Երևան
26.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելովԾախսերն արել է սեփական գրպանիցՄեկնարկել է հանրապետական փուլըԸնդունել է ՀՀ առաջին փոխվարչապետըԹիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա«APPLE»-ը գնեց «SHAZAM»-ըՀրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուցԵրևանյան ընտրությունները գնահատվել են արդարՀաջորդ նիստը՝ ՀայաստանումՍպառնո՞ւմ են Հայաստանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում Վշտից խելագարվածները ՀՀ քաղաքացիները քվեարկեցին հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի իշխանության, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին

Պարզ չէ, թե ով կորցրեց, ով շահեց

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Facebook-ը խառն է, օնլայն հասարակությունը՝ բորբոքված, ալեկոծված։ Քոչարյանի ազատության մեջ հայտնվելը գրելու ու խոսելու ցանկություն է առաջացրել բոլորի մոտ՝ վարչապետից մինչև թաղային հեղինակություններ, դերասաններից մինչև քաղաքապետեր, ադրենալինի գերդոզավորումից ասուլիսներ տապալող երիտասարդներից մինչև ԱԺ-ականներ։ Մի խոսքով՝ ողջ երկիրն է խոսում։ Ու դեռ մի քանի օր էլ մարդիկ կխոսեն, տեղ-տեղ կհայհոյեն, «իմ ու քո» կանեն, կողմ ու դեմ կանեն, որ նաև… աշխարհը զարմանա, թե ինչ ժողովրդավարական կրքեր են եռում աշխարհի գլխին ծվարած էս փոքր երկրում։ Ու այս ամենի պատճառը Ռոբերտ Քոչարյանի ունենալիք, սակայն ձախողված չարաբաստիկ ասուլիսն էր, դրա շուրջ ծավալված դրամատիկ զարգացումները։

Դեռ օգոստոսի 13-ից Քոչարյանի ազատության լուրն առած զայրացած ու զարմացած մարդիկ՝ շունչները պահած, սպասում էին վերջինիս խոսելուն․ շատ հնարավոր էր, որ ասուլիսին մի քանի «խիզախ» լրագրողներ Վիկտոր Սողոմոնյանի հմուտ դիրիժորությամբ գրասենյակի ներսում նախապատրաստված մի քանի անհարմար հարցեր տային, մենք էլ լսեինք, եզրահանգումներ անեինք, բայց չէ, ՔՊ-ի երիտթևը «մարդասպան» վանկարկումներով ներխուժեց դահլիճ ու ի չիք արեց ամեն ինչ։ Արդյունքում՝ Ռոբերտ Քոչարյանը «դեպքի վայրը» լքեց՝ իր գրասենյակի ղեկավարի շուրթերով նորընտիր կառավարությանը մեղադրելով էժանագին բեմականացում խաղարկելու մեջ։ Ավելին՝ 2-րդ նախագահի գրասենյակը նաև հպարտորեն ի լուր աշխարհի արձանագրեց, որ «սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում», որ այն ուղղված էր քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրության հետ շփվելու հնարավորությանը խոչընդոտելուն։

Ինչ խոսք, որ սա օբյեկտիվության հետ մասնակի աղերսներ ունեցող գնահատական է ու հույսն այն, թե մի ասուլիսով փոխվելու էր Քոչարյանի նկատմամբ մարդկանց տարիներով կարծրացած բացասական վերաբերմունքը, առնվազն մանկամտություն է։ Փաստը մնում է փաստ, որ նրա իշխանության տարիներին կատարվել է երկրի անխնա թալան, դրվել է քրեաօլիգարխիկ կառույցի հիմքն ու սաստկորեն պարարտացվել, երկրից նկատվել է զանգվածային արտագաղթ, որը միայն սոցիալական վատ պայմանների արտահայտություն չէր, այլև իշխանության նկատմամբ եղած հավատի կորստի և այլն, և այլն: Խոշոր հաշվով քոչարյանականների հույսը, թե ասուլիսն իրենց տալու էր քաղաքական դիվիդենտներ, նույն կյանքից ունեցած կտրվածության արդյունք էր լինելու ու թաց հռհռոցի մեջ խեղդվելու էր երկրի թիվ մեկ ինքնագոհի թվացյալ հպարտությունը։

Սակայն ասուլիսի տապալումը միայն սա վեր չհանեց: Նորընտիր իշխանությունների որդեգրած՝ ամեն ինչ ցույցերի միջոցով ժխտելու արդեն ձևավորված ավանդույթը սկսում է դուրս գալ անհրաժեշտության սահմաններից և ազդել աղմուկից հոգնած ժողովրդի վրա։ Սկզբունքորեն չի կարող չանհանգստացնել, որ այդ աղմկող երիտասարդները վաղը-մյուս օրը հայտնվելու են պատասխանատու պոստերում և, Աստված գիտի, թե ինչեր են անելու։ Դրանցից մի քանիսի ծանոթ օրինակն արդեն ունենք, ու իշխանությունները նրանց անսանձ մտքերի ու կրքերի դեմն առնելու համար, նաև հասարակության ճնշման տակ, հարկադրված եղան գնալ սելեկցիոն քայլերի: Հարկավ չափազանց ծայրահեղականացված է իր տված գնահատականում հայտնի Յոժ-Սերգեյ Դանելյանը՝ «Վերջապես էտ քրտնաթոր ու ոչխարաբույր ամբոխավարությանը պիտի վերջ տալ», բայց թե մյուս կողմից էլ նման «բիրտ» դրսևորումները պղտորում են խաղաղություն ու հանդուրժողականություն քարոզող հեղափոխության անբիծ պատկերն ու սրանից չի կարելի չտագնապել։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ընկան… «լիկվիդ» ՀՀԿ-ն շնորհավորում է՝ կծելով Բուհերը նաև գիտահետազոտական կենտրոններ Ծախսերն արել է սեփական գրպանից Մեկնարկել է հանրապետական փուլը Ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետը Թիրախային երեխաների համար՝ սպորտլանդիա Սեթ Գմփոյանի ագարակում (73) «APPLE»-ը գնեց «SHAZAM»-ը Հրաժարվել է Էրդողանի հետ ճաշկերույթին մասնակցելուց Կայացել է փոստային վճարման պետնշանների հարցերով խորհրդի նիստը Երևանյան ընտրությունները գնահատվել են արդար Ձայների քանակը տոկոսի հետ շփոթածները Հաջորդ նիստը՝ Հայաստանում Սպառնո՞ւմ են Հայաստանին Ինչ իմանա՜ս, մեկ էլ տեսար էս էլ եղավ «Արմենիան»՝ Հայաստան-ԱՄՆ մերձեցման օղակ 48-ից՝ 32 Երևանը քվեարկեց հօգուտ հեղափոխության շարունակականության Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ Բացահայտվել են ապօրինի գործող ակումբներ Սկզբում առյուծ կտրեց, հետո կատու դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով «Աշխարհ-2018»-ը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում «Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել» Ով է լինելու մեր հավաքականի գլխավորը Մխտռվա՜ծ, մխտռվա՜ծ առվակներ (ամբողջական) Հակակարկտային ցանցերի արտադրություն Վանաձորում ՀՀԿ-ն բողոքարկելու է Սովորենք ճիշտը Ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Սեթ Գմփոյանի ագարակում (72) Ովքեր կստանան մանդատ Վշտից խելագարվածները Հայաստանը՝ «ֆանտաստիկ» օրինակ Գուտերեշի համար Ինչո՞ւ օրակարգում չկա Փաշինյան-Թրամփ հանդիպում Ընտրությունից մեկ օր անց. դիտորդական խմբի արձանագրումները Հոբելյանական նամականիշի մարում Մասնակի փոխհատուցվել է վնասը` 48,5 մլն. ՀՀ դրամ Մոտավորապես հայտնի է Աշունը եկավ՝ ճտերը հաշվեցին Ջախջախիչ հաղթանակը, չարաբաստիկ գազելներն ու Զեյնալյանի կենացը «Սա ջախջախիչ հաղթանակ էր» «Բարգավաճ Հայաստանը» շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Մնացինք երկրի երբեմնի ղեկավարներին սպասելով 27 տարվա «անցում» ՀՀ քաղաքացիները քվեարկեցին հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի իշխանության, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին «Պարի Սեն Ժերմենն» անկասելի է Բա, իհարկե, թանկ է Ռոնալդուն Հայկ Պետրոսյանի հումորային երգը՝ նվիրված քաղաքապետի ընտրություններին