Երևան
17.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Հասարակությանը չի կարելի երկատելՖրանսիացիները կամային հաղթանակ տարանՆիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում էՔոչարյանի հանգչող վստահությունը«Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն»Փաշինյան-ՀՅԴ հանդիպումՕսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծումՀայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակըԸնդունվեց Կառավարության հրաժարականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Վարչապետը հրաժարական տվեց Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի

Հայցային ժամկետանց վաղեմությամբ խոսք

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Հանրությունը ցնծում է, կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը»։

Մարդու իրավունքների պաշտպան Ավետիք Իշխանյան՝ «Այլևս՝ երբեք»

Հանրության հետ չլուծված հարցե՞ր ունեք, պարոն Իշխանյան: Հանրության որակը սրտներո՞վդ չէ: Հավատացե՛ք, հայ հանրությունը, հենց էդ է:
Անհիշաչար է:
Չափից ավելի՜ անհիշաչար է:
Աշխարհի բոլոր հանրություններից երևի թե ամենից ներողամիտն ու միամիտն ինքը լինի: Եթե չեմ սխալվում, Վահագն Դավթյանին է պատկանում այն խոսքը, թե՝ մենք այնքան միամիտ ժողովուրդ ենք, որ մեզ խորամանկ են ասում: Եւ ուստի, ըստ իս, պարոն Իշխանյան, հայ հանրությունը ոչ թե ցնծում է, այլ երկար, շատ երկար զսպած իր վիրավորանքն է այսօր հրապարակում:

Դուք՝ որպես մարդու իրավունքների ջերմ, բայց սառնասիրտ պաշտպան, դե՞մ եք այդ բանին: Ի՞նչ անի այդ հեգ հանրությունը: Ո՞վ այսքան տարի իրեն տեր կանգնեց, իր ոտնահարված իրավունքների համար իր տեղը մի անգամ գոնե պատիվ պահանջեց: Դո՛ւք պիտի էդ գործն անեիք՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, այն էլ կամ չէիք անում, կամ Ձեզ վերագրված կոչումն էր չափազանցված: 20-25 տարում վերջը մեկին գտա՞ք, որին ձեր ձաղկող հեգնանքն ընծայեք, որի վրա Ձեր «արդարամիտ» ու «օրինապաշտ» ուժն ի վերջո պատեց: Դե ինչ, ձայնդ անսպա՜ռ, պարոն Իշխանյան: Ուր էր, որ Ձեր այդ «ցնցող» հեգնանքով աշխարհի առաջ նրա՛նց ձաղկեիք, ովքեր «ցնծացող» այդ հանրությանը 20-25 տարի ոտնահարում էին ու շահագործում:

Ի՜նչ կարող ես անել, ամեն ոք անում է այն, ինչ իր ուժերի կոնկրետ սահմաններում է: Անցնենք այսօր նոր Ձեր հրապարակած «հանցացուցակին», երկար տարիներ անպատիժ մնացած խոշոր հանցանքների Ձեր հիշատակմանը: Գովելի է արդարություն վերականգնելու Ձեր անհագուրդ սերը, ողջունելի է Ձեր օրինապաշտ ու իրավապաշտ նախաձեռնությունը: Բայց մի հարց ունեմ. բա 20 տարի ի՞նչ էիք լռում, պարոն Իշխանյան: Որ էդքան բան կար, էդքան ժանտ հանցանք, ինչո՞ւ էիք լռում: Լևոնից հետո հենց անմիջապես Ռ. Քոչարյանն էր: Էսօր վերջապես հրապարակած Ձեր էդ «Война и мир»-ը տանեիք-դնեիք ուղիղ իր առաջ ու պահանջեիք, որ հետաքններ: Մանավանդ, Ձեր խոսքով, Ձեր «գործընկերն» էր:
Ինչո՞ւ քաշվեցիք, ինչո՞ւ ներս գցիք, ու ինչո՞ւ հիմա բնավ չեք քաշվում ու «դուրս եք գցում»՝ հանրության հանդեպ շատ վատ թաքցրած Ձեր մաղձի տեսքով: Վերջը Դուք մարդու իրավունքների պաշտպա՞ն եք, թե՞ սոսկ այդ իրավունքների ոտնահարումների շատ աշխատասեր տարեգիր-գրիչ:
«Ձեռս փտի դառնա ի հող, գիրս մնա հիշատակո՞ղ»:
Կամ, որ էդքան ճառ մեր դեմ ասիք՝ ի՞նչ: Լևոնը վա՞տն էր, իրենից հետո տանեիք դնեիք Քոչարյանի դեմ, ասեիք՝ էս ի՜նչ է, պարոն նախագահ, երբ պիտի էսքան անպատիժ ոճիր ի վերջո հիշվի:
Ինքն է՞լ էր անտարբեր Ձեր փաստերի հանդեպ: Մամուլի՛ն հանձնեիք: Տանեիք եվրոպական քաղաքակի՜րթ դատարան, Հելսինկյան Ձեր էդ անհասկանալի խումբ տանեիք, մարդու իրավունքների օրումեջ արվող սեմինարներից մի՛ անգամ գոնե անցնեիք գործնակա՛ն պարապմունքի ու գեթ մի անգամ պատժել տայիք մարդու իրավունքները ոտնահարողին:

Հա՜, նո՛ր հասկացա. կտային, տեղո՜ւմ, էդ Ձեր հավաքած փաստերը մի հատով ևս կհարստացնեին, այսինքն՝ կտային, տեղո՜ւմ էդ փաստերը հավաքողի լե՜շը կփռեին ու էդ փռածը, որպես ժողովրդավարության զարգացման համար անհրաժեշտ «ծախսեր», դուրս կգրեին: Բա՞: Սակայն զուր էիք էդքան վախենում: Ի տարբերություն այս «ցնծացող» հանրության՝ Դուք շա՜տ պաշտպան ունեք: Բանն այն է, որ այսօր աշխարհում շատ տարօրինակ բան է կատարվում. մարդու իրավունքների պաշտպաններից ամեն մեկը հազար պաշտպան ունի, իսկ նրանք, ում կոչված են իրե՛նք պաշտպանելու՝ ավա՜ղ, ո՜չ մի պաշտպան…

Այսքանից հետո, ի՞նչ վատ է, որ հիմա կարող եք գեթ հրապարակել Ձեր էդ հույժ ստվար եռհատորյակը՝ Ձեր էպոպեան՝ կետ առ կետ, գլուխ առ գլուխ, ոնց որ իսկական մի նոր «Война и мир»՝ Լև Նիկոլաևիչի գրածին բնավ չզիջող (ծավալի առումով): Անգամ որսի՝ շա՜տ կոլորիտային տեսարան էլ կա, ինչպես առաջի՛ն էն «Война и мир»-ում: Աֆրիկայում Քոչարյանի՛ արած որսի տեսարան, որտեղ իր սպանած գազանների հետ նկարները տեսնելուց հետո Դուք «սաֆարիի անհաղթ արքա», «Աֆրիկայի բոլոր գազան-գազանիկների ահ ու սարսափ» Ռոբերտ Քոչարյանից տեղում հիասթափվեցիք:

Բայց ի՜նչ հոյակապ կլիներ, եթե հա՛մ հիասթափվեիք, հա՛մ Ձեզ վստահված գործը անեիք. տանեիք բոլոր Ձեր էդ հատորները, հիասթափված, բայց պահանջկոտ տեսքով դնեիք դեմը Ռ. Քոչարյանի ու պահանջելով ասեիք իրեն. «Տե՛ս, պարոն նորընտիր լրիվ ուրի՜շ նախագահ, տե՛ս՝ քեզնից առաջ ինչե՜ր են արել, տե՛ս՝ ինչ հանցանքներ ու ոճիրներ են գործել»

Հը՞, պարոն Իշխանյան. 20 տարվա մեջ հե՞չ ժամանակ չեղավ, և ո՞նց եղավ՝ հիմա ժամանակն էդ… եղավ: 20 տարվա մեջ էսօրվա Ձեր էս «տոլստոյական» ջանասիրության 20 տոկոսը որ ցուցաբերեիք, Ձեր եռհատորյակը գեթ մի հատորով կկրճատեիք: Իսկ ինչ վերաբերում է ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի՝ Ձեզ անհասկանալի գործունեությա՛նը, առաջինը սրան ու ոչ նրան բռնելու գործելակերպի՛ն, ապա էդ ո՞նց է՝ Գալուստ Սահակյանը որ «առաջ»-ն ու «հետո»-ն խառնում է իրար, իրան բան չեք ասում, բայց էս մարդիկ, որ հետաքննությունը վերջից են սկսում, դառնում են Ձեր ու ձերոնց աչքի փուշ:

Մի՜ անհանգստացեք՝ վերջից սիրուն կգա՜ն, կհասնեն սկզբին, էդ էլ կանցնեն, կգնա՜ն, կհասնեն Ձեզ մտահոգող Նիկոլայ 2-րդի՛ ու Լյուդովիկոս 16-րդի մահապատիժներին… Իսկ ինձ որ լսեք, պետք է գնալ մինչև Մուշեղ Մամիկոնյանի սպանությունն ու Բաթ Սահառունու ստոր սադրանքը: Քանզի էդտեղ է ակունքը հայոց դավադրության ու քաղաքական հաշվեհարդարի…

Դե ինչ, ի՜նչ կարող ես անել, նոր վարչապետի թիմը, փոխանակ սկսի՛ Բաթ Սահառունուց, գնո՛ւմ է դեպի Բաթ Սահառունի: Էդ՝ իրե՛նք, բայց Դուք ու ձերոնք ո՛չ սկզբից եկաք վերջ, ոչ վերջից՝ սկիզբ:
Մի քա՜յլ անեիք:
Մի բանից սկսեի՜ք:
20 տարի շարունակ սպասում էիք ինչի՞ն:
Էդ հանցանքների հայցային վաղեմության ժամկետի վերջի՞ն… Եթե էդպես է, ուրեմն Ձեր էդ խոսքն էլ, որ հնչեց, խոսք էր ժամկետանց:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Հա՛, մի բա՛ն էլ: Էս ի՞նչ եք լսել՝ ողջ գերդաստանով, փեսա-աներձագ, էն մյուս աներձագ, շնչակտուր ու աղեկտուր, ընկած տուն-կտուր, շեփորներդ առել, «տագնապի» ազդանշան եք խմբով նվագում:
Ինչո՞ւ եք իրար խառնվել:
Կարող է՞ էդ «ցնծացող հանրությանը» անհայտ ձերոնց կարևոր հաշիվներ են Նիկոլենք խառնել…

Փորձել են հատել սահմանը Որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Հիմնանորոգվում է Հասարակությանը չի կարելի երկատել Ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Քոչարյանի հանգչող վստահությունը «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն» Փաշինյան-ՀՅԴ հանդիպում Օսիպյան, հիմա էլ՝ Պողոսյան. խա՞ղ թե՞ խնդրի լուծում կամ հանգուցալուծում Հայաստանի ընտրանու տպավորիչ հաղթանակը Ընդունվեց Կառավարության հրաժարականը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում «Հանրապետականը նրա համար չէ, որ հանրապետականը միշտ հանրապետական լինի» Վարչապետը հրաժարական տվեց Ֆրանսիա, այնուհետ Գերմանիա Թուրքիան հորդորում է մոռանալ 1915-ը Ինչ ներդրումներ սպասել Ինչո՞վ է իրականացվել ինքնասպանությունը Պատվիրատուն Հայաստանից է և հանրությանը՝ հայտնի Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին հայտարարություն կանի Մարզպետին՝ սվիններով ՄԻՊ-ի չհայտարարված այցը զորամասեր «Դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան» Վարչապետը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ Դեսպանը շփոթում է ազատագրվածն ու գրավյալը Մանվել Գրիգորյանի պաշտպանը վատ հիշողություն ունի Սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է Ժողովո՜ւրդ, հիշո՞ւմ ես «կարտոլի շուրջ» ի՜նչ դեբատներ էին Խմբակցությունների ղեկավարները հայտնի են Երեք մարզպետ կամ մեռնելուց պրծանք Հայաստանին սպասելիք ներքաղաքական զարգացումները ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին «Ազդարարով» ազդարարվեց Երևանից տեղափոխել են Մոսկվա ՊԵԿ նախագահի ճեպազրույցը Օրը կարևոր է, սակայն սպասենք երեկոյին Թունավորվել է սովորական աջիկայից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը Խորհրդավոր հոկտեմբերի 16-ը Հեռակա ուսուցումը կվերանա Ցուցահանդեսից մի քանի ժամ առաջ Դինքի անունով փողոց՝ Ստամբուլում «Կարմիր ֆուրիաների» անակնկալ պարտությունը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Վիրահայերը բողոքում են Հոր և դստեր համատեղ ցուցահանդեսը Ռուսաստանն Իրանին մենակ չի թողնի Սննդամթերքի անվտանգության ապահովումը՝ գերխնդիր Սորոսականներն ընդդեմ երկրի և Նիկոլի