Երևան
26.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հայի ու հայկականության ֆենոմենըՀարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանինՆիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՄեր ընտրանիները հաղթել են նույն 3,5:0,5 հաշվովՊոգբան ավագի թևկապո՞վ. երբեքՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելովԾախսերն արել է սեփական գրպանիցՄեկնարկել է հանրապետական փուլը
Հայի ու հայկականության ֆենոմենը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Ժողովուրդը Քոչարյանի՛ն չի ուզում ներել

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Армяне пришли в ярость из-за освобождения бывшего президента страны»…

Яндекс

Այսպես լակոնիկ ազդարարեց «Յանդեքսն» իր ընթերցողներին Ռոբերտ Քոչարյանի ազատման փաստը:
Շատ երկրներում են մարդիկ իրենց ցասումն արտահայտում իրենց գործող ղեկավարի դեմ, բայց նրան, ինչ մեզանում է կատարվում այսօր, «հակաթրամփ» Ամերիկայի լիբերալ բանակի՛ ուժն անգամ դժվար թե պատի: Մարդկանց ցասումն առավելս ակնառու է դառնում, երբ հիշում ես, որ մերոնք իրենց ցասումն են արտահայտում ոչ թե գործո՛ղ, այլ 10 տարի արդեն չգործո՛ղ՝ նախկի՛ն ղեկավարի դեմ, դրան կալանքից ազատելո՛ւ դեմ:

Քրիստոնյայի ներողամտությամբ երբեմն նույնիսկ չափից շատ օժտված մեր ժողովուրդն ա՛յս անգամ Քոչարյանի՛ն զարմանալի կերպով ոչ մի պարագայում չի ուզում ներել: Անգամ անչափ ինքնավստահ Քոչարյանն ինքը երևի չէր կարծում, որ մարդկանց ատելությունն ու նողկանքն իր անձի հանդեպ այդքան մեծ է եղել: Իսկ այդ ցասումը ցանկացած ատյանի դատարանի վճռից առավել զորեղ ու անաչառ է:

-Ահա սա՛ է քո գործունեության ամենաստույգ գնահատականը, պարոն Քոչարյան:
Ահա՛ ձայն բազմաց, պարոն Քոչարյան:
Քանի միլիարդ արժեր այս դառն հաբը, որը կուլ տվիր:
Երե՞ք: Չո՞րս: Թե՞ հինգ:
Քթիցդ չեկա՞վ էդ երեք-չորս-հինգը:

Ու հենց այս իրավիճակում Քոչարյանի գրասենյակից լացակումած հայտարարություն է հնչում: Պարզվում է՝ իրենք՝ երբեմնի արծիվներն, այսօր իրենց բույն-աղավնատուն հալածված-քշված աղունիկներ են նոր իշխանության կողմից:
Նման արգահատանք իշխանավարողի հանդեպ ձեր խոնարհ ծառան մեկ էլ մի անգամ է զգացել. երբ Միխայիլ Գորբաչովը հլու-հնազանդ իր շնչին կանգնած Բորիս Ելցինի կոպիտ-ագրեսիվ «հրաման-ուլտիմատումին»՝ իր հրաժարականն էր վախից կակազելով ստորագրում: Իսկ շուտով, որպես մի Հուլիոս Կեսար, ծնունդն էր տոնում Լոնդոնում թե ուր: Իր թեկնածությունն էր դնում ՌԴ նախագահական ընտրություններում ու, կլորացրած, հավաքում… զրո:

Կամ ի՛նչ է նշանակում, թե «խանգարեցին» ձեզ, որ մի բան ասեք. տե՞ղ չունեք, որ ասեք, թե՞ լեզու-բերան:
Հարցազրույցի հնարավորությո՞ւն չունեք:
Ասելու բան ունեք՝ ասե՜ք. ի՞նչ կոկետություն եք անում, պարոնա՛յք: Հո «պանել» ելած պչրուհինե՞ր չեք, որոնց մի մասին «առաջ են քաշել» ու տարել «էսկորտ», որ նույն գործն անի, ինչ անում էին «պանելի» վրա, սոսկ առավել բարձր «աշխատավարձով»: Բայց էդ նոր՝ «առավել պատասխանատու» էդ պաշտոնում իրենք շարունակում են իրենց «պանելը» կարոտել…

Ինչի՞ց եք բողոքում՝ բախտի՞ց, թե՞ Նիկոլից:
Թե՞րթ չունեք՝ արտահայտվեք, թե՞ եթեր չունեք:
Ինչնե՞րդ է պակաս, որ գանգատվում եք, «մի մութ անկյունում նստած փիսիկի» ձեռի հացն առնում:

Հապա մի լսե՛ք Քոչարյանի գրասենյակի արած այդ հայտարարությունից ա՛յս. «…և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով որպես «զայրացած ժողովուրդ »»:

Պարոնա՛յք (մարդ արդեն վախենում է անգամ՝ ձեզ «պարոնայք» ասի), թե սա «էժանն» էր, շուտով «թանկն» է՛լ կտեսնեք: Էդ արդեն դժվար լինի հասարակ մի «բեմականացում»: Էդ արդեն կլինի ձեր ու Քոչարյանի հրապարակային դատավարություն՝ համաձայն ՀՀ սահմանադրության առաջին տողի, ըստ որի Հայաստանի Հանրապետության իշխանություն կրողը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են՝ հայ ժողովուրդը, հինավուրց, իմաստուն, փոքրաթիվ, սակայն մե՛ծ ժողովուրդը:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բացառվելու է կողմնակալությունը Հայի ու հայկականության ֆենոմենը Սևակի վերածնունդը խորհրդանշող խաչքարը Հարցականի տակ է Մխիթարյանի մասնակցությունը Կազմաքանդել գողապետության մնացորդները ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ասուլիսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Մեր ընտրանիները հաղթել են նույն 3,5:0,5 հաշվով Պոգբան ավագի թևկապո՞վ. երբեք Ընկան… «լիկվիդ» ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելով Բուհերը նաև գիտահետազոտական կենտրոններ Ծախսերն արել է սեփական գրպանից Մեկնարկել է հանրապետական փուլը Ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը Թիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա Սեթ Գմփոյանի ագարակում (73) «APPLE»-ը գնեց «SHAZAM»-ը Հրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուց Կայացել է փոստային վճարման պետնշանների հարցերով խորհրդի նիստը Երևանյան ընտրությունները գնահատվել են արդար Ձայների քանակը տոկոսի հետ շփոթածները Հաջորդ նիստը՝ Հայաստանում Սպառնո՞ւմ են Հայաստանին Ինչ իմանա՜ս, մեկ էլ տեսար էս էլ եղավ «Արմենիան»՝ Հայաստան-ԱՄՆ մերձեցման օղակ 48-ից՝ 32 Երևանը քվեարկեց հօգուտ հեղափոխության շարունակականության Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ Բացահայտվել են ապօրինի գործող ակումբներ Սկզբում առյուծ կտրեց, հետո կատու դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով «Աշխարհ-2018»-ը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում «Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել» Ով է լինելու մեր հավաքականի գլխավորը Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (ամբողջական) Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում ՀՀԿ-ն բողոքարկելու է Սովորենք ճիշտը Ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Սեթ Գմփոյանի ագարակում (72) Ովքեր կստանան մանդատ Վշտից խելագարվածները Հայաստանը՝ «ֆանտաստիկ» օրինակ Գուտերեշի համար Ինչո՞ւ օրակարգում չկա Փաշինյան-Թրամփ հանդիպում Ընտրությունից մեկ օր անց. դիտորդական խմբի արձանագրումները Հոբելյանական նամականիշի մարում Մասնակի փոխհատուցվել է վնասը` 48,5 մլն. ՀՀ դրամ Մոտավորապես հայտնի է