Henq.am | Տավուշը փորձեց լսելի լինել երկրի ղեկավարին
Երևան
20.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին»Վարչապետի ելույթի հանգուցային մասերը«Ռեալը» կբողոքարկի Ինչու ենք ուշ ստանում փաթեթներըԲացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՈրոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկմանԶինվորները կօգտվեն բջջային հեռախոսիցՈւղևորափոխադրումները կդառնան կանոնավորՔայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա
«Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ)

Տավուշը փորձեց լսելի լինել երկրի ղեկավարին

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Երեկվանից վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է, հանդիպումներ է ունեցել Բերդ եւ Նոյեմբերյան համայնքներում, այսօր նույնը կանի Իջեւանի եւ Դիլիջանի բնակիչների հետ: Նոյեմբերյանում նա անդրադարձել է սահմանամերձ տարածաշրջանում առկա խնդիրներին, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին:

Օգոստոսի 17-ին հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին տավուշցիներին հրավիրելուց հետո վարչապետն անդրադարձել է վերջին 100 օրերին երկրում տեղի ունեցածին, գոհունակությամբ փաստել, որ վերջին երեք ամսում երկրից գրեթե արտագաղթ չի եղել, փոխարենը 4000-ով ավելացել է ներգաղթյալների թիվը:

Ըստ վարչապետի, երկրում մեծ և կարևոր փոփոխություններ կլինեն և սահմանում խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ բնակիչները կսկսեն ապրել սիրով և համերաշխ: Եվ երբ հակառակորդը զգա հայի միասնությունը, այլևս երբեք զենք չի բարձրացնի հզոր ազգի դեմ: Վարչապետը անդրադարձել է նաև Հայաստանում ոռոգման ջրի խնդրին: «Մենք պետք է երկարաժամկետ խնդիր դնենք, որ մեր հողատարածքներում ոռոգման ջուրն այնքան հասանելի լինի, ինչքան հոսանքն է հասանելի: Բայց եթե ոռոգման ջրի ժամանակակից տեխնոլոգիաներին անցում չկատարենք, ապա ոռոգման էն տեխնիկան, որ օգտագործում ենք, տնաքանդություն է, որովհետեւ ջուրը լցնում ենք առվի մեջ, ու գնաց էդ ջուրը, այնինչ դրանով մի քանի այգի կարող էինք ոռոգել», -ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ գյուղացիները պետք է անցնեն ինտենսիվ այգու գաղափարին, ինչը ենթադրում է կաթիլային ոռոգում, հակակարկտային ցանցերի կիրառում եւ այլն:

Բնակիչների հարցի հիման վրա անդրադարձ է եղել վերջերս գերևարված Կարեն Ղազարյանին տուն վերադարձնելու խնդրին: Հիշեցնենք, որ վերջերս վարչապետի կինն՝ Աննան, այցելել էր Կարեն Ղազարյանի ընտանիքին: Այդ այցելությունից հետո լուր եղավ, որ նա ողջ է, նշել է Փաշինյանը և հավաստիացրել, որ կառավարությունն ամեն ինչ կանի խնդիրը լուծելու համար. «Արդարադատության նախարարությունը Կարեն Ղազարյանի դեպքից հետո շատ հրատապ և պրոֆեսիոնալ գործողություններ իրականացրեց ՄԻԵԴ–ում, շատ կարևոր որոշում ընդունեց Կարեն Ղազարյանի հետ կապված, ինչը պարտավորեցնում է Ադրբեջանի իշխանություններին ապահովել նրա անվտանգությունը։ Մնացածն արդեն բանակցությունների խնդիր է»։

Հանդիպման ժամանակ վարչապետին խոսք են ուղղել նաև ԱՄՆ-ից և Ռուսաստանից ժամանած տավուշցիները, հետաքրքրվել, թե ինչով կարող են օգնել երկրին: Վարչապետը պատասխանել է, որ սփյուռքահայերի ամենամեծ օգնությունը կլինի երկիր վերադառնալը և Հայրենիքում նոր գործարաններ հիմնելը, նոր ներդրումներ կատարելը: Գործարանները նոր աշխատատեղերի ստեղծման հիմք կդառնան և հետո նոր Հայաստանում ոչ-ոք այլևս չի խանգարի նրանց բիզնեսի ստեղծմանը:

Հ.Գ. Ուզում եմ շեշտել, որ վարչապետը իր խոսքում կարևորել է այն փաստը, որ վերջին երեք ամիսների ամենամեծ փոփոխությունը բնակիչների մեջ սիրո և միմյանց նկատմամբ հարգանքի մեծ հեղափոխությունն է: Իհարկե ողջունելի է սա, բայց պարոն վարչապետ, միայն սիրով տուն չենք պահի: Մարդիկ բազում կարիքների մեջ են, օրվա ապրուստի խնդիր կա, ապրելը ծայրահեղ ծանր է երկրի հատկապես ծայրամասերում՝ էլ չհաշված սահմանն իր բերած բազո՜ւմ-բազո՜ւմ պրոբլեմներով:

Սոնա ԳԻՇՅԱՆ

«Դուք ոչ սպարտացի եք, ոչ էլ 300 հոգի մարդ ունեք» Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան Ինքնաբեկված լուսասյուները «Այդ չերեւացող մասն էլ սիրտ ունի, բաբախում է, ասելիք ունի» Սպիտակն ու սևը Հայկական թանգարան Ամերիկայում Սեթ Գմփոյանի ագարակում (45) Լուսանկարվի՛ր, այսօր այդ օրն է Ոսկեծամ, կապտաչյա հայուհին... Գտնվեց տնակային ավանների հանգուցալուծման հանգույցները Ի հեճուկս Ռ. Քոչարյանի ու Հր. Մարգարյանի «Անցումային արդարադատության» հնարավոր վտանգները Հերբարիում «Ո՞ր դարում է ապրում այս մարդը» «Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Սեթ Գմփոյանի ագարակում (44) Նիկոլը Լյուդովիկոսից առաջ անցա՞վ «Ազդվել եք Նիկոլի ելույթից» «Սասնա ծռերից» ևս երկուսը Ամենաագրեսիվ փոքրամասնությունը (մաս 1,2) Ձերբակալվել են ԱԻՆ նախկին պաշտոնյաներ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության բացահայտումը Անգելա Մերկելը կժամանի Հայաստան Նշանառության տակ են բանկոմատները՝ 24 մլն դրամ Անցումային արդարադատության վերաբերյալ «Խոսելուց առաջ մտածել սովորեք» Օրվա լուսանկարը Հպարտ, արժանապատիվ մեծամասնությունը՝ ժողովո՛ւրդը Ընտրությունների օրը հայտնի է Ի խորոց սրտի խոսք առ ԼԳԲՏ-ներ, նրանց կողմնակիցներ, «զարգացած» հայ հասարակություն Վարչապետի ելույթի հանգուցային մասերը «Ռեալը» կբողոքարկի ՀՖՖ նախագահի ընտրության օրը հայտնի է Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը 100 օրն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ազատությունից զրկվածներին տեսազանգով հաղորդակցվելու իրավունք Ինչու ենք ուշ ստանում փաթեթները Բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք Որոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկման Զինվորները կօգտվեն բջջային հեռախոսից Ուղևորափոխադրումները կդառնան կանոնավոր Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 2 SMART կենտրոններ տարբեր համայնքներում Հարձակման փորձը կասեցվել է Ինչ է հաստատում Շարմազանովը Սեթ Գմփոյանի ագարակում (43)