Henq.am | Ուզում է սխալն ուղղած լինել
Երևան
20.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին»Վարչապետի ելույթի հանգուցային մասերը«Ռեալը» կբողոքարկի Ինչու ենք ուշ ստանում փաթեթներըԲացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՈրոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկմանԶինվորները կօգտվեն բջջային հեռախոսիցՈւղևորափոխադրումները կդառնան կանոնավորՔայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա
«Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ)

Ուզում է սխալն ուղղած լինել

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի, փաստաբան Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՀՀ քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանին», -գրում է «Ժողովուրդը» և ներկայացնում «Ոստիկանության միջամտությունը արդարադատությանը» վերտառությամբ նամակի բովանդակությունը, որը, միգուցե, պետք է զարմացներ և ոտնահարված արդարությունը վերականգնելու հզոր ալիք բարձրացներ հանրության շրջանում, եթե Սուրիկ Խաչատրյան անուն-ազգանունը տարիներ ի վեր մարդկանց մոտ չասոցացվեր աղմկահարույց ու տխրահռչակ դեպքերի հետ։

Հնարավոր է՝ հասարակության մի մասը խիստ զարմանա, բայց ոչ ոստիկանության գործողություններից, այլ նամակում հնչեցված մտքերից, որոնք, ըստ երևույթի, միտված են գործին այլ ընթացք տալուն։ Մասնավորապես կրկնվում է վերջին օրերին հաճախ հնչող մեղադրանքների կամ էլ նախազգուշացնող պարտավորությունների շարքը՝ ուղղված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը՝ մատնանշումով, որ վերջինս պետք է «զուսպ» պահվածք դրսևորի և հարգի անմեղության կանխավարկածը։

Սույն հուշումից հետո փաստաբանը տարակուսում, որ 18 տարեկան տղային փաստաթղթեր կեղծելու մեջ են կասկածում՝ ակնհայտորեն չնշմարելով կամ չուզենալով նկատել պատանյակի թիկունքում կանգնած երբեմնի ամենազոր հորը՝ Սուրիկ Խաչատրյանին, ով ինչպես նախկինում է պրոբլեմներ ունեցել օրենքի հետ, անխուսափելիորեն ունենալու է նաև մեր օրերում ու նրա հանցանքների շարանն այլևս հնարավոր չի լինի պարտակել մի զորեղ ցուցումով կամ ազդեցիկ զանգով, քանզի երկրում իրավիճակ է փոխվել ու ամեն մեկն իր արածի համար պիտի պատասխան տա: Համենայն դեպս այսպիսին են երկրում իրականցված հեղափոխության ոգին ու տրամաբանությունը:

Նամակում բարձրացված հարցերի շարանից է և վաղեմության հարցը։ Ըստ փաստաբանի՝ ՀՀ ոստիկանությունը միայն նյութեր հավաքող է և նախաքննություն իրականացնելու իրավունք չունի, այն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը, ուստի ոստիկանությունը իր լիազորությունները «սահմանազանցում» է՝ ժամանակից առաջ ընկնելով ու հայտարարություններ անելով։ Փաստաբանի մասնավորեցրած տողով է անցնում և այն, որ «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից»։ Այստեղ ևս կա անճշտություն՝ Տիգրան Խաչատրյանն ազատվել է զինվորական ծառայությունից, քանի որ ունի երկու երեխա, ուստի պետք չէ «սխալը ճշտի տեղ անցկացնել» և հանրությանը մոլորության մեջ գցել։ Ամեն դեպքում, բոլոր «սխալ ու անհիմն» փաստերին չանդրադառնանք, միայն ընդգծենք կարևորագույնը՝ այս «տառապյալ» ընտանիքի վրա «կրակե անձրև» է թափվում, որը կարող է վերածվել «կրակե կարկուտի»։

Փաստաբանի բոլոր նկատառումներին կցված է նաև Խաչատրյան կրտսերի՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված դիմում-խնդրանքը, որը դժվար է ասել, վերջինիս սրտի՞ խոսքն է, թե՞ Խաչատրյանների ընտանիքի նախաձեռնած վերջին փորձը՝ ստեղծված մղձավանջից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։ Սակայն ակնհայտ է, որ փաստաբանի մեղադրող տոնից հետո, այս սրտաբուխ և հայրենասիրության շնչով գրված նամակն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Նախ՝ Տրդատ Խաչատրյանը սրտնեղում է, որ ամեն տեղ իրեն ներկայացնում են որպես՝ ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդի՝ առաջացնելով իրարամերժ զգացողություններ ընթերցողների մոտ:

Անհասկանալի է մնում՝ սա պետք է դիտարկել որպես սեփական ծնողից հրաժարվելու փո՞րձ, ով արժանի չէ հիշատակման, թե՞ հասունացած երիտասարդի քայլ, ով հոգնել է հոր անվան շվաքում մնալուց և ինքնուրույնության է ձգտում։ Քանի որ սա չափից դուրս նուրբ հարց է, թողնենք վեճի ծավալումն ու միասնական հայտարարի գալը Խաչատրյանների տան պատերի ներսում ու անցնենք Խաչատրյան կրտսերի կյանքի առանձնակի ծանրագույն տհաճ դրվագին, որը կապված է 2013թ․իրենց Գորիսի տան բակում եղած դեպքերի հետ, որի արդյունքում ինքը՝ Տրդատ Խաչատրյանը (նկատեք՝ արդեն առանց հայրանվան) ձեռք է բերել «նևրասթենիա չափավոր արտահայտված» հիվանդությունը, որն էլ նրան հայրենիքին ծառայելուց զրկելու շարժառիթ է հանդիսացել։ Սակայն, այնքան մեծ է եղել հայրենիքի զինվոր լինելու նրա փափագը, որ Տրդատ Խաչատրյանը սրտի թելադրանքով անցել է բոլոր հնարավոր և անհնար բուժումները՝ ընդհուպ արտասահմանյան կլինիկաներում, ու հիմա ամբողջովին պատրաստ է ծառայել Հայաստանի զինված ուժերում։

Ասում են՝ պատահականություններ չեն լինում, բայց տվյալ դեպքում, գուցեև լրիվ զուգադիպություն է, որ Տրդատն առողջացել է ու պատրաստ է անցնել ծառայության։ Պիտի ենթադրել, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չպե՛տք է  մերժի այս երիտասարդին նրա վաղեմի երազանքնիրականացնել: Ավելին՝ հաշվի առնելով նրա բացառիկ հայրենասիրությունն ու առաջնագիծ պոկվելու անհագ ծարավը՝ հենց այնտեղ էլ, այդ առաջնագծում կամ, ավելի կոնկրետ, «Բոզի կալգոտկա» կոչվող դիրքերում էլ նախարարը պիտի երիտասարդին հնարավորություն տա իրականացնելու իր քաղաքացիական պարտքը, որտեղ աչքերի ավելորդ թարթումն անգամ շռայլություն է, իսկ երկու տարվա ծառայությունը՝ ապրածդ վերանայելու ու հիմնովին խելքի գալու, վնասակար սովորույթներից հետ գալու լավագույն հնարավորություն։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Դուք ոչ սպարտացի եք, ոչ էլ 300 հոգի մարդ ունեք» Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան Ինքնաբեկված լուսասյուները «Այդ չերեւացող մասն էլ սիրտ ունի, բաբախում է, ասելիք ունի» Սպիտակն ու սևը Հայկական թանգարան Ամերիկայում Սեթ Գմփոյանի ագարակում (45) Լուսանկարվի՛ր, այսօր այդ օրն է Ոսկեծամ, կապտաչյա հայուհին... Գտնվեց տնակային ավանների հանգուցալուծման հանգույցները Ի հեճուկս Ռ. Քոչարյանի ու Հր. Մարգարյանի «Անցումային արդարադատության» հնարավոր վտանգները Հերբարիում «Ո՞ր դարում է ապրում այս մարդը» «Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Սեթ Գմփոյանի ագարակում (44) Նիկոլը Լյուդովիկոսից առաջ անցա՞վ «Ազդվել եք Նիկոլի ելույթից» «Սասնա ծռերից» ևս երկուսը Ամենաագրեսիվ փոքրամասնությունը (մաս 1,2) Ձերբակալվել են ԱԻՆ նախկին պաշտոնյաներ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության բացահայտումը Անգելա Մերկելը կժամանի Հայաստան Նշանառության տակ են բանկոմատները՝ 24 մլն դրամ Անցումային արդարադատության վերաբերյալ «Խոսելուց առաջ մտածել սովորեք» Օրվա լուսանկարը Հպարտ, արժանապատիվ մեծամասնությունը՝ ժողովո՛ւրդը Ընտրությունների օրը հայտնի է Ի խորոց սրտի խոսք առ ԼԳԲՏ-ներ, նրանց կողմնակիցներ, «զարգացած» հայ հասարակություն Վարչապետի ելույթի հանգուցային մասերը «Ռեալը» կբողոքարկի ՀՖՖ նախագահի ընտրության օրը հայտնի է Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը 100 օրն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ազատությունից զրկվածներին տեսազանգով հաղորդակցվելու իրավունք Ինչու ենք ուշ ստանում փաթեթները Բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք Որոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկման Զինվորները կօգտվեն բջջային հեռախոսից Ուղևորափոխադրումները կդառնան կանոնավոր Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 2 SMART կենտրոններ տարբեր համայնքներում Հարձակման փորձը կասեցվել է Ինչ է հաստատում Շարմազանովը Սեթ Գմփոյանի ագարակում (43)