Երևան
19.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Աշխարհի ամենաառատաձեռն միլիարդատերերըՆիկոլ Փաշինյանը Կապանում է Հանուն փողի կանիԱդրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանցԸնդունել է Նիդերլանդների դեսպանինՄԻԵԴ-ը վճիռ է կայացրելԱնիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարիՎարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին
Նիկոլ Փաշինյանը Կապանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀՀ ԱԱԾ-ի «հայտարարությունը»` «Բարի՜ գալուստ, Սե՛րժ»

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Ի՜նչ էիք անտեղի ձեններդ գցել գլուխներդ: Խնդրե՛մ, Սերժն է՜լ եկավ: Իր ոտո՛վ մարդը վեր կացավ, եկավ:
Ուր էր գնացե՞լ:
Հռո՛մ:
Պապի՞ն տեսնելու:
Ընդհակառակը: Պապը ինքն է: Գնացել էր թոռներին տեսնելու:
Մեկ էլ երևի մի հատ ձեռի հետ Պալերմո մտներ, տղերքին տեսներ:

Բայց, առաջի՜ն հերթին, ինքը գնացել էր, քանզի ստեղ նորից… լրի՜վ խառնվելու էր:
Բա իհարկե, միշտ էլ, որ պիտի ստեղ խառնվի, ինքն ստեղ չի լինում, լրիվ «կարևո՜ր», բայց լրիվ «անհասկանալի՜» մի գործով մի տեղ է գնացած լինում: Արդյունքում՝ ինքն էլի «հրեշտակ» է մնում: Ոնց հանց «հրեշտակ» գնացել էր, այնպես էլ հանց էրկու անգամ ավելի շա՜տ «հրեշտակ» վերադառնում է, երբ ստեղ ամեն բան արդեն ավարտվում է:
Այո՝, լրիվ «ջի՛նջ» ու չարած արգահատելի ոչի՛նչ՝ վերադառնում է ի՜նքը՝ ամենայն հայոց «Շառից միշտ հեռո՜ւն», Ամենից տեղյակ «բանից անտեղյակը»:
Եկել է ու, բնականաբար, հարգարժան ԱԱԾ-ն էլ հազար հարց ունի, և ուստի, խնդրե՛մ, շատ կուլտուրակա՜ն, շատ քաղաքավարի՜ ուզում է ողջունել էս «հրեշտակ» մարդուն ու, զուտ հետաքրքրությունից դրդված, առանց հետին մտքի նրան հարցնել`
-որտեղի՛ց Սարգսյան գերդաստանին էդքան փող, որ չծնված թոռներն էլ անգամ արդեն մի-մի միլիոնատեր են` անկախ նրանց վերջնական թվից,
-ողջ գերդաստանով բեռնատարներով որ էդքան փող էին կրում, էդ փողն ո՞ւմ փողն էր,
-կարելի՞ է վստահորեն ասել, որ գողոնը վերադարձվելու է իր օրինական տիրոջը՝ ժողովրդին կամ մոտ է վերադարձվելուն ու էստեղ որքա՞նն է Սերժի մասնաբաժինը:
Ակնհայտ փաստ է, որ Սարգսյանները, ողջ գերդաստանով, նվազագույնը տասը տարի շարունակ, պատկերավոր ասած, մուրաբա էին եփում: Հաստա՞տ եք համոզված, որ դրանք մուրաբի քաղցր քափն ու փրփուրը չքաշեցին-տվեցին մարդկանց, որ երեխու պես ուրախանային ու ուրախությունից բուն մուրաբի մասին լրիվ մոռանային: Ընդ որում՝ էս հարցը արդեն ոչ թե ուղղում ենք միայն Սերժին ու իր ազգուտակին, այլև հենց քեզ, ով մեծապատի՜վ ՀՀ ԱԱԾ: «Քննության գաղտնիքը»՝ «քննության գաղտնիք», բայց բանից լրի՜վ անտեղյակ ժողովուրդը ախր մանրի՜ց դառնում է նորից… թամաշա: Չե՞ք բացատրի, թե դրանք՝ «Դոն»-Սերժոն ու իր «Սանչո Պանսա»-Վաչոն, գերդաստանո՛վ, ի՜նչ երթևեկություն են աշխարհով մեկ անում: Տպավորություն էլ չէ, արդեն կայացած փաստ է, որ Սերժը դարձել է Կոլումբոսը, ախպոր տղեն՝ Մագելանը, Սաշիկն էլ ուզում էր Կոնյուխովը դառնալ, տվիք, մուրազը փորումը թողիք: Սաշիկինը՝ հա՛, հասկացանք; Բա էն մյուսների՞ն ինչո՛ւ եք թողնում՝ գնան, ինչո՛ւ եք հետո իրենց կանչում, որ գան: Լուսնո՞տ են… ցեղով, թե՞ տուրիստ՝ հոգով:

Թե՞ մուկն ու կատու եք դրանց հետ խաղում:

Լուսնոտը՝ չգիտեմ, սակայն դեռ երեկ իրենց ողջ ցեղով իրե՜նք էին մարդկանց տկարամիտի տեղ դրել: Վկան բեռնատարներով դրանց կրած փողն էր: Վկան նարկոբարոն դառնալու դրանց հաշշաքաշ տղու ամբիցիան էր: Վկան դրա՛նց ու դրանց տան թիկնապահի՛ ընտանյոք հանդերձ արած երթևեկությունն էր: Էդ ինչքա՞ն հանճարեղ ընտանիք էր, որ մի ողջ ժողովուրդ դրել թալանում էր, դուք չէիք նկատում: Կամ էդ ի՞նչ «տոլեռանտ» ձեռներեցներ ունեինք, որ Սաշիկի պես փքված խորոզի 50-50 «կրեդոյին» էդքան անվերապահ ու սո՜ւս հնազանդվում էին: Հա՛, դեմ չե՛մ, հիմա ձեռներեցնե՛րն էլ վերանայեցին իրենց պահվածքը, դո՛ւք էլ, ՀՀ ԱԱԾ մերօրյա՛ հերոսներ: Հրաշալի՛ է: Բայց թե ելք գտեք, դրանց երթևեկությո՜ւնն էլ մի կերպ դադարեցրե՛ք. մարդկանց նյարդերի վրա է ազդում, աչքերը շաղվում են: Դադարեցրե՛ք դրանց շուրջերկրյա անվտանգ երթևեկության եռամսյակը:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

Աշխարհի ամենաառատաձեռն միլիարդատերերը Նիկոլ Փաշինյանը Կապանում է Կկառուցվի Հայաստանը Արցախին կապող երրորդ մայրուղի Հանուն փողի կանի Այդ ցուցակները դեռ պետք է ֆիլտրել Ադրբեջանը շարունակում է «բլոկ անել» մարդկանց Ընդունել է Նիդերլանդների դեսպանին Մեսին էլ է արտահայտվել հօգուտ Պոգբայի ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Խորհրդավոր նռան հյութը. 11 շշից 9-ը խմել են Անիմաստ զբաղմունք՝ մոտ 20 տարի «Վերածնվածները» հայտ են ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Գրիզմանն է ամենարժանին Վարորդների խախտումների ու բալային համակարգի զուգորդում Փաշինյանի ու Թրյուդոյի գուլպաներից՝ արդեն նաև վաճառքում Վերջապես բարեհաճեց կենդանության նշույլներ ցույց տալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 25 հետաքրքիր փաստ հայտնի մարդկանց մասին Հայկական կոնյակն ու գինին հիացրել են հյուրերին Նիկի Հեյլիի փոխարեն «Տրամփի պաշտպանը» Մարադոնան այլևս օրինակ չէ Կուսակցականացվող Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանը մասնակցում է Ծառուկյանի Մայնինգ ֆերմայի բացմանը Հերթական ֆինանսական ռեկորդը Ամերիկաբնակ անհայտ բարերարը մեծ ներդրում կանի Գյումրիում «Այս էժան խաղում մենք չկանք» Գարեջուրը կթանկանա Առաջին անգամ Երևանում «Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ» Հեռացող դեսպանի հեռացող մեսիջը Թրամփը մասնակցելու է ընտրություններին Ջուր չեղած տեղը լողացող Ալիկ Սարգսյանը Մահացել է «Ստամբուլի աչքը» Ոչ միայն դեղեր, այլև՝ տեխնոլոգիաներ Հորդորում են պաշտոնանկ անել երկուսին էլ Ծնունդների թիվը նվազում է, բնակչությունը՝ ծերանում Սպասենք մեդալների Խոստացավ վստահությունը գետնով չտալ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է