Երևան
26.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանինՆիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՄեր ընտրանիները հաղթել են նույն 3,5:0,5 հաշվովՊոգբան ավագի թևկապո՞վ. երբեքՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելովԾախսերն արել է սեփական գրպանիցՄեկնարկել է հանրապետական փուլըԸնդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Վարչապետի ելույթի հանգուցային մասերը

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Կառավարության գործունեության հարյուր օրը Նիկոլ Փաշինյանը երեկ ամփոփել է Հանրապետության հրապարակում՝ հրավիրված հանրահավաքի մասնակիցների անմիջական ներկայությամբ։ Henq.am-ը համառոտ ներկայացնում է վարչապետի ելույթի կարևոր մասերը:

Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ժողովուրդն է

Ես Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բան չեմ բանակցել: Նրանք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին։ Ես ասել եմ, որ պատրաստ եմ բանակցել ՀՀ-ի անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետությունը։ Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում, մենք իսկապես պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, բայց նա, ով փորձում է ինձ վրա որեւէ կասկած գցել, չի հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ, ժողովուրդն է:

Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որը ես կհամարեմ, որ լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, որ ես ձեզնից թաքուն գործողություն կանեմ կամ թուղթ կստորագրեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ կարելի է խոսել, ես կգամ ու կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ, և դուք կորոշեք` գնում ենք, թե չենք գնում։

Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է

Լսել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցներում։ Իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է՝ մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է: Բացառում եմ, որ որեւէ մեկը կխուսափի Մարտի 1-ի տասը քաղաքացիներին սպանելու եւ ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից: Չի՛ կարող լինել այդպիսի բան: Նստելու եք բոլոր մարդասպաններով, և լիազորված եմ սա հայտարարել ՀՀ ժողովրդի, քաղաքացիների անունից։

Հերթով բացահայտում ենք Հայաստանի բոլոր թալանչիներին

Մեր կառավարության 100-օրյա գործունեության ամենահիշարժան ձեռքբերումներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Մենք հերթով բացահայտում ենք Հայաստանի բոլոր թալանչիներին, եւ կոռուպցիայի դեմ

պայքարում մեր կարեւորագույն խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզանից գողացված գումարերը լումա առ լումա վերադարձնելը: Այսօր արդեն տասնյակ միլիոն գողացված դոլարներ վերադարձվել և վերադարձվում են պետությանը, սակայն իրավապահ մարմինները աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ:

Այսօր ավելի բարձր են հնչում տեսակետներ, որ մեր դատավորների մի մասը երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին, որ բազմաթիվ դատավորներ հենց իրենք եղել են այդ համակարգի մաս, եւ այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է շատ խորը մնալ։ Սա շատ նուրբ թեմա է, եւ մենք չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու գայթակղությանը, եւ ես հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից։

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված անձիք

Պետական կառավարման համակարգի կառավարումը ստանձնելով՝ համոզվել են, որ դա նման է սուտլիկ որսկանի երեք կաթսաներին, որ երկուսը ծակ է, մեկն էլ ընդհանրապես տակ չունի: Մեր պետությունն այնքան կոռումպացված է եղել, որ որքան վերևից լցրել ենք այդ կաթսաների մեջ, տակերից փախել է մի քանի տասնյակ կոռումպացվածների գրպաններ: Բայց պաշտոնապես ուզում եմ ասել, որ այսօր ՀՀ-ում կոռուպցիա չկա: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված անձիք և չեն լինելու, ես դա ձեզ անձամբ երաշխավորվում եմ։

Պետական կառավարման օպտիմալացում

Կարևոր է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը, քանի որ այսօր ըստ էության անարդյունավետ կերպով ծախսվում է պետական բյուջեի մի հսկայական մասը: Նախարարությունների, պետական կառավարման մարմինների թիվը շոշափելիորեն պետք է կրճատվի:

Մեր նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելն է

Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլ ի հեճուկս ՀՀԿ-ի՝ լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերանսներ չեն լինելու, և մեր նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելն է։

Շուտով կտեղեկացնենք հայ-ռուսական համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է լինելու Երրորդ հանրապետության պատմության մեջ: Դա լինելու է կոնկրետ ապացույցն այն բանի, որ գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։

Մենաշնորհները վերացված են

Մենք վերացրել ենք ՀՀ-ում տնտեսական մենաշնորհները, և հիմա ձեզնից յուրաքանչյուրն ազատ է աշխատել, ներդրումներ անել, իր մի քառակուսի հայրենիքը ծաղկեցնել և ՀՀ քաղաքական հեղափոխության նման իրականացնել տնտեսական հեղափոխություն։

Արմինե ՍԱՐՈՅԱՆ

Սևակի վերածնունդը խորհրդանշող Խաչքարը Հարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը Կազմաքանդել գողապետության մնացորդները ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Մեր ընտրանիները հաղթել են նույն 3,5:0,5 հաշվով Պոգբան ավագի թևկապո՞վ. երբեք Ընկան… «լիկվիդ» ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելով Բուհերը նաև գիտահետազոտական կենտրոններ Ծախսերն արել է սեփական գրպանից Մեկնարկել է հանրապետական փուլը Ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը Թիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա Սեթ Գմփոյանի ագարակում (73) «APPLE»-ը գնեց «SHAZAM»-ը Հրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուց Կայացել է փոստային վճարման պետնշանների հարցերով խորհրդի նիստը Երևանյան ընտրությունները գնահատվել են արդար Ձայների քանակը տոկոսի հետ շփոթածները Հաջորդ նիստը՝ Հայաստանում Սպառնո՞ւմ են Հայաստանին Ինչ իմանա՜ս, մեկ էլ տեսար էս էլ եղավ «Արմենիան»՝ Հայաստան-ԱՄՆ մերձեցման օղակ 48-ից՝ 32 Երևանը քվեարկեց հօգուտ հեղափոխության շարունակականության Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ Բացահայտվել են ապօրինի գործող ակումբներ Սկզբում առյուծ կտրեց, հետո կատու դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով «Աշխարհ-2018»-ը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում «Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել» Ով է լինելու մեր հավաքականի գլխավորը Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (ամբողջական) Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում ՀՀԿ-ն բողոքարկելու է Սովորենք ճիշտը Ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Սեթ Գմփոյանի ագարակում (72) Ովքեր կստանան մանդատ Վշտից խելագարվածները Հայաստանը՝ «ֆանտաստիկ» օրինակ Գուտերեշի համար Ինչո՞ւ օրակարգում չկա Փաշինյան-Թրամփ հանդիպում Ընտրությունից մեկ օր անց. դիտորդական խմբի արձանագրումները Հոբելյանական նամականիշի մարում Մասնակի փոխհատուցվել է վնասը` 48,5 մլն. ՀՀ դրամ Մոտավորապես հայտնի է Աշունը եկավ՝ ճտերը հաշվեցին Ջախջախիչ հաղթանակը, չարաբաստիկ գազելներն ու Զեյնալյանի կենացը