Երևան
18.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձըGoogle-ը հրաժարվել էԿոտրել է երգչի քիթըԹումոյի մասնաճյուղ՝ ՓարիզումՎրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. ՏեսանյութԻրանը նոր հրթիռ է ստեղծելԱ՜խ, այդ հիմար հետաքննություններըՀասարակությանը չի կարելի երկատել
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը

«Երազանքի գյուղ» տանող ճանապարհն ու «21 հրեշտակները»

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

Գեղարքունիքի մարզի ամենամռայլ ու անհույս գյուղի՝ Դրախտիկի բնակիչներն արևագալի, անգույն օրերը գունավորելու, իրենց մեջ մեռած հույսը վերակենդանացնելու մասին երազել սկսեցին մոտ կես տարի առաջ։ Նրանց երազանքին թևեր, հետո նաև միս ու արյուն տվեցին 2017 թվականի վերջին գյուղ ժամանած մի խումբ երիտասարդներ, որոնց էլ գյուղացիներն աներկբա կնքեցին «հրեշտակներ» անվամբ:

Թե ինչպես և ինչու «հրեշտակները» հայտնվեցին Արեգունի լեռների հարավային լանջին սփռված այդ փոքրիկ գյուղում, նրանցից մեկը՝ Արմինե Սաֆարյանն է պատմում. «Աշնան մի գեղեցիկ երեկո ընկերներով նստած գյուղն ու գյուղի խնդիրներն էինք քննարկում։ Գիտակցելով, որ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ չպետք է նստես ու սպասես, թե երբ քեզ համար ինչ-որ բան կանեն, այլ պետք է մտածես ինքդ ստեղծել այդ ինչ-որ բանը, փորձում էինք գտնել ծերացող ու անմխիթար վիճակում գտնվող և դրա հետ մեկտեղ՝ ինքն իրեն վաճառող որևէ ռեսուրս չունեցող գյուղերի զարգացման ճանապարհները։ Եվ կանգ առանք Դրախտիկի վրա, որտեղից պետք է մեկնարկեր «Երազանքի գյուղ» նախագիծը։ Առաջինը հենց այդ գյուղն ընտրեցինք, քանի որ անվանումն ու այնտեղի պայմանները ոչ մի ընդհանրություն չունեին.մարդիկ, ուղղակի, դժոխային պայմաններում էին ապրում։ Եվ հետաքրքրականն այն է, որ բոլոր նրանք, ովքեր ծանոթ էին Դրախտիկին, մեր մտադրության մասին լսելուն պես արձագանքում էին՝ ամենաանհույս գյուղն եք ընտրել։ Եվ դա ևս մեկ պատճառ էր, որ մենք հետ չկանգնեինք մեր կատարած ընտրությունից, որոշեցինք՝ 21 հոգով Դրախտիկը դրախտ ենք դարձնելու»:

Հստակ գծելով նպատակակետ տանող քարտեզը՝ թիմակիցները 2017 թվականի դեկտեմբերին տվեցին առաքելության մեկնարկը, իսկ արդեն 2018-ի սկզբին առաջին ներդրումն արեցին՝ ձեռք բերելով գյուղի խարխուլ տներից մեկը, որն անվանվեց «երազանքի տուն» ու դարձավ իրագործելի երազանքի խորհրդանիշը։ «Հիմա որ մտնեք Դրախտիկ ու ցանկացած մեկին հարցնեք՝ որտեղ է երազանքի տունը, անմիջապես ցույց կտա», -ժպտալով ասում է Արմինեն:

«Երազանքի տունն» արտաքուստ չի տարբերվում գյուղի մնացած տներից՝ այնպես, ինչպես նրա ոչ մշտական բնակիչները՝ գյուղի մշտական բնակիչներից։ Արմենուհին հիշում է՝ Դրախտիկի վերածննդին ձեռնամուխ եղած երիտասարդների սրտացավությունը գյուղացիների համար սկզբում անհասկանալի էր ու տարբեր ենթադրությունների տեղիք էր տվել, սակայն մեկ ամիս չանցած՝ նրանք հասկացան՝ երիտասարդների մեկնած օգնության ձեռքը բռնել ու առաջ գնալ է պետք։ Դրան հասնելու համար, իհարկե, երիտասարդները շատ ջանք են թափել, հիասթափություններ հաղթահարել, շատ բաների վրա աչք ու ականջ փակել։ «Այնտեղ գնալուն պես բացատրական ահռելի աշխատանք սկսեցինք տանել, գյուղացիներին բացատրում էինք, որ մենք նրանց ընդամենը սովորեցնելու ենք ինչպես աշխատել, ստեղծել ու բարելավել կյանքի պայմանները, ուրիշ ոչինչ չենք տալու՝ ոչ փող, ոչ նյութական որևէ բան, այլ միան գործիքներ՝ սեփական կյանքը հարմարավետ ու հաճելի դարձնելու համար…Առաջին հիասթափությունն ապրեցինք, երբ տանտերը թանկացրեց այն տունը, որն ուզում էինք գնել։ Տուն առանք, իհարկե, բայց ոչ դա։ Առաջին խնդիրը, որը պետք էր լուծել, գյուղն աղբից մաքրելն էր. Երևանից կամավորների թիմ հավաքեցինք ու գնացինք շաբաթօրյակի։ Առաջին շաբաթօրյակը մի քիչ բարդ էր. գյուղացիները մեզ նայում էին բացառապես որպես աղբ հավաքողների, բայց դա չխանգարեց, որ անեինք մեր գործը` նպատակից հետ կանգնելու մասին խոսք լիներ չէր կարող։ Ու մի քանի շաբաթ անց աննկարագրելի մեծ եղավ մեր ուրախությունը, երբ տեսանք, թե ինչպես են գյուղի երեխաներն աղբի համար տարաներ պատրաստել ու նկարազարդել։ Շուտով նաև մեքենա հատկացվեց, որը սկսեց զբաղվել աղբահանությամբ»:

Միմյանց հաջորդած հիասթափություններն էլ, ոգևորություններն էլ Արմենուհին ժպիտով է հիշում, իսկ «Color party»-ի մասին՝ մի առանձնակի հիացմունքով պատմում. «Գյուղը, որի դիմագծից վաղուց անհետացել էին բոլոր գույները, այդ օրը գույների առատությունից փայլում էր, մարդիկ ուրախ էին, ժպտում էին…»:

Սևանի ամենամաքուր, ավազոտ ափից ընդամենը 2.8 կմ հեռավորության վրա գտնվող, բայց քաղաքակրթությունից կտրված ու սեփական խնդիրների հետ մենակ մնացած գյուղացիներին հավատ ու ժպիտ պարգևելը երիտասարդների համար կարևոր հաղթանակն էր ու նաև խթան՝ հաստատակամորեն շարունակելու սկսածը:

Դրախտիկի զբոսաշրջային ներուժի մասին երիտասարդները պատկերացում կազմել էին դեռևս «Երազանքի գյուղ» ծրագրի առաջին կետը՝ գյուղի առավելություններն ու թերությունները «գույքագրելու» ժամանակ։ Այդ ինֆորմացիային տիրապետելով՝ կարողացել են առանց դժվարության արշավային հիմնական երթուղիները նախանշել՝ Դրախտիկ-Կալավան, Դրախտիկ-Թթու-ջուր, Դրախտիկ-Կարկտասար, Դրախտիկ-Արտանիշ լեռ։ Երթուղիներն առայժմ միայն մշակված են, կյանքի կոչելու համար ռեսուրսներ ու ժամանակ պետք կգա, բայց մինչ այդ դեռ անելիքներ կան՝ զբոսաշրջիկներին նախ Դրախտիկ պետք է հասցնել, ինչի համար, նախևառաջ, կեցության հարմարավետ պայմաններ են պետք:

Այս առումով էլ Արմենուհին ուրախալի լուր ունի. «Դրախտիկ՝ երազանքի գյուղ» ծրագիրը ոչ միայն գյուղացիներին է ոգևորել ու համոզել հյուրերի առաջ բացել իրենց տան դռները, այլև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին ու դրդել միանալ բարի գործին։ «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջոցներով շուտով գյուղական 10 տուն կբարեկարգվի ու որպես հյուրատուն կծառայի։ Գրասենյակի ներկայացուցիչները խոստացել են գյուղերի զարգացման ծրագրի շրջանակում նաև մշակույթի տուն ու առանձին հյուրատուն կառուցել։ Մշակույթի տան վերևի հարկում կոնֆերանս դահլիճ է նախատեսվում, ներքևում՝ ընթերցասրահ, կլինեն նաև բացօթյա աշխատելու վայրեր թիմ-բիլդինգների համար, որոնք էլ իրենց հերթին Երևանից տարբեր կազմակերպությունների հոսք կբերեն այստեղ։ Քանի որ մեր թիմի գրեթե բոլոր անդամներն էլ իրենց ոլորտներում կայացած մարդիկ են, այդ հարցում շատ օգնեն», -վստահ է Արմենուհին:

Որ Դրախտիկում ներդրումներ անելու ցանկություն շատերը կունենան ոչ Արմենուհին, ոչ էլ թիմակիցները չէին կասկածում. բոլորովին վերջերս «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ին էլ հերթական անգամ համոզվեցին։ «Արդեն իսկ 100 հազար դոլարի սահմանում մի ներդրում ընթացքի մեջ է. գյուղը շուտով կաթի վերամշակման գործարան կունենա, մնացածները՝ «հերթի» մեջ են։ Մենք ցանկանում ենք, որ ներդրումն անմիջապես գյուղում արվի՝ առանց միջնորդների ու միջնորդավորման», -ասում է ծրագրի համահեղինակը:

«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ին բոլորին ոգևորած, մեծ մասին էլ հուզած «Երազանքի գյուղը» ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հուշերում էլ երկար կմնա, քանի որ գյուղ ժամանող զբոսաշրջիկների համար նախատեսված անձնագրերից բաժին հասավ նաև նրան՝ որպես հավաստում այն բանի, որ երկրային կյանքում դրախտում էլ է եղել:

Դրախտիկի զարգացման հետ կապված ցանկացած գաղափարի իրագործման ճանապարհը «21 հրեշտակները» գտնում են ու՝ առանց դժվարության։ Արմենուհին լիահույս է՝ ապագային միտված արդեն նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն և տեսանելի ապագայում «Երազանքի գյուղի» քարտեզի վրա առնվազն 21 բնակավայր կլինի։ Իսկ հույսը, որ իրենց օրինակը վարակիչ կլինի, ու շուտով գույների կարոտ բազմաթիվ գյուղեր ոտքի կկանգնեն տեղի երիտասարդության ջանքերով, Արմենուհու ու ընկերների մոտ մեծ է, նրանց թև ու թիկունք լինելու, գիտելիքներով ու փորձով օգնելու պատրաստակամությունն՝ էլ ավելի մեծ:



Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Արգիշտի թագավորի ուղերձը՝ քաջագանգուր այր, քաղաքապետ Հայկ Մարությանին «Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք» Ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին ՀՀԿ՝ բաժանած երկուսի, անում է… 2 Պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական փորձը Պատրաստակամ են աջակցելու ՀՀ կրթական բարեփոխումների ծրագրերին Google-ը հրաժարվել է Կոտրել է երգչի քիթը Թումոյի մասնաճյուղ՝ Փարիզում Միլսը շփոթմունքի մեջ է Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ. Տեսանյութ Ազգայնացնել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության Իրանը նոր հրթիռ է ստեղծել Ցմահ ազատազրկվածն ազատ արձակվեց Ա՜խ, այդ հիմար հետաքննությունները Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում «Հանրապետականը նրա համար չէ, որ հանրապետականը միշտ հանրապետական լինի» Վարչապետը հրաժարական տվեց Ֆրանսիա, այնուհետ Գերմանիա Թուրքիան հորդորում է մոռանալ 1915-ը Ինչ ներդրումներ սպասել Ինչո՞վ է իրականացվել ինքնասպանությունը Պատվիրատուն Հայաստանից է և հանրությանը՝ հայտնի Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի Մարզպետին՝ սվիններով ՄԻՊ-ի չհայտարարված այցը զորամասեր «Դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան» Վարչապետը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ Դեսպանը շփոթում է ազատագրվածն ու գրավյալը Մանվել Գրիգորյանի պաշտպանը վատ հիշողություն ունի Սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է Ժողովո՜ւրդ, հիշո՞ւմ ես «կարտոլի շուրջ» ի՜նչ դեբատներ էին Խմբակցությունների ղեկավարները հայտնի են Երեք մարզպետ կամ մեռնելուց պրծանք Հայաստանին սպասելիք ներքաղաքական զարգացումները ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին «Ազդարարով» ազդարարվեց