Henq.am | Ադիբեկյանի վերջին «փոստը» կամ ամենայն հայոց «Մեսսինգը»
Երևան
19.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին»Վարչապետի ելույթի հանգուցային մասերը«Ռեալը» կբողոքարկի Ինչու ենք ուշ ստանում փաթեթներըԲացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՈրոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկմանԶինվորները կօգտվեն բջջային հեռախոսիցՈւղևորափոխադրումները կդառնան կանոնավորՔայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա
«Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ)

Ադիբեկյանի վերջին «փոստը» կամ ամենայն հայոց «Մեսսինգը»

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները

«Հարցվածների 45%-ը ներքին տնտեսական հարցերում հույսը դեռ կապում է արդեն մի քանի ամիս քաղաքական ասպարեզից հեռացած Կարեն Կարապետյանի, իսկ 35%-ը՝ Հայաստանի երրորդ նախագահի հետ։ Արտաքին տնտեսական հարցերում էլ մոտ 60% -ն է հույս կապում Սերժ Սարգսյանի հետ։ Ընդհանուր հաշվով Սարգսյանն ունի 95% հզորություն»…

…«Ինչ վերաբերում է կոռուպցիային, դրա դեմ պայքարում են երեք ձեւով. բռնում են կոռումպացված պաշտոնյաներին, ինչպես Հայաստանում, դատում են նրան, ով կաշառք է տալիս. դատում են երկուսին էլ, քանի որ կաշառակերությունը հանցավոր դավադրություն է։ Առաջ ես կարող էի ինչ-որ բան ավելացնել իմ չնչին աշխատավարձին, այժմ ինձ զրկում են դրանից: Ուրեմն ում օգտին եմ ես ի վերջո քվեարկելու: Արդյոք նրա՞ օգտին, ով ինձ կերակրում է խոստումներով»…

Ահարոն Ադիբեկյան, հայ անզուգական սոցիոլոգ

Լսելով Ահարոն Ադիբեկյանին՝ տպավորություն ստացա, որ, առաջին, էդ մարդն իր հարցումները Նուբարաշենի մեկուսարանում ու ՀՀ ուղղիչ գաղութներում է միայն անցկացրել, և, երկրորդ, հարցում անելիս էդ խեղճ մարդու «չեֆիրը» հաստատ առանձնակի դաժան «պերեդոզ» են արել…

Ըստ պարոն Ադիբեկյանի տրամաբանության՝ որքան պայքարում են կոռուպցիայի դեմ, այնքան պայքարողները կորցնում են իրենց վարկանիշը: Ու որպես սույն «պերեդոզի» հետևանք, պարոն Ադիբեկյանը հանգում է եզրակացության, թե ընտրողները մեծամասամբ դեմ են, որ կոռուպցիայի դեմ պայքարեն, քանզի իրենց զրկում են իրենց չնչին աշխատավարձը ավելացնելու լավագույն հնարավորությունից:
Եթե մենք վարակվենք պարոն Ադիբեկյանի ապշակտուր տրամաբանությամբ ու շարունակենք նրա միտքը, ապա պիտի ասենք, որ ՀՀ ընտրողների 95 տոկոսը կոռուպցիոներ է:

Ժողովուրդ ջան, էդ մարդուն պետք է հասկացնել, որ Հայաստանում մեկուսարաններից ու գաղութներից զատ ուրիշ հիմնարկներ էլ կան, որտեղ ահագին ընտրողներ կան, և, երկրորդ,պետք է հասկացնել, որ էդ գաղութներից թող ինքը ձեռք քաշի, էդտեղի բնակիչները ժամանակավորապես ընտրական իրավունքից զրկված են:

Առհասարակ, արդեն քառորդ դար Ադիբեկյանը հայոց գերագույն կռահող-գուշակն է, հայոց «Մեսսինգը»: Բայց կասկած կա, որ ինքն, ասենք, անապահով խավերի սոցիալական պայմաններին առնչվող հարցումները «Վահագնի» թաղամասում ու Հրազդանի կիրճում է անցկացնում, իսկ սպառողական պահանջարկի աճին առնչվող հարցումները՝ կազինոներում:
Ու միշտ… ճիշտ է դուրս գալիս:
Ընդսմին՝ ոսկերչական ճշգրտությամբ:

Իր երեկոյան հարցումները կարող են ցույց տալ, որ ՀՀ բոլոր կովերը սև են, առավոտ զարթնեց, նորից հարցում արեց՝ ՀՀ-ում մի հատ սև կով այլևս չկա. սա՜ղ մի գիշերվա մեջ լրիվ սպիտակել են… Ու ինքը կարող է նաև դրա պատճառը նե՜նց հիմնավորել, որ կովերն արդեն ապուշ կտրելուց հոգեկան ցնցում ու խախտում ապրեն ու տեղում սատկեն: Ու, բնականաբար, թվերը դարձյալ լրիվ կփոխվեն:
Բայց ինքն էդ սատկելն է՜լ կհիմնավորի: Ի՜նչ անենք, թե խեղճ արարածները իր ձեռքի՜ց էդպես կոլեկտիվ «ընկան»…

Դժբախտ չորքոտանիներից նորից վերադառնանք բախտավոր աստղի տակ ծնված երկոտանիներին: Պարոն Ադիբեկյանը շատ պատասխանատու հայտարարում է, որ իր «հարցվածների 45 տոկոսը ներքին տնտեսական հարցերում հույսը դեռ կապում է Կարեն Կարապետյանի հետ, իսկ 35 տոկոսը՝ Սերժ Սարգսյանի հետ»: Ընդ որում՝ արտաքի՛ն տնտեսական հարցերում նույն Սերժ Սարգսյանի հետ իր հույսն է կապում 60 տոկոսը: Ու այ ստե՛ղ Ադիբեկյանն արդեն, ոչ թե ապշեցնում, այլ տեղում դնում, ուշաթափ է անում:
Ինչպես է անո՞ւմ:
Հե՜չ, բռնում էդ թվերը… իրար է գումարում ու հայտարարում, որ Սերժ Սարգսյանը ընդհանուր հաշվով… 95 տոկոս հզորություն ունի:
Ա՜յ անխիղճ, գոնե է՜ն բանը հաշվի առնեիր, որ էդ քո ասած 60 տոկոսի մեջ է՛ն՝ մի անգամ քո կողմից արդեն հաշվված 30-ն է՛լ է մտնում:
Գոնե չգումարեիր, ա՜յ առանձնակի անխիղճ:

Էս ի՜նչ առանձնակի կատաղած հանրահաշիվ էր հանրահաշիվդ: Չպատկերացրի՞ք, թե ինչ կատարվեց: Շա՜տ լավ, հանրամատչելի բացատրեմ: Ահարոնը հարցում է անում, արդյունքում պարզվում է, որ Պողոսը, Պետրոսը և Շմայսը ներքին տնտեսական հարցերում իրենց հույսը կապում են Սերժ Սարգսյանի հետ: Հետո Ահարոնը ուրիշ հարց է տալիս ու պարզում, որ արդեն արտաքի՛ն տնտեսական հարցերում էլի այդ Պողոսը, Պետրոսն ու Շմայսը, պլյուս Վաչիկը, Խաչիկը ու Հրաչիկը իրենց հույսը կապում են էլի Սերժի հետ: Հետո Ահարոնը գումարում է իրար Պողոսին, Պետրոսին, Շմայսին, մի հա՜տ էլ նույն Պողոսին, մի հա՜տ էլ նույն Պետրոսին, մի հա՜տ էլ նույն Շմայսին ու սրանց էլ գումարում Վաչիկին, Խաչիկին, Հրաչիկին ու ստանում… 9:
Չէ՛, սա հարահաշի՛վ չէ, սա հանրահաշվի վե՜րջն է…

…Իսկ առհասարակ այսօր ասել, թե մարդիկ իրենց հույսը կապում են Սերժի կամ Կարեն Կարապետյանի հետ, նույնն է, ինչ ասեն, թե Լեոն այսօր իր հույսն ու «ռեաբիլիտացվելու» շանսը կապում է «Ալաշկերտի» հետ, կամ ասեն՝ Թրամփն իր հաջորդ ընտրություններում իր հույսը կապում է Ահարոնի Ադիբեկյանի հարցումների հետ:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Դուք ոչ սպարտացի եք, ոչ էլ 300 հոգի մարդ ունեք» Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան Ինքնաբեկված լուսասյուները «Այդ չերեւացող մասն էլ սիրտ ունի, բաբախում է, ասելիք ունի» Սպիտակն ու սևը Հայկական թանգարան Ամերիկայում Սեթ Գմփոյանի ագարակում (45) Լուսանկարվի՛ր, այսօր այդ օրն է Ոսկեծամ, կապտաչյա հայուհին... Գտնվեց տնակային ավանների հանգուցալուծման հանգույցները Ի հեճուկս Ռ. Քոչարյանի ու Հր. Մարգարյանի «Անցումային արդարադատության» հնարավոր վտանգները Հերբարիում «Ո՞ր դարում է ապրում այս մարդը» «Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Սեթ Գմփոյանի ագարակում (44) Նիկոլը Լյուդովիկոսից առաջ անցա՞վ «Ազդվել եք Նիկոլի ելույթից» «Սասնա ծռերից» ևս երկուսը Ամենաագրեսիվ փոքրամասնությունը (մաս 1,2) Ձերբակալվել են ԱԻՆ նախկին պաշտոնյաներ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության բացահայտումը Անգելա Մերկելը կժամանի Հայաստան Նշանառության տակ են բանկոմատները՝ 24 մլն դրամ Անցումային արդարադատության վերաբերյալ «Խոսելուց առաջ մտածել սովորեք» Օրվա լուսանկարը Հպարտ, արժանապատիվ մեծամասնությունը՝ ժողովո՛ւրդը Ընտրությունների օրը հայտնի է Ի խորոց սրտի խոսք առ ԼԳԲՏ-ներ, նրանց կողմնակիցներ, «զարգացած» հայ հասարակություն Վարչապետի ելույթի հանգուցային մասերը «Ռեալը» կբողոքարկի ՀՖՖ նախագահի ընտրության օրը հայտնի է Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը 100 օրն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ազատությունից զրկվածներին տեսազանգով հաղորդակցվելու իրավունք Ինչու ենք ուշ ստանում փաթեթները Բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք Որոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկման Զինվորները կօգտվեն բջջային հեռախոսից Ուղևորափոխադրումները կդառնան կանոնավոր Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 2 SMART կենտրոններ տարբեր համայնքներում Հարձակման փորձը կասեցվել է Ինչ է հաստատում Շարմազանովը Սեթ Գմփոյանի ագարակում (43)