Երևան
17.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հասարակությանը չի կարելի երկատելՖրանսիացիները կամային հաղթանակ տարանՆիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում էՔոչարյանի հանգչող վստահությունը«Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն»Փաշինյան-ՀՅԴ հանդիպումՕսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծումՀայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակըԸնդունվեց Կառավարության հրաժարականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Վարչապետը հրաժարական տվեց Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի

Ինչ որ շատ չի շահարկվո՞ւմ Արցախը

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Անհանգստության բուն պատճառը
Այն պահից ի վեր, ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ցրեց այն անհավանական համարողների թերահավատությունն ու դեպքերի կանխատեսելիության մասին կարծրացած պատկերացումները, Դաշնակցությունում իրարանցում սկսվեց։ Քաղաքական տարբեր ռեժիմների հետ մշտապես լեզու գտած այս ուժը արդյո՞ք դատական համակարգի վերջերս ձեռք բերած անկախությունից վախեցավ (դրանում, համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանը քանի անգամ վստահեցրել է), թե մեկ այլ բանից, մի քանի անգամ ահազանգ հնչեցրեց, որ երկրորդ նախագահը քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Ակնհայտ է, որ դաշնակցականների համար դժվար ժամանակներ են և ամեն կերպ փորձում են քաղաքական դաշտի ներկա ու նախկին խաղացողների հետ «յոլա գնալու» դեռ վաղուց ընտրված մարտավարությունը շարունակել։ Բայց, ինչպես երևում է, նրանց այդ փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն, քանի որ ներկա իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, քաղաքական հետևողական հիշողությունը դիտարկում է որպես արդարության վերականգնման հիմք, իսկ սա, ոնց որ թե, դաշնակցականներին ձեռնտու չէ։

Հնարավոր է՝ դա է Դաշնակցության ներկայացուցիչների անհանգստության բուն պատճառը, թեկուզ այս անգամ ևս, ինչպես գրեթե միշտ, փորձում են ներքաղաքական այն զարգացումները, որոնք ձեռնտու չեն իրենց, դիտարկել Արցախյան հիմնահարցի ֆոնին։ Հետաքրքիր է, եթե Արցախի կարգավիճակի հարցը լուծված լիներ, այդ դեպքում ինչի՞ ֆոնին կդիտարկեին… Երևի՝ Հայոց ցեղասպանությա՞ն։ Բայց քանի դեռ կա Արցախի հիմնախնդիրը, Դաշնակցությունը  երևի թե ավելի վաղ անցյալին հղում անելու կարիք չի զգում կամ դրա անհրաժեշտությունը չի տեսնում։

Սանձել անկանխատեսելի շրջադարձերը
Հայաստանյան վերջին զարգացումների անկանխատեսելի շրջադարձերը կանխելու դաշնակցականների ցանկությունն օրեցօր ավելի ակնհայտ է դառնում։ Եվ քանի որ դրա բուն պատճառների մասին չեն կարող բարձրաձայնել, բայց ամեն կերպ պետք է կանխեն, ուստի անընդհատ շահարկում են Արցախը։ Ուշագրավ է, որ այդ գիծը դաշնակցականները տանում են իրենց ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսներով։ Օրերս էլ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը վերահաստատեց մեր համոզմունքը։ «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում, որտեղ, ինչպես ներկայացնում է թերթը, ընկեր Հրանտը անդրադարձել է միայն մեկ՝ Արցախին առնչվող հարցին, իրականում Բյուրոյի ներկայացուցիչը տողատակերով լա՜վ էլ այլ հարցեր է շոշափում։ Համոզվելու համար լսենք ընկեր Հրանտին.
-Ես գիտեմ, որ հիմա այն, ինչ որ պետք է ասեմ, որոշ ուժեր պետք է փորձեն հեգնել, թե ամեն անգամ, որ ներքին իրավիճակն անկայունանում է, ներքին օրակարգեր են առաջ գալիս, մենք փորձում ենք ուշադրությունը շեղել, իրենց կարծիքով, դեպի Արցախ։ Բայց հարցը նրանում է, որ Արցախը դեռ շարունակում է մնալ մեր գլխավոր հարցը, մեր գերխնդիրը (Ցեղասպանությունը դադարել է՞ գերխնդիր լինելուց, թե հուզախռով հոգեվիճակում ընկեր Հրանտը մոռացել է հավուր պատշաճի կարևորել այն՝ Henq.am Եթե մենք կորցնենք Արցախը կամ Արցախի հարցում ունենանք կորուստներ, դա նշանակում է, որ վերջին 28 տարիների մեր Անկախության այս ճիգն ու ջանքը իզուր է լինելու կամ գրեթե իզուր… Հարցը նրանում է, որ սա մեր ամենամեծ ձեռքբերումն է և այս հաղթանակի վրա պետք է դողալ։ Եվ ես դողալ բառն առանց վարանելու եմ շեշտում, եթե նույնիսկ դա որոշների հեգնանքի առարկան կարող է դառնալ։

Ուշագրավն այն է, որ ընկեր Հրանտն ինքն էլ է հասկանում, որ ասածների մի մասը հեգնանքի տեղիք են տալու, քանի որ, իրոք, ամեն անգամ, երբ փորձ է արվում որևէ ներքին խնդիր սղացնել իրենց ցանկալի հունով ու տարբերակով, անմիջապես հիշում են սահմանն ու այնտեղ առկա բարդ իրավիճակը՝ բնավ հաշիվ չտալով, որ ներքին խնդիրներն են իրականում մեզ ավելի վնասում, քան իրենց վկայաբերածը: Եթե ընկեր Հրանտը չի հիշում, ուրեմն պարտադրաբար իրեն հիշեցնենք, որ 2016-ի ապրիլյան քառօրյային սահմանին կանգնած տասնութ-քսան տարեկան տղաներն էին ում ու ում միջև ձեռքբերված ներքին պայմանավորվածությունների դեմն առնում ու, համարյա անզեն, իրենց կյանքի գնով գրեթե անխախտ թողեցին սահմանը, իսկ կորցրած բարձունքն էլ հետ կբերեին, եթե դեմները չառնեին քաղաքական բախտախնդիրները, որ ասում էին մի բան ու տակից անում բոլորովին այլ բան: Այնպես որ այս ի՜նչ հեքիաթներ է պատմում ընկեր Հրանտը՝ պարապ ականջ գտած, թե կարծում է, տանը մենակ ինքն է ու, ինչպես կամենա, այնպես էլ եղելությունը կշարադրի:

Ընթերցողը պիտի որ հիմովին մոռացած չլինի, թե ինչպես էին դաշնակները հեղափոխության օրերին էլ դրոշակ դարձրել սահմանային լարվածությունը և ենթադրել, որ դրան անխուսափելիորեն կհաջորդի ռազմական գործողությունների վերսկսումը՝ առանց մտածելու, որ, հնարավոր է, այդ կերպ Ադրբեջանն նախ և առաջ իր ներսում էր արհեստական լարվածություն ստեղծում, որպեսզի կանխի հնարավոր ներքին անհնազանդությունը, որը կարող էին բարձրացնել հայ հեղափոխականների գործողություններով ոգևորված ադրբեջանցիները։

Ոչ ոք չի վիճարկում
ու չի էլ կարող վիճարկել
Ինչ վերաբերում է Արցախին, նախ՝ Արցախի կարևորությունն ու նվաճած հաղթանակների արժեքը գիտակցելու համար ոչ ընկեր Հրանտի, ոչ էլ մեկ ուրիշի կոչերի ու քարոզների կարիքը ոչ ոք չունի: Որ Արցախը մեր բոլորի գեխնդիրն է այլ գերխնդիրների կողքին, ոչ ոք կասկածի տակ չի առնում։ Եվ երկրորդ՝ իսկ ինչո՞ւ պետք է կորցնենք Արցախը, ինչո՞ւ են դաշնակցականները հատկապես վերջերս, երբ Քոչարյանի գլխին սև ամպեր կուտակվեցին, սկսել այսքան հաճախակի շահարկել Արցախի թեման։

Դրանով ի՞նչ են ուզում ասել. այն, որ եթե Ռոբերտ Քոչարյանը շարունակի մնալ կալանքի տակ, Ադրբեջանը ռազմական գործողությունները կվերսկսի՞։ Ականջդ կանչի, Մուրադ Փարսադանիչ (տե՛ս՝ «Հարսնացու՝ հյուսիսից» ֆիլմը), որ այս պահի համար պիտի զարմացած ասեիր՝ զա շտո՜՞,  ու զարմանքդ պիտի ավելի շատ լիներ ոչ թե ասողի թվացյալ միամտության, այլ շա՜տ լավ էլ հասկանալի դիտավորության վրա: Իսկ ընկեր Հրանտն իրեն նեղություն տվե՞լ է մտածելու՝ իսկ հնարավոր չէ՞, որ հակառակ էֆեկտ ունենա Քոչարյանի կալանավորումը. հարևան Ադրբեջանը սկսի ավելի լրջորեն վախենալ՝ իր դիմաց արդար, անխոցելի, ժողովրդավար ու ավելի հզոր Հայաստան տեսնելով։

Հրանտ Մարգարյանն «Ալիքի» հետ ունեցած զրույցում, հարցազրույցում թե ինքնազրույցում չի մոռանում ևս մեկ անգամ շեշտել, որ հայ ժողովուրդն իր բոլոր ռեսուրսները պետք է մոբիլիզացնի, որպեսզի Արցախի հարցում նահանջ չունենանք։ Երևի կոռուպցիայի, հանցագործությունների, անօրինականությունների վրա աչք փակելով է հնարավոր ռեսուրս ստեղծել, դեռ մի բան էլ այն մոբիլիզացնել։ Եթե այդ է ընկեր Հրանտի պատկերացրած մոբիլիզացիան, ապա դա ավելի շուտ քաղաքական բախտախնդրություն ու խեղկատակություն է:

Հիմա էլ Նախիջևանն ենք…
«Ալիքին» տված հարցազրույցում ընկեր Հրանտը մեկ այլ վիճարկելի միտք էլ է արտահայտում՝ այս անգամ Նախիջևանի հետ կապված։ Բառացի մեջբերենք խոսքը. «Մենք Նախիջևանի սահմանի վրա արդեն կորուստ ենք ունեցել, ուղղակի չենք ցանկանում դա քաղաքական շահարկման թեմա դարձնել և ճիշտ ենք անում, որովհետև Հայաստանի մեջ կատարվածն այնքան կարևոր էր, որ դա չպետք է մենք արժեզրկենք՝ մի ուրիշ հարց արծարծելով. տվյալ դեպքում, սակայն, դա մի ուրիշ հարց չէ, դա հայրենիքի անվտանգությունն է, հայրենիքի մինչ այս ունեցած ձեռքբերումն է, ապահովումն է։ Ինչպես արդեն ասացի, այդ կորուստը լուրջ է, և մենք չպետք է թողնենք, որ այդ ընթացքը շարունակվի»։

Նախ՝ կորստի, այն էլ՝ լուրջ կորստի մասին։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը բազմիցս հերքել է նախիջևանյան հատվածում որևէ կորստի մասին լուրերը:
Ի՞նչ է ստացվում հիմա՝ ընկեր Հրա՞նտն է ստում, թե՞ ՊՆ խոսնակը։
Երկրորդ՝ ինչ է նշանակում «չենք ցանկանում քաղաքական շահարկման թեմա դարձնել Նախիջևանի սահմանի վրա ունեցած կորուստը և ճիշտ ենք անում»։
Այդ ինչպե՞ս է, որ Արցախի թեման կարելի է տեղի-անտեղի շահարկել, իսկ Նախիջևանը, որը ձեր ներկայացմամբ, այս պահին ավելի մտահոգիչ վիճակում է, կարելի է անտեսել։

Այստեղ դժվար չէ նկատել, որ ընկեր Հրանտը թե նալին, թե սալին խփելու բացառիկ ունակություն է դրսևորում։ Սկզբում կոչ է անում աչք փակել ամեն ինչի վրա՝ հանուն նվաճած հաղթանակների, հետո էլ հայտարարում է, որ ճիշտ են արել, որ Նախիջևանի թեման չեն շահարկել, քանի որ «Հայաստանի մեջ կատարվածն այնքան կարևոր էր, որ դա չպետք է մենք արժեզրկենք»՝ մտքի շարունակության մեջ էլ ասելով, որ «այդ կորուստը լուրջ է, և մենք չպետք է թողնենք, որ այդ ընթացքը շարունակվի»։

Եթե ընկեր Հրանտի հակասական մտքերն այստեղ փորձում են խճճել ընթերցողին, ապա վերջում՝ դիտավորյալ թե անզգուշաբար, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը լավ էլ ցույց է տալիս, որ հենց Քոչարյանի կալանավորմամբ են իրենք մտահոգ ու այդ հարցում Արցախի քաղաքական ուժերից ևս օգնություն են ակնկալում։ Ահավասիկ նրա եզրափակիչ խոսքն էլ՝ որպես ապացույց. «Արցախից պետք է ամուր ձայնի լսվի, վճռական ձայն պետք է լսվի, Արցախից ազգային միասնականության կոչ պետք է հնչի, որովհետև սա է մեր հիմնական ռեսուրսը, որի վրա մենք կարող ենք հենվել և ոչ միայն մեր ունեցած հաջողություններն ամրագրել և պահպանել, այլև նոր ձեռքբերումներ ունենալ…»։

Այս վերջինի կապակցությամբ կասեինք մի երկու բառ, բայց ինչպես ասում են, թող սոխակը մինչ վերջ իր երգը երգի, քանի որ այն գնալով ավելի ու ավելի քաղաքական գունեղություն է ստանում մեր ոչ այնքան էլ վաղ անցյալի եղերական դեպքերի հենքի վրա:

                                                                                                                             Henq.am

Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում «Հանրապետականը նրա համար չէ, որ հանրապետականը միշտ հանրապետական լինի» Վարչապետը հրաժարական տվեց Ֆրանսիա, այնուհետ Գերմանիա Թուրքիան հորդորում է մոռանալ 1915-ը Ինչ ներդրումներ սպասել Ինչո՞վ է իրականացվել ինքնասպանությունը Պատվիրատուն Հայաստանից է և հանրությանը՝ հայտնի Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի Մարզպետին՝ սվիններով ՄԻՊ-ի չհայտարարված այցը զորամասեր «Դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան» Վարչապետը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ Դեսպանը շփոթում է ազատագրվածն ու գրավյալը Մանվել Գրիգորյանի պաշտպանը վատ հիշողություն ունի Սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է Ժողովո՜ւրդ, հիշո՞ւմ ես «կարտոլի շուրջ» ի՜նչ դեբատներ էին Խմբակցությունների ղեկավարները հայտնի են Երեք մարզպետ կամ մեռնելուց պրծանք Հայաստանին սպասելիք ներքաղաքական զարգացումները ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին «Ազդարարով» ազդարարվեց Երևանից տեղափոխել են Մոսկվա ՊԵԿ նախագահի ճեպազրույցը Օրը կարևոր է, սակայն սպասենք երեկոյին Թունավորվել է սովորական աջիկայից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը Խորհրդավոր հոկտեմբերի 16-ը Հեռակա ուսուցումը կվերանա Ցուցահանդեսից մի քանի ժամ առաջ Դինքի անունով փողոց՝ Ստամբուլում «Կարմիր ֆուրիաների» անակնկալ պարտությունը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վիրահայերը բողոքում են Հոր և դստեր համատեղ ցուցահանդեսը Ռուսաստանն Իրանին մենակ չի թողնի Սննդամթերքի անվտանգության ապահովումը՝ գերխնդիր Սորոսականներն ընդդեմ երկրի և Նիկոլի