Henq.am | «Առանձնակի դաժանությամբ խաբվածները»-3
Երևան
20.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին»Վարչապետի ելույթի հանգուցային մասերը«Ռեալը» կբողոքարկի Ինչու ենք ուշ ստանում փաթեթներըԲացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՈրոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկմանԶինվորները կօգտվեն բջջային հեռախոսիցՈւղևորափոխադրումները կդառնան կանոնավորՔայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա
«Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ)

«Առանձնակի դաժանությամբ խաբվածները»-3

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Առանձնակի դաժանությամբ խաբվածները»-2-ում , ժողովուրդ ջան, եկանք-հասանք էնտեղ, որ մեր «առանձակի դաժան խաբվա՜ծ», զոռո՜վ, իրենց կամքից անկա՜խ միլիոնատերեր դարձածները համատարած տնաքանդություն էին անում, տների հիմքերի տակ ԱԱԾ-ի նենգորեն թաղած, իրենց գլխին սարքած փողերն էին փնտրում: Սույն համատարած տնաքանդության դեմն առնելու համար, եթե հիշում եք, Նիկոլը պիտի գար դեպքի վայր ու, ինչպես առաջարկել էինք, եղածը հանրայնացներ:

Նիկոլը… եկավ: Բայց որ եկա՞վ ինչ: Ոչ միլիոնատեր կար այլևս երկրում, ոչ միլիարդատեր: Սա՜ղ իրենց ունեցվածքն արդեն տարել-հանձնել էին ՀՀ ԱԱԾ: Ու մեր էս ՀՀ ԱԱԾ-ն էլ շա՜տ հետաքրքիր բան է, հա՜. մի հատ էդ մասին չէր զգուշացրել Նիկոլին, որ մարդը իզուր չգնար-հասներ դեպքի վայր, մի հատ չէր զգուշացրել, որ դեպքի վայրում արդեն նայելու բան չի մնացել: Ա՜յ իսկական նայելո՜ւ, իսկական դիտարժա՜ն տեսարանը ԱԱԾ-ի շենքի առջևում էր: Խե՜ղճ, առանձնակի դաժա՜ն մեր խաբվածները ոչ միայն իրենց «գլխին սարքած», իրենց տների տակ ԱԱԾ-ի կողմից դիտմամբ թաղած փողերն էին գտել ու տարել-հանձնում, այլև…

Հապա լսե՛ք, թե տեսնողները ինչե՜ր են պատմում: Իսկ տեսնողները պատմում են, թե էդ խեղճ մարդիկ ոչ միայն իրանց գտած ու իրանց հանկարծակիի բերած փողն էին բերել հանձնելու, այլև անգամ իրենց շատ սիրունատես, 90-60-90 չափսի քարտուղարուհիներին էին բերել ու հանձնում: Մեկն անգամ ձեռի հետ 160-160-160-ն էր բերել հանձնելու: Է խելք ե՞ն թողել էդ մարդկանց գլխում…

Հենց հիմա էլ սույն գործընթացը շարունակվում է: Ականատեսներն ասում են, որ ԱԱԾ-ի դռան առաջ դրանց հերթը ոնց որ Գորբաչովի ժամանակների Մոսկվայի մայթերին եղած արաղի հերթն ըլնի: Բոլորը կամովին եկել-հանձնում են: Փողից զատ հանձնում են նաև իրանց ավտոները, իրանց ոսկեղենը՝ էդ ոսկեղենը դրած զոքանչները հետը: Հանձնում են անգամ իրանց… տեղաշորը: Ասում ա, մարդ կա տեղաշորը բերելիս էնքան էր վռազել, որ դրա հետ,միամիտ, փաթաթել, կնոջն էր բերել-հանձնել, հետո ԱԱԾ-ում «փաթեթը» բացել, աղաղակել էին. «Արա՜, էս խելքներդ լրի՜վ գցեցիք, էս ու՞մ կնիկն ա, վեկալեք-տարեք»:

Մեկը նույնիսկ, ասում են, լրիվ իրեն կորցրած, ինքն իրեն է ուզեցել ԱԱԾ հանձնել, դրել-լարել են՝«Տո ո՜ւմ ես պետք, ա՜յ աղքատ» աղաղակներով:

Ամեն ինչը բերած-հանձնած Ալիկ Սարգսյանը, հույսը լրիվ կտրած, հույսի մի բարակ թել միայն թողած, ասում են, ջահել օրերի ակորդեոնն է՛լ էր բերել հանձնելու ու հանց վերջին իր հույսի աղաղակ՝ էս սև՜, էս մռա՜յլ շենքի դռան առաջ «Սև-սև աչեր»-ն էր քոքել. «Այս օրերի նման դաժան կյանքս մաշեցին, տարան»…

Ասում են` ամեն անգամ, հենց կրկներգին էր հասնում, երգը ընդհատում ու աղաղակում էր. «Երգս նվիրվում է Նիկոլ Փաշինյանին», ու նորից շարունակում. «Սև-սև ա՜-աչեր, ամբողջ կյանքս տվեցի քեզ, թավշյա ա՜-աչեր»…

Սամվել Ալեքսանյանը, որ ունեցած ամեն ինչ արդեն հանձնել էր, լրի՜վ խելքը գցած աղաղակում էր. «Ուզում եք՝ խեղդեք. էրեխեքիս չե՜մ տա»… Հետո մի պահ խաղաղվում, գլուխը շվար բռնած՝ մորմոքում էր. «Բայց ասենք չտվի, ինչո՞վ եմ պահելու» ու նորից զլում էր. «Տո տարե՜ք, տարե՜ք, էրեխեքին է՜լ տարեք, ա՜յ խիղճներդ լրիվ կորցրածներ»: Ընդսմին՝ Սամվել Ալեքսանյանը, արդեն լրիվ պատրաստ իրա նոր կյանքին (որն իր ունեցած հին՝ մինչև միլիոնատեր դառնալը եղած կյանքի պատճենն էր), ասում են ԱԱԾ-ի մայթին մի հատ «վերնիսաժ» էր բացել ու ձեռի հետ նորից ու նոր հույսերով առևտուր սկսել, պարանին փռել կանացի ահագին սպիտակեղեն ու հիմա էլ աղաղակում էր. «Ուզում եք՝ խեղդեք, այ է՛ս հաստա՜տ չեմ տա. էս իմ ստարտափն ա»…

Ասում են՝ մեկ էլ հանկարծ մեկը լրի՜վ խելքը գցած գալիս ակորդեոն նվագող Ալիկին մի հատ նե՜նց չափալաղ է տալիս, որ Ալիկի սև-սև աչերից կայծեր են թռչում ու Ալիկը իր «Սև-սև աչեր»-ը կիսատ թողնում, անցնում է ուրիշ երգի: Պարզվում է՝ էդ չափալաղ տվողը Արարատի էն մյուս մարզպետն է, որից Ալիկը 60 հազար դոլար առել, գործը չէր արել: Ու «կակ նա զլո» Ալիկը, ուղիղ ու անվեհեր նայելով իրեն չափալողի լկստված աչքերին, հիմա էլ սկսում է երգել. «Դուն կրա՜կ, հագածդ կրա՜կ, վո՞ւր մե կրակին դիմանամ»… Էս բանն, ասում են, արդեն լրի՜վ է լցնում չափալաղողի՝ Վարդգես Հովակիմյանի, համբերության բաժակը, ու սա Ալիկի ձեռից Ալիկի հաց վաստակելու գործիքը խլում, ոտի տակ է առնում: Բանն այն է, որ Վարդգեսն էլ իր հերթին, իր ունեցածը հանձնած լինելով ԱԱԾ-ին, հագած է լինում է՜ էն 70-ականների սկզբից մնացած, Արտաշատի սպառկոոպերացիայի բանվոր եղած ժամանակվա իր «հանդերձները», այսինքն՝ ծակերից ծիկրակող բութ մատերով վիետնամական «բարցովկեքը», դեղնած-կանաչած կարմիր ռետուզն ու իրա պապու՝ է՜ դեռ 45-ին Բեռլինից բերած մայկան ու ֆրիցի կեպին: Ուստիև Ալիկի՝ «հագածդ կրակ» ակնարկը  իրան էդպես գազազեցրած է լինում: Մի խոսքով, ասում են, վերջը Ալիկին շտապօգնությունն է տանում, Վարդգեսին՝ ՀՔԾ-ն: Բայց կաթիլայինի տակ անգամ, Ալիկն, ասում են, հրաժարվել է Վարդգեսին փողը հետ վերադարձնելու մտքից…

Չնայած սույն եզակի էպիզոդին՝ սույն «խրախճանքը» դեռ շա՜տ քաղաքավարի, շա՜տ կուլտուրական շարունակվել է ու դեռ առավել ճոխ թափ ստացել, քանզի հորիզոնում Շմայսն է հայտնվել՝ որպես սույն ակցիայի գլխավոր քաջալերող-ոգեշնչող ագիտատոր: Շմայսի ամեն ձեռքին մի պլակատ է եղել «Հանձնե՛ք, ինչ ունեք. ձերը հանձնեցիք, մի՛ հանգստացեք, ուրիշի ձեռի՛ց առեք ու հանձնե՛ք» և «Կեցցե՛ մեր ԱԱԾ-ն, աշխարհի ամենակուլտուրական ԱԱԾ-ն» մակագրություններով:

Ի լրումն այս ամենի, սակայն, ասում են, Սաշիկ Սարգսյանի գործերը հե՜չ լավ չեն եղել, քանզի նստած տեղը յուղ է վառել, ու սա` բառի բուն իմաստով: Ասում են` լրիվ վրեն էր մնացել: Սաղ, իրա նման, իրանց ունեցվածքի հետ իրանց ավտոներն էլ էին հանձնել, մի հոգի չի եղել, որ գար, Սաշիկը դրա յուղը փոխեր, իրա հին ու բարի օրերը հիշեր: Ասում են` վառում էր ու հետն էլ հոնգուր-հոնգուր արտասվում, որ 50-50 «կլիչկեն» ունեցողից դառնալու է «յուղ վառող Սաշիկ»:

Բայց բոլորի մեջ ամենի՜ց ընդգծվածն, ասում են, Աշոտ Արսենյանն է եղել: Գնդեվազցի սույն երբեմնի տղեն իր ունեցվածքը, ներառյալ՝ «Ջերմուկ գռուփ»-ը, հանձնելուց հետո, իներցիայի ուժով, կուժն ուսին դրել ու ջուր է սկսել ծախել հավաքվածներին, սրանք էլ, թե` «Է՛ս ջուրդ էն հանձնած շշալցվածից ինչով է տարբերվում, որ է՛ն տարար-հանձնեցիր»:

…Ու, ասում են, հանկարծ հավաքվածների շարքերը խլրտոց ու փսփսուք է ընկել, երբ ԱԱԾ-ի դարպասների դեմ «ռեզկի տոռմուզ» է տվել ու «Կռազից»  իջել … Սերժ Սարգսյանը: Իջել է, պնդությունը ստուգելու համար մի երկու անգամ քացով խփել է «պադրիշկեքին», ապա մոտեցել ԱԱԾ-ի «ռիսեփշընի» պատուհանի մոտ նստած սիրունատես խարտիշահերուհուն ու հայտարարել. «Մի «Կռազ» փող եմ բերել»: Անմիջապես Սերժին մոտեցած ԱԱԾ-ի մենեջեր թե ադմինիստրատոր տղու էն հարցին, թե՝ «Մի «Կռազ» արդեն Վաչոյի հետ ղրկել ես», պատասխանել է. «Էն հանձնածս առաջին «սըռոկինս» էր»:

…Ու ստեղ մութն ընկնում է, իսկ թե ի՛նչ եղավ հետո, հետո՛ կիմանաք՝ չորրորդ սերիայում…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Ու մթի քողի տակ մի հատ այլանդա՜կ, մի հատ ծպտվա՜ծ, կատարյա՜լ տականք, մի հատ անզուգակա՜ն ստահակ, գալիս, էս խե՜ղճ, արդեն իսկ խաբվա՜ծ էս մարդկանց մի հա՛տ էլ խաբում, ահագին մարդ իրա հետևից գցում, տանում-համոզում, առք ու վաճառքի պայմանագիր է էս չքավո՜ր մարդկանց հետ կնքում: Ըստ էդ պայմանագրի՝ Գոգոլի Չիչիկովի պես սրանց մնացած միակ սեփականությունը՝ սրանց հոգի՛ն է էդ այլանդակի տրամադրության տակ անցնում: Այո՛, ճի՛շտ կռահեցիք, թե միայն ով կարող էր նման բան անել: Ուրիշ էլ ո՞վ, քան ի՛նքը՝ Խաչատրյան Գագի՛կը...

«Դուք ոչ սպարտացի եք, ոչ էլ 300 հոգի մարդ ունեք» Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան Ինքնաբեկված լուսասյուները «Այդ չերեւացող մասն էլ սիրտ ունի, բաբախում է, ասելիք ունի» Սպիտակն ու սևը Հայկական թանգարան Ամերիկայում Սեթ Գմփոյանի ագարակում (45) Լուսանկարվի՛ր, այսօր այդ օրն է Ոսկեծամ, կապտաչյա հայուհին... Գտնվեց տնակային ավանների հանգուցալուծման հանգույցները Ի հեճուկս Ռ. Քոչարյանի ու Հր. Մարգարյանի «Անցումային արդարադատության» հնարավոր վտանգները Հերբարիում «Ո՞ր դարում է ապրում այս մարդը» «Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Սեթ Գմփոյանի ագարակում (44) Նիկոլը Լյուդովիկոսից առաջ անցա՞վ «Ազդվել եք Նիկոլի ելույթից» «Սասնա ծռերից» ևս երկուսը Ամենաագրեսիվ փոքրամասնությունը (մաս 1,2) Ձերբակալվել են ԱԻՆ նախկին պաշտոնյաներ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության բացահայտումը Անգելա Մերկելը կժամանի Հայաստան Նշանառության տակ են բանկոմատները՝ 24 մլն դրամ Անցումային արդարադատության վերաբերյալ «Խոսելուց առաջ մտածել սովորեք» Օրվա լուսանկարը Հպարտ, արժանապատիվ մեծամասնությունը՝ ժողովո՛ւրդը Ընտրությունների օրը հայտնի է Ի խորոց սրտի խոսք առ ԼԳԲՏ-ներ, նրանց կողմնակիցներ, «զարգացած» հայ հասարակություն Վարչապետի ելույթի հանգուցային մասերը «Ռեալը» կբողոքարկի ՀՖՖ նախագահի ընտրության օրը հայտնի է Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը 100 օրն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ազատությունից զրկվածներին տեսազանգով հաղորդակցվելու իրավունք Ինչու ենք ուշ ստանում փաթեթները Բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք Որոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկման Զինվորները կօգտվեն բջջային հեռախոսից Ուղևորափոխադրումները կդառնան կանոնավոր Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 2 SMART կենտրոններ տարբեր համայնքներում Հարձակման փորձը կասեցվել է Ինչ է հաստատում Շարմազանովը Սեթ Գմփոյանի ագարակում (43)