Երևան
17.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Ա՜խ, այդ հիմար հետաքննություններըՀասարակությանը չի կարելի երկատելՖրանսիացիները կամային հաղթանակ տարանՆիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում էՔոչարյանի հանգչող վստահությունը«Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն»Փաշինյան-ՀՅԴ հանդիպումՕսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծումՀայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակըԸնդունվեց Կառավարության հրաժարականը
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Վարչապետը հրաժարական տվեց Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի

Փակուղի`եղբայրական գերեզման դառնալու հեռանկարով

30 տարի անընդմեջ Վանաձորի 84 վթարային շենքերի 3280 բնակարաններում ապրողները անտեսվել են ՀՀ իշխանություններրի կողմից: Նրանց բոլոր դիմում-նամակներն ուղղված կառավարությանն ու քաղաքային իշխանություններին միեւնույն պատասխանն են ունեցել, թե՝ բյուջեում համապատասխան գումար չկա: Իսկ շենքերը «չեն սպասել» եւ տարիների հետ քայքայվել են: Բնակիչների զգալի մասը ստիպված տեղափոխվել են այլ բնակարաններ՝ իրենց հետ տանելով դուռ-պատուհանները, որի պատճառով անձրեւաջրերն անարգել լցվել են շենք ավելի մեծ վնասներ պատճառելով. «Ամեն փոքր ցնցում կամ հարեւան երկրում երկրաշարժի լուր լսելիս ընտանիքս վերցնում, գնում եմ բարեկամի տանն եմ մնում: Էս խարխուլ շենքում ընտանիք պահելը խիստ վտանգավոր է: Արդեն վերջնական որոշել եմ, դուրս եմ գալու գնամ թեկուզ վարձով ապրեմ: Շենքի 7-րդ հարկից սկսած անմարդաբնակ է. լրիվ խարխուլ , մի ուժեղ քամի է լինում ներսի պատերը փլվում են՝ անձրեւաջրերը լրիվ քայքայել են շենքը: Սա մի օր եղբայրական գերեզման է դառնալու, իշխանությունները երեւի դրան են սպասում», -ասում է Վանաձորի Գրիբոյեդով 6 շենքի բնակիչ Հովիկը:

Վանաձորի վթարային շենքերի բնակիչները իշխանության ներկայացուցիչներին տեսնում են ընտրությունից-ընտրություն՝ամեն անգամ շռայլ խոստումներ են լսում ու զարմանալիորեն հավատում: Նրանք անգամ չգիտեն իրենց շենքերի վթարայնության աստճանը: Սեյսմիկ ծառայության աշխատակիցներին վերջին անգամ տեսել են 2003 թ-ին`Լինսի հիմնադրամը սեյսմակայունության հետազոտություն է պատվիրել եւ վերջին ծրագրով ամրացրել Գրիբոյեդով 6-ի հարեւանությամբ գտնվող Սուխումի 1, 2 շենքերը: Քաղաքի մինչ երկրաշարժը կառուցված 1139 շենքերի սեյսմակայունությունը որոշվել է 1996-98թթ-ին, միայն Ավետիսյան 57, 59 շենքերի համար 2008 եւ 2012թթ.-ին հանրապետական սեյսմիկ ծառայությունն եկել, չափագրել, քաղաքապետարանին նախագիծ-նախահաշիվ է պատվիրել` իբր 6 ամիս հետո վերանորոգման աշխատանքներն սկսելու համար, բայց նախահաշիվը մնացել է ճարտարապետի սեղանին. «Համայնքային բյուջեով հնարավոր չէ եղել, անգամ մի շենքի հարց լուծել, բարերարներն էլ նախընտրել են հիմնովին կառուցել քան վերանորոգել: Կառավարությանը դիմելու դեպքում անիմաստ ծախսի տակ ենք ընկել, արդեն չեմ հիշում թե քանի նախագիծ ու նախահաշիվ է սեղանիս տարիներով մնացել: Ավելի վտանգավոր դարձած շենքերի համար, բնակիչներից ստորագրություն ենք վերցրել, որ փլուզման կամ որեւէ պատահարի դեպքում քաղաքապետարանը պատասխանատվություն չի կրում, քանի որ բոլոր տեսակի խնդրանքները շենքերից դուրս գալու համար անադյունք են եղել», -ասում է Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի նախկին վարիչ, քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Պապանյանը:

Նշված շենքի բնակիչներն էլ են նման մի քանի դեպք հիշում. «Հա եկել են, հույսով արել, ուրախացել ենք, տան վեշերը հանել, Ռուսաստան գնացած բարեկամներին խնդրել իրանց տանը մնացել, հետո հասկացել ենք, որ էլի խաբվել ենք, եկել ենք մեր տներն ավելի վատ վիճակում ենք տեսել: Էս շենքում ոչ կարգին կոյուղի կա, ոչ կռիշ, մի օր չհետեվեցիր տունդ գլխիդ փուլ կգա: Ու էդպես,,մի քանի անգամ 100 ընտանիքի (շենքը 100 կվարտիրանոց էլ կոչվում է) խաբել են», -իրար հերթ չտալով , բարկացած պատմում են շենքի բնակիչները:

«Վանսեյսշին» ՍՊԸ տնօրեն Անդրանիկ Սուքիասյանն ասում է շենքերի շահագործման ժամկետներն սպառվել են սխալ պահպանման պատճառով եւ մինչ երկրաշարժը կառուցված բոլոր շենքերը վթարայնության բարձր ասռիճան ունեն. «Մի կողմից կարկատած տանիքները, մյուս կողմից ջրմուղ-կոյուղու վատ աշխատանքի պատճառով շենքերի նկուղային հարկերում գոյացող ջրերը շենքը հասցնում են քանդման եզրին: 15 տարի առաջ 1-ին կարգի վթարային շենքը հիմա առնվազն 3 -րդ կարգի դարձած կլինի: Քաղաքապետարանը երբեւէ գումար չի տրամադրել շենքի պահպանման ծախսերը ամբողջությամբ հոգալու եւ ոչ էլ դրանց սեյսմակայունությունը որոշելու համար: Դիմող բնակիչներն էլ են քաղաքապետարան-համատիրություն ճանապարհին հոգնելով զզված թողել են իրենց բնակարանները , բայց շենքերը դեռ կանգուն են էլի բնակիչների հոգատարության շնորհիվ»:

Շենքերի բնակիչները անգամ չբնակվելով, գնում հետեւում են, հարեւաններինն խնդրում ուշադիր լինել. «Ամեն հնարամտության դիմում ենք՝ անձրեւաջրերից պաշտպանվելու համար մետրերով ցելոֆոն ենք առնւմ, արհեստական կրիշ սարքում, մի քանի տեղից ծակում ու տակին տարաներ դնում: Աղբարկղերում ինչքան վեդրո ու տաշտ եմ տեսնում, բերում մեր վերեւի հարկում եմ դնում, գիշերներն էլ չենք քնում, գնում ստուգում ենք, լցվածները դատարկում, որ քնած տեղներս վրեններս չլցվի», -ասում են Գրիբոյեդով 6 շենքի 6-րդ հարկում բնակվողները

Բնակիչները հոգնել են բազում դռներ թակելուց, ՀՀ կառավարությունն էլ դեռ չի հիշել իրենց մասին: Վանաձորի քաղաքապետարանում կառավարության հանձնարարականով երկրաշրժի եւ ոչ երկրաշարժի պատճառով անօթեւան դարձածների հանձնաժողովներ ու փաստահավաք խմբեր են ձեւավորվել: Համայնքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի վարիչ, քաղաքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն ասում է. «Առայժմ խորհրդակցում ենք. որ հանձնաժողովին դիմենք փաստահավաք խումբ ստեղծելու ու այս խնդրով լուրջ զբաղվելու համար: Վերջին տարիների համար շահառուների հստակ թիվ չունենք՝ 2008թ-ին՝ 2500, իսկ 2013-ին 1014 ընտանիք է բնակվել: Վթարային շենքերի համար ՀՀ կառավարությունից դեռեւս որեւէ հանձնարարական չկա, չի բացառվում նաեւ, որ մենք դիմենք կառավարությանը, քանի դեռ շենքերը ամրացման միջոցով փրկելու շանս կա»:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Հ.Գ. Վթարային շենքերի բնակիչների, քաղաքապետարանի եւ համատիրությունների միջեւ մշտական կռիվը այսօր էլ չի դադարում, բնակիչները չեն վճարում համատիրությանը, իսկ համատիրությունը արդեն քառորդ դար բնակչի հոգսը թեթեւացնելու քայլ չի անում: Համատիրությունները մեղադրում են բնակիչներին, որ իրենք իրենց շենքերը քանդել են, բնակիչներն էլ համատիրությանը, որ իրենց խնդրանքներն անպատախան է թողել: Քաղաքապետարանն էլ ինչպես միշտ չեզոք դիրքում է:

Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում «Հանրապետականը նրա համար չէ, որ հանրապետականը միշտ հանրապետական լինի» Վարչապետը հրաժարական տվեց Ֆրանսիա, այնուհետ Գերմանիա Թուրքիան հորդորում է մոռանալ 1915-ը Ինչ ներդրումներ սպասել Ինչո՞վ է իրականացվել ինքնասպանությունը Պատվիրատուն Հայաստանից է և հանրությանը՝ հայտնի Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի Մարզպետին՝ սվիններով ՄԻՊ-ի չհայտարարված այցը զորամասեր «Դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան» Վարչապետը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ Դեսպանը շփոթում է ազատագրվածն ու գրավյալը Մանվել Գրիգորյանի պաշտպանը վատ հիշողություն ունի Սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է Ժողովո՜ւրդ, հիշո՞ւմ ես «կարտոլի շուրջ» ի՜նչ դեբատներ էին Խմբակցությունների ղեկավարները հայտնի են Երեք մարզպետ կամ մեռնելուց պրծանք Հայաստանին սպասելիք ներքաղաքական զարգացումները ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին «Ազդարարով» ազդարարվեց Երևանից տեղափոխել են Մոսկվա ՊԵԿ նախագահի ճեպազրույցը Օրը կարևոր է, սակայն սպասենք երեկոյին Թունավորվել է սովորական աջիկայից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը Խորհրդավոր հոկտեմբերի 16-ը Հեռակա ուսուցումը կվերանա Ցուցահանդեսից մի քանի ժամ առաջ Դինքի անունով փողոց՝ Ստամբուլում «Կարմիր ֆուրիաների» անակնկալ պարտությունը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վիրահայերը բողոքում են Հոր և դստեր համատեղ ցուցահանդեսը Ռուսաստանն Իրանին մենակ չի թողնի