, ամեն անգամ մենք չենք ընդունել մեր սխալը եւ մեզ հույս ենք տվել, որ հաջորդ տարի կարկուտ չի լինի, ցուրտ չի լինի, անձրեւ քիչ կգա: Բայց ամեն տարի նույնը կրկնվել է, որովհետեւ եղանակը, այնուամենայնիվ, շատ մեծ տատանումներ չի տալիս, ու այսպես թե այնպես՝ ամեն տարի հիմնականում նույնն է կրկնվում: Եւ ահա, մեր ծիրանի ծառը ստիպեց ավելի լրջորեն մտածել արդյունավետ պետական կառավարման մասին եւ դա անել սեփական օրինակով: Հարցը հետեւյալն է. մեզ` մեր ընտանիքին, բաժին է հասել այս փոքրիկ, երեք-չորս հարյուր քառակուսի մետրանոց հողակտորը: Դա մի տարածք է, որտեղ մենք ե՛ւ նախագահ ենք, ե՛ւ վարչապետ. կառավարիչ՝ կարճ ասած: Եւ խնդիրը հետեւյալն է. ինչքանո՞վ ենք մենք արդյունավետ իրականացնում մեզ բաժին հասած տարածքի կառավարումը եւ ինչքանո՞վ ենք այն կարողանում ծառայեցնել ինքներս մեր բարեկեցությանը: Հարցը կարեւոր է ոչ միայն բարեկեցության, այլեւ արդյունավետ կառավարումը մեր մեջ որպես մտածելակերպ, գենետիկ կոդ սերմանելու իմաստով: Որովհետեւ, եթե այսօր դու կառավարիչ ես 400 մետր հողակտորի եւ արդյունավետ չես կառավարում այն, ինչպես կարող ես երկիրը արդյունավետ կառավարել, եթե հանկարծ հայտնվես երկրի կառավարչի կարգավիճակում: Ու չէ՞ որ ՀՀ ամեն քաղաքացի կառավարման փորձը ձեռք է բերում առաջին հերթին իր տնտեսության, այգու, տնամերձի կառավարմամբ, ու սա այն քաղաքացին է, որ նախագահ, վարչապետ, նախարար լինելու իրավունք ունի: Կարճ ասած, այն ժամանակ, երբ ես Հայաստանի անարդյունավետ կառավարման համար հզոր մեղադրանքներ էի պատրաստվում տեղալ, ասենք, պայմանականորեն՝ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմի վրա, մեր ծիրանի ծառը ինձ համոզեց հանգիստ թողնել Քոչարյանին ու նրա ավազակախմբին: Եւ եկեք նայենք, թե ինչպես ենք մենք կառավարում մեր տնամերձը: Գանք վերեւից. բալի ծառ, որն, ըստ էության, երբեք բերք չի տալիս. հիվանդ է, ի՞նչ է` չգիտեմ: Կեռասի ծառ, որ մեծ հաշվով երբեք բերք չի տալիս՝ նույն պատճառով, ինչ որ ծիրանը: Կարալյոկ. երկու ծառ. այստեղ ամեն ինչ կարգին է: Հետո կողք- կողքի շարված են սեւ ու դեղին սալորի ծառեր: Սրանք այն ծառերն են, որոնք Իջեւանի պայմաններում հոյակապ բերք են տալիս, բայց մենք այդ ծառերը այնպես ենք լցրել իրար գլխի, որ նրանց, ըստ էության, զրկել ենք բերք տալու հնարավորությունից: Հիմա գանք մեր տնամերձի բոստանային մասին. այստեղ ցանված են լոլիկ, վարունգ, լոբի, պղպեղ: Ամեն տարի համտեսում ենք մեր բոստանի բերքն ու իրար համոզում, թե շատ համով է: Բայց այսքան տարի չենք էլ նկատել, որ լոլիկը իջեւանյան մեր բակում հասունանում է այն ժամանակ, երբ շուկայում այն լինում է 60-100 դրամ, ու, փաստորեն, գուցե շատ ավելի ձեռնտու է այն գնելը: Նույնը, ըստ էության, կարելի է ասել նաեւ մյուս մշակաբույսերի մասին: Կարճ ասած, ակնհայտ է, որ մեր տնամերձը խայտառակ անարդյունավետ է կառավարվում: Ցանկապատի վրայով նայում եմ մեր հարեւանների տնամերձներին՝ նույն վիճակն է: Ու այսպես, երկրում անարդյունավետ են կառավարվում հարյուր հազարավոր տնամերձներ, եւ այս պայմաններում անհասկանալի է, թե ինչու պետք է երկիրը արդյունավետ կառավարվի: Ինչի՞ հաշվին: Ելք կա Բնականաբար, մեր տնամերձի արդյունավետ կառավարման հարցը ես բարձրացրի մեր ընտանիքում: Ներկայացրի բոլոր փաստարկները` ծիրանի, կեռասի, լոլիկի եւ մյուս բաների մասին: Ոչ մի հակափաստարկ չհնչեց: Սկսեցինք մտածել ելքի ուղիների մասին: Եղբայրս, որ գյուղատնտես է, արեց թերեւս ամենաօպտիմալ առաջարկը. անհրաժեշտ է տնամերձի ողջ տարածքով տնկել սեւ սալորի ծառեր եւ լրջորեն զբաղվել դրանց մշակմամբ: Հիմնավորումը հետեւյալն է. սեւ սալորը Իջեւանի պայմաններում հոյակապ բերք է տալիս, բուժման կարիք չունի, եւ դրա չիրը շուկայում մեծ պահանջարկ ունի ու թանկ արժի: Սա իսկապես հոյակապ գաղափար է: Նշանակում է՝ հենց աշնանը այգին պետք է մաքրել ամեն տեսակ այլ ծառերից, գտնել լավ տնկիներ եւ ողջ տարածքը տրամադրել 6-8 սեւ սալորի ծառերի: Բայց մի փոքր պրոբլեմ կա. այս ամենը պահանջում է կամք, աշխատանք, համառություն: Համ էլ անհրաժեշտ է սալորաչիր անելու ձեւը սովորել, հետո էլ անհրաժեշտ է այդ սալորաչիրը իրացնելու ուղիներ փնտրել: Լավ, լավ, վերջ տվեք. ո՞վ էդքան զահլա ունի: Համ էլ մեզանից այգեգործ ու առեւտրական դուրս չի գա: Ահա այսպես. հաջորդ մարտին մեր ծիրանը կրկին կծաղկի, ու ծաղիկը ցուրտը կտանի, մեր կեռասը կչեչոտի ու այդպես էլ կեռաս չի դառնա: Մեր լոլիկը կհասնի օգոստոսի վերջին, ու ես՝ մի շաբաթ-կիրակի Երեւանից ժամանած լրագրողս, կհամտեսեմ այն, եւ թարմ լոլիկի հոտը ինձ կտանի դեպի իմ մանկության խորքերը, կհիշեցնի իմ կյանքի մոռացված դրվագներ, որոնք անսահմանորեն կհուզեն իմ հոգին: Ահա այսպիսի տխմար արժեքների գերին ենք ես ու մեր ժողովուրդը»: Նիկոլ Փաշինյան

Henq.am  Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը